Премьер-министр Армении Никол Пашинян в столичном кафе (18 мая 2018). Еревaн

Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ)

14115
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ էր գտել կնոջ` Աննա Հակոբյանի հետ քաղաքի հարմարավետ սրճարաններից մեկում ընթրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունի։ Սակայն ինչպես իսկական հայ` նա չի հրաժարի մի կտոր հայկական ավանդական մանղալի խորովածից։ Այս մասին վարչապետը հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ բացառիկ զրույցում։

Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ այս երեկո ընթրում էր Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, որտեղ դեռ տասն օր առաջ մարդիկ հավաքում էին` նրան սատարելու համար։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ հետ` երևանյան սրճարաններից մեկում. 18.05.2018

«Աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունեմ, բայց չեմ հրաժարվի ո՛չ թեյից, ո՛չ սուրճից։ Այդ երկու ըմպելիքն էլ սիրում եմ», – ասաց Փաշինյանը։

Հարցին` թե ինչպես է վերականգնում ուժերն այդ սարսափելի ռիթմից հետո, վարչապետը ժպտաց ու ասաց. «Ես ուժերս չէի կորցրել, որ վերականգնեմ»։

14115
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1093)
Ըստ թեմայի
«Ուզում եմ գալ Հայաստան». աշխարհահռչակ տնտեսագետը պատմել է Փաշինյանի հետ զրույցի մասին
Հայաստանում McDonald's կբացվի՞. վրացի գործարար Չկոնիան արձագանքել է Փաշինյանի կոչին
«Սասնա ծռերի» կողմնակիցները լսեցին Փաշինյանի կոչը
Նիկոլ Փաշինյան

Ես կցանկանայի վերջնականապես հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

1137
(Թարմացված է 20:20 15.10.2020)
Սեպտեմբերի վերջին սրված Ղարաբաղյան հակամարտությունն արդեն հարյուրավոր կյանքեր է խլել։ Չնայած պայմանավորվածությանը, կայուն հրադադար չկա։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հարցազրույցներ է վերցրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներից։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, մահացածների վերաբերյալ ինչ տվյալներ ունի Երևանը, և ինչ է հայտնի տարածաշրջանում օտարերկրացի վարձկանների ներկայության մասին։ Նա նաև կարծիք է հայտնել՝ ով և ինչու է կանգնած հակամարտության ներկայիս սրացման հետևում, ասել է՝ ինչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը ու ինչ քայլի չի գնա ոչ մի դեպքում։

— Պարոն վարչապետ, բարև ձեզ։ Շատ շնորհակալ ենք, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին Հայաստանի ու ամբողջ աշխարհի համար այսքան դժվար ժամանակաշրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների արդյունքները։ Ի՞նչ կորուստներ կան, գերիները շա՞տ են։

— Իրավիճակը շատ բարդ է։ Երկու կողմերն էլ շատ կորուստներ ունեն։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պաշտպանվում է, կազմակերպում պաշտպանությունը, իրավիճակը կարող եմ որպես բավականին բարդ գնահատել։

— Այսինքն՝ կողմերի կորուստներն ու գերիների քանակը դեռ չի՞ հաջողվում հաշվել։

— Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ շատ զոհեր ունեն, կարծում եմ՝ սա իսկապես շատ դաժան պատերազմ է։ Փորձագետներից շատերն ասում են, որ սա իր ծավալով XXI դարի համար աննախադեպ պատերազմ է։ Քանի որ օգտագործվում են զենքի բոլոր տեսակները՝ տանկեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն։ Բազում զինվորներ ու զորք է ներգրավված մարտական գործողություններում։ Շատ ծավալուն ու դաժան մարտեր են ընթանում, այս պահին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պաշտպանվում է։ Փաստացի կարող ենք ասել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով վերցնելու ծրագիրն այս պահին տապալվել է։

— Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք լսում Ադրբեջանի կողմից կռվող օտարերկրացի վարձկանների ու ահաբեկիչների մասին։ Ապացույցներն ունե՞ք, և արդյոք Հայաստանի կողմից արտասահմանցինե՞ր կռվում են։

— Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում։ Դա շատ կարևոր նրբություն է, և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ՝ ով ինչ նկատառումներով է սկսել ռազմական գործողությունները։ Իհարկե կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից բերված ահաբեկիչ գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ մղվող մարտերին։ Ապացուցող տեսագրություններ կան, որոնք հրապարակվել են սոցցանցերում ու լրատվամիջոցներում։ Ու հիմա ակնհայտ է, որ Թուրքիան այդ պատերազմի գլխավոր հովանավորն է։ Թուրքիան է վարձել ու տեղափոխել գրոհային ահաբեկիչներին Ղարաբաղյան հակամարտության գոտի։ Թուրքիայի հովանու ներքո է Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում սկսելու որոշում կայացվել։

Կարևոր է հասկանալ՝ ինչու՞։ Քանի որ ակնհայտ էր` Ադրբեջանի բանակը միայնակ չի կարող կռվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ։ Այդ պատճառով Թուրքիան որոշել է ներգրավվել ահաբեկիչների, թուրքական զորքերը ոչ միայն ներգրավված են ռազմական գործողությունների ղեկավարման մեջ, այլև անմիջական մասնակցություն ունեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները։ Որոշ տվյալների համաձայն՝ մարտական գործողություններին մասնակցում են նաև Պակիստանի բանակի հատուկ ստորաբաժանումները։ Կարծում եմ՝ առնվազն Թուրքիայի կողմից գրոհայինների մասնակցությունն ամբողջ աշխարհում ապացուցված է, քանի որ բազում միջազգային ԶԼՄ-ներ արդեն գրում են այդ մասին։

Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություն եկավ Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից, որ Չեչնիայում ու Դաղստանում գրոհայինների են ոչնչացվել։ Տեղեկություն կար, որ այդ գրոհայինները արտասահմանից` Սիրիայից են Ռուսաստան եկել։ Եվ ես այստեղ անմիջական կապ եմ տեսնում․ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտի է տեղափոխել՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար, իսկ հիմա նրանք արդեն Հյուսիսային Կովկասում են։ Այս հատկանշական փաստը ցույց է տալիս, որ տվյալ իրավիճակն արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, այլ դուրս է եկել լոկալ սահմաններից։ Սա արդեն լիարժեք տարածաշրջանային հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանի երկրների կոնկրետ շահերը։ Կարծում եմ՝ հատկապես Ռուսաստանում պետք է մեծ ուշադրությամբ վերաբերվեն այդ փաստին։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե Լեռնային Ղարաբաղի կողմից կռվող օտարերկրացիներ չկան։ Կարող են լինել հայեր, որոնք սփյուռքից եկել են` հայրենակիցներին աջակցելու։ Բնականաբար, նրանց չի կարելի վարձկան համարել։

— Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրերում հիշատակվում են կարգավորման հիմնարար սկզբունքները։ Խնդրում եմ` պարզաբանեք այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք դրանք հասկանում։

— Դրանք հանրահայտ սկզբունքներ են` ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն։ Հարցն այն է՝ ինչպես են կողմերը մեկնաբանում այդ սկզբունքները։ Քանի որ բանակցությունների ընթացքում պարզվեց, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում դրանք։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ այդ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է։ Արդեն անդրադարձել եմ դրան՝ դա ղարաբաղյան խնդրի լուծման համար ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է։

— Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա ի՞նչ փոխզիջումների եք պատրաստ։ Կա՞ արդյոք մի գիծ, որը ոչ մի դեպքում չեք անցնի։

— Այո, իհարկե այդպիսի գիծ կա` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման։ Ամենահայտնին Կազանի նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։ Բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ համաձայնագիրը, որովհետև չցանկացավ ու չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մեզ համար այն կարմիր գիծն է, որը մենք չենք կարող անցնել։

— Կներեք, ես ճշտում եմ՝ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին եք խոսում։

— Ասացի, որ Հայաստանը պատրաստ էր փոխզիջումների։ Դուք հարցնում էիք՝ արդյոք կա՞ կարմիր գիծ, որի վրայով մենք չենք անցնի։ Ասացի` այո, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է։

— Գծի մասին խոսեցինք, իսկ կոնկրետ փոխզիջման մասի՞ն։ Ճի՞շտ հասկացա, որ Դուք չէիք ցանկանա նման փոխզիջման օրինակ բերել։

— Գիտեք` հիմա մոսկովյան հայտարարության մեջ կոնկրետ քայլեր են հստակեցվել ՝ ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը։ Այդ համաձայնագրի տակ արդեն նկարագրվել են կոնկրետ քայլեր, ու մենք պատրաստ ենք այդ քայլերին դիմել ղարաբաղյան հարցը լուծելու համար։ Մենք պատրաստ ենք նման փոխզիջումների, մենք պատրաստ ենք համաչափ փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը։

— Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Մենք իսկապես խոսում էինք, որ այդ պատերազմն առանձնանում է առանձնահատուկ դաժանությամբ, այդ դաժանությունը պատմության մեջ է մտել, ու երկու առաջնորդներն էլ պատմության մեջ են մտել որպես դաժանագույն պատերազմի մասնակիցներ։ Այս ամենից հետո ինչպիսի՞ն կցանկանայիք մնալ պատմության մեջ։

— Սա անձնական հավակնությունների հարց չէ։ Կցանկանայի, որ այս ամենից հետո ղարաբաղյան հարցը վերջնականապես լուծվեր։ Փոխզիջման հիման վրա։ Որ մենք գտնեինք այնպիսի լուծում, որն ընդունելի լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար։ Ու դա վերջնական լուծում լիներ։

— Պարոն վարչապետ, ես ավարտեցի իմ հարցերը։ Դուք ուզո՞ւմ եք որևէ բան ավելացնել։

— Իհարկե։ Պատասխանելով Ձեր առաջին հարցին` ասացի, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս գործընթացում Թուրքիայի նպատակներին։ Վստահ եմ, որ 20–րդ դարի սկզբին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան ուզում է վերադառնալ Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը։ Շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է։ Ոչ թե հուզական նպատակ, այլ պրագմատիկ, քանի որ Հարավային Կովկասի հայերը դեպի հյուսիս, դեպի արևելք ու դեպի հարավ-արևելք էքսպանսիայի վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար, քանի որ ես վստահ եմ՝ դա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է։ Այն ամենը, ինչն այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան անցկացնում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ։ Արդեն ասացի, որ այն, ինչ հիմա կատարվում է, արդեն դուրս է եկել լոկալ, Ղարաբաղյան հակամարտության շրջանակից։

Թուրքիան ուզում է ձևափոխել Հարավային Կովկասը, ավելի շուտ՝ վերահսկողության տակ առնել ամբողջ Հարավային Կովկասը ու այն դարձնել պլացդարմ՝ Հյուսիսի, Արևելքի, ու Հարավ-Արևելքի ուղղությամբ էքսպանսիա իրականացնելու համար։ Կարծում եմ՝ այս իրավիճակում շոշափվում են մի շարք երկրների անվտանգության շահերը, այդ թվում` առաջին հերթին Ռուսաստանի։ Պատահական չէր, որ հիշատակեցի Չեչնիայից ու Դաղստանից եկող տեղեկությունները։ Որտեղի՞ց են այդ գրոհայինները հայտնվել Չեչնիայում ու Դաղստանում, սիրիացի գրոհայինները։ Հարցն այն է, արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ Հյուսիսային Կովկասը ապակայունացնելու ծրագրած ակցիա, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը շեղվի Հարավային Կովկասում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններից։ Սա շատ կարևոր նրբություն է, որին պետք է գնահատական տան Ռուսաստանում։

1137
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
Ջրաձոր գյուղը

«Ջրհեղեղից առաջ», կամ ինչու են Ջրաձոր գյուղում բոլորն արագ ամուսնանում

500
(Թարմացված է 22:28 07.09.2020)
Ջրաձորի բնակիչներին կվերաբնակեցնեն, քանի որ գյուղի տեղում ջրամբար է կառուցվելու։ Sputnik Արմենիայի թղթակիցներն ուղևորվել են գյուղ՝ տեղում պարզելու, թե ինչպես են բնակիչները վերաբերվում այդ նորությանը։

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղն է։ Թարմ լուսանկարներ։ Բայց կարծես «հոգեվարքի» նկարներ լինեն: 8 տարի հետո այս ամենը ջրի տակ կանցնի։ Իլիկ և Հողմաջուր գետերի համեստ հոսանքների տակ կանցնեն խորը ձորը, անտառակը, ավտոճանապարհները և անգամ ամբողջ գյուղը։ Եվ այլևս աշխարհում Ջրաձոր գյուղ չի լինի... Կուզեի այսպիսի տպավորիչ, թախծոտ-լիրիկական նոտայի վրա ավարտել նոր սկսված պատմությունս, բայց ո՛չ հոդվածում, ո՛չ էլ իրական կյանքում դրամա չի ստացվի, իսկ պատմությունը, որը կներկայացնենք, ավելի շատ արկածային ֆիլմի է նման։

