Լիլիթի որդին

Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց

2262
(Թարմացված է 09:37 29.07.2019)
Լիլիթ Հովհաննիսյանն ամուսնու աջակցությամբ իր բիզնեսն է հիմնել Աշոցքում։ Զույգն ունի զարգացման յոթնամյա ծրագիր և ապագայի մեծ հույսեր։

Աշոցք համայնքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ Ընդունված է համարել, որ այն երկրի ամենացուրտ բնակավայրն է։ Իհարկե, դրան չես հավատա, մինչև անձամբ չտեսնես։ Ամառվա կեսին օդի ջերմաստիճանն այստեղ հազիվ հասնում է +15 աստիճանի, երկինքը մռայլ է, օդը սառը, բայց թարմ։ Կատարյալ վայր է երևանյան տապից խուսափելու համար, բայց թե որքանով է Աշոցքը հարմար ապրելու և երեխաներին այնտեղ մեծացնելու համար` մեծ հարց է։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Գայանեն

Աշոցքի փողոցներում հազվադեպ կարելի է հանդիպել զբոսնող կամ մի տեղ շտապող մարդկանց։ Տղամարդկանց 40 տոկոսը վաղ գարնանը մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ կանայք զբաղված են տնային գործերով և աթար են պատրաստում ձմեռվա համար։ Եթե չլինեին մի մուտքից մյուսի մոտ վազվզող երեխաները, ապա տպավորությունն ավելի մռայլ կլիներ։

Աշոցք մտնելիս հացի փռի ենք հանդիպում, որտեղից թարմ հացի և բուլկիների հիասքանչ բույր է գալիս, մի քանի տղաներ զրուցում են բարձրահասակ կնոջ հետ։ Նա շոյում է փոքրիկ տղայի գլուխը և երբեմն ինչ-որ բան ասում նրան։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Գայանեն ու Լիլիթի որդին

Նկատելով, որ իրենց լուսանկարում ենք, կինը սկսում է տեղի բարբառով հարցուփորձ անել, թե որտեղից ենք եկել և ներս հրավիրում՝ շրջանի ամենահամեղ բուլկիները համտեսելու համար։ Առաջին հայացքից նա հաստատության տիրուհին է թվում, բայց պարզվում է, որ արտադրամասի աշխատողն է՝ Գայանեն։ Նա այստեղ ամենամեծն է և փորձառուն։ Հետևաբար, բոլորը լսում են հենց նրան։

Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

«Մենք մտածեցինք, թե դուք արտասահմանցիներ եք, բայց, լավ է` լրագրողներ եք։ Դեռ լրագրող չէինք տեսել, հիմա կիմանանք, թե ինչպիսին եք դուք», - ասում է նա և մեզ պարզում տաք լավաշ ու պանիր։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Աշոցքի երեխաները Լիլիթ Հովհաննիսյանի փռի մոտ

Մենք բրդուճ ենք սարքում, Գայանեն մեզ ներկայացնում է սլավոնական արտաքինով մի գեղեցիկ աղջկա։ Նա Մարիան է։ Ամուսնացած չէ։ Գայանեն խստորեն հրամայում է մեզ նրա համար քաղաքում փեսացու գտնել։ Մենք կատակում ենք, որ մեր օպերատորն ամուսնացած չէ։ Աղջկան կատակները չեն ամաչեցնում, սկսում է թվարկել իր արժանիքները։ Ընդհանուր ուրախությանը միանում է արտադրամասի երիտասարդ տիրուհին՝ Լիլիթ Հովհաննիսյանը՝ խոստանալով լավ օժիտ տալ։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Пекарня семьи Ованнисян в Ашоцке

