Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյանը` գեղեցկության մրցույթների, ամուսնու, 5 երեխաների մասին. անկեղծ զրույց

1922
(Թարմացված է 13:03 31.07.2019)
Հայտնի գեղեցկուհին համոզված է, որ աղջկան պետք է սովորեցնել, որ նա արքայադուստր է, այլ ոչ թե ծառա։

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հետ խոսել ենք գեղեցկության մրցույթներ կազմակերպելու դժվարություններից, կանացի գաղտնիքներից, 5 երեխաների մայր լինելու պատասխանատվությունից և ամուսնությունից հետո կնոջ իրավունքներից։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

-Գոհար, Հայաստանում գեղեցկության մրցույթներ կազմակերպելու ժամանակ ի՞նչ դժվարությունների հետ եք բախվում:

-Գիտեք, գիտակցում էի, որ Հայաստանում գեղեցկության մրցույթներն արժանանալու են բացասական վերաբերմունքի։ Բայց կարծում էի, որ մոդելային բնագավառում 20 տարվա փորձս կօգնի գեղեցկության մրցույթներ կազմակերպելու հարցում։ 2017 թվականին մեծ ոգևորությամբ սկսեցի գործը`լրիվ չպատկերացնելով մրցույթի կազմակերպչական դժվարությունները։

Гоар Арутюнян
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյան

Բայց ստացվեց այնպես, որ մեզ դատի տվեցին, անգամ այնպիսի քայլեր արեցին, որ մրցույթը չկայանա։ 5 տարի ազգային մրցույթ չէր եղել։ Այն ինչ ես սկսեցի անել, այսպես թե այնպես այն ժամանակ ոչ ոք  չէր անում։ Ես ոչ մի օրենք չէի խախտել, բայց մեծ աղմուկ բարձրացավ։ Հասարակության արձագանքը բավականին ագրեսիվ էր։

«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ

Արդեն անցած տարի իմ երազանքը իրականացավ, քանի որ «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» մրցույթներին Հայաստանը պատշաճ մասնակցեց։ Այս տարի ավելի շատ ուրախացա, քանի որ երկու մրցույթներում հաղթած գեղեցկուհիների  համար լսեցի միայն դրական արձագանքներ։ Այժմ վստահորեն կարող եմ ասել, որ գեղեցկության մրցույթները Հայաստանում սիրված են։

-Գեղեցկության մրցույթներին մասնակցող շատ աղջիկներ իրենց արտաքինի գերին են դառնում։ Դեպքեր են լինում, որ նրանց սկսում են լուրջ չվերաբերվել, ոչ կոռեկտ առաջարկություններ անել: Ինչպե՞ս խուսափել դրանից:

Гоар Арутюнян с супругом
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյանն ամուսնու հետ

- Յուրաքանչյուր աղջիկ պետք է հստակ հասկանա, թե ինչու է մասնակցում գեղեցկության մրցույթին։ Կան աղջիկներ, որ գեղեցկության մրցույթին մասնակցում են, որպեսզի տղաները նրանց նկատեն, ինչու ոչ` շահեկան ամուսնանան։ Կան աղջիկներ էլ, որ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել և ինչ-որ խնդիր լուծել։ Մենք հենց քասթինգի ժամանակ ենք հասկանում, թե տվյալ աղջիկն ինչի համար է մրցույթին եկել։

-Ի՞նչ խորհուրդներ եք տալիս գեղեցկության մրցույթներին մասնակցող աղջիկներին:

-Խորհուրդ եմ տալիս, որպեսզի գնահատեն իրենց, լինեն ավելի նպատակասլաց, չկաշկանդվեն ու հասկանան, թե այս կյանքից ինչ են ուզում։Ունենան պայքարելու ուժ։ Իմ օրինակով ցույց եմ տալիս, որ կոտրվել պետք չէ։

Гоар Арутюнян с детьми
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյանը երեխաների հետ