Пожилой житель села Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

Բոլորովին վերջերս Հայաստանի կառավարությունը որոշեց ավարտին հասցնել Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինարարությունը, որը խորհրդային կառավարությունը նախատեսում էր ավարտել դեռ 1975թ․-ին։ Աշխատանքները եռում էին, երբ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, իսկ հետո՝ ԽՍՀՄ-ի փլուզումը։ Անկախ Հայաստանում լավագույն ժամանակները չէին, օրակարգում պատերազմն էր, սոցիալ-տնտեսական աղետները, և 30 տարի շարունակ ջրամբարը ոչ մեկին հետաքրքիր չէր։

Նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 2020 թ․-ի օգոստոսին որոշում կայացրեց ավարտին հասցնել ջրամբարը և, ինչպես որոշվել էր դեռևս 70-ականներին, վերաբնակեցնել այդ կառուցման արդյունքում ջրի տակ անցնող Ջրաձոր գյուղի բնակիչներին։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից կառուցվելու է մի ամբողջ գյուղ, որտեղ էլ վերաբնակեցնելու են ջրաձորցիներին։ Նրանց կփոխհատուցեն կորցրածը` իրենց հայրենի գյուղի հետ միասին՝ տներից մինչև խնձորի այգիներ և բանջարանոցներ։

Жители села Джрадзор в Ширакской области у грузового автомобиля
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

Ջրաձորի գյուղապետ Գևորգ Հովակյանն այս պաշտոնը զբաղեցնում է շուրջ 10 տարի։ Նա միշտ ճշգրիտ իմացել է գյուղի բնակչության թիվը, բայց հանկարծ սկսում է կասկածել․ «Կարծեմ` 356, 357, կամ 358»,-ասում է նա։

Բանն այն է, որ վերջին շրջանում գյուղում ապրող ամուսինները սկսել են ՔԿԱԳ-ում գրանցել ամուսնությունները, այդ պատճառով էլ գյուղի բնակիչների թիվն աճել է։ Միայն թե գյուղապետը դա ավելի պարզ ու հասկանալի է բացատրում։

Дом в селе Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

«Բոլորը սկսեցին գրանցել իրենց հարսներին։ Տարիներով առանց ամուսնությունը գրանցելու ապրում էին, բայց հենց իմացան փոխհատուցման մասին, սկսեցին զբաղվել փաստաթղթերով։ Սակայն փոխհատուցելու են ոչ թե ըստ ընտանիքի անդամների քանակի, այլ ըստ սեփականության։ Թե չէ կսկսեին արագ-արագ երեխաներ ունենալ»,-կատակում է գյուղապետը։

Глава села Джрадзор Геворик Овакян на фоне села рассказывает о планах переселения
© Sputnik / Andranik Ghazaryan
Գյուղապետ Գևորգ Հովակյանը

Արգամ և Հեղինե Ադամյանները չեն վազել ամուսնությունը գրանցելու, բայց նրանց հուզել է նորությունը, ինչպես և բոլորին այս գյուղում։ Ամուսինները ծնվել են Ջրաձորում 80-ականներին և ամբողջ կյանքում լսել են ջրամբարի կառուցման և վերաբնակեցման մասին։

«Շատ բնակիչներ դրա պատճառով այդպես էլ մինչև վերջ չվերանորոգեցին իրենց տները, լոգասենյակներ չկառուցեցին, ջուր չանցկացրին տանը։ Բոլորը սպասում էին ջրամբարին։ Հետո տեղի ունեցավ երկրաշարժը, ամեն ինչ իրար խառնվեց։ Մարդիկ չգիտեին՝ ավարտել իրենց տների վերակառուցումը, թե ոչ, որովհետև եթե ջրամբարը կառուցվեր, ամեն ինչ կկորեր։ Հիմա հանգիստ շունչ քաշեցինք՝ գոնե գիտենք, թե ինչ է սպասվում»,-ասում է Հեղինեն։

Житель села Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձորցի Արգամը

2000-ականներին գյուղում նոր դպրոց կառուցեցին։ Նախորդ կառավարությունն ակնհայտորեն գյուղը վերաբնակեցնելու ծրագրեր չուներ։ Հեղինեն գյուղի դպրոցում է աշխատում, կրտսեր դասարանների ուսուցչուհի է։ Նոր գյուղում շարունակելու է զբաղվել սիրելի գործով։ Բայց նրա ամուսինն իր աշխատանքի հետ կապված անհանգստություններ ունի։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