Երկու երեխաների մայր Լիլիթը հրուշակագործ է։ Նրանցից մեկին` թուխ պատանուն, մենք տեսանք Գայանեի հետ զրուցելիս։ Բիզնես սկսելու գաղափարը Լիլիթի ամուսնունն է։ Նա ժամանակ չի ունեցել անձամբ սկսելու և առաջարկել է կնոջը ղեկավարել հացի փուռը։ Մեկ ամիս անց Լիլիթը զարմացել է ամուսնուն իր աշխատասիրությամբ և նվիրումով։ Իսկ հիմա մտածում է բիզնեսի ընդլայնման մասին և արդեն մշակել է զարգացման յոթնամյա ռազմավարական պլան։ Նրանք ծրագրում են թխել սեփական ալյուրով։ Հիմա ալյուրը գնում են։ Դեռ անցած տարի ամուսինները 12 հա հող են ձեռք բերել և ցորեն ցանել, իսկ երկարաժամկետ հեռանկարում մտադիր են և ջրաղաց հիմնել։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Մարիան` աշխատավայրում

«Սկզբում բարդ էր, երբ չգիտես, թե ինչ և ինչպես անել։ Հիմա արդեն աստիճանաբար իրագործում ենք մեր երազանքները և շուտով կբացենք առաջին խանութը։ Արտադրամասից վաճառելը հարմար չէ», - ասում է Լիլիթը։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Տիկին Գայանեն` աշխատավայրում

Նա խոստովանում է, որ բիզնեսը հաջող զարգանում է։ Օրական վաճառվում է 500-1000 հատ հաց, բուլկիները չեն հաշվում։ Բայց մի խնդիր կա․երկար ժամանակ է աշխատակիցներ է փնտրում։ Նրան պետք են հրուշակագործ, հացթուխ, Լիլիթը պատրաստ է ֆինանսավորել իր կադրերի կրթությունը, սակայն ցանկացողներ չկան, թեև աշխատավարձը տեղի չափանիշներով բարձր է (80-120 հազար դրամ)։ Ծուլությունից բացի ուրիշ բացատրություն չկա։

Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը

Լիլիթն առավոտվա հինգից մինչև երեկոյան 5-6-ը աշխատում է, նրա հետ միասին`գեղեցկուհի Մարիան և ճարպիկ Գայանեն։ Կինը վստահ է, որ ցանկության դեպքում Աշոցքում էլ կարելի է ապահովել ընտանիքը, միայն անհրաժեշտ է աշխատասիրություն և մի քիչ համարձակություն։

«Լիլիթը համեղ բուլկիներ է թխում, նույնիսկ մորս մոտ այդպես չի ստացվում։ Մենք դպրոցից հետո միշտ մտնում ենք, որպեսզի բուլկի ուտենք և հաց տանենք տուն»,- մուտքի մոտ պատմում են տղաները։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке
© Sputnik / Nana Martirosyan
Լիլիթ Հովհաննիսյանի փուռը

Կանայք ժպտում են և կատակում, որ հացով են ապահովել ամբողջ Աշոցքը, իսկ անհրաժեշտության դեպքում կկերակրեն ամբողջ Հայաստանը։

2262
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ընտանեկան «բիզնես». ինչպես են նախկին համայնքապետներից մեկն ու իր որդին կերել հողերի փողերը
Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած «ոգելից պանիրների արքայությունը»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

1707
(Թարմացված է 10:01 26.05.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի մարտահրավերների, նախագահի ինստիտուտի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության և այլ կարևոր հարցերի մասին։

Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք սկսել ամենացավոտ հարցից՝ կորոնավիրուսի համավարակից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների վրա։

–Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե հենց վիրուսի բնույթն է, այլ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը շատ ավելի շարժուն է դարձել, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխություններ են տեղի ունենում մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև սովորական մարդկային հարաբերություններ։ Կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ փոխակերպումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա։ Այդ առումով` կորոնավիրուսն աշխարհում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետևանքն է, ոչ թե պատճառը։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ է առաջին հերթին դիտարկել այն միտումները, որոնք սկսվել են վիրուսից դեռ շատ առաջ։

