Գյումրու Տիգրանյան փողոցը

Վերացված կանաչ գոտի Գյումրիում, կամ օրենքը լռո՞ւմ է «օրենքով գողերի» դեպքում

589
(Թարմացված է 00:12 26.09.2019)
Մութ ու ցուրտ 90–ականներն ամենաշատը հավանաբար ազդել են Գյումրու վրա։ Մարդիկ ամեն գնով փորձել են պահպանել իրենց գոյությունը, բնության մասին մտածելն ուղղակի տեղին չէր։ Արդյունքում քաղաքը գրեթե ամբողջությամբ զրկվել է ծառերից, դրանցով մարդիկ տաքացել են։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Փառք աստծո, այդ ժամանակներն արդեն անցյալում են, և տների ջեռուցման հարցը հիմա լուծվում է շատ թե քիչ քաղաքակիրթ ձևով։ Թվում էր, թե հիմա ճիշտ պահն է զբաղվել խիստ տուժած քաղաքի բարեկարգմամբ, որն, ըստ էության, արդեն երկար տարիներ բնապահպանական աղետի եզրին է։ Բայց ոչ, հիմա էլ գերակայում է հարստություն դիզելու ձգտումը։ Իսկ դա արդեն անհնար է չպախարակել...

Բարբարոսություն օրենքի շրջանակո՞ւմ

Տիգրանյան փողոցում` Գյումրու կենտրոնական մասում, պահպանվել էր կանաչ գոտու ոչ մեծ կղզյակ, մասնավորապես, 20-30 ծառ։ Սակայն վերջին շրջանում այդ ծառերն ինչ-որ տեղ են անհետացել։

Улица Тиграняна в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրու Տիգրանյան փողոցը

«Կողքով անցնում էի, երբ նկատեցի, որ ծառերից մեկի վրա կախված է «Վաճառվում է» գրությունը։ Իհարկե, խոսքը տարածքի մասին էր։ Մտածեցի, որ եթե տարածքը վաճառվում է ինչ-որ բան կառուցելու համար, նշանակում է` ծառերի հետ ինչ-որ բան կկատարվի։ Այդ ժամանակ էլ արեցի այս լուսանկարը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքի բնակչուհիներից մեկը։

Ստեփանավանի անտառները հատողներն ու դրա դիմաց կաշառք ստացողները կնստեն ամբաստանյալի աթոռին

Լուսանկարն արվել է մարտի սկզբին։ Կնոջ խոսքով` ավտոմեքենաների սպասարկման կետում (նույն հատվածում) նույնպես մի ժամանակ ծառեր են եղել։ Հենց այդ փաստն էլ ստիպել է նրան նկարել ծառերը և պահպանել որպես ապացույց։

Մենք նույնպես գնացինք Տիգրանյան 3 հասցեում գտնվող տարածք։ Իսկապես, ծառերից հետք չէր մնացել. դրանք ոչ թե կտրված էին, այլ արմատախիլ արված։ Միայն բարձր խոտն էր մնացել։

Улица Тиграняна в Гюмри
© Sputnik / Stringer
Գյումրու Տիգրանյան փողոցի հատված ծառերը

«Ես գիտեմ, որ դա մասնավոր սեփականություն է, այն վաղուց են մասնավորեցրել, բայց չէ որ կարելի է այնպես օգտագործել այդ գոտին, որ հարյուրամյա ծառերը չոչնչացվեն։ Առանց այդ էլ ամբողջ քաղաքը թաղված է փոշու և կեղտի մեջ, բուսականությունը քիչ է։ Սիրտս կտոր–կտոր է լինում, երբ տեսնում եմ` ինչ են անում», – չթաքցնելով վրդովմունքը` ասում է մեր զրուցակիցը։

Մեր զանգին ի պատասխան քաղաքապետարանից հաստատեցին, որ այդ տարածքը մասնավոր է։

Կացինդ բեր, գլխովդ տամ. խառնաշփոթ իրավիճակ` Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի բաժնում

«Դա մասնավոր սեփականություն է և կանաչ գոտի չէ։ Իսկ սեփականության իրավունքները կանոնակարգվում են Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով», – պատասխանեցին Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Բացի այդ, քաղաքապետարանից պարզաբանեցին նաև, որ հողատարածքը վաճառվել է 2007թ.–ին` այդ ժամանակվա քաղաքապետի որոշմամբ, իսկ ծառերն իսկապես արմատախիլ են արվել այս տարվա գարնանը։

Улица Тиграняна в Гюмри
© Sputnik /
Գյումրու Տիգրանյան փողոցի հատված ծառերը

Մենք փորձեցինք դիմել նաև Շրջակա միջավայրի նախարարություն։ Բայց, ինչպես պարզվեց, այդ տարածքը «Հայանտառ» ՊՈԱԿ–ի իրավասությունից դուրս է։

Ի՞նչ է ստացվում։ Փաստորեն, յուրաքանչյուրը, ով փող ունի, կարող է փոշու մեջ կորած Գյումրիում, որտեղ առանց այդ էլ քիչ է բուսականությունը, գնել հողատարածք` հարյուրամյա ծառերով, իսկ հետո ազատվել դրանցից և կառուցել հերթական ավտոլվացման կետը, գազալցակայանը կամ նման մի բան։

Քաղաքացիները վրդովված են, բայց չեն կարողանում բողոքի ձայն բարձրացնել։ Ասում են` տարածքը գնել է տեղի քրեական հեղինակություններից մեկը։ Հասկանալի է, որ հասարակ քաղաքացիները չեն ուզում գործ ունենալ նման մարդու հետ...

Sputnik Արմենիան որոշեց պարզել, թե ինչպիսի իրավական հիմքերով է գնվել այդ տարածքը, այսինքն` սեփականատերն իրավունք ունե՞ր ձեռք տալ ծառերին։ Մի շարք հարցումներից և գրեթե երկու ամիս սպասելուց հետո քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ Տիգրանյան 3 հասցեում գտնվող հողատարածքը վաճառվել է աճուրդով։

Բացի դրանից, ստացված պատասխանում նկարագրված էին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 134 հոդվածը 1–ին մասը, 202 հոդվածը 3–րդ մասը և 163 հոդվածի 2–րդ մասը։ Մասնավորապես, նշված էր, որ սեփականատերն իրավունք ունի օգտագործել այն ամենը, ինչ գտնվում է այդ հողի մակերեսին, ինչպես նաև դրա տակ, եթե նրա գործողությունները չեն հակասում օրենքին և չեն խախտում մյուս անձանց շահերը և իրավունքները։

Սակայն տվյալ դեպքում սեփականատիրոջ գործողությունները խախտում են մյուս անձանց իրավունքները և շահերը։ Անձանց, որոնք ոչինչ անել չեն կարող։ Իսկ օրենքն այդ մասին լռում է...

589
թեգերը:
Օրենք, օրենքով գող, ծառ, քաղաքապետարան, քաղաքապետ, Գյումրի
Ըստ թեմայի
«Այդ մեկ մարդը դու ես». Գյումրիում մեծարել են վարչապետի մրցանակաբաշխության հերոսներին
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը
Անկախության տոնը Գյումրիում նշելը որպես ապակենտրոնացմանն ուղղված քայլ. ի՞նչ կտա դա