00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջիկ արագաչափեր ճանապարհներին. թալան, թե՞ հարկադրված միջոց

© Press office of the Police of RAМобильный дорожный радар скорости
Мобильный дорожный радар скорости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խստացումն իրականացվում է վարորդների գրպանից որքան հնարավոր է շատ գումար «շորթելու» նպատակով։ Ճանապարհային ոստիկանությունում դա բացատրում են վարելու նոր մշակույթ կիրառելու անհրաժեշտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում փետրվարի 8-ից ավտոճանապարհներին շրջիկ արագաչափերի կիրառումը շարունակում է բուռն քննարկումների թեմա մնալ։ Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությունը քննադատում են ՀԿ–ներն ու փորձագետները, ինչպես նաև շարքային քաղաքացիները։

Ոստիկանությունն իր հերթին պնդում է, որ այս միջոցն անհրաժեշտ էր կիրառել մահվան ելքով ՃՏՊ–ների քանակը նվազեցնելու համար։ Այստեղ նշում են, որ 2018 թվականին ավելացել է մահվան ելքով ՃՏՊ–ների քանակը, որոնց հիմնական պատճառը արագության ռեժիմի խախտումն է։

Радар скорости - Sputnik Արմենիա
Վարորդները պետք է ուշադիր լինեն. Երևանում նոր արագաչափեր կգործարկվեն

Շրջիկ արագաչափերի կիրառումը քննադատում են նաև իրավաբանները, որոնք կարծում են, որ վարորդների տեսադաշտից դուրս գտնվող ռեգիստրատորները խախտում են նրանց սահմանադրական իրավունքները։ Այդ սարքերը տեղադրվելու են սովորական ավտոմեքենաների վրա, այլ ոչ թե ոստիկանական, ինչը, նրանց խոսքով, նույնպես խախտում է։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով` Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խստացումն այսօր քաղաքացիների գրպանից որքան հնարավոր է շատ գումար «շորթելու», ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներն ավելացնելու նպատակ է հետապնդում։ Իսկ տեսախցիկների ավելացումից երկրի ճանապարհների իրավիճակը նախկինի պես է, չի փոխվել։

«Վարորդների պահվածքը ճանապարհներին չի փոխվում։ Ոստիկանությունը հստակ վիճակագրական տվյալներ չունի, թե ՃՏՊ–ների քանի տոկոսն է տեղի ունեցել արագությունը գերազանցելու պատճառով։ Մենք դա չգիտենք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը։

Նրա խոսքով` բանն այն է, որ բացի արագությունից, մի շարք այլ գործոններ կան, որոնցով պայմանավորված է մահվան ելքով ՃՏՊ–ների քանակի աճը`անվտանգության գոտիները չկապելը, ավտոմեքենայի տեխնիկական վիճակը։ Հայաստանում տասնյակ ավտոմեքենաներ ֆիզիկապես չափազանց մաշված են, նրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդու անվտանգության համար, սակայն այդ մասին չեն խոսում։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2017 թվականին 3535 ՃՏՊ է տեղի ունեցել`2016 թվականի համեմատ 10,4%–ով ավելի։ Անցած տարվա ընթացքում ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը հասել է 279–ի (2016 թվականին` 266), իսկ տուժածներինը` 5179 (2016 թվականին` 4452)։

Միևնույն ժամանակ փորձագետը նշում է, որ ճանապարհային ոստիկանությունը շատ հաճախ կարգազանց վարորդներին ընտրովի է տուգանում` գերադասելով ձեռք չտալ «ոսկե» պետհամարանիշերով շքեղ ամենագնացներին, որոնց սեփականատերերից շատերը ցինիկորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։

Авария. ДТП - Sputnik Արմենիա
Հայաստանում մահվան ելքով ՃՏՊ–երի քանակը կրճատվել է 30 տոկոսով

Ճանապարհներին անվտանգության խնդիրը պետք է համլիր լուծում ունենա, կարծում է նա, պետք չէ կենտրոնանալ զուտ արագության վրա։ «Օրինակ, եթե նույն գումարները, որոնք ստացվում են տուգանքների վճարումից, ուղղվեին վարորդների բժշկական ապահովագրությանը և ոչ թե գնային ոստիկանության բյուջե, ապա վարորդները հնարավորություն կունենային տարին մեկ անգամ բուժզննում անցնել։ Սա կհանգեցներ նաև ՃՏՊ–ների կրճատմանը, և այդ ՃՏՊ–ների հետևանքով մահացության նվազմանը», – ասում է տնտեսագետը։

Ճանապարհային ոստիկանությունում արդարացված են համարում շրջիկ արագաչափերի ներմուծումը։ Միևնույն ժամանակ նշում են, որ այդ տեսախցիկները սովորական ավտոմեքենաների վրա տեղադրումը չի խախտում ավտոսեփականատերերի իրավունքները, քանի որ վարորդները, որպես կանոն, նկատում են դրանք և փորձում ավելի զգոն լինել։

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով` ոստիկանության խնդիրն այն է, որ վարորդները հասկանան, որ արագության ռեժիմն ամեն դեպքում խախտել չի կարելի, անկախ նրանից, կա տեսախցիկ, թե ոչ։

«Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք ճանապարհներին մահվան ելքով ՃՏՊ–ների քանակի նվազում գրանցել», – Sputnik Արմենիային ասաց նա։ Խաչատրյանը ցավով փաստեց, որ շատ վարորդներ ճանապարհային երթևեկության կանոնները պահպանում են միայն այն հատվածներում, որտեղ կան տեսախցիկներ և արագաչափեր։ Այս մտածելակերպը, նրա համոզմամբ, պետք է արմատախիլ անել, ինչի համար էլ շրջիկ արագաչափեր են կիրառում։ «Մենք հույս ունենք, որ որոշակի ժամանակ անց, եթե հաջողվի փոխել հոգեբանությունն ու ճանապարհային երթևեկության նոր մշակույթ ձևավորել, այդ շրջիկ արագաչափերը հնարավոր կլինի հանել», – ասաց նա։

Ճանապարհային ոստիկանության քաղաքականությունը, նրա խոսքով, բացառապես կախված է վարորդներից։ Եթե նրանք հասկանան, որ չի կարելի խախտել կանոնները, նման միջոցների` այսինքն` տեսաձայնագրիչների կիրառման անհրաժեշտություն այլևս չի լինի։

Լրահոս
0