00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը

© Sputnik / Asatur YesayantsСупруга президента Армении Нунэ Саркисян
Супруга президента Армении Нунэ Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը որոշեց դառնալ հեքիաթագիր, ի՞նչ պարտականություններ ունի նախագահի կինը, և ո՞վ է ընտրում նրա հագուստը։ Նունե Սարգսյանն այս հարցերին պատասխանել է Sputnik Արմենիայի նոր` «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում

Զրուցեց Նանա Մարտիրոսյանը։

– Դուք հայտնի մանկագիր եք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց դրանով եք ուզում զբաղվել։

– Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար:

Հեքիաթը հարուստ գրական ժանր է, որ գոյություն է ունեցել հնուց մինչև այսօր։ Միշտ եղել են ու կան հեքիաթներ նաև մեծերի համար, ինչպես օրինակ «Հազար ու մի գիշերները» կամ ժամանակակից Ջորջ Մարթինի «Գահերի խաղը», որը վերածվել է բազմասերիանոց սիրված ֆիլմաշարքի, և կան հեքիաթներ փոքրիկների համար։ Մանկական ամեն հեքիաթ բարոյախոսություն և խրատ է պարունակում։

Հեքիաթները դասագիրք են երեխայի հետագա կյանքի դպրոցի համար։ Եվ որքան վաղ տարիքում երեխան ընկալի լավի ու բարու արժեքները, այնքան հետագայում հասարակությունը կշահի։ Դա է պատճառը, որ ես ու շատ ուրիշ մանկագիրներ գնահատում ենք հեքիաթի դերը երեխաների համար` այսօրվա գերզբաղված և էլեկտրոնային տեղեկատվությամբ ծանրաբեռնված կյանքում։

© Sputnik / Asatur YesayantsՆունե Սարգսյան
Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյան

Իսկ թե ինչու և ինչպես ես սկսեցի գրել հեքիաթներ, ուրիշ պատմություն է։ Եվ դա կապված չէ իմ երեխաների կամ թոռնիկների ծնվելու կամ նրանց գոյության հետ։ Մասնագիտությամբ ես արվեստաբան եմ և երկար ժամանակ զբաղվել եմ արվեստով՝ ցուցահանդեսներ և դասական երաժշտության համերգներ կազմակերպելով, ակնարկներ և հոդվածներ գրելով՝ հայալեզու արտասահմանյան ու տեղական մամուլի ու ռադիոյի համար։

Երբեք չէի նախատեսում գրող կամ մանկագիր դառնալ, եթե չլիներ ամուսինս, ով ինձ միշտ քաջալերում էր ստեղծագործել։

– Հեքիաթների մեջ ի՞նչն է հրապուրում ձեզ։

– Երբեք չեմ ծրագրում հեքիաթի ընթացքը։ Ուղղակի մտնում եմ գրվածքի մեջ, դառնում անտեսանելի մասնակից և սկսում զարգացնել թեման։ Դա ինձ համար շատ հետաքրքրական գործողություն է, որովհետև դառնում եմ իմ իսկ պատմության դիրիժորն ու մասնակիցը։ Երբեմն թողնում եմ, որ պատմությունն ինքն իրեն ստեղծվի ու զարգանա և կարծես հեռվից դիտում եմ հետաքրքրությամբ, թե ինչ կլինի հաջորդ պահին։ Երբեմն խճճվում եմ ստեղծած իրավիճակների մեջ և անհամբեր սպասում եմ, թե ինչպես պետք է վերջանա հեքիաթը։ Ահա թե ինչն է ինձ հրապուրում հեքիաթ ստեղծելու մեջ։

– Սավաննան ձեր առաջի՞ն համահեղինակն է։

– Այո, առաջին անգամ է, որ համահեղինակ ունեմ, և դա իմ թոռնիկ Սավաննան է։ Նա վառ երևակայություն ունի և նկարելու ու հորինելու տաղանդ։ Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները կլինի նրա առաջին գիրքը, որը շուտով լույս կտեսնի Սավաննայի անուշիկ նկարազարդումներով։ Նա լրջորեն մտել է գրքի հրատարակման գործի մեջ։ Ես հենց դա էի ուզում, որ երեխան տեսնի, թե ինչպես են ստեղծվում գրքերը։