-Ինչպե՞ս եք աղջիկներին օգնում հաղթահարել խոչընդոտները, եթե ընտանիքի հայրը կամ եղբայրը դեմ են, որպեսզի նա մասնակցի գեղեցկության մրցույթին:

-Այս դեպքում աղջիկները պետք է պայքարեն իրենց իրավունքների համար։ Մեր հասարակության մեջ մարդիկ կարծում են, որ աղջկա համար գերնպատակը շուտափույթ ամուսնությունն է։ Կինը նախ պետք է զարգանա, մասնագիտական աճ ունենա, լինի ֆինանսապես անկախ նոր միայն ամուսնանա իրեն արժանի մեկի հետ։ Հայրիկին կամ եղբորը հնարավոր է համոզել, եթե կարողանան բացատրել, թե ինչու են ուզում մասնակցել մրցույթին։

-Այժմ շատ է քննարկվում Ստամբուլյան կոնվենցիան ընդունել չընդունելու հարցը: Շատ դեպքեր գիտե՞ք, երբ կինը ընտանեկան բռնության է ենթարկվել։ Նման դեպքերը մնում են տան պատերի ներսում, թե՞ քննարկվում են:

Гоар Арутюнян
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյան

-Մեր երկրում կանայք և աղջիկները հաճախ են բռնության ենթարկվում և պարտադիր չէ, որ դա լինի ֆիզիկական բռնություն։ Կանանց նկատմամբ բռնությունը կարող է լինել և՛ հոգեբանական, և՛ սեքսուալ, և կենցաղային. օրինակ` երբ կնոջը թույլ չեն տալիս աշխատել, և նա միշտ լինում է տղամարդուց ֆինանսական կախվածության մեջ։ Դեռ փոքրուց աղջիկներին սովորեցնում են ծառա լինել, իսկ տղաներին՝ թագավոր։ Հետո էլ դժգոհում են, թե իրենց աղջկա ամուսինը նրան  լավ չի վերաբերվում։ Չի կարելի 18-20 տարեկանում աղջիկներին ամուսնացնել, որովհետև հետո նրանք չարանալու են, հասկանալու են, որ շտապել են ու ոչ մի կերպ չեն ընդունելու դիմացինի հաջողությունը։ Միայն սեփական աղջիկներին կրթելով է հնարավոր ընտանեկան բռնությունից խուսափել։

-Ինչպե՞ս եք  կարողանում  համատեղել  ընտանիքը և կարիերան:

Младшая дочь Гоар Арутюнян Софена
© Sputnik / Asatur Yesayants
Գոհարի կրտսեր դստրիկը` Սոֆենան

-Չեմ կարողանում (ժպտում է)։ Եթե ինձ չօգնեին, անհնար էր, որ նման մեծ ընտանիք կարողանայի պահել և համատեղել աշխատանքի հետ։ Ամուսինս է օգնում, երկու մեծ աղջիկներս են օգնում,նրանք աման էլ են լվանում, հատակ էլ են մաքրում, ունեմ նաև դայակներ, որոնք օգնում են երեխաներին խնամելու հարցում։ Աշխատանքս սեզոնային է։ Տարվա մեջ 2 ամիս եմ գերծանրաբեռնված լինում։ Մնացած ամիսներին հիմնականում տանից եմ աշխատում։

-Ինչո՞վ են զբաղվում ձեր երեխաները, արդյո՞ք հասցնում եք նրանցից յուրաքանչյուրին ուշադրություն դարձնել:

Младший сын Гоар Арутюнян Аргишти
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյանի կրտսեր որդին

-Հինգ երեխաների հետ ես գերուշադիր եմ դարձել։ Միշտ լսում եմ, թե երեխաներս ինչ են խոսում, անգամ եթե ժամանակ չունեմ։ Մեծ աղջիկներս՝ Բիայնան և Մելինեն հաճախում են պարի, երգի, գիմնաստիկայի, լողի։ Տղաս՝ Մենուան, նոր է ավարտել մանկապարտեզը, հաճախում էր գիմնաստիկայի, սակայն վնասվածք ստանալուց հետո տանն է։ Զույգ բալիկներս՝ Արգիշտին և Սոֆենան, դեռ 1․9 տարեկան են։

