00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արմատներով ուրուգվայցի ֆուտբոլիստը պատմել է Հայաստանի հավաքականից հրավերի մասին

© AFP 2024 / FREDERIC J. BROWNДиего Мартин Росси Марашлян
Диего Мартин Росси Марашлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն ժամանակ դեռ նոր հայտնիություն ձեռք բերող ֆուտբոլի աստղ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հարազատ Ուրուգվայի Պրիմերա դիվիզիոնի առաջին խաղաշրջանում երկրի չեմպիոն դարձավ։ Այսօր` երկու տարի անց, նա հիանալի խաղ է ցուցադրում ԱՄՆ–ում, MLS–ում, «Լոս Անջելես» ակումբում։ Sputnik Արմենիան Sputnik Mundo–ի օգնությամբ բացառիկ հարցազրույց է ունեցել Դիեգոյի հետ։ Ֆուտբոլիստի հայկական արմատները, առաջիկա ծրագրերն ու հեռանկարները դարձել են հարցազրույցի թեմա։

Մարտի սկզբին Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանը կդառնա 21 տարեկան։ Երիտասարդ խաղացողն արդեն հասցրել է տիտղոսներ նվաճել հարազատ Ուրուգվայում, լավ պայմանագիր կնքել«Լոս Անջելես» ակումբի հետ, որը հանդես է գալիս MLS–ում (ԱՄՆ–ի և Կանադայի բարձրագույն ֆուտբոլային լիգա)։ Նոր ակումբի կազմում առաջին իսկ խաղի ժամանակ նա իր առաջին գնդակն է ուղարկել հակառակորդի դարպաս։

Ընդհանրապես, Մարաշլյանը սովորություն է դարձրել առաջին խաղը գոլով նշել։ Ուրուգվայի Պրիմերայում նա խաղում էր երկրի ամենատիտղոսավոր ակումբներից մեկի` «Պենյարոլի» կազմում։ Առաջին անգամ հիմնական կազմում նա խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի ապրիլին, «Ռենտիստասի» հետ խաղում։ Եվ փոխարինեց ոչ թե սովորական մի խաղացողի, այլ Դիեգո Ֆորլանին։ Այդ քայլն արդարացրեց իրեն արդեն 10-րդ րոպեին, երբ Մարաշլյանը բացեց խաղի հաշիվը։ Այդ նույն խաղաշրջանում «Պենյարոլի» հետ միասին նա դարձավ երկրի չեմպիոն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diego Rossi (@diegorossi9)

Նա հանդես էր գալիս Ուրուգվայի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում, իսկ արդյո՞ք հայ երկրպագուները հնարավորություն ունեն տեսնելու նրան Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով հարցին Մարաշլյանն անձամբ է պատասխանել Sputnik Mundo–ի աջակցությամբ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։

-Դուք հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի եք, ԱՄՆ–ում երկու երկիր եք ներկայացնում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկ ստացե՞լ եք։

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆեյք, թե՞ իրականություն. Յուրա Մովսիսյանը կխաղա՞ Հայաստանի առաջնությունում

– Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացել եմ արդյո՞ք հրավեր, թե՞ ոչ, ասեմ` այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է,  որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ։

-Արդյո՞ք ճանաչում եք Սերխիո Մարգարյանին (հայտնի ֆուտբոլային մարզիչ, որը տարբեր տարիներին գլխավորում էր հարավամերիկյան և եվրոպական ակումբները, ինչպես նաև Ուրուգվայի, Պարագվայի և Պերուի հավաքականները` խմբ.)։ Ի՞նչ գիտեք նրա մասին, որպես մարդ և մարզիչ։

–Ոչ, չեմ ճանաչում, բայց ինչքան տեսել եմ հեռուստատեսությամբ, հասկացել եմ, որ լավ մարզիչ է և ակնհայտ է, որ նա համաշխարհային մակարդակով ճանաչված է:

-Ի՞նչ զգացումով եք խաղում Հյուսիսային Ամերիկայում, MLS–ում։

– Ինձ շատ դուր է գալիս, շատ գոհ եմ։ Իհարկե, շատ պահանջկոտ են, և դա ինձ շատ է օգնում: Այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ կան, և լիգայի մակարդակն, ինչպես տեսնում եք, բարձրանում է: Բայց, իհարկե, ես մեծ ցանկություն ունեմ վերադառնալ Ուրուգվայ, վերադառնալ իմ երկիր, խաղալ այնտեղ, սակայն առայժմ ես ինձ այստեղ լավ եմ զգում, դեռ իմ ֆուտբոլային կարիերան կառուցում եմ այստեղ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diego Rossi (@diegorossi9)

ԱՄՆ–ում խաղերը շահավետ են ոչ միայն ֆինանսական առումով, Դիեգո Մարաշլյանի տրանսֆերային արժեքն օրեցօր աճում է։ Հավանաբար, Մարաշլյանը մի քիչ համեստություն է անում`դժվար թե նա հրաժարվի, եթե Եվրոպայի որևէ հեղինակավոր ակումբից առաջարկ ստանա, ի վերջո, եվրոպական լավագույն ակումբներում խաղալը ֆուտբոլային հաջողակ կարիերայի վկայությունն է։

Ինչ վերաբերում է Ուրուգվայի հավաքականի կազմում խաղալու նրա ցանկությանը, այն հասկանալի ու բնական է։ Մարաշլյանն անկեղծ է և ուզում է հանդես գալ այն երկրի հավաքականի կազմում, որը հայրենիք է համարում` չցանկանալով լեգեոներ դառնալ։

Լրահոս
0