Արգամն ամբողջ կյանքում գյուղատնտեսությամբ է զբաղվել։ Կառավարությունը նախատեսում է կառուցել Ջրաձոր 2.0 տարբերակը, այսինքն՝ նոր գյուղը կկառուցվի ժամանակակից եվրոպական գյուղերի ոճով։ Գոմերն ու փարախները կկառուցվեն ոչ թե տների կողքին, ինչպես ավանդական հայկական գյուղերում, այլ քիչ հեռու՝ հատուկ դրանց համար հատկացված տարածքում։ Եվ առհասարակ, ամբողջ գյուղը նախատեսվում է տուրիստական կենտրոնի նմանությամբ կառուցել․տները միանման կլինեն, մոտակայքում՝ ջրամբարը։ Մի խոսքով՝ գեղեցկություն։ Բայց տեղի բնակիչներն անհանգստանում են՝ միայն գեղեցկությամբ տուն չես պահի։

Цветы у дома в селе Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Արգամի և Հեղինեի ծաղկանոցը

«Նրանք միայն տներն են կառուցելու, ոչ գոմերը։ Այսինքն՝ նոր գյուղում ես կունենամ պատրաստի տուն՝ նույն չափերի, ինչ սա, բայց գոմի փոխարեն ինձ փող են տալու, ասելու են՝ կառուցիր ինքդ կամ ծախսիր, ինչպես կուզես։ Իսկ որտե՞ղ ենք կովերին պահելու։ Գումարած՝ բակի հարցը։ Մենք գյուղում վեց եղբայր ենք, ընդհանուր 10 տրակտոր և այլ խոշոր տեխնիկա ունենք։ Նոր տների բակերում այդ տեխնիկայի համար տեղը կհերիքի՞»,-ասում է Արգամը։

Дом в селе Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

Արգամի և Հեղինեի տան բակում խոշոր, դեղին, շատ գեղեցիկ ծաղիկներ են աճում։ Այգում խնձորենին նոր-նոր է սկսում մեծանալ։ Հեղինեն ափսոսանքով է մտածում այս ամենը թողնելու մասին․նոր գյուղում ստիպված են լինելու մի քանի տարի սպասել, մինչև տնկիները փարթամանան։

Горка кизяков у скотного двора в селе Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

Բայց ընդհանուր առմամբ գյուղացիները դրական են տրամադրված։ Բոլորն անհամբերությամբ են սպասում Կապսի ջրամբարի կառուցմանը։ Ի դեպ, ջրամբարի անվան հետ զվարճալի պատմություն է կապված։ Կապսը Ջրաձորի կողքի գյուղն է, սակայն գյուղերի միջև հեռավորությունը գրեթե 6 կմ է, և ջրամբարը հաստատ մինչև Կապս չի հասնելու։ Ու պարզ չէ` ինչու են այն անվանել Կապսի, այլ ոչ թե Ջրաձորի ջրամբար, մանավանդ որ երկրորդ անվանումն ավելի տեղին կլիներ։

«ԽՍՀՄ-ի տարիներին Ջրաձորի կենտկոմի քարտուղարը թուրք էր (նկատի ունի՝ ադրբերջանցի՝ հեղ․), իսկ Կապսինը՝ հայ։ Այդպես էլ ջրամբարն անվանեցին այն գյուղի անունով, որի քարտուղարը հայ էր, չնայած մեր գյուղում ոչ մի թուրք չէր ապրում։ Ես նույնիսկ վերջերս բարձրացրի այդ հարցը, բայց ինձ ասացին` քանի որ նախագծում սովետական մակետներն են օգտագործվելու, և արդեն «Կապսի ջրամբար» անվանումով հսկայական քանակությամբ փաստաթղթեր են կազմվել, անունն արդեն անհնար է փոխել»,-պատմում է գյուղապետ Գևորգ Հովակյանը։

Комбайн в селе Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

Սակայն խորհրդային մակետներին կուրորեն չեն հետևելու․ այն ժամանակ պետությունը նախատեսում էր 95 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար կառուցել։ Իսկ հիմա Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 60 մլն խորանարդ մետր տարողությամբ կառուցել, այն էլ՝ ոչ միանգամից։ Գերմանական Kreditanstalt für Wiederaufbau բանկից ստացված խոշոր՝  50 միլիոն եվրո վարկի շնորհիվ առաջին փուլում կկառուցվի 25 մլն․ խորանարդ մետր ծավալով ջրամբար։ Ընդհանուր առմամբ կառուցման վրա 60 միլիոն եվրո կծախսվի։

Նոր Ջրաձորի, ինչպես և ջրամբարի կառուցումը կսկսվի 2021-ի ամռանը։ Գյուղը պատրաստ կլինի 3-4 տարում, ջրամբարը՝ 8 տարում։ Ընդհանուր առմամբ նոր գյուղում 78 տուն կկառուցվի՝ ընտանիքիների թվին համապատասխան։ Ջրաձորցիները փոխհատուցումը գումարի տեսքով վերցնելու կամ այլ գյուղում/քաղաքում տուն գնելու հնարավորություն են ունեցել, բայց գրեթե բոլորը միաձայն հրաժարվել են և որոշել են միասին վերաբնակվել։

«Երեք ընտանիք կա, որոնք տան փոխարեն գումարն են ուզել, հիմա նրանց հետ բանակցություններ են ընթանում։ Ո՛չ Խորհրդային Միության տարիներին, ոչ էլ առավել ևս հետո ոչ մեկ խոշոր վերանորոգման աշխատանք չի իրականացրել։ Այնպես որ, իմ հաշվարկներով` լավ է համաձայնել նոր, բոլոր հարմարություններով տանը, քան փոխհատուցման ոչ այնքան մեծ գումարով ուրիշ տուն փնտրել։ Համ էլ՝ ամբողջ գյուղով վերաբնակեցվելուց լավ բան չկա։ Այստեղ բոլորը միմյանց գիտեն, հարգում են։ Օտար գյուղում ի՞նչ են անելու»,-ասում է գյուղապետը։

Վերաբնակեցումը բոլորի համար է խնդիրներ ստեղծելու․ մեկը տարիներով սպասելու է մինչև ծաղկեն նոր ծառերը, մեկ ուրիշը ստիպված է լինելու տեղափոխել երկրաշարժից հետո պետության տրամադրած վագոն-տնակները, երրորդն էլ կովերի մի ամբողջ հոտ ունի, որոնց պետք է լինելու տեղավորել նոր վայրում։

Юный житель села Джрадзор в Ширакской области
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը

Բայց նախ՝ կառավարությունը խոստացել է տեղափոխության համար բեռնատար մեքենաներ տրամադրել և վճարել բոլոր ծախսերը, երկրորդ՝ ջրաձորցիների համար առավել կարևոր է, որ ապագան վերջապես հստակ ուրվագծեր է ստանում։ 40 տարվա մեջ առաջին անգամ հորիզոնի հաստատուն լինելն ավելի կարևոր է, քան բերքը, որը մոտակա 2-3 տարում չի լինելու։

Առավել ևս այս մարդկանց համար, որոնց նախնիները շատ ավելի ծանր ու երկարատև վերաբնակեցում են ապրել (1825թ․-ին մի քանի ընտանիք փախել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, հասել են Շիրակ և այստեղ հիմնել են Ջրաձորը) մի քանի կիլոմետր դեպի արևմուտք ուղևորվելը դատարկ բան էր թվում։

  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղի գոմերը
    Ջրաձոր գյուղի գոմերը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղի գոմերը
    Ջրաձոր գյուղի գոմերը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղի կիսավեր եկեղեցին
    Ջրաձոր գյուղի կիսավեր եկեղեցին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ջրաձոր գյուղը
    Ջրաձոր գյուղը
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 10
© Sputnik / Andranik Ghazaryan
Ջրաձոր գյուղը
500
թեգերը:
ջրամբար, Շիրակի մարզ, գյուղացի, Գյուղ, Ջրաձոր, Կապսի ջրամբար
Ըստ թեմայի
Ջրում «ապրող» սուրբ Հռիփսիմեն ու եկեղեցու շուրջ հյուսվող պատմությունները. տեսանյութ
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Վլադիմիր Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին Ղարաբաղի թեման կքննարկի Գագիկ Ծառուկյանի հետ

0
Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդի և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը կքննարկի Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորների պատվիրակության հետ, որը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Տեղեկությունը հայտնում է Ժիրինովսկու կուսակցության մամուլի ծառայությունը ։

«Հանդիպումը կկայանա այսօր Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։ Կքննարկվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - գրված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Էնֆիաջյանի խոսքով` ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

0