00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեթանոսական Զատիկ ժամանակակից Հայաստանում․ ովքե՞ր են այն տոնում և ինչո՞ւ

© Sputnik / Aram NersesyanАрийские жрецы религиозной организации “Орден ариев” Гагик Айрапетян (справа) и Варуж Агаджанян
Арийские жрецы религиозной организации “Орден ариев” Гагик Айрапетян (справа) и Варуж Агаджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում բնակվում են հարյուրավոր հայ հեթանոսներ։ Նրանք հավատում են արևի ուժին, խոնարհվում հին հայկական աստվածների առջև, իրենց համարում մեծ հայրենասերներ և նշում իրենց սեփական տոները։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Sputnik  Արմենիայի թղթակիցները ներկա են եղել հեթանոսական Զատիկը նշելու արարողությանը և զրուցել այսպես կոչված «Արորդիների ուխտի» ներկայացուցիչներ՝ քուրմ Վարուժ Աղաջանյանի և Գուսան Հայկազունու հետ։

© Sputnik / Aram NersesyanՀայ հեթանոսները տոնել են Զատիկը
Ребенок у корзины с пасхальными яйцами - Sputnik Արմենիա
Հայ հեթանոսները տոնել են Զատիկը

Մի քանի փոքրիկներ կռացել են գույնզգույն ձվերով լի հսկա զամբյուղի վրա։ Ոչ ոք չի արգելում նրանց խաղալ դրանց հետ, թեև հեթանոսական Զատկի տոնակատարությունը դեռ չի սկսվել, և արարողության ընթացքում ձվերը պետք է վնասված չլինեն։ Տասնյակ մարդիկ հավաքվել են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտ գտնվող բլրի վրա՝ միասին Զատիկը նշելու։ Այդ բլրի վրա հնում գտնվել է հեթանոսական աստվածամայր Անահիտի՝ պտղաբերության աստվածուհու տաճարը։ Հենց նրան է նվիրված հեթանոսական Զատիկը։

— Փա՛ռք Անահիտին։

— Փա՛ռք։

— Թող մեր հողը բերրի լինի այս տարի։

— Թո՛ղ։

Հենց այսպես են միմյանց ողջունում արիացիները՝ բարձրանալով ոչ մեծ բլրի վրա։ Նրանցից յուրաքանչյուրը գույնզգույն ձվեր է բերել՝ օծելու համար։ Ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների, որոնք ձուն ներկում են միայն մուգ կարմիր գույնով (Հիսուս Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ), արիացիներն օգտագործում են բոլոր հնարավոր գույները։ Զատկի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ է։

Празднование языческого нового года в Гарни - Sputnik Արմենիա
Արորդիները արևածագը դիմավորել են Գառնիում. նրանք նշում էին Ամանորն ու Վահագնի ծնունդը

«Իսկ բնությունը չի սահմանափակում իրեն գույներով, ուստի մենք ձվերը տարբեր գույներով ենք ներկում», — ժպտում է քուրմ Վարուժը՝ երեք արիացի քրմերից մեկը, որոնք «Արորդիների ուխտ» կրոնական կազմակերպության գլխավոր կերպարներն են։ Նրա վզից կախված է արևախաչով հմայիլ, որը հավերժության նշանն է, իսկ մատին հսկայական մատանի է՝ կեռախաչի նշանով, որը հավերժության և հաջողության ևս մեկ խորհրդանիշ է։

Հեթանոսների մոտ տարին սկսվում է մարտի 21-ին, այդ ժամանակ են նրանք տոնում Նոր տարին։ Այդ տոնից բացի կան ևս ութ տոներ՝ Զատիկ, Արևափառ (արևի երկրպագություն), հայտնի Վարդավառը, Նավասարդ (երկրպագություն հայերի նախահայր Հայկին), Խաղողօրհնեք, Ննջեցյալների հիշատակության օր, Միհրի ծնունդը (լույսի աստված), Տրնդեզ (երկրպագություն կրակին)։

Հայկական եկեղեցին վերցրել է որոշ հեթանոսական տոներ, ինչպես այսօրվա Զատիկը։

«Դա բացատրվում է նրանով, որ չորրորդ դարում, փորձելով հեթանոս ժողովրդի մեջ սերմանել սեր և հավատարմություն նոր կրոնի՝ քրիստոնեության հանդեպ, քահանաները իրենց տոները նշել են հենց հեթանոսական տոների օրերին և նույնիսկ պահպանել են որոշ հեթանոսական ծեսեր, օրինակ, Տրնդեզի ժամանակ կրակի վրայով ցատկելը»,– բացատրեց քուրմ Վարուժը։

