00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղկեփունջ` մեկ միլիոն դրամով, կամ հնարավոր է արդյո՞ք էժան ծաղիկներ գնել մարտի 8–ին

© Sputnik / Aram NersesyanЦветочная лавка
Цветочная лавка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում մարտի 8-ին էժան ծաղիկ գտնելը դժվար է։ Վախեցնում են ոչ միայն ծաղկի սրահների հերթերը, այլև բարձր գները։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Դժվար է պատկերացնել տոնն առանց ծաղիկների, հատկապես, եթե այդ տոնը Կանանց միջազգային օրն է (International Women’s Day)` Մարտի 8-ը։ Հենց ծաղիկներն են առաջինը գալիս այն տղամարդու մտքին, ով մտածում է`ինչ նվիրել սիրելիին, մայրիկին, տատիկին կամ քույրիկին։ Սա վաղուց են կռահել նույնիսկ ամենամիամիտ վաճառողները և, օգտվելով առիթից, գները բարձրացնում են` հասցնելով աստղաբաշխական թվերի։ Երևանում, ինչպես և աշխարհի մի շարք քաղաքներում, տոն օրերին դժվար է էժան ծաղիկ գտնել։

Երևանում ծաղկի խանութների, փոքրիկ կրպակների և ճոխ սրահների բազմազանություն է։ Դրանցում առկա են ցանկացած ճաշակի ծաղիկներ` սկսած դաշտային երիցուկներից և վերջացրած խոլորձների բացառիկ տեսակներով։

© Sputnik / Aram NersesyanԾաղկի կրպակներ
Ծաղկեփունջ` մեկ միլիոն դրամով, կամ հնարավոր է արդյո՞ք  էժան ծաղիկներ գնել մարտի 8–ին - Sputnik Արմենիա
Ծաղկի կրպակներ

Սակայն, ինչպես վստահեցնում են վաճառողները, գնորդների մեծ մասը նախընտրում է ամենասովորական և մեծ պահանջարկ ունեցող ծաղիկները, մասնավորապես, սպիտակ կամ կարմիր վարդերը, ցանկալի է 70 սմ–ից երկար։ Մեծ պահանջարկ են վայելում նաև կապույտ վարդերը, դրանք էժան չես կոչի, քանի որ տոն օրերին հատի գինը 3-12 հազար դրամի է հասնում։

Կրպակում ծաղիկ վաճառող կանանցից մեկը պատմեց, որ ներկա պահին ամենաէժան ծաղիկները վաճառում են տատիկները, որոնք իրենց «ապրանքը» դասավորել են մայթերին և գետնանցումներում։ Սակայն նույնիսկ այս հասարակ ծաղիկների գինը զգալիորեն բարձրացնում են. մանուշակների կամ ձնծաղիկների փոքրիկ ծաղկեփնջերը տոն օրերին 500 դրամ արժեն, նախկին 150–ի փոխարեն։ Իսկ փոքրիկ կրպակներում ամենաէժան ծաղիկները նարգիզներն են։ Մի ծաղկի գինը կարող է տատանվել 200-500 դրամի սահմաններում։ Ամենաթանկը` 80 սմ բոյ ունեցող ծաղիկներն են, որոնց հատի մեկնարկային գինը 2500 դրամ է։

«Ծաղիկներ հիմնականում գնում են կանայք։ Նրանք մանրակրկիտ ընտրում են, գին գցում, երբեմն փոխում ծաղկեփնջի միջի ընտրվածները։ Իսկ տղամարդիկ ստանդարտ տարբերակներ են նախընտրում` մի քանի վարդ թափանցիկ փաթեթավորմամբ», – ասաց մեկ այլ կրպակի վաճառողուհի։

Ծաղկի ավելի մեծ խանութի աշխատակցուհին այս պնդման հետ համաձայն չէր։ Նրա խոսքով` խանութ առավել հաճախ տղամարդիկ են մտնում և հիմնականում գնում խորհրդատուի առաջարկած ծաղկեփունջը։ Նրանք գերադասում են ոչ շատ մեծ և գույնզգույն ծաղկեփնջեր։ Ավելին, տոն օրերին տղամարդիկ ժլատություն չեն անում` նրանց գնումների միջին արժեքը 15-20 հազար դրամ է կազմում։

© Sputnik / Aram NersesyanԾաղկի կրպակ
Ծաղկեփունջ` մեկ միլիոն դրամով, կամ հնարավոր է արդյո՞ք  էժան ծաղիկներ գնել մարտի 8–ին - Sputnik Արմենիա
Ծաղկի կրպակ

«Ամենաթանկ ծաղկեփունջը, որ վաճառել ենք Մարտի 8-ին, մոտ 500 հազար դրամ արժեր։ Դա աղջկա հասակի կարմիր վարդերի փունջ էր», – ասաց վաճառողուհին։

Ծաղկի խանութում ցանկացած ճաշակի միջին վիճակագրական ծաղկեփունջը կարժենա ոչ պակաս քան 15 հազար դրամ։ Իսկ Մարտի 8-ին այն 15% և ավելի կբարձրանա։ Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ բարձր գները չեն նվազեցնում հաճախորդների քանակը, հակառակը` հերթը միայն աճում է։ Ավելին, հենց մարտի 8-ին են տղամարդիկ փորձում մատուցել ամենաէքստրավագանտ և հետաքրքիր ծաղկեփունջը կամ ծաղիկների բացառիկ տեսակները։

«Եղել է դեպք, երբ տղամարդը երկու ճոխ ծաղկեփունջ էր գնել, որոնցից մեկը մոտ 1 մլն դրամ արժեր։ Մենք մտածեցինք, որ էժանը կնոջ համար է, թանկը` սիրուհու։ Սակայն որոշ ժամանակ անց ծաղկեփնջերը տեսանք տեսահոլովակում, որը նկարահանվել էր հարսանիքի ժամանակ։ Հավանաբար, դստերն էր ամուսնացնում», – պատմեց խանութի խորհրդատուն։

Sputnik  Արմենիայի հետ զրուցող բոլոր խորհրդատուներն ու վաճառողուհիները երիտասարդ կանայք ու աղջիկներ էին։ Նրանք բոլորը միաձայն պնդում էին, որ Մարտի 8-ին կնախընտրեին նվեր ստանալ օծանելիք, կոնֆետ, զարդեր և այլն, բայց ոչ ծաղիկներ։ Նրանց խոսքով` ծաղիկներ պետք է նվիրել ուրիշ օրերի, երբ գներն ավելի խելամիտ են։

Լրահոս
0