-Կցանկանա՞ք, որ ձեր աղջիկները մոդելային ասպարեզում լինեն, թե՞ կուզեք այլ  մասնագիտություն ունենան:

Старшая дочь Гоар Арутюнян Биайна
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյանի ավագ դուստր` Մելինեն

-Մոդելային աշխատանքը հատկապես Հայաստանում չի կարող լինել մասնագիտություն, դա կարող է լինել միայն հոբբի։ Իսկ միջազգային մոդել չեմ ցանկանա, որ լինեն, քանի որ մոդելի աշխատանքը չի նպաստում ուղեղի զարգացմանը։ Ինքս ավարտել եմ Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի միջազգային մարքեթինգ բաժինը։

-Խի՞ստ մայրիկ եք։ «Չի կարելի»  արտահայտությունը հաճա՞խ եք օգտագործում։

Старший сын Гоар Арутюнян Менуа
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյանի ավագ որդին` Մենուան

-Ես շատ խիստ մայրիկ եմ, բայց ոչ թե «չի կարելի» եմ ասում, այլ ինչ է պետք անել։ Չեմ սիրում երես առած երեխաների, երբ չգիտեն հասարակության մեջ իրենց ինչպես պահել։

-Հարցազրույցներում նշում եք, որ թագուհու կյանքով եք ապրում: Յուրաքանչյուր կին, իր տղամարդուն ընտրելուց ինչո՞վ պետք է առաջնորդվի։

-Յուրաքանչյուր աղջիկ, պետք է փորձի գտնել իր հավասարին։ Դեռ մանկուց, լինելով պարփակված մարդ, ես կարողացա ինձ վրա աշխատել և ընտրել այնպիսի տղամարդու, որն ինձ թագուհու նման է վերաբերվում։ Ամուսինս շատ կնամեծար է։ Նրա միակ պահանջն ինձնից շատ երեխաներ ունենալն էր։ Համատեղ կյանքում ունեցել ենք և՛ դժվարին պահեր, և՛ անելանելի իրավիճակներ։ Շատ երեխաներ ունենալը մարդուն չի կարող հեշտ տրվել։ Ամուսնուս հետ շատ բաներ ենք հաղթահարել և դեռ շարունակում ենք հաղթահարել։

Средняя дочь Гоар Арутюнян Мелине
© Sputnik / Asatur Yesayants
Գոհար Հարությունյանի միջնեկ դուստրը` Բիայնան

-Կանայք, վախենալով կազմվածքը փչացնել, չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ։ Ինչպե՞ս եք կարողանում ձեր կազմվածքը պահել:

-Ես շատ շուտ եմ նիհարում, անգամ եթե այդպես չլիներ, իմ մեջ ուժ կգտնեի նիհարելու համար։ Ոչ թե երեխան է կազմվածքը փչացնում, այլ ժամանակին պատառաքաղը վայր չդնելը։ Առողջ լինելու համար պետք է հետևել սեփական քաշին։

-Ամենից շատ ինչի՞ համար եք շնորհակալ կյանքին:

-Ես երջանիկ աստղի տակ եմ ծնվել։ Շնորհակալ եմ մայրիկիս, որ ինձ երբևէ ոչ մի բան չի արգելել։ Երբ ինձ միջազգային մրցույթների էին հրավիրում, նա որպես միայնակ ծնող կարող էր հեշտությամբ մերժել ինձ, բայց միշտ թույլ էր տալիս, որ ես որոշեմ։ Մայրս իմ բոլոր հաջողությունների հիմքն է եղել։

-Գլխավոր խորհուրդը, որ տալիս եք ձեր երեխաներին:

