ԱԻՆ

Պայթյուն է որոտացել Վանաձորում

35
(Թարմացված է 19:04 04.06.2016)
ԱԻՆ–ից հաղորդում են, որ պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հունիսի 4-ին` ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները:

Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի:

Զոհեր և վիրավորներ չկան:

35