00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ մեծ հայկական հարսանիքը, կամ ինչպես Գայանե Խոջայանը փորձեց Ջենիֆեր Լոպեսի դերը

© Из личного архива Гаянэ ХоджаянГаянэ Ходжаян
Гаянэ Ходжаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդյո՞ք բիզնեսը կնոջ գործ է։ Շատ հայեր վստահ են, որ ոչ։ Սակայն մեր «Հաջողության գաղտնիքը» խորագրի հերոսուհին հակառակն է ապացուցում: Sputnik Արմենիան ներկայացնում է հարցազրույց մի աղջկա հետ, որի շնորհիվ Հայաստանի հարսանեկան բիզնեսը դուրս է եկել միջազգային հարթակ։

Գայանե Խոջայանի ընկերությունն անցած տարի դարձավ Հարսանիքների կազմակերպիչների համաշխարհային համաժողովի անդամ (Destination Wedding Planners Congress)։ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կարող է ներկայացնել իր առաջարկները խոշոր համաժողովում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Գայանեն պատմեց այն մասին, թե ինչպես է ծրագրավորողից դարձել դիզայներ և որքան կարևոր է բիզնեսում ամուսնու աջակցությունը։ Նրա հետ զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

- Գայանե, մոտ հինգ տարի առաջ դուք սկսել եք հարսանեկան արարողություններ կազմակերպել, ինչպես նաև հարսանեկան դիզայնով եք զբաղվել, ավելի ուշ հիմնել եք Prestige Wedding Planner ընկերությունը։ Այսօրվա դրությամբ ձեր ընկերությունը ներկայացնում է Հայաստանը Destination Wedding Planners Congress-ում։

Армянская традиционная свадьба. Айк Ераносян и Сирарпи Леране Ходжабагян - Sputnik Արմենիա
Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել ավանդական հարսանիք

— Այո, անցած տարի մեզ հրավիրեցին դառնալ Destination Wedding Planners Congress-ի անդամ, և Թաիլանդում մենք մասնակցեցինք մեր առաջին համաժողովին։ Այսպիսով, Հայաստանը դարձավ տարածաշրջանում համաժողովի միակ անդամ երկիրը։ ԽՍՀՄ նախկին երկրներից Հայաստանից բացի ներկայացված է նաև Ռուսաստանը։

- Ինչո՞վ է զբաղվում Destination Wedding Planners Congress-ը։

— Դա աշխարհում ամենամեծածավալ հարթակն է, որը միավորում է հարսանեկան ոլորտի առաջատարներին՝ ոճաբանների, կազմակերպիչների, ֆլորիստների։ Բացի այդ, կոնգրեսի աջակցությամբ զույգերը կարող են իրենց հարսանիքն անցկացնել երկրագնդի ցանկացած անկյունում։ Օրինակ` հայաստանցի զույգերը հնարավորություն են ստանում իրենց հանդիսությունն անցկացնել արտասահմանում, իսկ օտարերկրացի զույգերը, հակառակը, կարող են հարսանիք կազմակերպել Հայաստանում։

Կոնգրեսը զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ է տալիս, քանի որ մենք ներկայացնում ենք ոչ միայն մեր ընկերությունը, այլև մեր երկիրը։ Հենց այդ պատճառով մենք սկսել ենք համագործակցել երկրի ամենախոշոր զբոսաշրջային օպերատորներից մեկի հետ, որպեսզի այս տարի արդեն Մեքսիկայում ներկայացնենք ամբողջական փաթեթ։ Կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է ոչ միայն մեզ համար, այլև պետության, քանի որ այդպիսով հայկական հարսանեկան ինդուստրիան դուրս է եկել միջազգային շուկա։ Այս տարի կոնգրեսը տեղի կունենա ապրիլի 10-12-ը Լոս Կաբոսում։

- Գայանե, հետաքրքիր է իմանալ ձեր մասնագիտությունը։ Երբևէ մտածե՞լ եք, որ նման բարձունքների կհասնեք հարսանեկան արդյունաբերության ոլորտում։

— Ոչ, իհարկե։ Որքան էլ տարօրինակ հնչի` ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Կարմիր դիպլոմով ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև մագիստրատուրան։ Աշխատել եմ բանկում՝ որպես ծրագրավորող։ Իհարկե, դիզայնի հանդեպ սերը միշտ եղել է։ Դեռ 5-6 —րդ դասարաններում ինտերիերների և էքստերիերների էսքիզներ էի ստեղծում (հայրս խոշոր շինարարությամբ էր զբաղվում և շատ էր օգնում ինձ)։ Իմ նախագծերը հաջողությամբ վաճառվում էին, թեև ոչ ոք չգիտեր, որ դրանք երեխա է գծել։ Բնականաբար, դա բիզնես չէր, այլ ընդամենը նախասիրություն, բայց այն ինձ շատ էր ուրախացնում (ժպտում է)։

© Из личного архива Гаянэ ХоджаянՀարսանեկան դեկորացիաներ
Իմ մեծ հայկական հարսանիքը, կամ ինչպես Գայանե Խոջայանը փորձեց Ջենիֆեր Լոպեսի դերը - Sputnik Արմենիա
Հարսանեկան դեկորացիաներ

