Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասել է` ինչ է քննարկելու Պուտինի հետ. մոսկովյան այցից առաջ նա հարցազրույց է տվել

298
(Թարմացված է 18:03 06.04.2021)
Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին ասել է՝ ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:

- Դուք հայտարարել եք Ռուսաստանից նոր սպառազինություն գնելու ծրագրերի մասին, խոսքը վերաբերում է նաև Սու-30ՍՄ կործանիչներին, երկիրն ունի՞ նման միջոցներ, թե՞ Մոսկվայից է վարկ ակնկալում: Այդ մասին խոսելո՞ւ եք Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։ Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը Երևանի համար ձախողմամբ ավարտվեց բանակի վատ վիճակի և նորմալ սպառազինության բացակայության պատճառով։ Ռուսաստանից անօդաչու թռչող սարքեր, անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար միջոցներ կխնդրե՞ք, թե՞ կդիմեք այլ երկրների արտադրողներին: Հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունեք զինվորականների հետ:

- Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում կլինեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, ու այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է լինելու։

Հայաստանի զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ են սկսվել, որոնք իրականացվում են նաև մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, Հայաստանի կառավարությունը շահագրգռված է այդ հարցում։

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորվել է, և բանակը կառավարության հետ լիարժեքորեն շարունակելու է երկրի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը:

ՀՔԾ-ում պաշտոնյաներ են հարցաքննվել․ Փաշինյանին նույնպես ծանուցում է ուղարկվել. «Ժողովուրդ»

- Ի՞նչ հետևություններ արեցիք վերջին ժամանակաշրջանում Երևանում անցկացված բողոքի ակցիաներից, կարծում եք՝ ձեր կուսակցությունը կարո՞ղ է ընտրություններում հաղթել հասարակության ներկայիս տրամադրությունների պայմաններում: Ձեր քաղաքականության մեջ ի՞նչ փոփոխություններ եք պատրաստ առաջարկել մարդկանց։ Մի քանի տարի շարունակ ընթացքում դուք Ռուսաստանը չէիք դիտարկում որպես արտաքին քաղաքականության գերակայություն։ Այդ մոտեցումը հիմա փոխվե՞լ է, ինչպե՞ս կլինի ընտրություններից հետո։

- Ընտրարշավն ու ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական որ ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը։ Մենք մշտական կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ և լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, կարիքներն ու ցանկությունները։ Մենք հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը։

Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա լեգիտիմ իշխանություն ձևավորել, իսկ մենք քաղաքացիների հետ շփումների ժամանակ կներկայացնենք առաջիկա տարիների մեր ծրագրերն ու նպատակները։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և լինելու են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան մեր ժողովուրդների միջև փոխվստահության և դարավոր բարեկամական կապերի հիման վրա։

- Ապրիլի 7-ին մոսկովյան այցի ընթացքում Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան բարձր մակարդակով հանդիպում նախատեսվո՞ւմ է։

- Ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում կքննարկենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտին վերաբերող։ Կքննարկենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը։

- Ավելի վաղ հայտարարել էիք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման ընթացում մտադիր եք ավելի սերտ համագործակցություն հաստատել ՌԴ-ի հետ ու խոսել էիք հայ-ռուսական միացյալ խմբավորման ուժեղացման անհրաժեշտության մասին Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

- Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնածավալ բարեփոխմանը, և, հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում, իսկ փորձագետների մակարդակով արդեն անհրաժեշտ շփումներ են հաստատվել:

- Արդեն որոշակիություն կա՞ երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից անցկացվող՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ քննարկումներում: Ինչպե՞ս է աշխատանքն ընթանում: Մշակվե՞լ են արդյոք ճանապարհային քարտեզների նախագծեր, թե? աշխատանքը դեռ նոր է սկսվում։ Որքանո՞վ է ճանապարհների ապաշրջափակումը շահավետ տարածաշրջանի բոլոր երկրների համար:

