00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կարասների վերածննդի, Նախիջևանից «գողության» և ռեակտիվ ՄիԳ-երի մասին

© Sputnik / Aram NersesyanГончарная мастерская
Гончарная мастерская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում վարպետ Վարդանը վերածնում է կարասների՝ գինու պանրի համար սափորների հնագույն մշակույթը։

Արամ Գարեգինյան, Sputnik.

Կարդալով այս հոդվածը՝ Նախիջևանի ինքնավարության մեջլիսը հավանաբար դատի կտա նիհար, 63-ամյա, ջլուտ ձեռքերով տղամարդուն։ Վարպետ Վարդան Լազարյանը սիսիանցի բրուտագործների հետնորդ է։ Նրանք երկար տարիներ կարասների համար կավ են բերել Նախիջևանից։ Եվ դա միայն սկիզբն էր։ Հետո պարզվում է` գողացել են նաև հենց կարասները։

Մենք այստեղ ցուցադրում ենք մեր պերճախոսությունը, իսկ վարպետ Վարդանն աշխատում է։ Ռինդ գյուղի դպրոցում նրան արհեստանոց են հատկացրել։ Այստեղ կավը վերածվում է հնարավոր ամեն ինչի։ Ահա այս սափորները և ամանները պատրաստել են դպրոցականները, որոնք դասերից հետո այստեղ են գալիս։ Իսկ այս նախշազարդ սափորները՝ վարպետը։

Малышевское изумрудно-бериллиевое месторождение. Обогатительная фабрика. Изумруд весом 37 карат. - Sputnik Արմենիա
Ոսկե ձեռքերով ոսկերիչները. ինչո՞վ են հայտնի Ստամբուլի հայերը
Անկյունում դրված է կարասի հիմքը։ Եվս մի շաբաթ և դրա մեջ կարելի է գլխով մտնել։

Իսկ այս կարասն արդեն պատրաստ է։ Բարձրությունը՝ մեկ մետր 65 սմ։ Պարունակությունը՝  350 լիտր։

Ուրեմն որտեղի՞ց է կավը

Նա երբեք չի տեսել, թե ինչպես են կարաս պատրաստում։ 60-ականների կեսերին նա փոքր էր, նրա հայրենի Սալվարդ գյուղում՝ Սիսիանի շրջանում, դրանք արդեն ոչ ոք չէր պատրաստում։ Օգտագործում էին հները, իսկ նորերի համար վարպետներ չկային։ Եվ նույնիսկ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, որտեղ Վարդանը կերամիկայի արվեստ է սովորել, ոչ ոք կարասներ չի պատրաստել։

Տարեցները պատմել են, որ կարասների համար կավը բերել են Նախիջևանից։ «Այնտեղից՝ ծնունդով Ազա գյուղից է եղել վարպետ Դերենիկը, որի մոտ ես սովորել եմ», — պատմում է Վարդանը։ Նա ինչ-որ բաներ է սովորել վարպետից, որոշ բաներ՝ Հայաստանի ժողովրդական արհեստների պատմության գրքերից։

Միայն կավ ամենուրեք կգտնվի։ Եթե ավելի քիչ գոռալ «իմն է» և ավելի շատ փնտրել։ Այն գտնվել է թե՛ Սիսիանում, որտեղ Վարդանը թողել է աշակերտներին, թե՛ Ռինդ գյուղում, որտեղ նա հիմա ապրում է։ Այստեղ նրան հրավիրել է Իտալիայի հայ Զորիկ (Զորայր) Ղարիբյանը։ Իր գինու գործարանում նա ցանկանում է գինին պահել կարասներում, ինչպես ընդունված է եղել հնում։ Բայց որտե՞ղից ճարել դրանք։ 15 կարաս գտնելու համար շրջել են ամբողջ երկրով։ Որոշ կարասների վրա ամսաթվեր են գրված։ Ահա սա պատրաստել են հեղափոխությունից առաջ։

