00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Փաշինյանի պատրաստած ձուկը տպավորել Հայաստանի գլխավոր խոհարարին

Բաժանորդագրվել
Շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոհարարական հմտությունների մասին ու ներկայացրել է ամենահամեղ խորովածի բաղադրատոմսը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է պատրաստում, նա խոհարարական հոտառություն ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Բանն այն է, որ մի քանի տարի առաջ, երբ Փաշինյանը շարքային պատգամավոր էր, մասնակցում էր տեղական հեռուստաալիքներից մեկի խոհարարական հաղորդմանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в столичном кафе (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ)

«Ինձ բախտ է վիճակվել համտեսել ներկայիս վարչապետի պատրաստած ձուկը։ Նա ձուկը բանջարեղենի հետ էր խաշել ու կարծում եմ` դա հիանալի էր։ Շատ էի հավանել։ Զգացվում էր, որ Փաշինյանը խոհարարական հոտառություն ունի։ Նա շատ գրագետ էր որոշել համեմունքների և այլ բաղադրիչների հարաբերակցությունը։

Հայաստանի գլխավոր խոհարարն ուրախ կլիներ, եթե վարչապետը կարողանար ներկա գտնվել օգոստոսի 17–18–ին Ախթալայում կայանալիք Խորովածի հոբելյանական`10–րդ փառատոնին։ Հատկապես, որ հայկական խորովածը վարչապետի սիրելի ուտեստներից է։

Արդեն տասը տարի շարունակ Հայաստանում օգոստոսի նախավերջին հանգստյան օրերին ավանդական հայկական խորովածի փառատոն է անցկացվում։ Հայ խոհարարներն ուզում են հասնել նրան, որ այդ օրը միջազգային տոների ցանկում ընդգրկվի։

Նրանք առաջարկում են օգոստոսի նախավերջին հանգստյան օրերն արձանագրել որպես Խորովածի միջազգային օր։ Ընդ որում, առաջարկվում է Ախթալան հռչակել խորովածի միջազգային քաղաք։

«Մենք համոզված ենք, որ խոհարարության մեջ չկա սեռ, ռասա, կրոնական հայացքներ։ Այդ պատճառով մենք Ախթալան խորովածի միջազգային խաղաք ենք հռչակել», – ասաց Մամուլյանը։ Խորովածի ավանդական փառատոնը գրավել է ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին։ Շատերը հատուկ փառատոնի համար են Հայաստան գալիս։

Մամուլյանը համարում է, որ փառատոնը հաջողված է ու հպարտորեն փաստում է, որ Ախթալան հանրահայտ զբոսաշրջային ուղղություն է դարձել, այդ թվում` նաև փառատոնի շնորհիվ։ Այս տարի հյուրերին ու մասնակիցներին ընդլայնված ծրագիր է սպասվում։ Նաև կկազմակերպվի վարպետության դաս, որի ընթացքում մասնագետները կներկայացնեն, թե մսի տարբեր տեսակների հետ ինչ համեմունքներ է պետք օգտագործել։

Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Խ»–ով տասը ուտեստ ու էլ ոչինչ». հայտնի խոհարարը շոկի մեջ է ռեստորանային մենյուներից

Հայաստանի գլխավոր խոհարարը պարզաբանել է նաև` ինչով է հայկական խորովածը տարբերվում մնացածից ու ինչու են շատերը հենց մեր ավանդական խորովածն ամենահամեղը համարում։ Հայ խոհարարների պատրաստած խորովածն առանձնանում է համեմունքների քիչ քանակությամբ։ Ու դրա պատրաստման համար կրակն անում են խաղողի կամ բալենու ճյուղերից։ Այստեղ իր դերակատարությունն ունի նաև ուտեստի պատրաստման տեխնիկան։

«Առավել համեղ է այն խորովածը, որը պատրաստված է ոչ թե անմիջապես կրակի վրա, այլ կրակի կողքը։ Այսպիսով միսը հավասարաչափ է եփվում, ու թունավոր նյութերը, ածուխի վրա ընկելիս ու այրվելիս, մսի մեջ չեն հայտնվում», – ասաց Մամուլյանը։

Խորովածի պատրաստման այս տեխնիկան մեծ տարածում ուներ Կարսում։ Այդ պատճառով այդպիսի խորովածը Կարսի խորոված են անվանում։

Լրահոս
0