- Մինչ այժմ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրականացումից բխող հարցերը: Ստեղծվել են երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված փոխադրումների և փոխադրումների ապահովման հարցերով փորձագիտական ենթախմբեր՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական ու հսկողության այլ տեսակները:

Այս պահին արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, և աշխատանքը պետք է շարունակվի։

Աշխատանքային խումբը ձևավորվել է միջազգային փոխադրումների հարցերը քննարկելու համար։ Այդ փոխադրումները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների հատում են պահանջում։

Քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների երկկողմ ապաշրջափակման հարցերը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանը և տարածաշրջանում առևտրային կապերի զարգացմանը:

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ նիստի օրը համանախագահները կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակներում տեղի ունեցող քննարկումները։

- Ձեր կարծիքով` ԱԺ արտահերթ ընտրությունները «հանգիստ» կանցնե՞ն։ Քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ նախընտրական գործընթացները և բուն ընտրությունները կարող են նոր ցնցումների հանգեցնել հասարակության մեջ, և հնարավոր է` փողոցներում անկարգություններ լինեն։ Ո՞րն է նրանց մտավախության պատճառը։

- Ինչպես գիտեք, մենք առաջարկեցինք խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել արցախյան պատերազմից հետո ստեղծված լարված քաղաքական իրավիճակից դուրս գալու համար, և վերջերս խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում որոշում կայացվեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնել։

2018 թվականի դեկտեմբերի ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում։ Մեզ հաջողվեց ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունեցին բոլորը։ Դրանք նաև բարձր գնահատական ստացան միջազգային դիտորդական կառույցների կողմից։

Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամքը կարտահայտի, ու լեգիտիմ իշխանություն կձևավորի։ Մենք կարող ենք ընտրություններն այնպես անցկացնել, որ դրանք վիճարկելու առիթ չլինի։

- Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կգնա ինքնուրույն, թե այլ ուժերի հետ դաշինքում: Հնարավո՞ր է արդյոք, որ ընտրությունների արդյունքում կոալիցիաներ ձևավորեն։

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրությունների, և այդ առումով քննարկումները շարունակվում են։ Ինչ վերաբերում է կոալիցիայի ձևավորմանը, ապա այդ մասին կարելի է խոսել միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։

Սարգսյան-Փաշինյան քաղաքական առևտուրը քննարկումների փուլում է. քաղտեխնոլոգ

298
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Մոսկվա, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1181)
Ըստ թեմայի
Ո՞րն էր Լևոն Տեր–Պետրոսյանի սխալն Արցախի հարցում, և հիմա ո՞ւմ է ուղղված նրա ասելիքը
Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին
Կրեմլը հաստատում է` Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը խոսել են հեռախոսով
Արթուր Գալոյանը խաղադաշտում

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

276
(Թարմացված է 18:02 10.04.2021)
«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը լրագրող Արարատ Մամբրեյանի հետ զրույցում խոստովանել է, որ ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում ու հայրենի Սպիտակին մանկական ֆուտբոլային դաշտ նվիրել:

Արարատ Մամբրեյան

21-ամյա Արթուր Գալոյանի պատմությունը կարող է բնական թվալ, եթե հաշվի առնենք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի հաջողությունները, բայց իրականում այդպես չէ: Արթուր Գալոյանը «Տորպեդոյի» դպրոցի սան է: Այս մրցաշրջանում նա «Տորպեդոյից» տեղափոխվել է Մոսկվայի «Վելես», որը նույնպես խաղում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, ու դարձել է թիմի առաջատարը: 31 խաղում կարողացել է 4 գոլ խփել ու 8 արդյունավետ փոխանցում կատարել։ Երկու անգամ էլ աչքի է ընկել Ռուսաստանի գավաթի հանդիպումներում։