-Խորհուրդ եմ տալիս աշխատասեր լինել։

-Կբավարարվե՞ք հինգ բալիկներով։

-Ես կբավարարվեմ, ամուսինս դեռ մի տղա էլ է ուզում, որպեսզի հավասարություն լինի։ Այժմ վայելում եմ իմ հինգ երեխաներին, բայց Աստված գիտի` ամեն ինչ էլ հնարավոր է։

1922
թեգերը:
Գոհար Հարությունյան, Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհում». լուսանկարներ
Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով
Կնոջ առաքելությունը մայրանալն է. «Միսս Տիեզերք Արմենիան»` երազանքների և նպատակների մասին
Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը, արխիվային լուսանկար

Ինչ են քննարկել Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը․ մանրամասներ՝ հանդիպումից

2127
(Թարմացված է 12:01 30.11.2020)
Մոսկվայում նոյեմբերի 27-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդունել էր Հայաստանում ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին։ Արթուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է պատմել հանդիպումից։

-Նոյեմբերի 27-ին հանդիպում եք ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Ի՞նչ առիթով ու ո՞ւմ նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել, և արդյո՞ք այն առաջինն էր ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո: 

- Նիկոլայ Պատրուշևը իմ վաղեմի ընկերն է և բարեկամը, ում հետ շփվելու, հանդիպելու և խնդիրներ քննարկելու որևէ դժվարություն չունեմ և չեմ ունեցել։ Պատրուշևը նաև մեր երկրի և ժողովրդի լավագույն բարեկամներից է։ Մենք միասին, առանց թմբկահարելու, մեծ աշխատանք ենք կատարել հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, ընդ որում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ ֆորմատներով։

Նախաձեռնողն ենք եղել անվտանգային միջավայրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախաձեռնությունների, հիմնադիրն ենք եղել ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտին առնչվող իրավական ակտերի, երկկողմ և բազմակողմ որոշումների, ամրապնդել ենք հայ ռուսական ռազմավարական գործակցության իրավապայմանագրային բազան՝ այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում։ Այն առնչվել է նաև մեր անվտանգությանը, զինված ուժերին, 102-րդ ռազմաբազայի արդիականացմանը, հայկական ռազմարդյունաբերությանը և բազմաթիվ այլ հարցերի։

Թե ինչի մասին ենք խոսել՝ գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Երկու խոսքով եթե նշեմ՝ խոսել ենք իրավիճակից, հնարավոր զարգացումներից, սահմանների դեմարկացիայից, գերիների վերադարձ, անհետ կորածների որոնում, մշակութային՝ ներառյալ եկեղեցական ժառանգության, պաշտպանություն՝ ակտիվ ռուսական օժանդակությամբ և այլն։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների համագործակցության ներկա մակարդակը՝ պայմանավորված տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակով:

- Իմ ղեկավարման տարիներին Անվտանգության խորհուրդն ազդեցիկ կառույց էր՝ լուրջ լիազորություններով, ազդեցիկ միջազգային կապերով, այն բազմաթիվ խնդիրների համակարգման կարևորագույն մեխանիզմ էր։ Ձևավորված գործընկերային կապերի շնորհիվ մենք կարողանում էինք մեր անվտանգության հարցերը լսելի, քննարկելի և լուծելի դարձնել մեր շատ ազդեցիկ գործընկերների հետ։ Թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններց դուրս մեծ աշխատանք էր կատարվում։

Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների նիստին

Իմ հեռանալուց հետո՝ անցնող այս 6 տարիներին, ցավոք, կարևորագույն այս կառույցը կորցրեց իր շատ գործառույթներ։ Ինչպիսին են հիմա ՌԴ և ՀՀ ԱԽ-ների հարաբերությունները՝ տեղյակ չեմ խորությամբ, բայց կարծում եմ՝ գործնական և աշխատանքային։ Համենայնդեպս, ճանաչելով Պատրուշևին և իմանալով ՌԴ ԱԽ գործելաոճը՝ համոզված եմ գործընկերային հարաբերությունների մեջ, մանավանդ, որ ՀՀ ԱԽ-ն ևս շահագրգիռ կլինի այս գործակցությունը զարգացնելու առումով, առավել ևս վերջին զարգացումների լույսի ներքո։