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը

Այժմ բոլոր մակարդակներում քննարկվում է, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Արդեն իսկ ակնհայտ է դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա և շարունակական հետընթացի շրջանը։ Սակայն, իմ կարծիքով, համավարակը մի շարք ավելի խորը հետևանքներ ունի։ Նախևառաջ` համաշխարհային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների բախվելիս, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ ունեն։ Երկրորդը` պետությունն ու հանրությունը զգացին, թե ոքան կարևոր է ներդրում անել հենց գիտության և առողջապահության ոլորտներում. դրանք կարող են միլիոնավոր կյանքեր փրկել։

Президент Армен Саркисян дает интервью на свежем воздухе
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա կարելի է նկատել, որ յուրաքանչյուր երկիր պայքարի իր տարբերակն է ընտրել։ Ուստի հետևանքները նույնպես տարբեր կլինեն։ Ընդհանուր առմամբ` հույս ունեմ, որ այս ճգնաժամը մի տեսակ դրդող ուժ կհանդիսանա առաջին հերթին գիտական-առողջապահական ոլորտի ինտեգրացիայի համար։ Արմատական փոփոխություններ են սպասվում աշխատանքի ոլորտում, որն ամենախոցելիներից մեկը դարձավ համավարակի պայմաններում։ Բարձր որակավորում ունեցող կադրերի անհրաժեշտությունը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի։

Պետք է լուծենք այս կարևորագույն խնդիրները, իսկ դա ենթադրում է համագործակցության ակտիվացում երեք ուղղություններով` գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ։ Սիներգիական էֆեկտը, որին կարելի է հասնել այս ոլորտներում ԵԱՏՄ պետությունների կարողությունները միավորելու շնորհիվ, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման հարցում։

Հնարավոր է, որ առողջապահության գլոբալ ճգնաժամն առանցքային քաղաքական օրակարգում գրավի կլիմայական փոփոխությունների տեղը, քանի որ կորոնավիրուսի հետ կապված մտավախություններն ավելի ու ավելի իրական են դառնում։ Բացի այդ, փորձելով վերականգնել տնտեսությունը, պետություններն առավելագույն ջանքեր կգործադրեն և կներգավեն բոլոր ուժերը։ Ամենայն հավանականությամբ` դա կխորացնի կլիմայական փոփոխությունները և օդի աղտոտումը, քանի որ բնապահպանական կանոնները, ըստ երևույթին, կթուլացվեն կամ առհասարակ կանտեսվեն։

–Երկու տարի առաջ, երբ Դուք զբաղեցրիք նախագահի պաշտոնը, Հայաստանում փոխվեց քաղաքական կարգը։ Սահմանադրության համաձայն` երկրի փաստացի ղեկավարը դարձավ վարչապետը։ Բարեփոխումը համընկավ լուրջ քաղաքական ճգնաժամի հետ, որի հետևանքով իշխանությունը փոխվեց։ Բոլորը հիշում են Ձեր մասնակցությունն այն ժամանակվա բարդ գործընթացներին։ Դա ճակատագրի մարտահրավե՞րն էր։ Իբրև առաջնորդ, ի՞նչ նոր փորձ ձեռք բերեցիք այդ ժամանակահատվածում։

–Հայաստանի ամբողջ պատմությունը ճակատագրի մշտական մարտահրավերներ են, որոնք մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարել է՝ դառնալով ավելի ուժեղ և իմաստուն։ Որպես Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած մարդ, ես չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել կոնկրետ որևէ քաղաքական գործընթացի մասին։

Իբրև նախագահ, որը երկար քաղաքական ճանապարհ է անցել, իմ առաջադրանքը համակարգային խնդիրների համար լուծումներ փնտրելն է, իսկ իբրև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր՝ մեր խորքային երկարաժամկետ հետաքրքրությունների պաշտպանությունը։ Հենց այդտեղ եմ ես տեսնում նախագահի կառույցի հիմնական գործառույթը։

Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ իմ լիազորությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ազդել ո՛չ քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ որևէ գնահատական տալ դրանց։ Սակայն ես հասկանում եմ, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից։