- Ինչպե՞ս հայտնվեցիք հենց «հարսանեկան ոլորտում»։

— Այդ հարցում շատ է աջակցել ամուսինս։ Մի օր ես հասկացա, որ բանկում աշխատանքն ինձ համար չէ։ Այդ ժամանակ նա խորհուրդ տվեց զբաղվել նրանով, ինչ ինձ դուր է գալիս։

Բոլորովին պատահական եմ մտել այս ոլորտ։ Մի ծանոթ աղջիկ խնդրեց տարոսիկներ պատրաստել իր հարսանիքի համար։ Հետո խնդրեց զբաղվել դիզայնով, իսկ այդ ժամանակ ես փորձ չունեի, բայց հարսնացուն պնդեց։ Ես, հաղթահարելով իմ վախերը, համաձայնեցի, և ամեն ինչ շատ լավ ստացվեց։

- Այդպես էլ սկսվե՞ց։

— Սկզբից ես բազմաթիվ դասընթացների մասնակցեցի համաշխարհային շուկայի առաջատարների գրեթե 80 տոկոսի մոտ։ Նրանց շարքում է Քարեն Թրենը, հետո շարունակեցի Յուլյա Շիրոկովայի մոտ, այնուհետև՝ Անդրեյ Ֆոմինի, Ռոման Կովալիշինի, իսկ անցած տարի բախտ վիճակվեց հանդիպել Փրեսթոն Բեյլիի հետ։

Հայաստանում սովորելու տեղ չկա, եթե խոսքը հարսանեկան դիզայնի և ֆլորիստիկայի մասին է։ Դա մեծ բացթողում է։ Ուստի այս ոլորտում մասնագետ դառնալու համար պետք է արտասահմանում թրենինգներ անցնել։

- Իսկ դուք ինքներդ դասընթացներ կազմակերպո՞ւմ եք։

— Այո, անցկացնում եմ, տարեկան պատրաստում եմ մոտ 30-40 կազմակերպիչների և դիզայներների։ Ես շատ աշակերտուհիներ ունեմ ոչ միայն Հայաստանից, այլև Գերմանիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Ռուսաստանից։

© Из личного архива Гаянэ ХоджаянՀարսանեկան դեկորացիաներ
Իմ մեծ հայկական հարսանիքը, կամ ինչպես Գայանե Խոջայանը փորձեց Ջենիֆեր Լոպեսի դերը - Sputnik Արմենիա
Հարսանեկան դեկորացիաներ
- Հայաստանում կարծում են, որ կինը չի կարող զբաղվել բիզնեսով։ Սակայն ձեր պատմությունը հերքում է այդ կարծիքը։

— Կարծում եմ, կանայք կարող են բավական լուրջ դեր խաղալ բիզնեսում։ Իհարկե, չափազանց կարևոր է կյանքի ուղեկցի աջակցությունը։ Ի վերջո, ես զբաղվում եմ նրանով, ինչն իսկապես հոգեհարազատ է ինձ հենց ամուսնուս խորհրդի և աջակցության շնորհիվ։ Չգիտեմ՝ ես կհասնեի այս ամենին, եթե նրա փոխարեն ուրիշ մարդ լիներ։

- Ձեզ չե՞ն ասել, որ դուք քիչ նման եք Ջենիֆեր Լոպեսի կերպարին «Հարսանեկան իրարացնում» ֆիլմից։

— Գրեթե բոլորը դա են ասում։ Ես նույնպես սկզբից այս աշխատանքը նմանեցնում էի ֆիլմի հետ։ Բայց իրականում աշխատանքն ավելի լարված է։ Կոնգրեսում մեզ ասացին, որ հարսանիքների կազմակերպչի մասնագիտությունն ամենասթրեսային մասնագիտությունների շարքում զբաղեցնում է 6-րդ տեղը, քանի որ մշտապես արտակարգ իրավիճակներ են լինում։

- Պատմեք դրանցից մեկը։

— Արտակարգ դեպքերից մեկը պատահել է մի քանի տարի առաջ, երբ մենք արարողություն էինք կազմակերպել շատ կարևոր մարդկանց համար։ Առանձնահատուկ պատասխանատվությամբ էինք պատրաստվել այդ հանդիսությանը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, ես գնացել էի ինձ կարգի բերելու, քանի որ մենք նույնպես հրավիրված էինք։ Եվ հանկարծ ինձ զանգահարում են և հայտնում, որ հարսանեկան կամարը «լողում է» լողավազանում։ Ես փորձեցի խուճապի չմատնվել, հարցնում եմ՝ որտեղ են այդ պահին հարսն ու փեսան։ Ինձ ասում են, որ նրանք մոտավորապես 50 մետր հեռավորության վրա են և վերև են բարձրանում։ Անհնար է նկարագրել, թե այդ ժամանակ ես ինչ եմ զգացել։ Պարզվեց, որ քամին քշել էր կամարը. քանի որ հրավառության մասնագետներին խանգարել էր այն պահող ծանրությունը, նրանք պարզապես հեռացրել էին այն… Թե ինչպիսի արագությամբ ենք մենք վերականգնել այն, հայտնի է միայն մեր թիմին։

