Շավարշ Կարապետյանը

Պարգև ստացած աստղն ու ձվածեղը. ինչպե՞ս է ապրում լեգենդար Շավարշ Կարապետյանը

547
(Թարմացված է 01:31 21.05.2019)
Ջրասուզալող մարզաձևում աշխարհի 11–ակի ռեկորդակիր, Եվրոպայի 13–ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7–ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանն իր ծննդյան օրը` մայիսի 19–ին, որոշել է մտերիմ ընկերներին հողաբաժիններ բաժանել «Շավարշ» աստերոիդի վրա։ «Բայց տրանսպորտային ծախսերն արդեն նրանց խնդիրն են», – կատակում է մարդ–լեգենդը։

Արմեն Մուրադյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

3027 համարի մոլորակը բացահայտվեց է 1978թ–ի օգոստոսի 8–ին հայտնի աստղաֆիզիկոս Նիկոլայ Չեռնիխի կողմից, և անվանվեց ի պատիվ հայտնի ջրասուզորդ մարզիկ, «Պատվո նշանի» շքանշանակիր Շավարշ Կարապետյանի:

Шаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса
ImYerevan
Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսը

Սակայն Կարապետյանը իր անունով «Փոքր մոլորակի մասին վկայական» է ստացել միայն մեկ ամիս առաջ։ Պարգևը մինչև հերոս ճանապարհն անցավ 40 տարի։ Կարապետյանը չի թաքցնում նման հավաստագիր ունենալու ուրախությունը։

– Կա Երկիր մոլորակ, որի վրա մենք ապրում ենք։ Կա նաև Շավարշի մոլորակ։ Եվ այդ մոլորակն ընդմիշտ կլինի։ Միգուցե մի օր նոր տուն դառնա մարդկանց համար։ Ինձ համար դա ամենամեծ պարգևն է։ Եվ ես շատ շնորհակալ եմ այն մարդուն, որը գտել է այդ մոլորակը։ Ցավոք, նա կյանքից հեռացել է 15 տարի առաջ։ Այլապես ես նրան անպայման հյուր կկանչեի ու շնորհակալություն կհայտնեի, – ասաց նա Sputnik Արմենիային։

Հավաստագիր ստանալով` Շավարշ Վլադիմիրովիչը որոշել է այդ ուրախությունից բաժին հանել ընկերներին։

– Նրանք ոչինչ չգիտեին, նրանց անակնկալ եմ արել։ Հավաքվել էին իմ ծննդյան օրվա առթիվ, ես կենաց ասացի և հայտարարեցի, որ որոշել եմ Շավարշի մոլորակը բաժանել հավասար հատվածների և նրանցից յուրաքանչյուրին տրամադրել այդ հողատարածքը 49 լուսային տարով։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա որքան շատ է։ Թող այդքան էլ ապրեն։ Ես նույնիսկ համապատասխան հավաստագրեր էի պատրաստել։ Թող նրանք իմ անունով մոլորակից մի մասնիկ ունենան։ Նրանցից գումար չեմ վերցնեի, բայց թող տրանսպորտի ծախսերն իրենք հոգան, – կատակում է մարզիկը։

Շավարշ Կարապետյանը և նրա մոտ ընկերներն ընդհանուր ավանդույթ ունեն։ Նրանք կոչում են դա «Ձվածեղի օր»։ Առնվազն ամսական մեկ անգամ, հավաքվելով միասին, նրանք փորձում են զարմացնել միմյանց ձվածեղ պատրաստելու նոր մեթոդներով։ Շավարշ Կարապետյանը նախընտրում է տարբերակը, որին տվել է «ռազմադաշտային» անվանումը։

– Սա պապիկիս բաղադրատոմսն է, որը նա բերել է պատերազմից, – պատմում է Կարապետյանը։ – Չէ որ այնտեղ ոչ թե յուրաքանչյուրի համար առանձին են պատրաստել, այլ միանգամից բոլորի համար։ Այն էլ դաշտում շարժական խոհանոցի պայմաններում։ Ուստի ձվածեղը «ռազմադաշտային» է։ Անհրաժեշտ է մեծ կաթսա։ Դնում ես կրակին, խոզի միսը մանր կտրատում, գցում ես կաթսայի մեջ և տապակում մինչև կարմրելը։ Այդ կաթսայի մեջ գցում ես ձվերը և անընդհատ խառնելով` եփում։ Ձվի և մսի քանակը կախված է նրանից, թե քանի մարդ է հավաքվել։ Ընկերներս ինձ հյուր են գալիս ընտանիքներով։ Ուստի կաթսաները և թավաները, որոնց մեջ եփում ենք, ահռելի են։

Մեր հերոսին Շավարշ են անվանել` ի պատիվ ազգականի։

— Այդպես են կոչել հորական տատիկիս եղբորը։ Նա նույնպես մարզիկ է եղել` հեծանվորդ։ Ասում են՝  լավ, հեռանկարային մարզիկ է եղել։ Բայց պատերազմ է սկսվել, նա մեկնել է ռազմի դաշտ և չի վերադարձել։ Ինձ անվանել են ի պատիվ նրա, և ես նույնպես մարզիկ եմ դարձել։ Այդպես նոր սերունդը շարունակում է նախորդի գործերը։ Կարծում եմ, որ նա այնտեղ` վերևներում, նույնպես գոհ է, որ տիեզերքում կա մեր անունով մոլորակ, – ասում է Կարապետյանը։

