00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմն են Սևանի բիոզուգարանները, ինչի՞ վրա են ծախսվել Սևանին հատկացված միլիոնները

© Sputnik / Taguhi AslanyanСеван
Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ քննիչները պարզում են, թե որտե՞ղ են ծախսվել «Սևանին» պետական բյուջեից հատկացրած գումարները, ազգային պարկի տնօրենն առաջ քաշված կասկածների շուրջ Sputnik Արմենիային սեփական վարկածներն է ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Նելլի Դանիելյան. «Սևան» ազգային պարկի տնօրենն ամենաշատը վիրավորվել է բիոզուգարանների խնդրից։ Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն` Ազգային պարկը 2016թ–ին 12 բիոզուգարան է գնել` հանրային լողափերում տեղադրելու համար։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Ինչ է առաջարկվում «Սևան» ազգային պարկի զարգացման նախագծով

Բայց երբ վերահսկիչները գնացել են Սևանա լիճ ու դրանք այնտեղ չեն հայտնաբերել։ Փոխարենը, զուգարանների առանձին մասեր են գտել ազգային պարկի պահեստում։ Վերջինի աշխատակիցներն ասել են, որ դրանք իրենց տնօրենի անձնական գույքն են։ Բայց Վերահսկիչ պալատը կասկածում է, թե պետական միջոցներով գնված զուգարանները ԱՊ տնօրենը վարձով է տալիս։

Հենց այս ենթադրությունն էլ խիստ վիրավորել է Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին։ Նրա խոսքով, երբ հանրային լողափում տեղադրված զուգարաններն ամռանը հանգստացողների մեծ հոսքի պայմաններում սկսել են չբավականեցնել, Ազգային պարկը որոշել է հանել բիոզուգարաններն ու դրանց փոխարեն լողափում 18 նոր զուգարան կառուցել։ Հանված զուգարանակոնքերը տեղափոխվել են պահեստ, որտեղ էլ դրանք հայտնաբերել են վերահսկողները։

«Հանրային լողափում այսօր կա 18 զուգարան, ԱՊ–ի պահեստում` 12 զուգարանակոնք։ Բայց ԱՊ բակում կա ևս 10 հատ այլ տեսակի բիոքիմիական զուգարան, որոնք, այո՛, ես չեմ առարկում, իմ սեփականությունն են և չեն գնվել պետության փողերով։ Դրանք պիկ սեզոնին հավելյալ դրվում են հանրային լողափերում` անհատույց»,– պարզաբանում է Վահե Գուլանյանը` հավելելով, որ ինքն այս մասին երբևէ չի հայտարարել ու չի ասել, որ իր գույքն անհատույց է շահագործում։

Скульптура, посвященная рок-группе System Of a Down. Скульптор Айк Токмаджян - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են որոշել System of a Down–ին «խեղդել» Սևանում. քանդակագործ

ՎՊ հաշվետվության մեջ նաև նշում է, որ Ազգային պարկի ղեկավարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել տնօրենի հետ կապակցված ընկերությունների հետ։ Օրինակ` 2016թ–ին «Սևան» ազգային պարկը 16 700 000 դրամի 3 պայմանագիր է կնքել «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ–ի հետ։ ՎՊ–ը պարզել է, որ այս ընկերությունը 9 տարի առաջ հիմնադրել է հենց Վահե Գուլանյանը։

Գուլանյանը չհերքեց` այդ ընկերությունը 2009թ–ին հիմնադրել է մի խումբ երիտասարդ գիտնականների հետ, բայց վստահեցրեց, որ 2010թ–ից այլևս ոչ մի առնչություն չունի այդ կազմակերպության հետ։

«Բիոպրոյեկտ» ՍՊԸ–ի հետ էլ ազգային պարկն 2016թ–ին 9 մլն դրամի պայմանագիր է կնքել։ ՎՊ–ն պարզել է, որ այս ընկերության միակ աշխատակիցը ևս ժամանակին աշխատել է Գուլանյանի հիմնադրած «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ–ում և ազգային պարկի տնտեսական բաժնի պետի ազգականն է։

Ազգային պարկի տնօրենն այս փաստն էլ չժխտեց, բայց վստահեցրեց, որ դա ոչ մի կերպ չի ազդել ընկերության հետ պայմանգիր կնքելու որոշման վրա։ «Իմ տնօրեն եղած ժամանակ մրցույթների անցկացման ընթացքում օրենքի տառը միանշանակ պահպանվել է»,– ասաց Գուլանյանը` հավելելով, որ չի կարող իր աշխատակիցներին ու նախկին աշխատակիցներին արգելել աշխատանքի ընդունվել որևէ այլ կազմակերպությունում։

Рыбаки. Озеро Севан - Sputnik Արմենիա
Ոռոգում` Սևանի հաշվին. երաշտից պաշտպանվելու կառավարության հույսը Սևանն է

Իսկ «Արտնաուկա» ՍՊԸ–ն, որի հետ 41 633 000 դրամի պայմանագիր է կնքվել, ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության` պայմանագիր կնքելուց մեկ ամիս առաջ դադարեցրած է եղել իր գործունեությունը, աշխատակիցներ չի ունեցել, զբաղվել է շոու ծրագրերի ու միջոցառումների կազմակերպմամբ, իսկ 2017թ–ի հոկտեմբերից սկսել է զբաղվել Սևանի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով։ Այս փաստի վերաբերյալ Վահե Գուլանյանը հայտնեց, որ այդ աշխատանքների իրականացման համար հայտարարված մի քանի մրցույթներին որևէ կազմակերպություն չի մասնակցել, և ԱՊ–ն ստիպված է եղել իր ուժերով մաքրել ջրի տակ մնացած ծառերը։ «Արտնաուկա» ՍՊԸ–ն էլ ներգրավվել է միայն հատուկ տեխնիկական միջոցներ պահանջող աշխատանքների կատարման համար։