-Պատրուշևի հետ Ձեր հանդիպման պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև գերիների հարցը: Նշվե՞լ են արդյոք այդ գործընթացի իրականացման կոնկրետ ժամկետներ: 

- Մեր հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, դա վաղեմի բարեկամների և գործընկերների զրույց էր, և ես պետական պաշտոնյա չեմ։ Հարցերը ներառում էին գերիների փոխանակման, սահմանների դեմարկացիայի, անհետ կորած զինվորների վերադարձի, ականազերծման և այլ հարցեր։ Ինչպես ես տեղեկացա Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը գտնվում են ՌԴ նախագահ Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի անմիջական ուշադրության կենտրոնում։

Ռազմագերիների և անհայտ կորածների խնդիրներն առաջնային են, մարդասիրական բնույթ են կրում և այդ հարցով զբաղվում են ամենօրյա ռեժիմով։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին և բոլորս պետք է համադրենք մեր ուժերը, որպեսզի դա հնարավորինս արագ տեղի ունենա: Եվ դա գերակա էր դիտարկվում նաև պարոն Պատրուշևի հետ մեր հանդիպման ընթացքում:

-Որպես ԱԽ նախկին քարտուղար և պետական, քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը:

-Իրավիճակը Հայաստանում իսկապես մտահոգիչ է։ Տարերային որոշումների հետևանքով ունեցանք մեծ բացթողումներ, թերացումներ և կորուստներ։ Երբ պետությունը չի կառավարվում ինստիտուցիոնալ մեխանիզմներով, երբ չեն հաշվարկվում անվտանգային միջավայրի ռեալ մարտահրավերնրը, երբ բացակայում են ռազմաքաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատման, վերլուծության, հակազդման գործողությունները, երբ պատշաճ չեն իրականացվում քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, տեղեկատվական և բազմաթիվ այլ ուղղություններով գործողությունները, ունենում ենք այն ինչ ունեցանք։

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Տեսեք, Նախիջևանում տեղի ունեցած թուրք- ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններից հետո տեղեկատվության նույնիսկ բաց աղբյուրները թմբկահարում էին վերահաս պատերազմի մասին։ Ցավոք, պատշաճ վերլուծություններ չեղան։ Քիչ չեն նաև սխալները, թերությունները 44-օրյա պատերազմի օրերին։ Ավելին, իրավիճակի ոչ սթափ վերլուծությունը, օպերատիվ մարտավարական որոշումների հախուռնությունը, հաստակ ինսիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայությունը, հատկապես պատերազմական իրավիճակում, հանգեցրեց տարերային որոշումների, որի ցավալի արդյունքների ականատեսը եղանք։

-Ո՞րն է ելքը, և արդյոք պատրաստվու՞մ եք միանալ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին և գործընթացներին։

-Ելքը, իմ կարծիքով, արտահերթ ընտրությունների անցկացումն է, որի մասին հրապարակային խոսել եմ դեռևս 20 օր առաջ։ Այսօր մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ։ Իշխանությունը հայտարարել և ստանձնել է հայտնի փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը, ինչն էլ առաջին հերթին նշանակում է վստահության քվեի խնդրի լուծում։ Անհնարին է ազգի համար նման շրջադարձային որոշում կայացնելուց հետո չդնել վստահության հարցը։

Դա ընդամենը ժամանակի հարց է։ Ժողովուրդը պետք է ազատ կամարտահայտությամբ որոշում կայացնի։ Եվ ես համոզված կողմնակիցն եմ, որ այն տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև քաղաքակիրթ բանակցությունների արդյունքում, առանց ցնցումների և բախումների, հստակ ճանապարհային քարտեզով, որի մեջ պետք է ներառվեն կառավարման ձևի փոփոխություններով կիսանախագահական համակարգին անցումը և 100% համամասնական համակարգին անցումն առանց ռեյտինգային համակարգի։

