00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինտերպոլը չի գտնի նրան, ով պահմտոցի է խաղացել Կոթիում․ մեկ այլ Վանո

© Sputnik / Aram NersesyanСело Коти, Тавуш
Село Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոթի գյուղում դեռ հիշում են Վանո Սիրադեղյանին, ընդ որում` նրան հիշում են բոլորովին այլ լույսի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհի, նախկին ոստիկանապետ, գրող Վանո Սիրադեղյանի կերպարը բավական հակասական է քաղաքական առումով։ Երկար տարիներ շարունակ համարվել է, որ նա «փախել» է երկրից։ Իսկ վերջերս լուրեր են հայտնվել Սիրադեղյանի մահվան մասին, որոնք արագ հերքվել են։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը որոշել է մեկնել Սիրադեղյանի հայրենի գյուղ՝ Կոթի, որը գտնվում է Տավուշի մարզում և ներկայացնել այդ քաղաքական գործչի` հասարակությանը քիչ ծանոթ «դիմանկարը»։ Պատմում են նրա հետ մեծացած, ծանոթ, բարեկամ, ընկերները։

© Sputnik / Aram NersesyanԿոթիի բնակիչները
Жители села Коти - Sputnik Արմենիա
Կոթիի բնակիչները

«Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը. ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ. մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացուն մշակելը, եղբորը սպասեցին․․․» Այդպես է սկսվում Վանո Սիրադեղյանի «Շատ չհամարվի» պատմվածքը «Ծանր լույս» գրքից։

Նրա ազգականը՝ տեղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ դա «կադր» է նրանց կյանքից, հենց այդպես են բանակ ուղարկել նրա ավագ եղբորը, և տատիկը հենց այդպես անհանգստացել է՝ սպասելով որդուն, որն այդպես էլ չի եկել։

© Sputnik / Aram NersesyanԿոթիի դպրոցը
Сельская школа Коти - Sputnik Արմենիա
Կոթիի դպրոցը

Հենց մտնում ես Կոթի գյուղ, իսկույն հասկանում ես, թե որտեղից այդքան գեղեցկություն և քնքշություն կոշտ քաղաքական գործչի համբավ ունեցող Վանո Սիրադեղյանի պատմվածքներում։ Գյուղը շրջապատված է անտառներով, և յուրաքանչյուր բակը թաղված է ծաղիկների մեջ, գլխավերևում վառ կապույտ երկինքն է և փափուկ ամպերը։ Ասում են, որ խորհրդային շրջանում այստեղ ծաղկել են այգիներ, գյուղը թաղված է եղել կանաչի և խաղողի այգիների մեջ և ասես փոքր դրախտ է եղել։ Դժվար է պատկերացնել, որ այդ ամենը չի կարող արտացոլվել գրողի ստեղծագործություններում։

Школьники села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Վանոյի գրածներն են կարդացել, Հախվերդյանին են տեսել. կրակոցների և ծաղիկների մեջ ապրող Կոթին

Գյուղում դեռ հիշում են Սիրադեղյանին և պատմում նրա հազվադեպ, բայց հիշվող այցերի մասին։ Ասում են, որ նա կամ շատ համեստ է եղել կամ շատ լուռ․ դժվար է եղել հասկանալը։ Պատմում են, որ գյուղացիները ցնցված են եղել շվեդական հիվանդանոցում նրա մահվան մասին վերջերս տարածված ապատեղեկատվությունից։ Սիրադեղյանի համագյուղացիները խոստովանում են, որ լսել են նրա ստեղծագործությունների մասին, սակայն նա նրանց առավել հայտնի է որպես քաղաքական գործիչ, որին արդեն երկար տարիներ որոնում են Հայաստանի իրավապահ մարմինները և ոչ միայն, բայց չեն գտնում։ Ինտերպոլը չի կարողանում գտնել նրան, ով պահմտոցի է խաղացել Կոթիի անտառներում, կատակում են տեղի բնակիչները։