«Գործունեության տեսակներ կան, որ ազգային պարկը ստիպված է ձեռք բերել այլ կազմակերպություններից։ Կոնկրետ այս կազմակերպությունն արել է աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ են եղել տեխնիկական միջոցներ` տրակտոր, էլեկտրասղոցներ, որոնք ԱՊ–ը չուներ»,– ասաց Գուլանյանը։

Ի դեպ, ջրի տակ մնացած ափամերձ տարածքների մաքրման համար կառավարությունը 2017թ–ին «Սևան ազգային պարկին» 83 875 000 դրամ է հատկացրել։ Այս գումարի գրեթե կեսը` 41 633 000–ը փոխանցվել է վերոհիշյալ` «Արտնաուկա» ՍՊԸ –ին, իսկ 6 790 000–ը Ազգային պարկը ինքն իրեն որպես շահույթ է ձևակերպել, ինչի իրավունքը չուներ։ Վերահսկիչ պալատի այս եզրահանգման հետ Գուլանյանը համաձայն չէ։ «Նման բան չկա, ես չգիտեմ ինչ շահույթի մասին է խոսքը»,– ասաց նա։

Վերահսկիչ պալատի բարձրացրած հաջորդ խնդիրը վերաբերում է Սևանա լճի շրջակա հատվածներում իրականացված ծառատունկին։

© Photo : provided by Control Chamber of RAԲիոզուգարաններ «Սևան ազգային պարկում»
Բիոզուգարաններ «Սևան ազգային պարկում» - Sputnik Արմենիա
1/3
Բիոզուգարաններ «Սևան ազգային պարկում»
© Photo : provided by Control Chamber of RAՀողաշեն ավազան
Հողաշեն ավազան - Sputnik Արմենիա
2/3
Հողաշեն ավազան
© Photo : provided by Control Chamber of RAՄարտունի մասնաճյուղում հիմնված տնկարան
Մարտունի մասնաճյուղում հիմնված տնկարան - Sputnik Արմենիա
3/3
Մարտունի մասնաճյուղում հիմնված տնկարան
1/3
Բիոզուգարաններ «Սևան ազգային պարկում»
2/3
Հողաշեն ավազան
3/3
Մարտունի մասնաճյուղում հիմնված տնկարան

2016թ–ին «Բիոպրոյեկտ» ՍՊԸ–ի հետ կնքված 9 մլն դրամի պայմանագրով 7 հա–ի վրա իրականացված ծառատունկից հետո Վերահսկիչ պալատը պարզել է, որ դրանից 5–ում տնկիները կամ բացակայում են, կամ չորացած են, 2 հա– ի վրա` ցրտահարված։

Այս խնդիրը Գուլանյանը մեկնաբանում է բնության օրենքներով` ասելով. «Կա տնկիների կպչողականության տոկոս։ Ես կարող եմ հավաստել, որ տեղում 7.5 հա–ից մի քիչ էլ ավելի անտառ կա տնկված, և դրա մեջ որոշ հատվածներ կարող են չորացած լինել»։

Մեկ այլ ծրագրով էլ Ազգային պարկը ձկնաբուծության համար պետք է 4 բետոնե և 2 հողաշեն ավազան կառուցեր։ 9 680 000 դրամ արժեցող ծրագիրը պետք է իրականացվեր 2016թ. հուլիսի 25–ից դեկտեմբերի 15–ը։ ՎՊ աշխատակիցները ստուգայցերի ժամանակ միայն մի հողաշեն ավազանն են հայտնաբերել։

Սևանա լճի հատակին միջնադարյան նավ են հայտնաբերել - Sputnik Արմենիա
«Սա Հայաստանն է». Սևանի հատակին միջնադարյան նավակ է հայտնաբերվել

Վահե Գուլանյանի խոսքով` ծրագրով բետոնե և հողաշեն գոյություն ունեցող ավազանների վերակառուցման խնդիր է դրված եղել։ «Յուրաքանչյուրը կարող է գալ տեսնել` 1 հողային ավազան արտադրամասի հետնամասում է, 1-ը` արտադրամասի ձախ հատվածում։ Իսկ բետոնե ավազանները հանվել են ու տեղը դրվել են նորերը»,– վստահեցրեց Գուլանյանը։

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի այս նյութերի հիման վրա գլխավոր դատախազության հարուցած գործին` «Սևան» ազգային պարկի տնօրենը վստահություն հայտնեց, որ կլինի օբյեկտիվ քննություն, որի ավարտին արդարությունը կվերականգնվի։ «Բոլորը կտեսնեն, որ պետությանը պատճառված վնաս չկա, իսկ օգուտ շատ–շատ կա»,– ասաց Գուլանյանը։

Հիշեցնենք` ապրիլի 25-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի ղեկավարության նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն` պաշտոնատար անձինք պաշտոնեական կեղծիք են թույլ տվել թերի իրականացված աշխատանքները ընդունելով որպես լիարժեք, ինչով էական վնաս են պատճառել պետության գույքային շահերին, ստորագրել և հաստատել են ակնհայտ կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին։ Ազգային պարկի ղեկավարությանն առայժմ որևէ կարգավիճակով նախաքննական մարմին չեն հրավիրել։

Լրահոս
0