Գյումրու կաթոլիկ եկեղեցին

Սուրբ Նահատակաց եկեղեցի. ինչպես Հայաստանի կաթոլիկները մայր տաճար ունեցան

123
Գյումրու հայ կաթոլիկները մոտ մեկ դար սեփական եկեղեցին չունեին, բոլոր ծեսերն իրականացվում էին քաղաքի առաքելական վանքերում։ Սակայն, երբ 2015 թվականին բացվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին, թեմը, կարծես, նոր շունչ ստացավ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանի կաթոլիկները նախօրեին տոնեցին Տրնդեզը։ Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին մարդաշատ էր. այնտեղ տոնական պատարագ մատուցվեց։ Այնուհետև ավագ քահանան օրհնեց մոմը, որից էլ հենց վանքի բակում խարույկ վառվեց։ Այն խորհրդանշում է Քրիստոսի փրկության լույսը։ Տասնյակ պատանիներ և աղջիկներ հավաքվել էին, որպեսզի ցատկեն խարույկի վրայով։ Ազգային այս տոնը նշելու ավանդույթը հայ կաթոլիկների մոտ ոչինչով չի տարբերվում առաքելական եկեղեցու հետևորդների տոնելու ձևից։ Միայն օրերն են տարբեր, չէ՞ որ Տրնդեզը տոնում են Սուրբ ծնունդից 40 օր հետո, իսկ կաթոլիկները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։

Католики Гюмри отмечают Трндез
© Sputnik / Lilit Harutyunyan
Տրնդեզը Հայ կաթոլիկ եկեղեցում

«Ինձ դուր է գալիս այս ծիսակարգը, որն իր արմատներով նախաքրիստոնեական դարաշրջանին է պատկանում, այդ պատճառով էլ ամեն տարի ընկերներիս հետ գալիս եմ նշելու Տրնդեզը։ Սակայն, կստեմ, եթե ասեմ, որ հավատում եմ կրակի ուժին», – ժպտալով խոստովանում է երիտասարդ աղջիկն ու ավելացնում` պարզապես գեղեցիկ ավանդույթ է։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սրբոց Նահատակաց եկեղեցու ավագ քահանա Տեր Գրիգոր Մկրտչյանը, տարեցտարի երիտասարդ սերունդն ավելի ակտիվ է ներգրավվում եկեղեցական կյանքին։

Католики Гюмри отмечают Трндез
© Sputnik / Lilit Harutyunyan
Շիրակի կաթոլիկները տոնում են Տրնդեզը

«Պատկերացրեք, որ երիտասարդներն այսօր շատ ակտիվ են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մեր եկեղեցում հանդիպում ունեինք 200 տղաների և աղջիկների հետ։ Իսկ անցած տարվա հունիսին` Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ (կաթոլիկ հավաք, որը տոնական բնույթ է կրում և միտված է ամբողջ աշխարհից հավաքված երիտասարդներին – խմբ.) այստեղ մոտ 350 մարդ էր հավաքվել Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Վրաստանից», – ասաց քահանան։

Նրա խոսքով` Հայաստանի բոլոր կաթոլիկ համայնքներում երիտասարդական միություն է գործում։

Վերածննդի խորհրդանիշ

Ժամանակին Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում կաթոլիկ եկեղեցի էր գործում, սակայն, երբ իշխանության եկան կոմունիստները, այն բնակելի տարածքի վերածեցին։  7 տասնամյակ շարունակ տեղի կաթոլիկներն այցելում էին Սուրբ Աստվածածին, կամ ինչպես բնակիչներն են կոչում «Յոթ վերք», քանի որ այն քաղաքի միակ գործող եկեղեցին էր։ Հենց այստեղ էլ նրանք իրականացնում էին իրենց ծիսակատարությունները, պսակները, մկրտություններն ու հոգեհանգստի արարողությունները։ 

Католическая церковь Святых Мучеников в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրու կաթոլիկ եկեղեցին

Ավելացնենք, որ խորհրդային իշխանության հաստատումից հետո երկրից աքսորվեցին կաթոլիկ եկեղեցու (ի դեպ, մյուսների հետ մեկտեղ) բոլոր սպասավորները։