– Իսկ ձեր և պարոն նախագահի սիրո պատմությունը չեք պատրաստվո՞ւմ գրի առնել։

– Իմ կարծիքով, մեր սիրո պատմությունը պատկանում է մեզ և մեր ընտանիքին ու հրապարակելը սխալ կլինի։ Իրականում դա պարզ մարդկային պատմություն է մեր սիրո և ընկերության մասին, որը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա։ Ես հավատացած եմ, որ երկու անձանց սերն առանց ընկերության ու վստահության երկար չի տևում։ Ուրախ եմ, որ մեր երկու որդիները վկա եղան, թե ինչպես ենք մենք միշտ փորձել «ամուսնություն» կոչվող ինստիտուտը հաստատուն պահել։ Հուսով եմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներն այդպես կպահեն։

© Sputnik / Asatur YesayantsՆունե Սարգսյան
Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը - Sputnik Արմենիա
Նունե Սարգսյան

– Դժվա՞ր է նախագահի կին լինել։

– Բոլորովին դժվար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու և կարևոր, սակայն դժվար չէ։

Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով։ Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, հետո՝ դիվանագետ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետության նախագահ։ Նա չի փոխվել, և ես էլ նույնն եմ, նույն Նունեն՝ Արմեն Սարգսյանի կինը, Վարդանի և Հայկի մայրը, Սավաննայի, Արմենի և Գաբրիելի տատիկը։ Ունեմ բազմաթիվ ընկերների և ծանոթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպես Արմենը, ես նույնպես սիրում եմ թատրոն, արվեստ, երաժշտություն և սպորտ։ Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կյանքի տարբեր՝ դժվար ու հեշտ էտապներում այս ամենը նույնն է եղել։ Ես մնացել եմ նույնը՝ թե՛ որպես ֆիզիկայի դասախոսի կին, թե՛ որպես Հայաստանի նախագահի կին։

Супруга президента Армении - Нунэ Саргсян посетила Добрый домик (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հուսով եմ` կկարողանամ օգնել ինչով կարող եմ. Նունե Սարգսյանը «Բարի տնակ» է այցելել

– Շարունակու՞մ եք նախաճաշ պատրաստել նրա համար։

– Շատ սիրով պատրաստում եմ։ Եվ ոչ միայն նախաճաշ։ Չեք նկատե՞լ, որ տհաճությամբ եփված կերակուրները երբեք համով չեն լինում։ Կիրակնօրյա ընտանեկան նախաճաշը հաճելի ավանդույթ է մեր ընտանիքում։ Լոլիկով ձվածեղը համար մեկ ընտրությունն է կիրակնօրյա նախաճաշին, որն ավելի տոնական է դառնում, երբ մեզ միանում են թոռնիկները։

– Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ ավելի անփորձ ու քաղաքական ընտանիքներին։

Քաղաքական, թե ոչ քաղաքական բոլոր զույգերին իմ համեստ խորհուրդն է` իրար սիրելուց բացի, իրար հարգել, որից հարաբերությունը կշահի, նաև՝ որպեսզի ժամանակ տրամադրեն իրար հետ զրուցելու և իրար լսելու։ Թե՛ ամուսինները և թե՛ կանայք կարիք ունեն, որ իրենց լսեն։ Դա չի կարելի արհամարհել։

Ավանդորեն, մեր հայկական կենցաղում, ուժեղ տղամարդը ընտանիքի ղեկավարն է։ Բայց հայ կինը տոկուն է և խելոք։ Սա հիանալի հավասարակշռություն է ստեղծում հայկական ընտանիքներում։

– Տանը զրուցո՞ւմ եք քաղաքականության մասին։

Երբեք տանը չենք խոսում գործի մասին։ Տանը ես ձգտում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ նա կարող է շեղվել աշխատանքային մտածմունքներից` հաջորդ օրն ավելի թարմ ուժերով սկսելու համար։

– Երբ հեղափոխության օրերին նախագահը եկավ հրապարակ, դուք տեղյա՞կ էիք։ Ի՞նչ ապրումներ ունեցա՞ք։

Այդ օրը աղմուկ էր քաղաքում, տանը մենակ էի ու գրասեղանիս մոտ նստած ուղիղ միացումն էի դիտում։ Չորս կողմից լսվում էր թմբուկների ձայնը, մեքենաների ազդանշանները, մթնոլորտը լարված էր։ Եվ ես մտահոգված էի, թե ինչ է լինելու հիմա։ Հանկարծ համակարգչի էկրանի վրա տեսա, որ հրապարակ մտավ ամուսինս։ Առաջին ռեակցիան, որ ունեցա, սրտի տրոփն էր։ Բայց վայրկյաններ անց այդ ամենն անցավ, քանի որ անմիջապես գիտակցեցի, որ նա գիտի` ինչ է անում և անում է ճիշտ քայլը։

Президент Армен Саркисян против супруги Нунэ: пинг понг в Армянской церкви Абу Даби - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կնոջ հետ թենիս է խաղում Աբու Դաբիում

– Դուք էլեգանտության խորհրդանիշ եք դարձել Հայաստանում։ Ինքնուրո՞ւյն եք ընտրում զգեստները, թե՞ մասնագետներն են օգնում։

– Շնորհակալ եմ կարծիքի համար։

Ինձ համար առաջին հերթին և ամենակարևորը հագուստների հարմարությունն է, ապա ճաշակը, գեղեցկությունը, նորաձևությունը։ Հագուստը պետք է մերվի քեզ հետ։ Երբ փոքր էի, ծնողներս ինձ խորհուրդ էին տալիս նոր հագուստն ու նոր կոշիկները մի քանի օր օգտագործել տանը՝ մինչև դուրս գալը։ Հիմա իհարկե հասկանում եմ դրա իմաստը՝ հագուստը կրելիս բնական պահվածքի և բնական կեցվածքի համար էր դա։ Այս դասը կրել եմ ողջ կյանքում։

Երբեք օգնող չեմ ունեցել արտաքին տեսքս հարդարելու համար և հիմա էլ չունեմ։ Ամեն ինչ ընտրում և անում եմ ինքս։

– Ունե՞ք սիրելի աքսեսուար։

– Սիրում եմ ականջօղեր, որովհետև չեն խանգարում, չեմ նկատում, որ ինձ վրա են։ Դնում եմ և մոռանում։

– Դուք նաև շատ կարևոր նախաձեռնություն եք իրականացնում ՝ «Երևան, իմ սեր» նախագիծը։ Ո՞ւմ գաղափարն էր, և այժմ շարունակո՞ւմ եք ձեր գործունեությունը։

– Աշխարհի բազմաթիվ երկրներում նախագահների կանայք զբաղվում են բարեգործությամբ։ Ես ևս ժամանակ ու ջանք չեմ խնայում և չեմ խնայելու աջակցելու բարեգործական հիմնարկներին։ Սակայն «Երևան, իմ սերը» ստեղծվել է դեռևս 2010 թվականին Արմենի ջանքերով, երբ նա ազատ գործարար էր ու աշխատում էր մեծ միջազգային ընկերությունների հետ Մեծ Բրիտանիայում և այլուր։

Այս բարեգործության նպատակն է Երևանի պատմական արժեք ունեցող շենքերը նորոգել և նրանց տալ իրենց նախկին տեսքն ու գեղեցկությունը, որից հետո այդ հաստատությունները հատկացնել տեղի համայնքին կամ կարիքավորներին, հատկապես` ծերերին, երեխաներին և հաշմանդամներին։ Միշտ աջակցել եմ «Երևան, իմ սեր»-ի ծրագրերին, քանի որ հավատում եմ` «Երևան, իմ սեր»–ը վարում է ճիշտ և ուղղորդված, նպատակասլաց և օգտակար գործունեություն։ Համեցեք և տեսեք ինքներդ, «Երևան, իմ սեր»–ը սուրբ Սարգիս եկեղեցու մոտ է։