Արթուրի հայրը ծնվել է Սպիտակում, որտեղ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ մարդկության պատմության ամենաաղետալի երկրաշարժերից մեկը։

«Մայրս Վոլոգդայի մարզից է, իսկ հայրս՝ Շիրակամուտ գյուղից, որը Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո գրեթե վերացավ։ Հորս բախտը բերել է. նա երկրաշարժի ժամանակ դրսում է եղել ու ողջ է մնացել։ Հետո արտագնա աշխատանքի է մեկնել Վոլոգդա, որտեղ էլ ծանոթացել է մորս հետ և տեղափոխվել Հայաստան։ Մարդիկ տնակներում են ապրել, ծնողներս բացառություն չեն եղել։ Հետո տեղափոխվել են Մոսկվա։ Ծնողներս ինձ հաճախ են պատմում այդ սարսափելի տարիների մասին, երբ ամբողջ Սպիտակն ու մոտակա բնակավայրերը փլատակների մեջ են հայտնվել։ Երկրաշարժի մասին շատ գրքեր եմ կարդացել ու ֆիլմեր նայել: Երազում եմ մի օր այնտեղ հայտնվել ու ֆուտբոլային դաշտ բացել երեխաների համար։ Հուսով եմ՝ կգա մի ժամանակ, երբ կկարողանամ իրականացնել երազանքս։ Հայերեն շատ վատ եմ հասկանում, թեև փոքր ժամանակ ազատ խոսում էի։ Շատ եմ ուզում Հայաստանում լինել, դեռ այնտեղ չեմ եղել։ Պետք է անցյալ տարի մեկնեի, բայց համավարակի պատճառով չստացվեց»,- պատմում է Գալոյանը։

Պատահաբար է հայտնվել ֆուտբոլում

Արթուրը ծնվել է Մոսկվայում ու փոքրուց սիրել է գնդակով խաղալ։ Առաջին դասարանում Գալոյանի դասարան է մտել ֆուտբոլային մարզիչը, որն իր դպրոցի համար երեխաներ է հավաքել։ Նա հարցրել է, թե ով է ուզում ֆուտբոլ խաղալ, Արթուրն անմիջապես բարձրացրել է ձեռքը։

«Միշտ երախտապարտ կլինեմ իմ առաջին մարզիչ Եվգենի Անդրեևիչ Իլիչևին, նա ինձ համար իսկական մարզիչ դարձավ ու ինձ շատ բան սովորեցրեց: Ես պարտական եմ նրան։ Ցավոք, Անդրեևիչի նման մանկապատանեկան մարզիչները քիչ են։ Եղբայրս նույնպես ֆուտբոլով էր զբաղվում Մոսկվայում, նրա հետ խաղում էի բակում ու մանկուց կապված էի գնդակի հետ, ուստի ոչ մի կասկած չկար, թե ինչով եմ զբաղվելու հետագայում։ Ես սպորտային ընտանիքից չեմ, բայց ծնողներս մանկուց աջակցել ու արել են ամեն ինչ, որ հաջողության հասնեմ իմ սիրելի գործում։ «Տիմիրյազևեց» ֆուտբոլային դպրոցից հետո հայտնվեցի «Տորպեդոյի» դպրոցում։ Նաև փորձել եմ խաղալ ԲԿՄԱ-ում, բայց ինձ չվերցրին։ Ասացին, որ ես շատ փոքր եմ, մեկ տարի հետո գամ։ Ես անցել եմ «Տորպեդոյի» բոլոր տարիքային թիմերը, իսկ հետո, երբ արդեն դպրոցն ավարտում էինք, մեզ առաջարկեցին պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել։ «Տորպեդոյում» եղել եմ 11 տարեկանից, իսկ հետո արդեն որոշել եմ խաղալ «Վելեսում», - ասում է Գալոյանը:

