Գագիկ Ծառուկյան

Ինչպե՞ս էին խորհրդարանում հայտնվել Գագիկ Ծառուկյանի էկզոտիկ մրգերը

1215
Sputnik Արմենիան պարզել է, թե ինչ էկզոտիկ մրգեր են մատուցվել «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրատվամիջոցներն արձանագրել էին, թե ինչպես են խորհրդարանի բուֆետի աշխատակիցներն առավոտյան մեծ մատուցարաններով էկզոտիկ մրգեր տանում ԲՀԿ առաջնորդի աշխատասենյակ:

Այս իրադարձությունը տարբեր մեկնաբանությունների առիթ էր դարձել։ Որոշ լրատվամիջոցներ այն որակել էին որպես «օլիգարխիկ վայելք»։

Հանրային ուշադրությանն արժանացած իրադարձության մասին Sputnik Արմենիան զրուցել է ԱԺ բուֆետի տնօրեն Էդիկ Գրիգորյանի հետ։

Պարզվում է` էկզոտիկ մրգերն ԱԺ–ի բուֆետի սննդացանկից չեն եղել։ Դրանք ԱԺ են բերել հենց «Բարգավաճ Հայաստանի» անդամները։

«Իրենք միրգը բերել են, մերոնք ընդամենը գեղեցիկ կտրտել են ու տարել վերև։ Մենք կապ չունենք դրա հետ»,– ասաց Էդիկ Գրիգորյանը։

Նման դեպքեր խորհրդարանում այնքան էլ հաճախ չեն պատահում, բայց ճաշարանի աշխատակիցները, տնօրենի խոսքով, պատգամավորների այդօրինակ խնդրանքները երբեք չեն մերժում։

1215
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Ծառուկյանը զարմանալու տեղ չթողեց. մանդատները գտան տերերին, մնաց տերերն իրենց գտնեն ԱԺ–ում
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ. Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին
«Մի հատ թիվ ցույց տվեք». Գագիկ Ծառուկյանը խոսեց կառավարության ծրագրի մասին