Աննա Հակոբյան

Փաշինյանի անակնկալը, դուստրերի գաղտնիքներն ու կարանտինը. Աննա Հակոբյանն անկեղծացել է

5367
(Թարմացված է 20:51 07.04.2020)
Ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը որոշել լրագրող դառնալ, ո՞վ է ավելի խիստ ծնող, ինչպես է կորոնավիրուսը փոխել իրենց առօրյան. Աննա Հակոբյանն այս և մի շարք այլ հարցերի է պատասխանել Sputnik Արմենիայի «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

- Տիկին Հակոբյան, համավարակը բոլորի կյանքում փոփոխություններ է մտցրել.  տներում փակված մարդիկ հաճախ դժգոհում են, որ ձանձրանում են, կարոտում հարազատներին ու ընկերներին։ Ձեր ընտանեկան առօրյայում ի՞նչ է փոխվել այս օրերին։

- Համաճարակի օրերին մեր ընտանիքը նույնպես հետևում և կատարում է այն բոլոր հորդորները, որ հնչում են պատկան մարմինների կողմից։  Թե՛ ես, թե՛ աղջիկները տնից դուրս չենք գալիս։ Շուշանը տնից է դաս անում, Մարիամը տնից է աշխատում, ես ու Արփին էլ ամբողջ օրը անցկացնում ենք միասին, միասին ճաշ ենք պատրաստում և սպասում հայրիկի վերադարձին։ Այս օրերին իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, սակայն համաճարակը մեծ մարտահրավեր է, քանի որ չենք կարողանում տեսնել տատիկներին, պապիկին, կարոտում ենք մեր հարազատներին, ընկերներին։ Մեկուսացումը դժվար մարտահրավեր է, բայց մենք աշխատում ենք դրական տրամադրության մեջ մնալ և զբաղմունքներ գտնել։

Анна Акопян во время интервью в рамках проекта Леди Sputnik
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Հակոբյան

– Այս օրերին Ձեզ` որպես ընտանիքի մոր, ի՞նչն է առավել անհանգստացնում։

– Համաճարակի հետ կապված` որպես կին, բնականաբար, ամենամեծ անհանգստությունն այն է, որ իմ ամուսինը հետհամաճարակային օրերին բախվելու է լուրջ խնդիրների։ Որպես մայր` ես միշտ անհանգիստ եմ այն սեզոններին, երբ սուր շնչառական հիվանդությունները լայն տարածում են ունենում, ու պարտադիր երեխաները դպրոցից կամ մանկապարտեզից վարակը բերում են, հիվանդանում են, ջերմում են։ Յուրաքանչյուր մոր պես ինձ համար էլ այդ օրերն ամենաբարդ շրջաններ են։ Հիմա ավելի շատ եմ անհանգիստ՝ կապված այս համաճարակի հետ։ Սակայն միաժամանակ վստահ եմ, որ այս դժվարությունն էլ ենք պատվով հաղթահարելու՝ շնորհիվ մեր բժիշկների և մեր համախմբվածության։

– Վստահ եմ, որ այս օրերին նաև շատ եք կարդում։  Բայց բոլորն ունեն սիրելի գիրք, որին անդադար վերադառնում են։ Ձեր սեղանի գիրքը ո՞րն է։

–  Այո, կարդալ սիրում եմ։ Գիրքը, որից կախվածություն ունեմ, ամեն անգամ վերընթերցում եմ ու փորձում եմ հասկանալ` ինչ կատարվեց ինձ հետ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է։

– Այժմ Դուք երկու բարեգործական հիմնադրամի աշխատանքներն եք համակարգում։ Հոգեբանորեն դժվար չէ՞։

– Աշխատանքը բավականին էմոցիոնալ է։ «Ժպիտների քաղաքի» աշխատանքն ինքնին հուզիչ է, քանի որ հիվանդություն ունեցող երեխաների է առնչվում։ Երեխաների հետ աշխատանքում ամենադժվարը հենց հիվանդության փաստի հետ դեմ դիմաց կանգնելն է։ Դա մի բան է, որին չես կարող ընտելանալ, ու դա պարտավորեցնում է, որ ամեն բան անես յուրաքանչյուրին առանձին ու բոլորին միասին օգնելու համար։

Այս հիմնադրամում խնդիր ենք դրել, որ որևէ ընտանիք, հիվանդ երեխա չպետք է մնա առանց համապատասխան ու պատշաճ բուժման։ Այս պահին երկու նոր նախագիծ ենք սկսել` Family house ենք կառուցում, որպեսզի շահառուների ծնողներն այնտեղ բնակվեն, քանի որ երեխաների մեծ մասը մարզերից են։ Նաև Պալիատիվ բաժանմունք ենք կառուցում, որը շատ կարևոր է հոգեբանական իմաստով։

