ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Հայբիզնեսբանկի տարածքում ռումբ է տեղադրված

Ահազանգ ռումբի մասին. դեպքի վայրում աշխատում են կինոլոգները

301
(Թարմացված է 00:58 04.06.2016)
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Երևանի կենտրոնում գտնվող Հայբիզնեսբանկի գրասենյակում ռումբ է տեղադրված

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ռումբի մասին տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել կինոլոգները՝ շների հետ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Այս պահին տարածքը շղթայված է, դեպքի վայրում աշխատում են մասնագետները:

Գրասենյակը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկները:

301
Ըստ թեմայի
ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ բանկերից մեկում ռումբ է տեղադրված