Արթուրը մեծացել է Մոսկվայում և իր կյանքի 21 տարիների ընթացքում դեռ ոչ մի տեղ չի մեկնել հանգստանալու։ Հիմա նրան ամենից շատ ձգում է պատմական հայրենիքը։

«Հայաստանի մասին շատ լավ պատկերացումներն ունեմ։ Բոլոր իմ ընկերներն ու հարազատները, որոնք եղել են այնտեղ, հաճելի բաներ են պատմում։ Գիտեմ, որ այնտեղ մարդիկ հյուրասեր են, գեղեցիկ բնություն, համեղ սնունդ ու բազմաթիվ տեսարժան վայրեր կան։ Այդ պատճառով էլ ավելի ու ավելի շատ եմ ուզում լինել այնտեղ ու իրականացնել Շիրակամուտում մանկական ֆուտբոլի դաշտի հետ կապված երազանքս», - շեշտում է Գալոյանը։

Հետևում է Հայաստանի հավաքականին ու պատրաստ է անել ամեն ինչ, որ այնտեղ հայտնվի

ԵԱՏՄ երկրների լեգեոներների սահմանաչափը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում չեղարկվել է։ Դա նպաստել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, բայց ազգությամբ հայ ֆուտբոլիստներից շատերը, այդ թվում՝ Խորեն Բայրամյանը, Արշակ Կորյանը, Էդուարդ Սպերցյանը կարողանան խաղալ իրենց պատմական հայրենիքի հավաքականում։

«Վաղուց եմ հետևում Հայաստանի հավաքականին, հետաքրքրվում եմ արդյունքներով ու դիտում եմ բոլոր խաղերը։ Երբ սահմանաչափը վերացվեց, սոցիալական ցանցերում ինձ հարցնում էին՝ ուզում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, բայց ես չէի հասկանում՝ դա երկրպագուներն են գրում, թե հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները։ Ես չէի պատասխանում այդ հաղորդագրություններին, քանի որ խոսքերս կարող էին այլ կերպ մեկնաբանել: Հիմա, երբ լիմիտը չեղարկվել է, հասկանում եմ, որ Հայաստանի ֆեդերացիայից ինձ պաշտոնապես կարող են գրել և խոսել Հայաստանի հավաքականի մասին։ Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար», - ասաց Գալոյանը։

Նա ուրախ է Հայաստանի հավաքականի հաջողությունների համար, բայց մինչ այդ էլ է ցանկացել խաղալ Հայաստանի հավաքականում

Արթուրի ասածին դժվար է չհավատալ, որովհետև նրա Instagram-յան էջը ողողված է հայկական եռագույնով։ Նա բաժանորդագրված է բազմաթիվ հայտնի հայերի էջերին։ Բաց չի թողնում Հայաստանի հավաքականի որևէ խաղը։

«Հայաստանի հավաքականն իրեն լավագույնս դրսևորեց ընտրական խաղերում։ Հույս ունեմ, որ կգա այն օրը, երբ իմ խաղով արժանի կլինեմ հավաքական հրավիրվելուն։ Անցած ձմռանն ինձ հրավիրում էին Ռուսաստանի երիտասարդական հավաքական, երբ թիմը պատրաստվում էր Կիպրոսում, բայց ակումբի մարզիչն ինձ չթողեց։ Ես չեմ վիրավորվել, վաղուց մտածում եմ Հայաստանի հավաքականի մասին», - ասում է Գալոյանը։