Анна Акопян во время интервью в рамках проекта Леди Sputnik
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Հակոբյան

Իսկ «Իմ քայլը» հիմնադրամում տարբեր մարդկանց պատմություններ են, որոնք հաճախ տակնուվրա են անում մարդու ներսը, ու պարտադիր չէ, որ բացասական ֆոն ունենան։ Լինում է, որ հուզմունքը ուրախությունից կամ աշխատանքի բավարարվածությունից է կամ դրական արդյունքից։

– «Հայկական ժամանակ» թերթում որպես խմբագիր դեռ Ձեր անունն է նշվում, հասցնո՞ւմ եք հետևել խմբագրական աշխատանքներին և խորհուրդներ տալ։

– Դժբախտաբար, ոչ։ Արդեն վաղուց չեմ հասցնում։ Ուղղակի հոգեբանորեն դեռ չեմ կարողանում առհասարակ հրաժարվել գլխավոր խմբագրի կարգավիճակից։ Անընդհատ թվում է, որ հետդարձի ճանապարհը շատ մոտ է, ու ես շուտով կվերադառնամ։ Այնտեղ խմբագրակազմն ինքնակազմակերպվում է, լրագրողները շատ պատասխանատու են ու շարունակում են աշխատել առանց ինձ անհանգստացնելու։ Շատ հազվադեպ, երևի վերջին մեկ տարում երկու կամ երեք հարցով են դիմել` անել կամ չանել, այսպես անել, թե այնպես։

– Լրագրողների հետ շփելիս երբեմն չե՞ք կարոտում լրագրողական գործունեությունը, կամ չե՞ն եղել դեպքեր, որ Ձեզ հարց ուղղելուց հետո մտածեք` այդ հարցը Դուք այլ կերպ կձևակերպեիք։

– Միշտ ու շատ եմ կարոտում։ Հարցը այլ կերպ ձևակերպելու մասին չեմ մտածել, երբ հակառակ կողմում ես, սկսում ես մտածել քո պատասխանների մասին։ Բայց եղել են իրավիճակներ, երբ մտածել եմ, թե միջավայրից, մթնոլորտից կամ իրադարձությունից ինչպիսի նյութ կգրեի։ Դա հաճախ է լինում։

– Պարզ է, որ հիմա ավելի քիչ ազատ ժամանակ ունեք, հասցնո՞ւմ եք զբաղվել տան գործերով, ինչ–որ բան պատրաստել։

– Այո, սիրում եմ պատրաստել և շատ հաճախ եմ անում դա։ Եթե այց կամ գործուղում չկա, ապա ամեն երեկո միասին ենք ընթրում։ Ես, Շուշանն ու Արփին պատրաստում ենք և սպասում աշխատանքից ուշ վերադարձող հայրիկին ու Մարիամին։ Հանգստյան օրերին անպայման ինչ–որ բան ենք եփում ամբողջ ընտանիքի համար։ Միշտ չէ, որ հասցնում եմ «լուրջ» ուտեստներ պատրաստել, բայց երբեմն պատրաստում եմ ընտանիքի անդամների սիրած ուտեստները։

– Որո՞նք են դրանք։

– Իրենք իմ պատրաստած տոլման են սիրում։ Մարիամը բորշչ է սիրում։ Վարչապետը իմ պատրաստած ամեն ինչն է սիրում։ Վերջին շրջանում շատ հաճախ իր ցանկությամբ պատրաստում եմ ամենաթեթև ապուրը` սարյանական գույներով, կանաչեղենով և գազարով։ Արփիի համար կանաչին պարտադիր հանում ենք։

– Կպատմե՞ք ավագ դուստրերի հետ հարաբերությունների մասին։ Ընկերուհինե՞ր եք, թե՞ խիստ մայրիկ։

– Բարդ հարց է, որովհետև ինձ թվում է, որ կարողանում եմ երկուսը մեկում մեկտեղել։ Միևնույն ժամանակ այն դեպքեր

Анна Акопян во время интервью в рамках проекта Леди Sputnik
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Հակոբյան
ում, երբ պետք է լինել խիստ մայրիկ, այդպես եմ ինձ դրսևորում։ Թե՛ Մարիամի, թե՛ Շուշանի և թե՛ Արփիի հետ բավականին լուրջ ընկերական հարաբերություններ ունենք` հավասարը հավասարի սկզբունքով։ Դա մեր սկզբունքն է `երեխաներին ընդունել որպես կայացած անձնավորություն և հարգել։

– Իրենց գաղտնիքները պատմո՞ւմ են Ձեզ։

– Այո, չկա գաղտնիք, որ ես չիմանամ։ Եղել է դեպք, որ քույրիկներով միմյանց հետ են քննարկել, բայց միևնույնն է` որոշ ժամանակ անց ես իմացել եմ։

– Իսկ Աշոտի` Արցախում ծառայելու որոշմանը ինչպե՞ս վերաբերվեցիք, ներքին մտավախություններ չունեի՞ք։

– Ամբողջ կյանքում պատրաստ եմ եղել, ու տանը երբեք չի քննարկվել նրա բանակում ծառայելուց խուսափելու ինչ–որ տարբերակ։ Հստակ էր` 18–ը լրացավ, պետք է գնա բանակում ծառայելու։ Իմ զգացողությունները ճիշտ այնպիսին են, ինչպիսին յուրաքանչյուր մայրիկինն է, որի որդին ծառայում է բանակում։ Դա շատ դժվար է, բայց մենք պետք է այնքան ուժ ունենանք, որ այդ ընթացքն ավարտվի ու հպարտանանք մեր որդիներով։

– Դո՞ւք եք ավելի խիստ ծնող, թե՞ վարչապետը:

– Վարչապետը շատ ավելի խիստ է։ Հայկական ընտանիքներում հայրիկներից սաստվում են, նույնը նաև մեր տանն է։ Եթե ես մի բանը մի քանի անգամ ասեմ, ու նրանք չանեն, վերջում օգնության է գալիս «հիմա պապային կասեմ» արտահայտությունը։ Բոլորը լսող են դառնում, հատկապես` Արփին։

– Վարչապետի ուղիղ եթերների ժամանակ հաճախ տեսնում ենք Արփիին, որն ուզում է ինչ–որ բան հարցնել կամ էլ գուցե խաղալ հայրիկի հետ։ Ավագներին հոր կարգավիճակի վերաբերյալ բացատրություններ տալու կարիք չկա, իսկ Արփիի մոտ հարցեր չե՞ն առաջանում։

– Արփիի դեպքում արգելքներ կիրառում ենք, բայց դրանք պայմանավորված չեն հայրիկի վարչապետ լինել–չլինելով։ Արփին շատ նորմալ է վերաբերվում ցանկացած սահմանափակման, ու նրա մոտ հարց չի առաջանում, թե ինչով է դա պայմանավորված։ Նա մեծանում է իր տարիքին համապատասխան նորմալ միջավայրում, մանկապարտեզ է հաճախում երկու տարեկանից սկսած։ Նրա կյանքում ոչինչ չի փոխվել։ Արփիի ընկերուհին է գալիս մեր տուն, ինքն է գնում նրա տուն։ Լրիվ նորմալ շփման մեջ է, ու հարցեր երևի չեն առաջանում։ Ենթադրում եմ` գիտի, որ հայրիկն ինչ–որ կարգավիճակ ունի, բայց լավ չի հասկանում, թե դա ինչ է։ Ինքը շատ խելացի, շատ խոհուն երեխա է։ Ամեն ինչ ուսումնասիրում է։

– Քաղաքական բարդ իրավիճակները ընտանիքի մթնոլորտի վրա անդրադառնո՞ւմ են։ Տանը քաղաքականությունից խոսո՞ւմ եք։

Анна Акопян во время интервью в рамках проекта Леди Sputnik
© Sputnik / Asatur Yesayants
Աննա Հակոբյան

– Ոչ, չենք խոսում, բայց շատ լարված իրավիճակն անդրադառնում է այնքանով, որ վարչապետն է լարված լինում։ Մենք փորձում ենք կտրել նրան այդ լարվածությունից։ Քաղաքականությունից չենք խոսում, բայց ընտանեկան ոչ մի հարցի քննարկում չենք հետաձգում, որովհետև ինքը յուրահատուկ կարողություն ունի` ամեն ինչ միաժամանակ անել, լսել ու արձագանքել, եթե անգամ իր միտքը զբաղված է, ու մենք անգամ չգիտենք` ինչով։

– Ո՞րն է Ձեզ համար ավելի բարդ` խմբագի՞ր, ընդդիմադիր պատգամավո՞ր, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին լինելը։

– Նիկոլ Փաշինյանը նույնն է բոլոր իրավիճակներում ու բոլոր կարգավիճակներում։ Այդ առումով տարբերություն չկա խմբագիր, ընդդիմադիր պատգամավոր, թե վարչապետի կին լինելը։ Բոլոր կարգավիճակներում էլ հավասարապես բարդ է։ Ենթադրում եմ, որ իր համար ավելի դժվար է, երբ ինքը վարչապետ է, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է։ Բայց ինքը նույնն է մեզ համար։

– Հետաքրքիր է` Ձեր կյանքում էական փոփոխություններից հետո փոխվե՞լ է նաև Ձեր մտերիմների շրջապատը, թե՞, միևնույնն է, ընկերները մնում են նրանք, ում հետ որոշակի ճանապարհ եք անցել։

– Ոչ, բոլոր մտերիմ մարդիկ շարունակում են այդպիսին մնալ։ Մարդիկ ավելացել են, բայց կարծում եմ, որ դա լավ է։

– Ժամանակին կարող էիք ազատ ոճի ինչ–որ հագուստ հագնել, մազերն ուղղակի հավաքել և տնից դուրս գալ։ Սակայն հիմա, բնականաբար, մշտապես ուշադրության կենտրոնում եք և պետք է որոշակի չգրված կանոնների հետևեք։ Այդ առումով շա՞տ է բարդացել Ձեր կյանքը։

– Իմ պարագայում` ոչ։ Առօրյա կյանքում ես կրկին ջինսով եմ, պոչիկով, ու ոչինչ իմ կյանքում այդ իմաստով չի փոխվել։ Արարողակարգային մասը դարձել է աշխատանքի մի հատված, կայուն տեղ չի զբաղեցնում իմ կյանքում։ Բարդացել է այն առումով, որ չպետք է հիասթափեցնես մարդկանց և պատասխանատվություն ունես նրանց առաջ նաև այդ առումով։ Պետք է պատրաստ լինես նկարահանումների։ Մնացածը նույնն է։

– Համաշխարհային միտում կա, ըստ որի` մի շարք քաղաքական գործիչների կանայք նույնպես քաղաքականությամբ են զբաղվում։ Դուք երբևէ մտածե՞լ եք քաղաքականությամբ զբաղվելու մասին։

– Ոչ, չեմ մտածել։ Որքան էլ տարօրինակ հնչի, ես հիմա ավելի հեռու եմ քաղաքականությունից, քան այն ժամանակ, երբ «Հայկական ժամանակի» խմբագիրն էի։ Ես սիրում եմ քաղաքականության մասին գրել։ Հիմա առավել քան երբևէ հեռու եմ քաղաքականությունից։ Եվ ապագայում էլ, եթե անհրաժեշտ լինի, կուզեմ նույն հարաբերությունները լինեն քաղաքականության հետ։

– Հարցազրույցներից մեկում Մարիամը չէր բացառել ապագայում քաղաքականությամբ զբաղվելու տարբերակը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

– Ես երեխաներին միշտ ասում եմ` պետք է ընտրեք աշխատանք, որը սիրում եք։ Եթե Մարիամը ի վերջո որոշի, որ քաղաքականությամբ զբաղվելն իր սրտին ամենամոտ աշխատանքն է, ես որևէ խնդիր չեմ տեսնում։

– Դուք ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը։

Մեր պրոֆեսոր հարևանը կարդացել էր 8-րդ դասարանում գրած շարադրությունս և ասել, որ պետք է լրագրող դառնամ։ Նա լեզվի և գրականության մասնագետ էր, շատ էր տպավորվել, ու այդ միտքն ինձ դուր եկավ։ Դա իմ սրտի մասնագիտությունն է մինչև հիմա։

– Ճի՞շտ է, որ Փաշինյանը դեմ էր Ձեր լրագրողական գործունեությանը։

– Երբ ամուսնացանք, թերթը հիմնադրվեց, երեխաները մեծացան, աշխատելու ցանկություն հայտնեցի։ Նա թերահավատորեն ընդունեց դա։ Երկար ժամանակ դիրքավորվել էր այնպես, որ չեմ կարողանա։ Ամիսներ շարունակ խոսում էինք այդ մասին։ Այնպես ստացվեց, որ ընդունելության քննությունների շրջանն էր, ու լուսաբանող լրագրողը ֆիզարձակուրդում էր։ Առաջարկեցի ես լուսաբանել։ Հետո նա կարդաց հոդվածը և շատ զարմացավ։ Սկսեցի աշխատել, ու այլևս հարցեր չառաջացան։

– Ասում են ` խիստ խմբագիր էր։ Ձեր հանդեպ էլ էր այդպե՞ս։

– Այո։ Շատ խիստ էր։ Ու ես բացառություն չէի։

– Անսպասելի քայլեր, անակնկալներ սիրո՞ւմ է մատուցել։

– Այո, նույնիսկ ընդհատակում ու բանտում եղած ժամանակ, հիմա էլ, երբ շատ ծանրաբեռնված է։ Մի օր խմբագրության բակում երաժշտություն լսվեց, երբ դուրս նայեցի, տեսա` հատուկ հագուստներով խումբը սերենադ է նվագում, հետո ինձ վարդ նվիրեցին։ Այդ ամենը ինձ համար կազմակերպել էր ընդհատակից։ Ու այդպիսի հետաքրքիր քայլերը բազմաթիվ են։

Анна Акопян во время интервью в рамках проекта Леди Sputnik
© Sputnik / Asatur Yesayants
Նանա Մարտիրոսյանն ու Աննա Հակոբյանը

– Կանանց տոներին ի՞նչ նվերներ է մատուցում։

– Տոներին մշտապես ու ավանդաբար ծաղկեփունջ եմ ստանում։ Այս ընթացքում էլ է բազմաթիվ ծաղիկներ նվիրել, ու դա մարդիկ տեսել են սոցցանցերում։

– Իսկ Դուք ո՞ւմ եք նվերներ տալիս կանանց տոներին։

– Մեր տան մեծերին։ Որպես կանոն` մայրիկիս ու սկեսուրիս։

– Իսկ ինչպիսի՞ փեսա է Փաշինյանը։ Հա՞շտ է Ձեր մայրիկի հետ։

– Դեռ նման հարց չի առաջացել։ Որովհետև երբ տուն է մտնում, մայրիկս ինչ–որ տեղ անհետանում է։ Նա կարծում է, որ երբ փեսան տուն է գալիս, զոքանչը պետք է տեսադաշտում չլինի։ Եվ ենթադրում եմ, որ դա ճիշտ մոտեցում է (ծիծաղում է) ։

– Առանց ո՞ր աքսեսուարի տնից դուրս չեք գալիս։

– Ականջօղի, մատանու, ժամացույցի։

– Ձեր ոտքի շղթան ի՞նչ պատմություն ունի։

– Սկսել եմ անհիշելի ժամանակներից կրել այն։ Առաջինը գնեցի հնդկական տոնավաճառից։ Հետո մշտապես կրել եմ ու հիմնականում կորցրել խոտերի մեջ։ Վերջինը, որ կրում էի, վարչապետն էր նվիրել` իմանալով, որ սիրում եմ։ Կորցրի պատկերասրահից դեպի կառավարություն ոտքով գնալու ճանապարհին։ Մտածեցի` հետ գնամ, հետո չարեցի։ Երևի վարչապետին պետք է ասել, որ կորցրել եմ (ծիծաղում է)։

– Ի՞նչ հատուկ կարողություն կուզեիք ունենալ։

Կարողանայի տիեզերք թռչել, շատ լեզուներ իմանալ, պրոֆեսիոնալ շպար անել (ծիծաղում է)։ Ինձ օգնում են, բայց ես կուզեի` ինքս կարողանայի անել։ Երբևէ չեմ կարողացել։

– Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում։

– Ոչինչ։

Հ.Գ. Մեր հանդիպումը կայացել է մինչ արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացումը։  Տիկին Հակոբյանի ընտրությամբ հանդիպեցինք Մարտիրոս Սարյանի թանգարանում։ Նա խոստովանեց, որ ինքն ու իր թիմը գործունեության սկզբում որոշել են հնարավորինս տեսանելի ու լսելի դարձնել հայկական մշակույթը։ Ու ամեն առիթ ` հարցազրույց, ասուլիս, oգտագործել այն ըստ արժանվույնի ներկայացնելու համար։  Նա նաև նշեց, որ Սարյանը իր սիրելի նկարիչների շարքում է և հարցազրույցի ընթացքում վայելել է սարյանական գույներն ու մթնոլորտը։

5367
թեգերը:
ընտանիք, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ
Երջանիկ եմ, որ նման մարդու եմ հանդիպել. Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի և իր ընտրության մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

1205
(Թարմացված է 10:01 26.05.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի մարտահրավերների, նախագահի ինստիտուտի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության և այլ կարևոր հարցերի մասին։

Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք սկսել ամենացավոտ հարցից՝ կորոնավիրուսի համավարակից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների վրա։

–Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե հենց վիրուսի բնույթն է, այլ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը շատ ավելի շարժուն է դարձել, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխություններ են տեղի ունենում մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև սովորական մարդկային հարաբերություններ։ Կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ փոխակերպումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա։ Այդ առումով` կորոնավիրուսն աշխարհում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետևանքն է, ոչ թե պատճառը։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ է առաջին հերթին դիտարկել այն միտումները, որոնք սկսվել են վիրուսից դեռ շատ առաջ։

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը

Այժմ բոլոր մակարդակներում քննարկվում է, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Արդեն իսկ ակնհայտ է դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա և շարունակական հետընթացի շրջանը։ Սակայն, իմ կարծիքով, համավարակը մի շարք ավելի խորը հետևանքներ ունի։ Նախևառաջ` համաշխարհային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների բախվելիս, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ ունեն։ Երկրորդը` պետությունն ու հանրությունը զգացին, թե ոքան կարևոր է ներդրում անել հենց գիտության և առողջապահության ոլորտներում. դրանք կարող են միլիոնավոր կյանքեր փրկել։

Президент Армен Саркисян дает интервью на свежем воздухе
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա կարելի է նկատել, որ յուրաքանչյուր երկիր պայքարի իր տարբերակն է ընտրել։ Ուստի հետևանքները նույնպես տարբեր կլինեն։ Ընդհանուր առմամբ` հույս ունեմ, որ այս ճգնաժամը մի տեսակ դրդող ուժ կհանդիսանա առաջին հերթին գիտական-առողջապահական ոլորտի ինտեգրացիայի համար։ Արմատական փոփոխություններ են սպասվում աշխատանքի ոլորտում, որն ամենախոցելիներից մեկը դարձավ համավարակի պայմաններում։ Բարձր որակավորում ունեցող կադրերի անհրաժեշտությունը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի։

Պետք է լուծենք այս կարևորագույն խնդիրները, իսկ դա ենթադրում է համագործակցության ակտիվացում երեք ուղղություններով` գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ։ Սիներգիական էֆեկտը, որին կարելի է հասնել այս ոլորտներում ԵԱՏՄ պետությունների կարողությունները միավորելու շնորհիվ, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման հարցում։

Հնարավոր է, որ առողջապահության գլոբալ ճգնաժամն առանցքային քաղաքական օրակարգում գրավի կլիմայական փոփոխությունների տեղը, քանի որ կորոնավիրուսի հետ կապված մտավախություններն ավելի ու ավելի իրական են դառնում։ Բացի այդ, փորձելով վերականգնել տնտեսությունը, պետություններն առավելագույն ջանքեր կգործադրեն և կներգավեն բոլոր ուժերը։ Ամենայն հավանականությամբ` դա կխորացնի կլիմայական փոփոխությունները և օդի աղտոտումը, քանի որ բնապահպանական կանոնները, ըստ երևույթին, կթուլացվեն կամ առհասարակ կանտեսվեն։

–Երկու տարի առաջ, երբ Դուք զբաղեցրիք նախագահի պաշտոնը, Հայաստանում փոխվեց քաղաքական կարգը։ Սահմանադրության համաձայն` երկրի փաստացի ղեկավարը դարձավ վարչապետը։ Բարեփոխումը համընկավ լուրջ քաղաքական ճգնաժամի հետ, որի հետևանքով իշխանությունը փոխվեց։ Բոլորը հիշում են Ձեր մասնակցությունն այն ժամանակվա բարդ գործընթացներին։ Դա ճակատագրի մարտահրավե՞րն էր։ Իբրև առաջնորդ, ի՞նչ նոր փորձ ձեռք բերեցիք այդ ժամանակահատվածում։

–Հայաստանի ամբողջ պատմությունը ճակատագրի մշտական մարտահրավերներ են, որոնք մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարել է՝ դառնալով ավելի ուժեղ և իմաստուն։ Որպես Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած մարդ, ես չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել կոնկրետ որևէ քաղաքական գործընթացի մասին։

Իբրև նախագահ, որը երկար քաղաքական ճանապարհ է անցել, իմ առաջադրանքը համակարգային խնդիրների համար լուծումներ փնտրելն է, իսկ իբրև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր՝ մեր խորքային երկարաժամկետ հետաքրքրությունների պաշտպանությունը։ Հենց այդտեղ եմ ես տեսնում նախագահի կառույցի հիմնական գործառույթը։

Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ իմ լիազորությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ազդել ո՛չ քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ որևէ գնահատական տալ դրանց։ Սակայն ես հասկանում եմ, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից։

Համոզված եմ, որ ո՛չ առանձին վերցրած որևէ քաղաքական գործիչ, և ո՛չ էլ իշխանության մի առանձին ճյուղ չեն կարող գլուխ հանել իրենց առաջ դրված առաջադրանքների լայն շրջանակից։ Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ այլընտրանք էլ չունի, քանի որ մենք կանգնած են գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ։

Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում` մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ։

–Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարողակարգային հանդիպումներից դուրս շփում կա՞։

–Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և այլ քաղաքական գործիչների հետ անհրաժեշտություն է, այնպես որ, այդ հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իբրև պետականության և Սահմանադրության երաշխավոր, ես չեմ կարող ինձ թույլ տալ խոսելու անձնական փոխհարաբերությունների մասին։ Նախագահը պարտավոր է մտածել բացառապես քաղաքական կատեգորիաներով՝ ձգտելով աջակցել որակապես այլ քաղաքական մշակույթի ստեղծմանը, որից ուղղակիորեն կախված է մեր ապագան։

Торжественная церемония награждения военнослужащих в честь Дня армии в резиденции президента (27 января 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Հայոց բանակի օրվա առթիվ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողություն նախագահի նստավայրում (27 հունվարի, 2020թ.). Երևան

–Ձեր ելույթներում հաճախ է հնչում այն միտքը, որ պետք է արդյունավետ օգտագործել ամբողջ աշխարհի հայերի հնարավորությունները։ Ի՞նչ գործնական մեխանիզմներ եք տեսնում այդ գաղափարի իրագործման համար։

–Մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու գաղափարից։ Առանց այդ սերնդեսերունդ փոխանցվող նպատակի` Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ համար շատ ավելի բարդ կլիներ անկախ Հայաստանի պետականության ստեղծումը։

Հայկական սփյուռքն իրոք ֆենոմենալ է և մայր հայրենիքի հանդեպ իր վերաբերմունքով իրավամբ օրինակելի է համարվում աշխարհում։ Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների` հայկական սփյուռքը անսպառ հնարավորություն է, որի համար մշտական աղբյուր են հանդիսանում Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունը։ Իրենց քաղաքացիության և բնակության երկրներում հայերն օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են։ Մեր աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սփյուռքը կամուրջ և կապող օղակ է Հայաստանի և աշխարհի միջև։

Ես կարծում եմ, որ հայկական սփյուռքի պոտենցիալի, հատկապես նրանց գիտելիքների և փորձի առավել արդյունավետ օգտագործման համար, ինստիտուցիոնալ մոտեցում է անհրաժեշտ՝ օրենսդրական և գործնական միջոցառումների համադրությամբ, որոնք ուղղված կլինեն հասարակական-քաղաքական կյանքում և հատկապես երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ նրանց մասնակցության ընդլայնմանը։

«Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ցավոք, առայժմ մեզ չի հաջողվել գտնել սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ ժամանակակից մոդելը։ Խնդիրը գուցե մի կողմից բուն Հայաստանի տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ հենց համայնքները, որոնց ինքնությունը մեծամասամբ կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ։

Ես կասեի, որ սփյուռքը ցավից ու արդարության ծարավից շղթայված հզոր էներգիայի կուտակում է։ Բայց ես համոզված եմ, որ արդարության հարցում հաջողության կարելի է հասնել միմիայն մեր երկրի ամրապնդման գործում ակտիվ մասնակցություն ունենալով, քանի որ պետությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորն է։ Մեր առաքելությունն ակնհայտ է` կառուցել ազգի ցանցային մոդել՝ հզոր պետության միջոցով։

–Խոսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Երկկողմանի հարաբերությունների ո՞ր ուղղություններն են առաջնահերթ։ Որտե՞ղ է պետք ուժեղացնել համագործակցությունը։

-Ռուսաստանը միայն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը չէ․ մեզ կապում են բազմադարյա բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք անցել են միասին հաղթահարված դժվարությունների փորձությունները և ամրացել համատեղ հաջողություններով, ուստի բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու ցանկությունը բնական է։ Հենց այդ պատճառով է, որ այսօր այդ հարաբերություններն անխորտակելի են դարձել։

Ուզում եմ նշել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունը նվազագույն և առավելագույն հիմնախնդիրներ ունի։ Նվազագույնը խորը պատմական-արժեհամակարգային կապերի վրա հիմնված ռազմավարական երկխոսության նախկին մակարդակի պահպանումն է։ Մենք պետք է գնահատենք մեր ընդհանուր ժառանգությունը և հենց դրանով կողմնորոշվենք մեր այս կամ այն քաղաքականությունն իրացնելիս։ Այդ դեպքում մենք կխուսափենք լուրջ սխալներ գործելուց։

Առավելագույն առաջադրանքը մեր փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելն է, «ձեռք չտված» ոլորտները բացելն ու նոր հնարավորություններ ստեղծելը։ Մեր փիլիսոփայությունը տարածաշրջանային և համաշխարհային ֆորմատներում պետք է բխի երկկողմանի և բազմակողմանի մակարդակներում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից։

Շատ բան կախված է նրանից, թե առանձին խնդիրներից անկախ` գործնականում մենք ինչպես կկիրառենք մեր ռազմավարական միությունը։ Նոր ուղղություններից կառանձնացնեի տարածաշրջանային մակարդակով համագործակցության ընդլայնման, մշակութային, մարդասիրական և կրթական ծրագրերի ուժեղացման անհրաժեշտությունը: Ավելի հստակ գործելու դեպքում մենք հսկայական ներուժ կունենանք։

Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է մեր հարաբերությունների ողջ ներկապնակը։ Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում։

Ավելի սերտ համահործակցություն է հարկավոր էներգետիկայի ոլորտում, ներառյալ միջուկայինը։ Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգության պահպանման գործում։

Ցավոք, նոր սերունդն այնքան էլ լավ չգիտի ռուսական հզոր դասական գրականությունը, հնարավորություն չունի Երևանում տեսնելու թատերական ներկայացումներն ու լսելու այն երաժշտությունը, որոնք կարևոր հետք են թողել ավագ սերնդի կայացման գործում։ Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորությունը։

Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները կարևոր գործոն կարող են դառնալ նաև մեր երկրների բազմակողմանի կապերի համար։ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են, օրինակ, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։

–Մոսկվայի հետ բանակցությունների օրակարգում հայկական կողմը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են գազի գինը, ներդրումների ավելացումը, տրանսպորտային խնդիրների լուծումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանում գործող որոշ ռուսական ընկերություններ դժվարություններ ունեն։ Հայտարարվել էր, որ նրանք լուրջ խախտումներ են թույլ տվել, և դա ազդել է նրանց գործունեության և ծրագրերի վրա։ Հետաքննությունը մինչ օրս հստակ պատասխաններ չի տվել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը, և ինչպե՞ս է պետք կարգավորել այն։

–Խնդիրները, թյուրիմացություններն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթներ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է։ Սակայն դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա։ Կարևոր բառ կա՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։ Ցանկացած վիճելի իրավիճակի կարգավորման հիմքում պետք է լինի մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը։

Որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորմանը մոտ կանգնած մարդ (այդ թվում՝ լոգիստիկ, էներգետիկ և այլ ոլորտներում), իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար ես նախագահի կառույցի իրավասությունների և հնարավորությունների շրջանակներում կներդնեմ իմ գիտելիքները, հնարավորություններն ու փորձը:

–ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունն առավել քան արդիական է դառնում ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ի՞նչն է մտահոգում Ձեզ, երբ վերլուծում եք Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։

–Հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, կենսական նշանակություն ունի մեզ համար։ Կարծում եմ, որ մենք հավասարապես շահագրգիռ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում, որպեսզի ճիշտ ժամանակին արդյունավետ պատասխանենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր։ Հայերը Հալեպում և Քեսաբում ապրել են դրանց հիմնադրման պահից ի վեր, և մենք չէինք կարող անտաբեր մնալ այս հարցում։ Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն (Ռուսաստանի հետ միասին) մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում` ռազմաբժիշկներ և սակրավորներ ուղարկելով։ Մենք անշուշտ գնահատում ենք այն կարևորագույն առաքելությունը, որն իրականացնում է Ռուսաստանը տեռորիզմի դեմ պայքարում։

Պետք է խոստովանել, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի եզակի մասնիկ են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների միջև խաղաղության խորհրդանիշ։ Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը։

–Հայկական կողմի համար Արցախի հարցի կարգավորումը վաղուց արդեն հիմնային է դարձել։ Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի զարգացումը։

–Կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա կանգ առնել հարցի բանակցային կողմի վրա, որը վարչապետի և Արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է։

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։

Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է։

Ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման պատերազմական սցենարը բացարձակ անընդունելի են, և միջազգային հանրությունը պետք է խստագույն ձևով կանխի դա։ Մենք մշտապես ապրում ենք «սև կարապների» անկանխատեսելի ժամանակներում և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ պատերազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի։

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան

Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ամուր խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը:

–Ի՞նչ եք կարծում Մարտի 1-ի գործով դատավարության մասին. լուրջ մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հետ Դուք աշխատել եք։

–Ծայրահեղ ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։

Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի։

–Հայաստանի նախագահի պաշտոնում ունե՞ք որևէ նվիրական նպատակ, որին հասնելու դեպքում կհամարեք, որ զուր չեք աշխատել։

–Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալը գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը։

Ես բազմաթիվ նվիրական նպատակներ ունեմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից` մինչև տնտեսապես հզոր և տարածաշրջանում ու աշխարհում արժանապատիվ դիրք զբաղեցնող Հայաստանի ստեղծում։

Ես կուզեի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկը, որն աշխարհում առաջիններից կլինի արհեստական ինտելեկտի օգտագործման վրա հիմնված համակարգերի մշակման և ներդրման գործում։

Այդ ուղին, կարծում եմ, Հայաստանին թույլ կտա գտնել աշխարհում իր տեղը և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները։

Հ.Գ. Հարցազրույցից հետո նախագահը խոսեց Վիկտոր Չերնոմիրդինի հետ բարեկամության և չիրականացած նախագծերի հետ կապված հիշողությունների մասին։

1205
թեգերը:
Դմիտրի Պիսարենկո, հարցազրույց, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը
Արմեն Սարգսյանը նամակ է գրել ՌԴ վարչապետին
Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

71
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

71
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Манекены в женском отделе магазина

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

0
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` մայիսի 23-ից Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է, սակայն մի շարք սահմանափակումներ գործելու են մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

 

0