Նրա բարեկամը վստահ է, որ «Վանոն զգալի ավանդ ունի Երրորդ հանրապետության կայացման մեջ»։ Սակայն չգնահատեց նրա քաղաքական գործունեությունը։ Ժամանակը պետք է ցույց տա նրա սխալները և հաջողությունները, կարծում է Մուշեղը։ Նա նաև համոզված է իր հորեղբոր գրողի տաղանդի մեջ և նույնիսկ համեմատում է նրան կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ։ Թեև իսկույն խոստովանում է, որ այդքան համեստ չէ հորեղբորը մեծ գրողի հետ համեմատելը։

«Պարբերաբար կարդում եմ նրա պատմվածքները և այնտեղ գտնում մեզ բոլորիս։ Հասկանում եմ, որ նրա ազգականները հավերժ ապրելու են նրա ստեղծագործություններում։ Նրա գրիչը հուզիչ է, քնքուշ, նույնիսկ կենցաղային իրավիճակները նա այնքան գեղեցիկ և հասկանալի է նկարագրում, որ երևակայության մեջ իսկույն ծնվում է տեսարանը», — համոզված է Սիրադեղյանի ազգականը։

© Sputnik / Aram NersesyanՎանո Սիրադեղյանի համագյուղացին
Житель села Коти - Sputnik Արմենիա
Վանո Սիրադեղյանի համագյուղացին

Իր ստեղծագործական նրբությամբ հանդերձ Վանոն բնավորությամբ կոշտ է եղել, հիշում է Մուշեղը։ Նա դա ժառանգել է հորից։ Եվ երբեք երես չի տվել հարազատներին ու ազգականներին։ Չի սիրել, երբ օգտվել են նրա ազգանունից կամ պաշտոնից։

«Ոմանք գլուխ են գովել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մոտ, որ նրանք այն գյուղից են, որտեղ մեծացել է ներքին գործերի նախարարը կամ նրա բարեկամներն են, և նրանց բաց են թողել։ ՃՈ աշխատակիցները ստիպված են եղել սովորել նրա երկու եղբայրների և վեց քույրերի անունները և հարցնել խախտողներին, որպեսզի համոզվեն նրանց խոսքերի իրավացիության մեջ։ Նա բարկացել է և հրամայել պատժել բոլորին, ով իր ազգանունը կտա», — պատմեց կրտսեր Սիրադեղյանը։

© Sputnik / Aram NersesyanՄուշեղ Սիրադեղյանը
Директор сельской школы Коти Мушег Сирадегян - Sputnik Արմենիա
Մուշեղ Սիրադեղյանը

Մուշեղը հորեղբորը տեսել է 2000թ-ին։ Բոլոր հարազատների հետ գնացել է նրան դիմավորելու օդանավակայանում, երբ նա առաջին փախուստից հետո վերադարձել է։ Այդ ժամանակ նրան երաշխիքներ են տվել, բայց կալանավորել են հենց ինքնաթիռը վայրէջք է կատարել։

«Ես հիշում եմ այդ պահը։ Մենք սպասում էինք օդանավակայանում, բայց նրան տարան իրավապահ մարմինները։ Համոզված եմ` նրան դրանից հետո տեսել եմ, բայց հիշում եմ ինքնաթիռի վայրէջքին սպասելու ապրումները և մեր հետագա գործողությունները», — հիշում է Մուշեղը։

2000թ.-ին Սիրադեղյանի անհետանալուց հետո տղան այլևս չի տեսել նրան և չի շփվել նրա հետ։ Նրանք շատ մեծ ընտանիք ունեն։ Վանոն 2 եղբայր և 6 քույր ունի, նրանք էլ` 26 երեխա, եթե յուրաքանչյուրն իմանա նրա գտնվելու վայրի մասին, ապա բոլորը կիմանան, վստահեցնում է ազգականը։ Մուշեղը չի բացառում, որ իր հորեղբոր հետ շփվում են միայն երրորդ կինը և որդին, բայց դրանում վստահ չէ։

«Ժամանակը ցույց կտա, ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Անփոփոխ է մի բան․ես նրան սիրում եմ այնպես, ինչպես 18 տարի առաջ», — եզրափակեց նա։

Լրահոս
0