© Sputnik / Aram NersesyanՀայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր - Sputnik Արմենիա
1/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
© Sputnik / Aram NersesyanՀայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր - Sputnik Արմենիա
2/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
© Sputnik / Aram NersesyanՀայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր - Sputnik Արմենիա
3/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
© Sputnik / Aram NersesyanՀայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր - Sputnik Արմենիա
4/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
© Sputnik / Aram NersesyanԱնմահության արևանշան
Անմահության արևանշան - Sputnik Արմենիա
5/6
Անմահության արևանշան
© Sputnik / Aram NersesyanАрийский жрец религиозной организации “Орден ариев” Варуж Агаджанян
Арийский жрец религиозной организации “Орден ариев” Варуж Агаджанян - Sputnik Արմենիա
6/6
Арийский жрец религиозной организации “Орден ариев” Варуж Агаджанян
1/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
2/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
3/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
4/6
Հայ հեթանոսները տոնում են Զատիկը. Մեծամորի բլուր
5/6
Անմահության արևանշան
6/6
Арийский жрец религиозной организации “Орден ариев” Варуж Агаджанян

«Արորդիների ուխտը» ստեղծվել է Հայաստանում, 90-ականների սկզբին բանասեր Սլաք Կակոսյանի կողմից։ Արիացիների համոզմունքների հիմքում 20-րդ դարի սկզբի ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ուսմունքն է։ Նժդեհը հավատացել է հայ ժողովրդի վսեմությանը, ուսումնասիրել հնագույն ավանդույթները, իսկ նրա զորքերը Զանգեզուրի համար պայքարում երդվել են Վահագնի՝ պատերազմի և կրակի հայ հեթանոսական աստծո անունով։

Ձվերը, գինին և գաթան օծված են, Վահագն աստծո հիմնը երգված է, եկել է ուտելու ժամանակը, իսկ դրանից հետո կատարելու են սիրված ժողովրդական երգեր, հատկապես, որ դրանց ստեղծողը բոլորի հետ միասին բլրի վրա է։

Գուսան Հայկազունը 66 տարեկան է, սակայն նա 45 տարեկանում է դարձել հեթանոսական աշխարհայացքի հետևորդ ։

Իր երկրորդ կնոջ հետ նա պսակադրվել է Նեմրութ լեռան վրա, որը հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում։ Նեմրութը սուրբ լեռ է, որի վրա տեղակայված են հայ հեթանոսական աստվածների արձանները։ Գուսանը հպարտ է, որ վերջին 1700 տարիների ընթացքում նա առաջին հայն է, որն ամուսնացել է սուրբ լեռան վրա։

© Sputnik / Aram NersesyanԳուսան Հայկազուն
Народный поэт-музыкант Гусан Айказун - Sputnik Արմենիա
Գուսան Հայկազուն

«Ձեր ազգանունն ի՞նչ է։ Պողոսյա՞ն։ Դե, հայկական չէ։ Պողոսը, Պետրոսը հրեական անուններ են։ Փոխելու ցանկություն չեք ունեցե՞լ», — ժպիտով հարցնում է գուսան Հայկազունը։

Նա երկու տարի առաջ իր Նազարյան ազգանունը փոխել է և դարձել Հայկազուն՝ գտնելով, որ Նազարը նույնպես հայկական անուն չէ։

Այսօր Գառնու տաճարում մեծ շուքով նշել են Տրնդեզի ծիսական արարողությունը - Sputnik Արմենիա
Գառնու տաճարում մեծ շուքով նշել են Տրնդեզի ծիսական արարողությունը

Հեթանոսներն անցկացնում են իրենց ծեսերը Հայաստանի տարբեր վայրերում։ Նրանց գլխավոր տաճարը, բնականաբար, եղել և մնում է Գառնին՝ միակ կառույցը, որը պահպանվել է ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կողմից հայերի շարքում Քրիստոնեություն տարածելուց հետո։ 301թ-ին Քրիստոնեություն ընդունելուց հետո Հայաստանում ավերվել են բոլոր հեթանոսական տաճարները, բացի Գառնու տաճարից, սպանվել են քրմերը, այրվել հեթանոսական գրքերը։

Բայց ժամանակակից հեթանոսները կարողացել են Հայաստանի մի քանի վայրեր գտնել իրենց արարողություններն անցկացնելու համար, դա ոչ միայն Անահիտ աստվածուհու քանդված տաճարի վայրն է Մեծամոր քաղաքում, այլ նաև երկու բլուրներ Երևանում՝ Էրեբունին, որտեղ գտնվում են հին ամրոցի ավերակները և Կարմիր բլուրը, որտեղ գտել են հնագույն Թեյշեբանի քաղաքի մնացորդները։

Իշխանությունները երբեք չեն արգելել արիացիներին անցկացնել այս կամ այն միջոցառումը․ որպես պաշտոնական կրոնական կազմակերպություն՝ նրանք լիովին ունեն դրա իրավունքը։ Եվ նույնիսկ եկեղեցին, որի հետ արիացիների հայացքները հայ ժողովրդի կյանքի, կրոնի և ապագայի վերաբերյալ բոլորովին չեն համընկնում, երբեք խոչընդոտներ չի ստեղծել կազմակերպության համար։ Եկեղեցին ունի իր հետևորդները, արիացիները՝ իրենց։ Հավանաբար, հենց այդպես էլ պետք է լինի։ Վերջին հաշվով, ինչ տարբերություն, թե բարի գործ անելիս ում անունն է տալիս մարդը՝ Հիսուսի, Վահագնի, թե հնդկական Շիվա աստծու։ Գլխավորն այն է, թե ինչպես է կյանքում նրան օգնում հավատքը։

Լրահոս
0