00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անձնակազմն ու ազնվությունն`ամեն ինչից վեր. ֆրանսիացիները Հայաստանում չփակեցին գործարանը

© Sputnik / Aram GareginyanСапфировые оптические элементы для "хай-тека", сделанные в Армении
Сапфировые оптические элементы для хай-тека, сделанные  в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշտարակում գործող բացառիկ հայ–ֆրանսիական ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն վիրաբուժության և ավիացիայի համար դետալների արտադրմամբ, այլև հիրավի հազվագյուտ կորպորատիվ մշակույթով։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ–ֆրանսիական ընկերությունը վիրաբուժության, լուսադիոդների, ավիացիայի և մի շարք այլ բնագավառների համար սինթետիկ շափյուղայից դետալներ է թողարկում։ Այսօր «քաղաքավարության» նշան է խորհրդային անցյալի վրա ծիծաղելը։ Այդ թվում` գործարանների և այլ հաստատությունների։ Չէ՞ որ այնտեղ փայտե հատակ է մնացել, հին պատուհաններ և օ՜, որքան սարսափելի է` հին մարդիկ։

«Այո, մենք ցանկացանք հին, փորձառու և բանիմաց մասնագետներ ունենայինք։ Սակայն նրանց որևէ տեղ գտնել հնարավոր չէր։ Այդ պատճառով սկսեցինք անձամբ նրանց պատրաստել», – ասում է Bagdasarov Crystals Group (BCG) հայ–ֆրանսիական ընկերության տնօրեն Նիկոլայ Բալասանյանը։

© Sputnik / Aram GareginyanՕպտիկական էլեմենտներ շափյուղայից. պատրաստված է Հայաստանում
Сапфировые оптические элементы для хай-тека, сделанные в Армении - Sputnik Արմենիա
Օպտիկական էլեմենտներ շափյուղայից. պատրաստված է Հայաստանում

Գործարանի արտադրամասերում բարձր որակավորում ունեցող մի շարք երիտասարդ բանվորներ կան։ Մեկը` հղկորդ է, մյուսը` ողորկող, երրորդը` փականագործ։ Շատերը մոտ 30 տարեկան են։ 

Աշտարակում այն ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկություններից է։ Այստեղ աշխատանքի են ընդունում 80 հազար դրամ աշխատավարձի դիմաց, սակայն հետագայում հնարավոր է բարձրանա մինչև 150 հազար դրամ և ավելի։ Այսինքն` Հայաստանի չափանիշներով միջին աշխատավարձ են ստանում։

фольга завод АРМЕНАЛ производство - Sputnik Արմենիա
Հարված «Արմենալին». ԱՄՆ պատժամիջոցները հարյուրավորմարդկանց զրկում են աշխատանքից

Իսկ ի՞նչ են նրանք ողորկում և հղկում։ Սինթետիկ շափյուղայից դետալներ, որոնք անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Շափյուղայի բյուրեղները գնում են Ռուսաստանից, իսկ այստեղ` մշակում։

«Մեզ մոտ աշխատանքի ընդունվելու համար հաճախ են հարցազրույցի գալիս։ 10 մարդուց միջինը 2-3–ին ենք ընտրում։ Մեզ համար կարևորը, որ մարդը ցանկություն ունենա աշխատելու և սովորելու։ Եթե ցանկանա, կսովորեցնենք», – ասում է Բալասանյանը։

Այստեղ ոչ միայն «տեխնիկական» կրթություն ունեցողներն են գալիս։  Մենք նաև տնտեսագետ ունենք, նա հիանալի տեխնոլոգ դարձավ։ Գյուղատնտես կա, հիանալի վարպետ դարձավ։ Պոլիտեխնիկի շրջանավարտ կա, բաժնի պետի օգնականն է հիմա։

Կարևորը, կարծում է Բալասանյանը, գիտակցումն է, թե ինչ է աշխատանքը։ Եթե մարդը գալիս է աշխատելու, նա պետք է հասկանա, որ նա եկել է արդյունավետ աշխատելու։

«Կարևորը` որևէ բան անելու հնարավորություն փնտրի, այլ ոչ հակառակը։ Եթե նույնիսկ, օրինակ, լույսն անջատեցին, կարելի է այդ ընթացքում հաստոցը մաքրել, կամ որևէ այլ բան սարքել։ Մի խոսքով` աշխատել։ Եվ եթե այդ գիտակցումը կա, ուրեմն այլ խնդիրներ չկան», – ասում է Բալասանյանը։

Բայց սա էլ ամենը չէ։ Այլ ծրագրեր ևս կան։

«Այսպիսի մի երազանք ունենք։ Մարդիկ ոչ միայն աշխատեն, թող նրանք հպարտանան, որ ինչ–որ բանից մի բան են ստեղծում։ Մենք կոչ չենք անում ատել առևտուրը կամ ծառայությունների ոլորտը, ոչ։ Լավ է, երբ էլեկտրոնիկայի խանութում վաճառող ես աշխատում։ Կամ գանձապահ բանկում։ Բայց չէ՞ որ Հայաստանում նաև արտադրություն կա։ Մեր աշխատակիցները շեղբեր են ստեղծում վիրահատական հերձադանակների համար։