Այժմ «Երևան, իմ սեր» բարեգործությունն իրականացնում է բազմաթիվ նախագծեր, ինչպես օրինակ՝ պատերազմում հաշմանդամ դարձած զինվոր երիտասարդներին սովորեցնել նոր մասնագիտություններ կամ անչափահաս երեխաներին հրավիրել տարածք՝ նկարչության վարպետություն սովորելու հայտնի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանից։ Ունենք բազմաթիվ այլ հետաքրքրական ծրագրեր։

Семья 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Զարմանալի անունով ու լավ գեներով աղջիկ. ո՞վ է Նունե Սարգսյանի գրքի համահեղինակը

Իմիջիայլոց, շուտով նույն նպատակով կստեղծենք կենտրոն նաև Գյումրիում և կկոչվի «Գյումրի, իմ սեր»։

– Գյումրին սիրել եք, հաճախ եք այնտեղ լինում…

Շատ հմայիչ քաղաք է։ Գյումրեցիների նման կոլորիտ ունեցող մարդիկ չեն կարող աննկատ մնալ։ Նրանք ուշադրության և մարդկային ջերմության կարիք ունեն։ Նրանց կյանքը հեշտ չի եղել երկրաշարժից հետո, նույնիսկ ինչ-որ ժամանակահատված կար, որ նրանք մոռացվել էին։ Արմենն ու ես սիրում ենք գյումրեցիներին, նրանք համով-հոտով մարդիկ են, հումորով ու շատ անկեղծ։

– Դուք դարձել եք նաև Հայաստանի դեսպանը արտասահմանում։ Մեր մշակույթը ներկայացնելիս ի՞նչն եք կարևորում։

Գովաբանում եմ հայաստանցիներին և ընդհանրապես հայերին, քանի որ մենք շատ տաղանդավոր ազգ ենք, որն ունի ստեղծագործելու բազում հնարավորություններ։

Հպարտ եմ Հայաստանի բնապատկերով։ Երբեմն մեր աչքերը վարժվում են, և մենք չենք նկատում, թե ինչ գեղեցիկ տեսարաններ կան մեր շուրջը։ Հրավիրում եմ օտարներին այցելել Վանաձոր, Գորիս, Կապան, Դիլիջան, Սևան ու նաև Գյումրի, որտեղ դեռ պահպանվել է հին քաղաքի մթնոլորտը, այցելել Արցախ՝ վայելելու բնության աննման տեսարանները։

Հայաստանի վաղ քրիստոնեական կոթողները միշտ գրավում են նրանց, ովքեր ծանոթ են մեր տարածքի պատմությանը և սիրում են պատմություն ու ճարտարապետություն։ Բազմաթիվ հյուրեր հիացմունքով են դիտում մեր եկեղեցիներն ու միջնադարյան վանքերը։

Իհարկե, օտարներին, ովքեր ոչինչ չգիտեն մեր մասին, ներկայացնում եմ մեր արվեստն ու երաժշտությունը` խոսելով Արամ Խաչատրյանի հանճարեղ ստեղծագործությունների մասին և այն մասին, թե ինչու մեր բոլոր նկարիչների գործերում լեցուն արև կա։

Գովաբանում եմ մեր խոհանոցն ու հայկական հյուրասիրությունը, մեր ծիրանը՝ Prunus Armeniaca – Armenian plum։ Հրավիրում եմ մարդկանց Հայաստան հունիս–հուլիս ամիսներին, որպեսզի համտեսեն աշխարհի ամենահամեղ ծիրանը։

Հ.Գ. Մեր զրույցը նախագահի նստավայրում էր։ Տիկին Սարգսյանն անկեղծ էր ու շատ անկաշկանդ։ Վերջում, երբ խնդրեցինք մի քանի լուսանկար անել պատշգամբում, նկատեցի, որ մեզ բարևում են դիմացի ապակե դռնից։ Նախագահն էր` իր համեստ ու զուսպ ժպիտով։ Նա գործնական հանդիպման էր, և, ցավոք, չկարողացանք Արմեն Սարգսյանի հետ էլ զրուցել։

Լրահոս
0