Կարասում` դաս հայերի համար

Իսկ ո՞րն է դասը։ Կտեսնենք։ Առայժմ հետևենք, թե ինչ է անում վարպետը։

Այդ սափորները մեծ են։ Մեկ ամսում պատրաստում են մեկը կամ երկուսը։ Այն պետք է հնարավորինս քիչ ջուր և խոնավություն բաց թողնի։ Շատ քիչ, որովհետև ամեն դեպքում պետք է շնչի, այլապես գինու հնեցումը չի ստացվի։ Բայց չի կարելի չափազանց ծակոտկեն անել կարասը․ գինին կթթվի։ Ուստի, երբ վարպետը դնում է կավի հերթական շերտը, նա քսում է երկու կողմից՝ փակելով ծակոտկիները։

© Sputnik / Aram NersesyanՎարդան Լազարյանն` աշխատելիս
Վարդան Լազարյանն` աշխատելիս - Sputnik Արմենիա
1/5
Վարդան Լազարյանն` աշխատելիս
© Sputnik / Aram NersesyanՎարդան Լազարյանի ստեղծած սափորները
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները - Sputnik Արմենիա
2/5
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները
© Sputnik / Aram NersesyanՎարդան Լազարյանի ստեղծած սափորները
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները - Sputnik Արմենիա
3/5
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները
© Sputnik / Aram NersesyanՎարդան Լազարյանն` աշխատելիս
Վարդան Լազարյանն` աշխատելիս - Sputnik Արմենիա
4/5
Վարդան Լազարյանն` աշխատելիս
© Sputnik / Aram NersesyanՎարդան Լազարյանի ստեղծած սափորները
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները - Sputnik Արմենիա
5/5
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները
1/5
Վարդան Լազարյանն` աշխատելիս
2/5
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները
3/5
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները
4/5
Վարդան Լազարյանն` աշխատելիս
5/5
Վարդան Լազարյանի ստեղծած սափորները

Բրուտագործական օղակի վրա կարաս չես ծեփի․ թաց կավը չի դիմանա սեփական քաշին։ Օղակի վրա պատրաստում են միայն 20 սմ-անոց հիմքը։ Իսկ հետո վարպետը դրա վրա հավաքում է կավե սալիկներից կազմված պատը։ Սկզբից նա գրտնակում է դրանք, որ օդը դուրս գա, հետո շարում է և ամրացնում կավով։ Հետո պետք է սպասել, որ ամեն ինչ չորանա։ Եվ այսպես` մի շարքը մյուսի վրա։ Հետո էլ մեջտեղում պետք է լայնացնել, իսկ վերջում՝ նեղացնել։

Իսկ ինչո՞ւ է նա կարասը հավաքում սալիկներից և ուղղակի կավի շերտեր չի շարում։

«Որովհետև այսպես ավելի ամուր է։ Ճնշման կամ հարվածի դեպքում մի սալիկը պահում ` մյուսները, և սափորը չի կոտրվում», — բացատրում է վարպետը։ Դասը, հավանաբար, հենց սա է։

Ի դեպ, այդ պատճառով էլ կարասներն այդքան բարակ են։ Նույնիսկ ամենամեծ կարասների պատերը մի մատնաչափ հաստություն ունեն։

Ինչո՞վ են նման կարասը և ՄիԳ-ը

Ոչ, սա սթափության թեստ չէ։ Ուղղակի կարասին նայելիս ավիացիոն ինժեները կնկատի ինքնաթիռի քթամասի հետ նմանությունը։

Մեջտեղում կարասի տրամագիծը լայնանում է՝ գրեթե երկու մարդու գրկաչափ։ Իսկ ահա հիմքը, ինչպես արդեն ասացինք, պատրաստում են բրուտագործական օղակի վրա, ինչպես և կճուճները։ Նման շրջահոսելի ձևը տեղաբաշխում է ճնշումն ամբողջ կարասով մեկ՝ թույլ չտալով նրան ճաքել հողի մեջ (կարասը թաղել են հողի մեջ, որպեսզի պաշտպանեն շոգի և ցրտի տատանումներից)։ Այնպես որ, Արտեմ Միկոյանը, թեև անանուն, բայց արժանի նախորդներ է ունեցել։

Իսկ մնացածը խորհրդային կոնստրուկտորային դպրոցի գործն է, որը շատ տաղանդներ է տվել։ Չէ որ ՄիԳ-ի համահեղինակներից թե՛ Միխայիլ Գուրևիչը, որը հրեական ընտանիքից է, թե՛ Նիկոլայ Պոլիկարպովը՝ հայտնի քահանայի որդին, թե՛ Անդրեյ Տուպոլևը՝ Տվերում ծառայողի որդին, կյանքում կարաս չեն տեսել։

Фрески монастыря Святой Богоматери в Ахтале - Sputnik Արմենիա
Ինչու էին հայ վարպետները Ախթալայի վանքի որմնանկարների տակ անուններ թողնում

Այնպես որ, խմիր և սուս մնա։ Իսկ գինովցած վիճակում տեղային ազգայնամոլության մեջ մի ընկեր։

Ի դեպ, վարպետ Վարդանի մոտ այդ ազգայնամոլությունը չի նկատվում։ Այդ մենք՝ լրագրողներս ենք, սիրում խաղալ բառերի հետ։ Իսկ նա ուղղակի աշխատում է։ Ձեր` այս պատմությունը կարդալու մի քանի րոպեների ընթացքը նրա համար բավական է, որպեսզի անձև կավը նախապատրաստի փոքր սափոր սարքելու համար՝ սահուն կերպով մատերով ձև տալով և հավասարեցնելով եզրերը։

Սափորներն աստվածները չեն թրծում

Պատահական չէ, որ ռուսներն այս ասացվածքը հորինել են հենց նման աշխատանքի մասին։ Ահա խուլ, հում կավը, որից հողի հոտ է գալիս։ Եվ ահա այն դուրս է եկել վառարանից՝ թեթև, զրնգուն։

Մարդկանց դա միշտ զարմացրել է։ Հրաշք է, թվացել է նրանց։ Իսկ վարպետները այդ ժամանակ էլ իմացել են, որ ոչ թե աստվածներն են թրծում, այլ մարդիկ։ Եվ լուռ ժպտալով՝ կատարել են իրենց գործը։

«Շատ բան կախված է լավ վառարանից։ Իմ կարծիքով՝ հայկական կառուցվածքը ճիշտ է։ Այն ուղղանկյուն չէ, այլ գմբեթաձև, ուստի ներսում ամեն ինչ հավասարաչափ է թրծվում», — ասում է Վարդանը։

Նա անձամբ նման վառարան չի կառուցել, բայց ազգագրագիտության մասին գրքերում նկարներ կան՝ 4-5 մետր բարձրությամբ աղյուսե վառարաններ։ Հնարավոր է` Վարդանը կարող է նման վառարան կառուցել, բայց կարծում է, որ յուրաքանչյուր գործ իր վարպետն ունի։ Եվ նման վարպետ գտնվել է գյուղում։ Գարնանից արդեն ուզում են կառուցել։

Վառարանն աշխատել է ոչ թե էլեկտրականությամբ կամ գազով, այլ աթարով և խաղողի որթերով, որոնք մնում են էտումից հետո։ Հին ձևով ավելի ճիշտ է, կարծում է վարպետը։

Կավե ամանեղենի մեջ ոչ միայն գինին, այլ նաև ուտելիքն ամենահամեղն է, ասում է Վարդանը։ Երևում է՝ դա կապացուցեն դպրոցի երեխաները, որոնք դասերից հետո գալիս են արհեստանոց։ Նրանք տուն են վերադառնում աղտոտված ձեռքերով և շատ գոհ։ Չէ՞ որ նրանք արդեն ինչ-որ բան գիտեն։

Սափորներն աստվածները չեն թրծում ․․․

Լրահոս
0