Համոզված եմ, որ ո՛չ առանձին վերցրած որևէ քաղաքական գործիչ, և ո՛չ էլ իշխանության մի առանձին ճյուղ չեն կարող գլուխ հանել իրենց առաջ դրված առաջադրանքների լայն շրջանակից։ Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ այլընտրանք էլ չունի, քանի որ մենք կանգնած են գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ։

Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում` մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ։

–Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարողակարգային հանդիպումներից դուրս շփում կա՞։

–Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և այլ քաղաքական գործիչների հետ անհրաժեշտություն է, այնպես որ, այդ հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իբրև պետականության և Սահմանադրության երաշխավոր, ես չեմ կարող ինձ թույլ տալ խոսելու անձնական փոխհարաբերությունների մասին։ Նախագահը պարտավոր է մտածել բացառապես քաղաքական կատեգորիաներով՝ ձգտելով աջակցել որակապես այլ քաղաքական մշակույթի ստեղծմանը, որից ուղղակիորեն կախված է մեր ապագան։

Торжественная церемония награждения военнослужащих в честь Дня армии в резиденции президента (27 января 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Հայոց բանակի օրվա առթիվ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողություն նախագահի նստավայրում (27 հունվարի, 2020թ.). Երևան

–Ձեր ելույթներում հաճախ է հնչում այն միտքը, որ պետք է արդյունավետ օգտագործել ամբողջ աշխարհի հայերի հնարավորությունները։ Ի՞նչ գործնական մեխանիզմներ եք տեսնում այդ գաղափարի իրագործման համար։

–Մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու գաղափարից։ Առանց այդ սերնդեսերունդ փոխանցվող նպատակի` Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ համար շատ ավելի բարդ կլիներ անկախ Հայաստանի պետականության ստեղծումը։

Հայկական սփյուռքն իրոք ֆենոմենալ է և մայր հայրենիքի հանդեպ իր վերաբերմունքով իրավամբ օրինակելի է համարվում աշխարհում։ Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների` հայկական սփյուռքը անսպառ հնարավորություն է, որի համար մշտական աղբյուր են հանդիսանում Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունը։ Իրենց քաղաքացիության և բնակության երկրներում հայերն օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են։ Մեր աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սփյուռքը կամուրջ և կապող օղակ է Հայաստանի և աշխարհի միջև։

Ես կարծում եմ, որ հայկական սփյուռքի պոտենցիալի, հատկապես նրանց գիտելիքների և փորձի առավել արդյունավետ օգտագործման համար, ինստիտուցիոնալ մոտեցում է անհրաժեշտ՝ օրենսդրական և գործնական միջոցառումների համադրությամբ, որոնք ուղղված կլինեն հասարակական-քաղաքական կյանքում և հատկապես երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ նրանց մասնակցության ընդլայնմանը։

«Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ցավոք, առայժմ մեզ չի հաջողվել գտնել սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ ժամանակակից մոդելը։ Խնդիրը գուցե մի կողմից բուն Հայաստանի տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ հենց համայնքները, որոնց ինքնությունը մեծամասամբ կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ։

Ես կասեի, որ սփյուռքը ցավից ու արդարության ծարավից շղթայված հզոր էներգիայի կուտակում է։ Բայց ես համոզված եմ, որ արդարության հարցում հաջողության կարելի է հասնել միմիայն մեր երկրի ամրապնդման գործում ակտիվ մասնակցություն ունենալով, քանի որ պետությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորն է։ Մեր առաքելությունն ակնհայտ է` կառուցել ազգի ցանցային մոդել՝ հզոր պետության միջոցով։

–Խոսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Երկկողմանի հարաբերությունների ո՞ր ուղղություններն են առաջնահերթ։ Որտե՞ղ է պետք ուժեղացնել համագործակցությունը։