- Կարո՞ղ եք հիշել ինչ-որ զավեշտալի դեպք։

— Վերջերս մեզ հետ զավեշտալի դեպք պատահեց։ Մենք կազմակերպել էինք մեծ հարսանիք՝ 500 հյուրերով, վիթխարի շոուով, ներկայացումներով և այլն։ Երբ հյուրերը ժամանեցին, իրարանցում սկսվեց։ Պարզվեց, որ ցուցակում 30 հոգու անուն չկա։ Պատկերացրեք, մարդիկ եկել են հանդիսությանը, իսկ նրանց համար սեղաններ չկան։ Եվ ինչ պատահեց. փեսայի ծնողներն այնպիսի խառնաշփոթի մեջ էին, որ փեսայի մայրն ուղղակի մոռացել էր այդ հյուրերի մասին, և չգիտեմ` պատահականություն էր, թե ոչ, նրանք բոլորն ամուսնու կողմի ազգականներն էին։

© Из личного архива Гаянэ ХоджаянՀարսանեկան դեկորացիաներ
Իմ մեծ հայկական հարսանիքը, կամ ինչպես Գայանե Խոջայանը փորձեց Ջենիֆեր Լոպեսի դերը - Sputnik Արմենիա
Հարսանեկան դեկորացիաներ
Իրավիճակը պայթյունավտանգ էր, և բանը հասավ նրան, որ ամուսինների միջև վիճաբանություն սկսվեց։ Իսկ այդ մարդիկ պատրաստվում էին հետ գնալ, քանի որ այդ իրավիճակը չափազանց տհաճ էր նրանց համար։ Պետք էր արագ ինչ-որ բան մտածել։ Այդ ժամանակ ասացի փեսայի հորը. «Հիմա մենք կանցնենք նախասրահ, և դուք կսկսեք բարկանալ և գոռալ ինձ վրա, իբր` ինչպես ես կարող էի մոռանալ ցուցակում ներառել նման կարևոր հյուրերին»։ Դա միակ ելքն էր։ Իհարկե, ինձ համար այն սարսափելի էր, քանի որ այդ 30 հյուրերը կմտածեին, որ ես անպատասխանատու քայլ եմ արել։

- Հարվածը վերցրեցիք ձեզ վրա։

— Այո, բայց միայն այդպես էր հնարավոր հաշտեցնել հյուրերին և մեղմել նրանց զայրույթը, կանխել ամուսինների վեճը։ Մենք բարձրացանք ճեմասրահ, փեսայի հայրը հազիվ էր զսպում ծիծաղը, բայց ես օգնում էի նրան (ծիծաղում է)։ Ճիշտ է, հետո այդ մարդիկ խեթ էին նայում ինձ, բայց ամեն ինչ հարթվեց, մենեջերներին խնդրեցին ևս երկու սեղան ավելացնել, և հարցը փակվեց։

Նման բացթողումներ միշտ լինում են, որքան էլ լավ կազմակերպված լինի արարողությունը։ Չէ որ սեզոնի ընթացքում մենք օրական 3-4 հանդիսություն ենք կազմակերպում։ Իսկ մեր ռեկորդը հինգ հարսանիքն է, ճիշտ է, դրանցից միայն երեքն էին մեծ։

Свадьба Левона Ароняна и Арианы Каоли - Sputnik Արմենիա
Հարսնացուն արտասահմանից. հինգ օտարերկրացիները, որոնք նվաճեցին հայտնի հայերի սրտերը

- Ի՞նչ կմաղթեք հայ աղջիկներին՝ կապված գարնանային տոների հետ։

— Աշխատանքի բերումով ես շատ զույգեր եմ տեսնում և շփվում բազմաթիվ կանանց հետ։ Բոլոր աղջիկներին խորհուրդ կտամ, որպեսզի նրանք վստահ լինեն իրենց ընտրության մեջ, երբ նրանց կյանքում գալիս է հարսանիքը կազմակերպելու պահը։ Բոլոր կանանց մաղթում եմ գտնել մարդու, որը կսատարի նրանց գաղափարներն իրականություն դարձնելու հարցում, կօգնի կայանալ և նրա հետ հնարավոր կլինի կիսվել ուրախությամբ։

Ժամանակին հենց այդպես էլ վարվել է ամուսինս։ Հիմա մենք ունենք երկու դուստր, ընտանեկան բիզնես, բայց դրա հետ մեկտեղ ունենք մեր սեփական աշխարհը, և որքան էլ չհերիքի ժամանակը, մենք միշտ փորձում ենք ժամանակ գտնել մեզ համար, որպեսզի չկորցնենք միմյանց հետ կապը և չզբաղվենք միայն ընտանեկան հոգսերով կամ բիզնեսի խնդիրներով։

- Դե ինչ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։

— Ձեզ նույնպես շնորհակալություն։

Լրահոս
0