Հենրիխ Մխիթարյանը նաև նրա կուռքն է

Ինչպես շատ այլ երիտասարդ հայ ֆուտբոլիստների, այնպես էլ Գալոյանի համար ֆուտբոլային կուռք է «Ռոմայի» կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Նա վաղուցվանից է իմ կուռքը, այլ կերպ հնարավոր էլ չէ։ Անընդհատ դիտում եմ Հենրիխի խաղերը։ Մենք նույնիսկ նման հատկություններ ունենք` դաշտը տեսնելու և փոխանցումներ անելու առումով: Գուցե ես ավելի լավ եմ խփում տուգանայինները (ծիծաղում է), բայց Մխիթարյանը համաշխարհային կարգի խաղացող է ու ողջ Հայաստանի հպարտությունը։ Միշտ փորձել եմ լավագույնը վերցնել նրանից, բայց ինքս էլ մշտապես զարգանում եմ։ Ես մանկուց տուգանային հարվածներ եմ մշակում։ Միշտ նայել եմ, թե ինչպես են Ռոնալդուն ու Անդրեա Պիրլոն կատարում ստանդարտները։ Հիմա փորձում եմ խառնել հարվածները։ Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ինձ դուր է գալիս Նիկոլա Վաշիչի խաղը։ Հույս ունեմ, որ մի օր կաճեմ ու կհասնեմ բոլոր այդ ֆուտբոլիստների մակարդակին», - նշում է Գալոյանը։

Բայց ամենից շատ նա ուզում է մի օր հայկական օրհներգի տակ խաղադաշտ դուրս գալ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Արթուրն ասում է, որ ամեն ինչ անում է դրա համար և անպայման հասնելու է իր նպատակին։

276
թեգերը:
Արթուր Գալոյան, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին. տեսանյութ
Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ
Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյան. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»

4881
(Թարմացված է 18:43 05.03.2021)
1988 թվականին հայ մարդն իր ու իր պապերի արդար պահանջով Օպերայի հրապարակում էր:

Ականատեսներից մեկը պատմում է. «Միտինգի ժամանակ հրապարակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Մի երիտասարդ կար, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Նա մոտեցավ զինված տղաներին ու առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։

Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից, նա, կրծքից հեռացնելով հրազենի փողը, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան, ու մեկմեկու հարցնում էին.

— Ո՞վ է այս երիտասարդը։

Իսկ այդ երիտասարդը Վազգեն Սարգսյանն էր, որին հետո ժողովուրդը պիտի Սպարապետ կոչեր: Նա իր գիժ հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից գեներով էր ստացել ու անընդմեջ հայ գրականություն ու պատմություն սերտելով էր ամրապնդել:

Մեզ հետ զրույցում Վազգենի ծնողներն անընդհատ մտքով նրա մանկություն են գնում ու ասում, որ մանուկ ու պատանի տարիներին էլ նրա մեջ պայքարի ոգի կար: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Գնացքով անընդհատ այստեղ ապրող ադրբեջանցիներ էին գնում- գալիս: Երեխա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ՝ տղա ջան, թուրք չեն, ադրբեջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:

Դեռ վաղ մանկուց Վազգենը մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Սկզբում դա հոբբի էր, բակում հարևանի տղաների հետ շփման լավագույն միջոց, հետո ամեն ինչ շատ ավելի լրջացավ, քան սպասում էին: Դպրոցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմականն էին տվել, բայց Վազգենն, առանց նրանց տեղյակ պահելու, գործերը վերցրել ու Ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել:

Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու և խաղալու է ԽՍՀՄ հավաքականի կազմում: Ֆուտբոլիստ դառնալը չստացվեց, Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ։ Ուզում էր ռեժիսուրայի բաժինը, բայց սցենարականն էր ընդունվել։ Սրտով չէր, գնաց, կիսատ թողած` ետ եկավ: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է, ուզի, ասեց՝ մա՛մ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա՞»:

Ամեն աշխատանք էլ հաճույքով անում էր Վազգեն Սարգսյանը, բայց ազատ ժամերին անընդհատ գրում էր ու գրում: Անհանգիստ հոգին անտարբեր չէր կարող մնալ հայրենիքում ծնված յուրաքանչյուր խնդրի հանդեպ, ու նա սկսեց հրապարակախոսական հոդվածներով իր ասելիքն ընթերցողին հասցնել: Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը տպագրվում էր «Գարուն» ամսագրում, իսկ 1985-ից արդեն Հայաստանի գրողների միության անդամ էր:

Գրում էր անընդհատ, բայց երբ սկսվեց ղարաբաղյան շարժումն ու ժողովուրդն ինքնաբուխ ոտքի ելավ, Վազգեն Սարգսյանը դրեց գրիչն ու գնաց հոգու կանչի ետևից: Սկիզբը Երասխավանի ճակատն էր, թշնամին սկսել էր գնդակոծել հայրենի եզերքը: Իսկ մենք դեռ կարգին ձևավորված պետություն ու բանակ չունեինք: Ի՞նչ պիտի անեին, պիտի հավաքվեին ու առանց երկար քննարկումների՝ մեկի հրամանատարությամբ գնային կռվելու: Իսկ այդ մեկը երկնքից չէր գալու: Վազգեն Սարգսյանը, որն արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպության մեջ էր Հայաստանում և Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։

«Ես չէի կարող նրան ասել` մի գնա. իմ երեխու արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, իմ տղեն չգնա, քոնը չգնա, մյուսինը չգնա, բա ի՞նչ անենք, թուրքը գալիս է, էս երկիրն ո՞վ պիտի պահի»,-ասում է հերոս ծնած հերոս մայրը:

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ»: Սրանք Սպարապետի մտքերից են: Այս աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու միտումով էլ նա գնաց կենաց ու մահու կռվի, գնաց ու իր կոչով իր հետ տարավ Մահապարտների գումարտակը:

Իր ամուսնությամբ մտահոգ ծնողներին խոստացել էր՝ Շուշին ազատագրելուց հետո անպայման ամուսնանալու է: «Մենք անգամ մատանի էինք առել ու անհամբեր սպասում էինք Վազգենի ամուսնությանը, մինչև հիմա այդ մատանին կա»,- արցունքն աչքերին հիշում է Զավեն հայրիկը:

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»:

Սրանք գրող, հրապարակախոս ու արդեն բանակի ղեկավար Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Նրա խիստ ու ջղային կերպարը խելառ հայրենասիրությունից էր գալիս: Իսկ իրականում այդ աժդահա մարմնում թաքնված էր շատ նուրբ ու զգայուն հոգի:

Գրետա մայրիկը պատմում է, որ ամեն անգամ դաշտեր գնալիս գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ էր հավաքում մոր համար, իսկ վերջին տարիներին Երևանից գալիս անպայման մորը գեղեցիկ ծաղկեփունջ էր բերում:

Գործից դուրս` առօրյա շփման մեջ, անսահման բարի ու մարդասեր էր, շատ էր սիրում ընկերներին, համագյուղացիներին, ամեն անգամ նրանց հետ շփումից ինչ-որ բան էր քաղում, ու հետո հենց այդ նույն պարզ ու հասարակ ռանչպարներն էին դառնում իր պատմվածքների հերոսները:

«Սիրում էր դաշտում, գյուղացիների հետ ձմերուկը ձեռքով կոտրի ու նրանց հետ զրուցելով, նրանց դարդ ու ցավը լսելով, ուտի: Ասում էր` որ ձմերուկին ու սոխին դանակ է կպնում, համը փոխում է»,-պատմում է Գրետա մայրիկը:

Շատ բան չհասցրեց սպարապետը, դեռ շատ անելիքներ ու երազանքներ ուներ, ու դրանք առաջին հերթին հայրենիքի հետ էին կապված: Իր սիրելի հայկական գաթայի վերջին պատառը թողած՝ շտապեց խորհրդարան: Ու հենց այնտեղ դավադրի գնդակը անկատար թողեց նրա երազանքների մեծ մասը, երազանքներ, որ վերաբերում էին մեզ՝ հայերիս:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, որն ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր.

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում:

Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորվելու համար: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:

Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովվում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյա՞կ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:

Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:

Русская версия

4881
թեգերը:
Վազգեն Սարգսյան

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

0
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին