Խորանաշատ վանական համալիրը

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է

1149
(Թարմացված է 09:35 22.08.2019)
Տավուշ մարզի հայ–ադրբեջանական սահմանի հարևանությամբ գտնվող Սբ. Խորանաշատ վանական համալիրի մասին վերջերս իրարամերժ լուրեր տարածվեցին. ոմանք հայտարարեցին, որ եկեղեցի այցելելն արդեն անվտանգ է, մյուսները` որ Խորանաշատը նախկինի պես անհասանելի է։ Sputnik Արմենիան որոշեց անձամբ համոզվել` կարելի՞ է գնալ Խորանաշտ, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայ-ադրբեջանական սահմանից շուրջ 100 մետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի վանական համալիրը դարձել է արցախյան հակամարտության յուրօրինակ խորհրդանիշը։ Հայկական հոգևոր կառույցը հայոց հողում է, բայց ադրբեջանական կրակոցների ներքո և անհասանելի հայ հավատացյալների համար։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

Տարիներ շարունակ Խորանաշատ այցելելը Չինարի գյուղի բնակիչների համար երազանքի էր վերածվել։ Բայց օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին (այդ թվում` պաշտոնյաների կողմից), որ հայկական ռազմական դիրքերի առաջխաղացում է տեղի ունեցել, որի արդյունքում եկեղեցի տանող ճանապարհն անվտանգ է դարձել ու բաց է ցանկացողների համար։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը որոշեց անձամբ այցելել Չինարի ու տեղում պարզել իրականությունը։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

Մինչ այդ մենք նախ խոսեցինք Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի հետ, ով հաստատեց տեղեկությունները, որ հայկական զինուժը երկու նոր դիրք է ամրացրել Տավուշի սահմանին։ «Եկեղեցի արդեն բոլորը գնում են, գալիս են։ Առաջ քողարկված, թաքուն էինք գնում, հիմա ավելի հանգիստ»,– ասաց Գրիգորյանը։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ևս հաստատեց, որ հնամենի վանք գնալ հնարավոր է, բայց և զգուշացրեց` վտանգը չեզոքացված չէ։

Եկեղեցու լիարժեք անվտանգ լինելու մասին Երևանից հնչող հայտարարություններին էլ գյուղապետն այսպես արձագանքեց. «Դա կլիներ մեր վաղեմի երազանքը, Աստված տա, որ այդպես լինի»։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

«Եկեղեցի գնում ենք, բայց քանի որ այն սահմանին շատ մոտ է` 100-150 մետր հեռավորության վրա, գնալու դեպքում զինվորականության հետ կապի մեջ ենք լինում, որ տեղյակ լինեն ու անվտանգությունն ապահովեն»,– ասաց նա։

Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Չինարիում արդեն շուրջ մեկ տարի հարաբերական անդորր է, գյուղի ուղղությամբ վերջին կրակոցները 2018թ.–ի սեպտեմբերին 14-ից 21-ն են եղել, երբ հակառակորդը մեկ շաբաթ շարունակ խոշոր տրամաչափի գնդացիրներից (ДШК) ու Կալաշնիկովի ավտոմատներից կրակում էր գյուղի խաղաղ բնակչության, տների, դպրոցի ու մանկապարտեզի վրա։

Староста деревни Чинари Самвел Сагоян
© Sputnik / Aram Nersesyan ,
Սամվել Սաղոյան

2018թ.–ի սեպտեմբերի 21-ից մինչ օրս Չինարիի վրա, գյուղապետի խոսքով, այլևս չեն կրակել։ «Գիշերը ստեպ–ստեպ լսվում են կրակոցների ձայներ։ Գուցե ինչ-որ գազանի կամ անտառում լսվող ձայների ուղղությամբ վախից կրակում են»,–ասաց գյուղապետը։

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

Հարաբերական անդորրից օգտվելով` Չինարիի բնակիչներն առաջին հերթին բարեկարգել են եկեղեցի տանող, սարն ի վեր բարձրացող ճանապարհը, որպեսզի Խորանաշատ հասնելը հնարավորինս արագ ու դրա շնորհիվ նաև պակաս վտանգավոր լինի։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

«Բայց միանշանակ ասել, որ գյուղի վրա ադրբեջանցիներն այլևս չեն կարող կրակել, չենք կարող։ Ճիշտ է, մենք ուժեղացրել ենք մեր դիրքերը, հակառակորդի ոտնձգությունները սաստելու համար հենակետերը կան, բայց միանշանակ հայտարարել, թե բացառվում է Չինարիի վրա կրակելը, ցավոք, չենք կարող»,– ասաց Սաղոյանը։

Գյուղացիները ևս մեզ հետ զրույցում հաստատեցին, որ անցնող տարվա հարաբերական անդորրից օգտվելով այցելել են Խորանաշատ, բայց այն հստակ գիտակցությամբ, որ վտանգն ամեն պահի առկա է։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

«Հիմա է, որ հանդարտ է, բայց ամեն պահի կրակոցները կարող են վերսկսվել, ու ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ դա կարող է տեղի ունենալ»,– մեզ հետ զրույցում ասաց գյուղի կենտրոնում հանդիպած երիտասարդներից մեկը, որն, ի դեպ, վտանգը գիտակցելով հանդերձ, պատրաստակամություն հայտնեց մեզ ուղեկցել եկեղեցի, որպեսզի ճանապարհին չմոլորվենք ու պատահաբար չհայտնվեինք հակառակորդի դիրքերում։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

Խորանաշատ տանող լեռնային, հողապատ ճանապարհին ոչինչ չէր հուշում հնարավոր վտանգի մասին, բացի մեր ուղեկցի մեկնաբանություններից, որ հենց այդ նույն լեռան գագաթին ադրբեջանական դիրքն է, դրանից ներքև, անտառում` Խորանաշատի վանքը, իսկ հարևան բարձունքում հայկական հենակետն է, որտեղից հնարավոր սադրանքի դեպքում պետք է ապահովեին մեր անվտանգությունը։

Բարեբախտաբար, եկեղեցի հասանք ու վերադարձանք անվնաս ու առանց որևէ միջադեպի։ Իսկ վանքի բակում ու դրա պատերից ներս տիրող անդորրն ու խաղաղությունը նույնիսկ մի պահ մոռացնել տվեցին ընդամենը 100 մետր հեռու զինված հակառակորդի առկայությունը։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

Թվացյալ անհոգությունը ցրեց մեր երիտասարդ ուղեկցի պատմությունը։ Եկեղեցու բակում, հսկա ընկուզենու ստվերում նստած, երիտասարդը, ակնհայտ հուզմունքը զսպելով, հիշեց 2008թ–ին Խորանաշատի ճանապարհին սպանված համադասարանցուն։

Բանակից վերադարձած տղան 2 ընկերների հետ որոշել էր եկեղեցի գնալ։ Խորանաշատի ճանապարհին ադրբեջանական դիպուկահարի կրակոցներից նա զոհվել էր, նրա ուղեկիցները` հաշմանդամ դարձել։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը

Բայց նույնիսկ այս դեպքից հետո էլ մարդիկ չհրաժարվեցին իրենց հավատքից ու նախնյաց կանչից և, վտանգն անտեսելով, շարունակեցին այցելել եկեղեցի, հիմնականում` գիշերը` գաղտագողի։

Գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց հեռախոսների մեջ Խորանաշատի լուսանկարներ կան, որոնցով նրանք հպարտանում են, որ իրենց հաջողվել է հասնել Խորանաշատ ու անվնաս վերադառնալ։ Այս անգամ դա հաջողվեց նաև մեր նկարահանող խմբին։

Деревня Чинари монастырь Хоранашат, 20 августа 2019
© Sputnik / Andranik Ghazaryan
Խորանաշատ վանական համալիրը
1149
թեգերը:
Գյուղապետ, Գյուղ, սահմանամերձ գյուղեր, կրակոց, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Չինարի, Խորանաշատ վանական համալիր, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Համաշխարհային մշակույթի հատուկ օբյեկտ կամ ինչ պետք է իմանալ Գեղարդի բացառիկ վանքի մասին
Ճարտարապետական եզակի ձուլվածք. Tehran Times–ը` Սպահանի հայկական վանքի մասին
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը
Արթուր Վանեցյանի ղեկավարած կառույցը «շնորհքով կներխուժի» նաև Տավուշի մարզ