Վստահ եմ, որ հենց ընտրություններն են և դրա արդյունքում ձևավորված իշխանությունն է, որ պետք է գա լուծելու մեր ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Ես ուշադիր հետևում եմ տեղի ունեցող գործընթացներին, չեմ վերադարձել ակտիվ քաղաքականություն, և ըստ անհրաժեշտության հայտնում եմ իմ հրապարակային դիրքորոշումները:

2127
թեգերը:
Արցախյան պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Արթուր Բաղդասարյան, Ռուսաստան, Նիկոլայ Պատրուշև
Ըստ թեմայի
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն
Վահան Քերոբյան

Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան

998
(Թարմացված է 23:16 28.11.2020)
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է իր ծրագրերն ու անելիքներն այդ պաշտոնում: Անդրադարձել է նաև Արցախում անցկացրած 52 օրերին ու բանակում իր արձանագրած խնդիրներին:

- Պարո՛ն Քերոբյան, շնորհավորում ենք պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու նաև խնդրում ենք պատմել՝ ինչպես ստացաք այդ առաջարկն ու ինչպես որոշեցիք ընդունել այն՝ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում:

- Առաջարկը ստացել եմ վարչապետի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ, կարծեմ՝ երկուշաբթի օրը: Միանգամից չեմ համաձայնել, քանի որ որոշ հարցեր կային ճշտելու աշխատանքի ու պահանջների հետ կապված՝ ինչ է պահանջվում, ինչ խնդիրներ է պետք լուծել, արդյոք դրանք համապատասխանում են իմ պատկերացումներին, թե ոչ: Հիմա, հասկանալով պատկերացումներն ու ինձ հետ կապված նպատակները, համաձայնեցի:

- Իսկ սպասելի՞ էր նման առաջարկ ստանալը:

- Այնպես չէ, որ լրիվ անսպասելի էր, որովհետև վարչապետի հետ հարաբերություն նախկինում ևս ունեինք, ու իմ մտքերը ես կարողանում էի հասցնել վարչապետին ու կառավարությանը, ու կար երկխոսություն, որի արդյունքում վարչապետի համար պարզ դարձավ, որ այս հանգրվանում ես գուցե կկարողանամ օգտակար լինել իմ երկրին:

- Ձեր բիզնեսը՝ Menu.am-ը, փաստորեն թողնո՞ւմ եք: Ի՞նչ եք անելու Ձեր բիզնեսը:

- Դե, այսօրվա դրությամբ Menu.am-ի ամենախոշոր բաժնետերն եմ: Այդ բաժնետոմսերը դեռևս մնում են իմ սեփականությունը, բայց, համաձայն օրենքի, ես պետք է այն հավատարմագրային կառավարման տամ: Ինչ վերաբերում է գործադիր պաշտոններին՝ տնօրենների խորհրդի անդամի և գործադիր տնօրենի պաշտոններին, ապա ես արդեն հրաժարական եմ ներկայացրել վճարովի պաշտոնից, այսինքն՝ գործադիր տնօրենի պաշտոնից, իսկ խորհրդի անդամի պաշտոնից մինչև մեկ ամիս ժամանակ ունեմ, կհասցնեմ բաժնետոմսերս տալ հավատարմագրային կառավարման և զիջել իմ տեղը տնօրենների խորհրդում:

- Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հիշատակվում է Al Jazira-ին տված Ձեր հարցազրույցը, որտեղ ասում եք, թե երկրի ղեկավարությունը մեզնից թաքցնում էր պատերազմում տիրող ռեալ իրավիճակը: Ի՞նչ նկատի ունեիք:

- Ես ասել եմ` «վերջին տասնամյակներում»: Իմիջիայլոց, այդ արտահայտությունը Al Jazira-ն կտրել է: Վերջին տասնամյակներում մեզ միշտ ասել են, որ մեր բանակը հզոր է, որ մեր բանակում ամեն ինչ կա, մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է և այլն, ինչը, կռվի դաշտում պարզվեց, որ չի համապատասխանում իրականությանը: Իմ կարծիքով` մենք ունենք շատ վատ կառավարվող կառույց, ու եթե դա չընդունենք, բնականաբար, չենք կարող զարգացնել այն: Կարծում եմ`հիմա ժամանակն է ճիշտը խոսել բանակի մասին և, բնականաբար, ձեռնամուխ լինել արմատական բարեփոխումներին, ինչն արդեն ընթացքի մեջ է:

50-52 օր ես եղել եմ այնտեղ՝ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 18-ը, իսկ իմ եղբայրներն ու մեր ընկերները մինչև օրս էլ դեռ այնտեղ են: Մենք համառորեն պաշտպանեցինք այն դիրքերը, որոնք կմնան Հայաստանի կամ Արցախի տիրապետման տակ: Այդ 52 օրվա մեջ ես ընդամենը 1 անգամ եմ տեսել համակարգիչ և ցանկացած էլեմենտից՝ մեր տեղաշարժի և այլն, պարզ է դարձել, որ մենք թուղթ ու գրիչով ենք կառավարում բանակը: 21-րդ դարում չի կարող նման բան լինել, և տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է ամբողջությամբ ներծծվեն այդ կառույցի մեջ:

- Ձեր այս տպավորություններով Դուք արդեն կիսվե՞լ եք կառավարության անդամների, վարչապետի հետ:

- Ոչ ամբողջությամբ։ Բնականաբար, այն, ինչ ես եմ տեսել, բազմաթիվ մարդիկ իրենց հրապարակային ելույթներում ասել են: Միգուցե ես ինչ-որ նոր բաներ կասեմ, բայց հիմնական հետևությունը, որ կարելի է անել, այն է, որ բանակին տրամադրվել են հսկայական ռեսուրսներ, որոնք, կարելի է ասել, արդյունավետ չեն օգտագործվել:

Մեր հրամանատարական կազմի ներկայացուցիչները խոստովանեցին, որ վերջին 25 տարում բանակը չի եղել գրավիչ տեղ խելացի մարդկանց համար: Հետևաբար բանակի պետությունը չի կարողացել ներգրավել բավարար քանակով տաղանդավոր մարդկանց, որոնք կկարողանային կառուցել ապագայի բանակ:

Չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Մեղքի բաժին բոլորս ունենք: Ես ինքս որոշ բաների վրա աչք եմ փակել, ինչ-որ բաներ ասել եմ՝ լավ, դե սա իմ գործը չէ, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հիմա պետք է բացարձակապես անհանդուրժելի դառնա հարմարվողականությունը: Մենք պետք է չհամակերպվենք այն վիճակի հետ, որն այսօր կա ու շտկենք, որպեսզի կարողանանք արագ, բեկումնային աճ արձանագրել այդտեղ ու ոչ միայն այդտեղ, այլև ամբողջ տնտեսության մեջ:

- Պարզ է, որ մեր տնտեսությունն այսօր շոկային վիճակում է. առաջին հարվածը ստացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ երկրորդն արդեն պատերազմից ստացավ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի տնտեսությունը դուրս բերեք այդ վիճակից:

-Ես, իհարկե, ունեմ իմ պլանը, բայց քանի որ այն պետք է վերածվի կառավարության որոշումների, ապա ես այս պահին զերծ կմնամ դրանք կետ առ կետ թվարկելուց: Բայց ես արդեն ասել եմ, որ իմ հիմնական դերը տեսնում եմ բոլոր այն խոչընդոտները վերացնելու մեջ, որոնք այսօր կանգնած են բիզնեսի առաջ, որպեսզի գործարար համայնքը կարողանա անկաշկանդ և ստեղծագործ ձևով աշխատել և զարգացնել երկրի տնտեսությունը:

- Ո՞րն եք համարում ամենամեծ խոչընդոտը:

- Միայն ես չէ, որ այդպես եմ համարում: Եթե դուք ուշադրություն դարձնեք Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա գլոբալ մրցունակության զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածին, ապա կտեսնեք, որ տասնամյակներով Հայաստանի գործարարները հարցումներին պատասխանելիս շեշտել են, որ կոռուպցիայից, հարկերից ու բյուրոկրատիայից ավելի շատ մեր տնտեսության զարգացմանը խանգարում է ֆինանսական միջոցներին անհասանելիությունը, անմատչելիությունը: Բնականաբար, դրանից էլ պետք է սկսել, որպեսզի տնտեսության մարմնի մեջ բավարար չափով արյուն լցվի:

- Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապակցված է Արցախի հետ: Մենք այսօր ունենք կորցրած տարածքներ, որտեղ ցորեն էր մշակվում: Փորձագետներն ասում են, որ սա խնդիր է լինելու ապագայում մեր տնտեսության համար: Ի՞նչ հակաճգնաժամային ծրագրեր ունեք այս կորուստը կոմպենսացնելու համար:

- Ամենամեծ խնդիրը, որ կար Արցախում, այն էր, որ 30 տարում մենք այդպես էլ չենք կարողացել ընդունելի մակարդակով յուրացնել այդ տարածքները՝ զարգացնել տնտեսությունը, ավելացնել բնակչությունը և այլն: Կարելի է ասել, որ այդ տարածքների մեծ մասն անապատ էր: Հիմա, բնականաբար, այն մարդիկ, որոնք բիզնես են ունեցել Արցախում ու կորցրել են, լինելու են ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք կարողացել էին Հայաստանից շատ ավելի ծանր պայմաններում լինել հաջող բիզնեսմեն: Նման մարդկանց պետք է փրկել, և ես պետք է հանդիպեմ այդ մարդկանց հետ ու տեսնեմ, թե ինչով կարող ենք վերակենդանացնել իրենց կորցրած բիզնեսները:

Ինչ վերաբերում է դրա հետ կապված ճգնաժամին, նախ պետք է մանրամասն հաշվառում անել, որովհետև առաջին հայացքից այդ տարածքներում առանձնապես մեծ տնտեսություն չի եղել: Մի խոսքով` պետք է հասկանալ՝ ինչ ենք կորցրել, և արագ գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները:

998
թեգերը:
Նախարար, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ. Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրեն պաշտոն առաջարկելու լուրը
«Իմ քայլը» պահանջում է պատժել Երևանի պատասխանատու պաշտոնյաներին` թվեր նկարելու համար
Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
Ստեփանավանը քաղաքապետի պաշտոնակատար ունի
Արցախցի ընտանիք

Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան

0
(Թարմացված է 11:46 03.12.2020)
Կառավարության որոշմամբ` փոխհատուցման կարգը մշակվել է առաջիկա 6 ամիսների համար: Այն կրելու է ժամանակավոր բնույթ:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախցի ընտանիքներին հյուրընկալած հայաստանցիներն ու արցախցիները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Յուրաքանչյուր անձի համար՝ ՀՀ-ում՝ 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամի չափով»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով` միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ, և առայժմ հաշվարկված է առաջիկա 6 ամսվա համար: Գումարը հատկացվելու է ամսական սկզբունքով:

«Հյուրընկալող քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային նամակով՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են»,- ասաց նախարարը:

Փոխհատուցվող գումարը չի հարկվելու:

1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27–ին մեկնարկած թուրքա–ադրբեջանական ագրեսիայի հետևանքով շատ արցախցիներ` հիմնականում կանայք և երեխաներ,  ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան։

0
թեգերը:
օգնություն, Պատերազմ, Հայաստան, Արցախ