-Ռուսաստանը միայն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը չէ․ մեզ կապում են բազմադարյա բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք անցել են միասին հաղթահարված դժվարությունների փորձությունները և ամրացել համատեղ հաջողություններով, ուստի բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու ցանկությունը բնական է։ Հենց այդ պատճառով է, որ այսօր այդ հարաբերություններն անխորտակելի են դարձել։

Ուզում եմ նշել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունը նվազագույն և առավելագույն հիմնախնդիրներ ունի։ Նվազագույնը խորը պատմական-արժեհամակարգային կապերի վրա հիմնված ռազմավարական երկխոսության նախկին մակարդակի պահպանումն է։ Մենք պետք է գնահատենք մեր ընդհանուր ժառանգությունը և հենց դրանով կողմնորոշվենք մեր այս կամ այն քաղաքականությունն իրացնելիս։ Այդ դեպքում մենք կխուսափենք լուրջ սխալներ գործելուց։

Առավելագույն առաջադրանքը մեր փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելն է, «ձեռք չտված» ոլորտները բացելն ու նոր հնարավորություններ ստեղծելը։ Մեր փիլիսոփայությունը տարածաշրջանային և համաշխարհային ֆորմատներում պետք է բխի երկկողմանի և բազմակողմանի մակարդակներում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից։

Շատ բան կախված է նրանից, թե առանձին խնդիրներից անկախ` գործնականում մենք ինչպես կկիրառենք մեր ռազմավարական միությունը։ Նոր ուղղություններից կառանձնացնեի տարածաշրջանային մակարդակով համագործակցության ընդլայնման, մշակութային, մարդասիրական և կրթական ծրագրերի ուժեղացման անհրաժեշտությունը: Ավելի հստակ գործելու դեպքում մենք հսկայական ներուժ կունենանք։

Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է մեր հարաբերությունների ողջ ներկապնակը։ Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում։

Ավելի սերտ համահործակցություն է հարկավոր էներգետիկայի ոլորտում, ներառյալ միջուկայինը։ Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգության պահպանման գործում։

Ցավոք, նոր սերունդն այնքան էլ լավ չգիտի ռուսական հզոր դասական գրականությունը, հնարավորություն չունի Երևանում տեսնելու թատերական ներկայացումներն ու լսելու այն երաժշտությունը, որոնք կարևոր հետք են թողել ավագ սերնդի կայացման գործում։ Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորությունը։

Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները կարևոր գործոն կարող են դառնալ նաև մեր երկրների բազմակողմանի կապերի համար։ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են, օրինակ, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։

–Մոսկվայի հետ բանակցությունների օրակարգում հայկական կողմը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են գազի գինը, ներդրումների ավելացումը, տրանսպորտային խնդիրների լուծումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանում գործող որոշ ռուսական ընկերություններ դժվարություններ ունեն։ Հայտարարվել էր, որ նրանք լուրջ խախտումներ են թույլ տվել, և դա ազդել է նրանց գործունեության և ծրագրերի վրա։ Հետաքննությունը մինչ օրս հստակ պատասխաններ չի տվել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը, և ինչպե՞ս է պետք կարգավորել այն։

–Խնդիրները, թյուրիմացություններն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթներ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է։ Սակայն դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա։ Կարևոր բառ կա՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։ Ցանկացած վիճելի իրավիճակի կարգավորման հիմքում պետք է լինի մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը։

Որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորմանը մոտ կանգնած մարդ (այդ թվում՝ լոգիստիկ, էներգետիկ և այլ ոլորտներում), իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար ես նախագահի կառույցի իրավասությունների և հնարավորությունների շրջանակներում կներդնեմ իմ գիտելիքները, հնարավորություններն ու փորձը:

–ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունն առավել քան արդիական է դառնում ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ի՞նչն է մտահոգում Ձեզ, երբ վերլուծում եք Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։

–Հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, կենսական նշանակություն ունի մեզ համար։ Կարծում եմ, որ մենք հավասարապես շահագրգիռ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում, որպեսզի ճիշտ ժամանակին արդյունավետ պատասխանենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր։ Հայերը Հալեպում և Քեսաբում ապրել են դրանց հիմնադրման պահից ի վեր, և մենք չէինք կարող անտաբեր մնալ այս հարցում։ Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն (Ռուսաստանի հետ միասին) մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում` ռազմաբժիշկներ և սակրավորներ ուղարկելով։ Մենք անշուշտ գնահատում ենք այն կարևորագույն առաքելությունը, որն իրականացնում է Ռուսաստանը տեռորիզմի դեմ պայքարում։

Պետք է խոստովանել, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի եզակի մասնիկ են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների միջև խաղաղության խորհրդանիշ։ Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը։

–Հայկական կողմի համար Արցախի հարցի կարգավորումը վաղուց արդեն հիմնային է դարձել։ Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի զարգացումը։

–Կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա կանգ առնել հարցի բանակցային կողմի վրա, որը վարչապետի և Արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է։

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։

Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է։

Ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման պատերազմական սցենարը բացարձակ անընդունելի են, և միջազգային հանրությունը պետք է խստագույն ձևով կանխի դա։ Մենք մշտապես ապրում ենք «սև կարապների» անկանխատեսելի ժամանակներում և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ պատերազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի։

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան

Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ամուր խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը:

–Ի՞նչ եք կարծում Մարտի 1-ի գործով դատավարության մասին. լուրջ մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հետ Դուք աշխատել եք։

–Ծայրահեղ ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։

Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի։

–Հայաստանի նախագահի պաշտոնում ունե՞ք որևէ նվիրական նպատակ, որին հասնելու դեպքում կհամարեք, որ զուր չեք աշխատել։

–Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալը գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը։

Ես բազմաթիվ նվիրական նպատակներ ունեմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից` մինչև տնտեսապես հզոր և տարածաշրջանում ու աշխարհում արժանապատիվ դիրք զբաղեցնող Հայաստանի ստեղծում։

Ես կուզեի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկը, որն աշխարհում առաջիններից կլինի արհեստական ինտելեկտի օգտագործման վրա հիմնված համակարգերի մշակման և ներդրման գործում։

Այդ ուղին, կարծում եմ, Հայաստանին թույլ կտա գտնել աշխարհում իր տեղը և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները։

Հ.Գ. Հարցազրույցից հետո նախագահը խոսեց Վիկտոր Չերնոմիրդինի հետ բարեկամության և չիրականացած նախագծերի հետ կապված հիշողությունների մասին։

1707
թեգերը:
Դմիտրի Պիսարենկո, հարցազրույց, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը
Արմեն Սարգսյանը նամակ է գրել ՌԴ վարչապետին
Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

84
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

84
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Փողոցային կռիվ

Ահա թե ինչ է լինում, երբ գնումների են գնում առանց դիմակի. ծեծկռտուք Ղազախստանում

0
Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ գնորդներից մեկը դիմակ չի ունեցել։ Էկիբաստուզի խանութներից մեկի անվտանգության աշխատակիցների և գնորդների ծեծկռտուքի տեսագրությունը հրապարակվել է սոցցանցերում:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ին ՝ ժամը 19: 30-ի սահմաններում, Էկիբաստուզ քաղաքի Մաշհուր Ժուսուպա փողոցում, առևտրի տան մոտ։

Բախման մասնակիցները գնորդներն են ու անվտանգության աշխատակիցները։

Ըստ Sputnik Ղազախստանի`կադրերում երևացող տղամարդկանցից մեկն ասում է, որ գնորդներից մեկը դիմակ չունի։

Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանն արձագանքել է

0
Ըստ թեմայի
Ներկայացված է դեպքի միայն մի մասը. Բադասյանն անդրադարձել է քաղաքացուն բերման ենթարկելուն
Ամեն ինչ օրենքի սահմաններում է. Փաշինյանը մեկնաբանել է լուսանկարներ հրապարակելու փաստը
Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը