00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ

© Sputnik / Laura SarkisyanПожар в жилом доме по адресу ул. Вардананц, 5а
Пожар в жилом доме по адресу ул. Вардананц, 5а - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկած հրդեհը միանգամից երեք ընտանիքի է վնաս հասցրել։ Բնակիչները չեն կարողանում ուշքի գալ առավոտյան տեղի ունեցածից, մինչև հիմա ականջներում լսվում են կրակի ճիրաններում հայտնված հարևանների օգնության ճիչերը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Կոտրված լուսամուտների ապակիների կտորներ` հրդեհը մարելու համար ջրած, ապա սառած ասֆալտին, շքամուտքի դիմաց կանգնած տղամարդկանց խոժոռ դեմքեր. նման տեսարանի ականատես եղանք Երևանի Վարդանանց փողոցի այն շենքի մոտ, որտեղ այսօր առավոտյան սարսափելի հրդեհ է տեղի ունեցել։

Փորձում եմ մտնել շենք, անցորդներին հարցնում եմ հրդեհի մասին, ոմանք պատասխանել չեն ցանկանում, մյուսները սահմանափակվում են մեկ նախադասությամբ. «Մեզ թվաց, թե առավոտ շուտ ինչ-որ մեկի ախորժակը բացվել է, խորոված են անում»։

© Sputnik / Laura SarkisyanՀրդեհ Երևանի Վարդանանց 5 հասցեում
Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հրդեհ Երևանի Վարդանանց 5 հասցեում

Մեծ արագությամբ բակ է մտնում մի մեքենա, 40 տարեկան տղամարդը նյարդայնացած դուրս է գալիս մեքենայից և հաշված վայրկյանների ընթացքում հայտնվում աստիճանավանդակին։ Մենք երեքով շենք ենք մտնում, ակամայից սկսում ենք խոսել հրդեհի մասին։ Վերելակով բարձրանում ենք 8-րդ հարկ։ Պարզվում է`այրված բնակարանի ներքևի հարկի տանտերն է։

Վերելակից դուրս գալիս ոտքերս ջրի մեջ են հայտնվում։  Աստիճանավանդակին հարևաններն են հավաքվել, փորձում են շքամուտքը մաքրել ջրից։

Автомобили пожарной службы и скорой медицинской помощи - Sputnik Արմենիա
Հրդեհ Երևանում. կա զոհ

«Վայ, գրողը տանի»,– սարսափով ասաց ինձ հետ վերև բարձրացած 40 տարեկան տղամարդը` իր բնակարանի դռները բացելով։ Պարզվում է` հրդեհը մարելիս հրշեջները ակամայից ջրել են նաև նրա բնակարանը։

Տեսնելով ջրով լցված բնակարանը` տղամարդը արագ վազեց անջատելու տան հոսանքը։ Աստված չանի հիմա էլ այստեղ  կարճ միացում տա։

«Եվ ո՞վ է հիմա այս ամենը փոխհատուցելու։ Ինչպե՞ս է լինելու», – ասում էր տանտերը։

Խոսակցությունից պարզ դարձավ, որ տղամարդն այս բնակարանում չի ապրում, միայն ժամանակ առ ժամանակ գալիս է ստուգելու` արդյո՞ք ամեն ինչ նորմալ է, թե ոչ։ Նա ինքն իր վրա էր բարկանում, փնթփնթում, որ պետք է երեկոյան գար և գիշերը մնար, այդ ժամանակ կզգար, որ մի բան այն չէ հարևանների բնակարանում, և բանը սրան չէր հասնի։

Հարևանների հետ զրույցից պարզ դարձավ, որ հրդեհված բնակարանում սովորական ընտանիք էր ապրում, նրանք կենտրոնական ջեռուցում չունեին, վառարան կամ սալօջախ էին վառում։ Պարզվեց նաև, որ մահացած պապիկը ինչ-որ հիվանդություն ուներ, գիշերները հարևաններն արթնանում էին նրա բղավոցներից։

«Նրանց մասին այլ բան չգիտենք։ Միայն բարևում էինք և վերջ, մեր ի՞նչ գործն է` ով ինչով է ապրում», – ասաց դիմացի հարևանը։

© Sputnik / Laura SarkisyanՎարդանանց 5 հասցեի հրդեհը
Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Վարդանանց 5 հասցեի հրդեհը

Այրված բնակարան մտնել չհաջողվեց, այն ամուր փակ էր։ Բարձրացա վերև։ Պարզվեց, որ «911» առաջինը զանգահարել են վերևի հարկի հարևանները։

«Արթնացա վառված ինչ-որ բանի հոտից և ամբողջ տնով մեկ լցված ծխի խեղդոցից։ Անմիջապես արթնացրի ամուսնուս և երեխաներին։ Մեր տատիկը հիվանդ է, չի կարողանում քայլել, ամուսնուս հետ նրան մի կերպ դուրս հանեցինք և միջանցքում աթոռին նստեցրեցինք», – պատմեց վերևի հարկի հարևանը։

© Sputnik / Laura SarkisyanՎարդանանց 5 հասցեի հրդեհը
Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Վարդանանց 5 հասցեի հրդեհը

Նրանց բնակարանի լուսամուտի ապակիները ևս կոտրված էին, վառվել էին պատշգամբի դռները։ Կինը պատմեց, որ ապակիները ներքևի հարկից վերև բարձրացող ուժեղ կրակից կոտրվեցին, կրակն արդեն տուն էր մտնում, մի պահ նրանց թվաց, թե այրվում են ,կարծես դժոխքում լինեին։

Ընտանիքը նոր է ուշքի գալիս վերապրածից, մինչև հիմա ականջներում ներքևի հարկի հարևանների օգնության աղերսներն են։ Նրանք չգիտեն` ինչ անել, ինչպես վերականգնել վնասը։

© Sputnik / Laura SarkisyanՎարդանանց 5
Մեզ թվում էր` դժոխքում ենք. Երևանում բռնկված սարսափելի հրդեհի հետքերով. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Վարդանանց 5

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 07:56-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհի հետևանքով ձեռքի և ուսի շրջանում այրվածքներով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ, 28-ամյա Իզաբելլա Խաչատրյանը, 21-ամյա Լիաննա Խաչատրյանը, 51-ամյա Նորայր Խաչատրյանը, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջները, մարելով կրակը, բնակարանի շքամուտքի հատակին հայտնաբերել են 82-ամյա Հրաչիկ Խաչատրյանի այրված դին:

Լրահոս
0