Սակայն, ինչպես նշում է Տեր Գրիգորը, հայ կաթոլիկներին հաջողվեց պահպանել իրենց ավանդույթները։

«Մեր ավանդույթները շատ լավ պահպանվել են։ Մեր ընտանիքում, օրինակ, բոլորը գիտեին, որ եթե երեխա է ծնվում, ապա քառասունքին նրան պետք է կնքել... Մի շարք տեղի կաթոլիկներ մինչ օրս այցելում են առաքելական եկեղեցի, սակայն բոլորը գիտեն, որ նրանք կաթոլիկ են», – ասում է նա։

Եկեղեցականի խոսքով` դա չի արգելվում, կարևորը, որը մարդն Աստծուն մոտ լինի։

Թեմն իր գործունեությունը վերսկսել է 1992 թվականին, շնորհիվ Մխիթարյան միաբանության հոգևորականներից մեկի` արքեպիսկոպոս Ներսես Տեր–Ներսեսյանի, որը դարձել է հայ կաթոլիկ եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմերի առաջին առաջնորդը։

Հետո նա մտածում է հետնորդներ թողելու մասին, և մի քանի տարի անց Երևանում սեմինարիա է հիմնվում։

Այդ ժամանակից ի վեր թեմը ձգտում էր սեփական մայր տաճարը կառուցել։ Առաջին քայլերն այդ ուղղությամբ իրականացրեց հենց  Ներսես Տեր–Ներսեսյանը, իսկ նրա սկսած գործը շարունակեց արդեն երկրորդ առաջնորդը` արքեպիսկոպոս Նշան Գարաքեհեյանը։

Տաճարի շինարարությունը մեկնարկեց 2012 թվականին և ավարտվեց 2015–ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հենց այդ պատճառով թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանի որոշմամբ եկեղեցին ստացավ Սրբոց Նահատակաց անվանումը։ Իսկ վանքի բակում տեղադրվեց նահատակների հիշատակը  հավերժացնող խաչքար։

«Մայր տաճարը որոշվեց կառուցել Գյումրիում, քանի որ Հայաստանի կաթոլիկների մեծ մասը կենտրոնացած է հենց երկրի հյուսիսային հատվածում։ Եվ ահա մենք այսօր նման հիանալի եկեղեցի ունենք», – ասում է մեր զրուցակիցը։

Պետք է ավելացնել, որ Հայաստան իր այցելության ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եղավ Սրբող Նահատակաց վանքում, որտեղ աղոթեց և իր Հայրապետական օրհնությունը հնչեցրեց։

«25 տարիների ընթացքում աշխատում էինք համայնքը զարգացնելու ուղղությամբ։ Մեր հիմնական նպատակը դրանցից յուրաքանչյուրում հոգևոր առաջնորդ ունենալն է։ Փորձում ենք անձամբ լինել համայնքի հետ, քան սպասել, երբ նրանք կայցելեն մեզ։ Այսօր արդեն բոլոր համայնքներում, բացի երեքից` Ղազանչի, Սարագյուղ, Հովտուն, կաթոլիկ եկեղեցիները կան։ Որոշ համայնքներում վանքերը վերականգնվել են, որոշ համայնքներում` կառուցվել», – ասում է Տեր Գրիգորը։

Ամերիկյան վիճակագրական գործակալություններից մեկի տվյալների համաձայն` մեր հանրապետությունում մոտ 150 հազար հայ կաթոլիկ է բնակվում, սակայն Տեր Գրիգորի խոսքով, իրական թիվն ավելի մեծ կարող է լինել։ Ընդ որում, Վատիկանի Annuario Pontificio վիճակագրական տարեգրքի տվյալներով` 2016 թվականին հայ կաթոլիկների ընդհանուր թիվը 736 հազար է կազմել։

Хачкар во дворе католической церкви в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Խաչքար` կաթոլիկ եկեղեցու բակում
123
թեգերը:
Գյումրի
Ըստ թեմայի
Հայերի, Նապոլեոնի և Տիրոջ գերեզմանի կապը
Մխիթարյանները ձեռք են քաշել Իտալիայի իրենց եկեղեցուց. այն գերմանացիների՞ն է պետք
Սիրիան առանց քրիստոնյաների չի մնա. հայ կաթոլիկ եպիսկոպոս