Արշակ Սարգսյան

Ինչու է աշխարհահռչակ նկարիչը թաքնվել Հրազդանի ձորում և հեռադիտակով նայում Արարատին

611
(Թարմացված է 16:18 12.04.2018)
Sputnik Արմենիայի թղթակից Ժաննա Պողոսյանը փորձել է սուզվել ժամանակակից նկարիչ Արշակ Սարգսյանի աշխարհ, որը բաց է ոչ բոլորի համար։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ստեղծագործելու համար անձնական տարածք ունենալը յուրաքանչյուր նկարչի երազանքն է։ Էլ ինչ խոսք ընդարձակ արվեստանոցի մասին, որտեղ կարելի է ոչ միայն նկարել, այլև ոգեշնչվել հիանալի բնապատկերներով։ Հայ աշխարհահռչակ նկարիչ Արշակ Սարգսյանը 3 տարի առաջ կարողացավ իր երազանքի ստուդիան իրականություն դարձնել։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են նկարչի արվեստանոց և զրուցել նրա հետ։

Եռահարկ հսկայական արվեստանոց. այսքան տարածք է հարկավոր նկարիչ Արշակ Սարգսյանին իր համար ամենաթանկ բաները տեղավորելու համար։ Առաջին հերթին` իր նկարներն ու նկարչական պարագաները, հետո` յուրահատուկ կահույքն ու երաժշտական կենտրոնը։ Ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից բերված էկզոտիկ ու ոճային իրերը։ Երրորդ հարկում փոքր ննջասենյակ կա։ Իսկ խոհանոց` ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ընդհանրապես չկա։ Մի՞թե իրոք լավ նկարիչը սոված նկարիչն է։

  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    Արշակ Սարգսյանի արվեստանոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Мастерская художника Аршака Саркисяна
    Мастерская художника Аршака Саркисяна
    © Sputnik / Aram Nersesyan
  • Мастерская художника Аршака Саркисяна
    Мастерская художника Аршака Саркисяна
    © Sputnik / Aram Nersesyan
  • Мастерская художника Аршака Саркисяна
    Мастерская художника Аршака Саркисяна
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan
Արշակ Սարգսյանի արվեստանոցում

«Թեև օրական 7-10 ժամ աշխատում եմ, բայց այդ ընթացքում չեմ ուտում, — համեստորեն ժպտում է Արշակը` մազերի անհնազանդ փունջը ականջի հետև տանելով, — իսկ արվեստանոցս այնպես է մտածված, որ նպաստի աշխատանքիս ու աշխատանքից հանգստանալուն, ոչ թե լիարժեք կյանքին։ Ես այստեղ չեմ ապրում, ես տուն ունեմ»։

Արշակը տիպիկ նկարչի տեսք ունի. անփույթ պոչ դարձրած երկար մազեր ու ազատ հագուստ։ Ձեռքում բռնած այփադն ամբողջովին գունավոր ներկերով է պատված։

Երբ անհատական ցուցահանդեսներով աշխարհի կեսը շրջած Արշակը որոշեց արվեստանոց ունենալ հայրենիքում, դիզայներների օգնությամբ նախագծեց պանթեիստի ու նույնիսկ հիփիի իսկական երազանքը. արվեստանոցի բոլոր երեք հարկերի մի կողմում ապակե պատեր են, ինչը թույլ է տալիս առանց խոչընդոտների հիանալ բնությամբ։ Արշակը շատ երկար է ընտրել այս վայրը. անպայման պետք է լիներ մտերմիկ, աղմկոտ քաղաքներից հեռու, բնության տեսարանով։

«Եթե որոշեի արվեստանոցս կառուցել, ասենք, Դիլիջանում, խնդիր չէր առաջանա։ Իսկ մայրաքաղաքում դժվար է կենտրոնական փողոցներից հեռու ու գեղեցիկ տեսարանով տեղ գտնել, — հիշում է Արշակը, — բայց որոնումներն արդյունք տվեցին. Հրազդան գետի վրա խոյացած ժայռերը արվեստանոցիս համար հիմք դարձան։ Հետաքրքիր զգացողություն է. ես ինձ այստեղ զգում եմ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Արվեստանոցում հեռու եմ քաղաքի խնդիրներից ու տեսնում եմ քաղաքի միայն այն հատվածը, որը ոգեշնչում է ինձ»։

Ոգեշնչման աղբյուրը փոքր լուսամուտն է, որը նկարիչը հատուկ պատվիրել է Արարատին հեռադիտակով հետևելու համար։

Երկար ուղևորություններն Արշակի կյանքի անբաժան մասն են։ Նա ծնվել է նկարչի ընտանիքում ու 6 տարեկանից նկարում է։ Հենց այդ տարիքում է առաջին անգամ ցուցադրել իր նկարները հայրենի Գյումրիում։ Հիմա չի կարողանում մտաբերել անհատական ցուցահանդեսների թիվը։ Հիշում է` ավելի քան հարյուր` Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում, Լոնդոնում, Բրեմենում և եվրոպական այլ քաղաքներում։

Մեր այցի ժամանակ Արշակը պատրաստվում էր Լոս Անջելեսում կայանալիք առաջին անհատական ցուցահանդեսին։

«Հայտնի լինելն ինձ չի խանգարում ու ոչ մի կերպ չի ազդում արվեստիս վրա։ Իմ նկարները լավ են վաճառվում և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, բայց ես երբեք շահույթի համար չեմ նկարել։ Պարզապես միշտ այդպես է. եթե շատ երկար ես զբաղվում սիրելի գործով, մասնագետ ես դառնում ու հաջողության ես հասնում», — ասում է Արշակը։

Բոլոր գույների բոլոր երանգների թագավորություն. այսպիսի տպավորություն են թողնում նրա նկարները։ Արշակը ներկայացնում է «Կապիկի հարսանիքը» նկարը, իսկ ես փորձում եմ այնպիսի երանգ գտնել, որը չկա նկարում։ Չի ստացվում։

Картина художника Аршака Саркисяна Свадьба обезьянки
© Sputnik / Aram Nersesyan
«Կապիկի հարսանիքը»

«Ես իմ արվեստը շատ ժամանակակից եմ համարում, իսկ ոգեշնչվում եմ ֆիզիկական իրականության սահմաններով, — ասում է Արշակը, — իմ նկարները պատմություն չեն պատմում, հաճախ դա նկարելու պահին եղած հույզերի արտահայտումն է։ Եվ իհարկե, ինչպես և ցանկացած արտիստ, ես հանգիստ շունչ եմ քաշում միայն այն ժամանակ, երբ ավարտում եմ աշխատանքս»։

Սարերով, ժայռերով ու գետերով շրջապատված նկարիչը ստեղծում է այլ աշխարհ, որը արվեստագետները մոգական ռեալիզմ են անվանում։

Հարցին` արդյո՞ք փորձել է պատկերել լուսամուտից երևացող տեսարանը, նկարիչը պատասխանում է. «Սա (ցույց է տալիս բնությունը) ինձ պետք է հանգստանալու համար։ Իսկ իմ աշխատանքը գլխումս է»։

611
Ըստ թեմայի
Տունը թողել, գյուղ են գնացել. ի՞նչն է ստիպել աղջիկներին գյուղի դպրոցի ուսուցչուհի դառնալ
Ծանոթացեք, Դավիթ. ինչպես «չսիրելը» Երևանի ամենաերիտասարդ կոշկակարին «փինաչի» դարձրեց