Работа на предприятии Рафэлгриг - Sputnik Արմենիա
Ո՞ր «հայկական ուժն» է աշխատեցնում ռուսական ավտոմեքենաները

Բջջային հեռախոսների և նոթբուքերի մեջ գտնվող լուսադիոդների համար նախատեսված տարրեր, թափանցիկ պաշտպանող դետալներ ավիացիոն տեխնիկայի համար։ Այո, մեր երկրում նման բաներ են կարողանում պատրաստել այս մարդկանց շնորհիվ։ Հավանաբար, դա այդքան էլ վատ չէ։ Ի՞նչ եք կարծում», – հարցնում է Բալասանյանը։

Սակայն, եթե ուզում ես համերաշխ աշխատեն, իսկ սխալներն էլ մեկը մյուսի վրա չբարդեն, ապա արտադրական մշակույթին պետք է տիրապետի նաև գործատուն։

«Մենք վճարում ենք նաև արտաժամյա աշխատանքի համար։ Երևանից երեք աշխատող ունենք, մենք նրանց բերում ենք։ Սենյակումս օդորակիչ տեղադրեցին, անմիջապես տեղադրեցինք նաև արտադրությունում։ Ինչպես թե, ես ունեմ, իսկ մյուսները` ոչ։ Ամեն ինչ պետք է ազնիվ լինի։ Այլապես չենք դիմանա այն պատասխանատվությանը, որ կապված է մեր արտադրության հետ», – ավելացրեց նա։

Լուսանկարում սովորական «ապակու կտորներ չեն»։ Դրանք հղկված են միլիմետրերի ճշգրտությամբ։ Նման մեկ դետալ պատրաստելու համար պետք է մեծ և շատ պինդ շափյուղայի բյուրեղից մի կտոր կտրել, այնուհետև նրան ձև հաղորդել, կտրատել նախապես պատրաստված կտորները, հղկել ծայրերը, ողորկել, հարթեցնել… Տասնյակ գործողություններ։ Եվ միշտ ռիսկ կա, որ այդ գործողություններից մեկը կարող է ձախողվել։

Խոտանն ամենասարսափելի բանը չէ։ Ամենավատն այն է, եթե ինչ-որ մեկն այդ խոտանը կոծկի և  աննկատ դնի պատրաստի արտադրանքի մեջ։

«Իհարկե, լինում է, որ դետալն ընկնում է և փչանում։ Կամ այն խազում են կամ սխալ կտրում հաստոցի վրա։ Արտադրության բարդությունները լավ գիտեմ։ Քանի որ յուրաքանչյուր օր արտադրամասում մի քանի ժամ եմ անցկացնում, առանց «գրասենյակային սինդրոմի»։ Այդ պատճառով մենք քաջ գիտակցում ենք այդ ամենը, և վերջին 5 տարին խոտանի  համար աշխատողից ոչ մի լումա չենք պահում։ Ինձ պետք չէ այդ 10 կամ 20 հազար դրամը։  Ինձ համար կարևոր է իմանալ, որ աշխատողն անկեղծ կասի, թե ինչ է պատահել և ինչու։ Այդ դեպքում իսկապես կմտածեն աշխատանքի մասին, այլ ոչ թե նրա, թե ինչպես որևէ բան թաքցնեն կամ որևէ մեկին մատնեն», – ասում է Բալասանյանը։

Конвейерная линия завода шампанских вин в СССР - Sputnik Արմենիա
Լավաշ և շամպայն. ինչպես են Կազումյան եղբայրներն առաջ մղել ազգային ապրանքանիշները

Ձեռնարկությունը հիմնադրվել է 2005 թվականին, հայկական և ֆրանսիական կապիտալով։ 2013 թվականին գործարանը փակման վտանգի առաջ էր կանգնել։

«Գործերն այդքան էլ լավ չէին գնում, և ես մեր ֆրանսիացի գործընկերներին խնդրեցի կես տարի տալ` ընթացիկ պատվերներն ավարտելու համար։ Այնուհետև այդ կես տարին մեկի վերածվեց։ Այնուհետև նոր իրարի վրա սկսեցինք աշխատել։ Իսկ դա այն պատճառով, որ սկսեցինք ընտրել մարդկանց։ Աշխատակազմը շատ բան է լուծում։ Հին թեզիս է, սակայն գիտեք, թե որքան ճիշտ է։ Մարդիկ քո հենարանն են։ Առանց այդ հենարանի կընկնես», – համոզիչ ժպիտով նշում է նա։

Այժմ ընկերությունն ուզում է նոր հաստոցներ գնել։ Այնուհետև նաև ավտոբուսներ։ Որպեսզի մարդկանց աշխատանքի հասցնի։ Ձեռնարկությունում արդեն 3 տասնյակ մարդ է աշխատում։

Լրահոս
0