Спортсмен Шаварш Карапетян
© Sputnik / Олег Макаров
Շավարշ Կարապետյանը (արխիվային լուսանկար)

Շավարշ Վլադիմիրովիչի ծննդյան օրվա մասին չեն մոռանում ոչ միայն հարազատները և ընկերները, այլ նաև այն մարդկանց հարազատները, որոնց կյանքը փրկել է։

– Ցավոք, այն փրկվածներից, որոնք ինձ զանգում և շնորհավորում էին, վերջինը մահացել է մի շաբաթ առաջ։ Այդ օրվանից անցել է ավելի քան 40 օր։ Բայց զանգահարում են նրանց երեխաները, նույնիսկ թոռները։ Եվ պաշտոնյաները նույնպես։ Ինձ շնորհավորել է Վլադիմիր Պուտինը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկու անգամ զանգել է։ Հաճելի է։ Բայց ես չեմ նեղանում, եթե հանկարծ ինչ–որ մեկը մոռանում է։ Կյանքը մնում է կյանք։

Կարապետյանն արդեն քառորդ դար ապրում է Մոսկվայում, բայց հայրենիքը չի մոռանում։

– Ես հաճախ եմ լինում Հայաստանում։ Երբեմն առավոտյան գնում եմ աշխատանքի, իսկ երեկոյան ընկերներիս հեռախոսազանգից հետո արդեն Երևանում եմ։ Այցելում եմ հորս շիրիմին։ Նույնիսկ չեմ հիշում, թե նա քանի տարի չկա, բայց ես կարոտում եմ նրան։ Նրա կարիքը շատ եմ զգում, – հոգոց է հանում մարզիկը։

Շավարշ Կարապետյանն արդեն երկու տարի է` ղեկավարում է մերձմոսկովյան Կրասնոգորսկի մարզառողջարանային կենտրոնը։ Գլխավոր տնօրենի կոլեկտիվը փոքր չէ` 120 մարդ, պատասխանատվությունը մեծ է։ Հասարակական գործություն է ծավալում, ինչի մասին վկայում են բազմաթիվ պատվոգրերը և շնորհակալագրերը, որոնք զարդարում են նրա աշխատասենյակի պատերը։ Չնայած զբաղվածությանը` Կարապետյանը գոհ է իր գործերից և կյանքից։

– Եղբայրս` Կամոն, որը Հայաստանում է ապրում, հիմա պատվավոր թոշակառու է։ Թոռներով է զբաղվում։ Նրանց տանում է դասի, մարզական խմբակներ։ Իրականում նույնպես մեծ և կարևոր գործ է անում։ Երբեմն մտածում եմ, որ հաճույքով նրա տեղում կլինեի, երկու թոռներիս ավելի շատ ժամանակ կհատկացնեի։ Բայց չեմ կարող չաշխատել։ Ամբողջ կյանքում աշխատել եմ, այլ կերպ չեմ կարող, – ծիծաղում է Կարապետյանը։ – Բայց ես ամեն ինչից գոհ եմ։ Աշխատանք կա, լավ երեխաներ ունեմ` երկու դուստր և ուստր։ Տղաս լուրջ մարդ է. Ռուսաստանի Պետդումայում պատգամավորի օգնական է և լավ մարզական ձեռքբերումներ ունի։ Լավ ընկերներ ունեմ։ Նույնիսկ Շավարշ մոլորակ ունեմ։

Шаварш Владимирович Карапетян (второй слева), спасший из свалившегося в результате аварии в Ереванское озеро троллейбуса 20 человек, с новорожденным сыном хозяев дома Гусевых на руках
© Sputnik / Олег Макаров
Շավարշ Կարապետյանը՝ իր նորածին տղային գրկած (արխիվային լուսանկար)

Կա նաև ամենամյա փառատոն, որը կրում է նրա անունը` «Շավարշի աստղ»։ Փառատոնը մարզական է և անցկացվում է կենտրոնի բազայում, որը ղեկավարում է Կարապետյանը։ Ամեն ինչ սկսվել է ջրասուզալողի մրցումներից, իսկ հետո միջոցառումը վերածվել է ամենամյա մեծ տոնի, որտեղ լողից բացի տեղի են ունենում մինի ֆուտբոլի, սեղանի թենիսի, սթրիթբոլի և տեգախաղի մրցումներ։ Չեմպիոնի խոսքով` «Շավարշի աստղը» հերթական անգամ կփայլի Մերձմոսկվայի մարզական երկնակամարում երեք ամիս անց` օգոստոսին։

547
թեգերը:
ԽՍՀՄ, Հայաստան, սպորտ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել
Վալերի Գերգիև. Մարիինյան թատրոնի և երևանյան օպերային թատրոնի միջև
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը
Ինչո՞վ էր առանձնանում Երևանի Փակ շուկան. 67–ամյա շենքի «մշտական բնակիչների» արկածները
Ինչպես հորինել «թույն» կենսագրություն, երբ կամերունցի դարպասապահ ես. Ապուլա Բետեի առասպելը