00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում թաքնված դիպուկահար վրացիները`Մայդանում հատուկ գործողության մասին. բացառիկ

© Sputnik / Василий Прокопенко / Անցնել մեդիապահոցНа площади Независимости в Киеве
На площади Независимости в Киеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում թաքնված Վրաստանի երկու քաղաքացիները բացառիկ հարցազրույցում պատմել են Մայդանի և ուկրաինական իշխանությունների գործողությունների մասին։

Անհայտ անձանց դիպուկահար կրակոցների հետևանքով 2014թ–ի փետրվարի 20–ին Կիևի Մայդանում մահացել է 53 մարդ` 49 ցուցարար և իրավապահ մարմինների 4 աշխատակից։ Ուկրաինական ընդդիմությունը և արևմտյան ներկայացուցիչներն իսկույն մեղադրել են երկրի այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին` դա կազմակերպելու մեջ։

Ուկրաինայում իշխանափոխությունից հետո սկսվել է պաշտոնական հետաքննություն, բայց հանցագործներին մինչև հիմա չեն գտել։ ՌԻԱ Նովոստիի թղթակից Անդրեյ Վեսելովը հանդիպել է ենթադրյալ դիպուկահարների` Վրաստանի բնակիչների հետ։ Նրանք հայտարարել են, որ իրենց կրակելու հրաման են տվել ուկրաինական ընդդիմության առաջնորդները։ Միաժամանակ, ամբոխին զայրացնելու համար, հրամայել են կրակել ցուցարարների վրա, այլ ոչ թե միայն իրավապահ ուժերի։

Նրանք վախենում են խոսել

Մայդանում «վրացական հետքի» մասին դեռ 2014թ–ին առաջինը հայտարարել է վրացական «Ավազա» բանակի էլիտար ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Տրիստան Ցիտելվիլին։ Նա 2008թ–ի օգոստոսին Աբխազիայում մասնակցել է «հնգօրյա պատերազմին»։ Հետո Ցիտելաշվիլին և Միխեիլ Սահակաշվիլին դարձել են թշնամիներ։ Ինչպես պատմել է զինվորականը, նրան հարցաքննել են «գեներալների դավադրության» գործով` փորձելով նրա վրա բարդել արշավում պարտությունում կրելու մեղքը։

Пикет в поддержку закона о люстрации власти в Киеве - Sputnik Արմենիա
Հայաստանում թաքնվող դիպուկահարը հայտնել է Մայդանի պատգամավոր–մարդասպանների անունները

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ցիտելաշվիլին մանրամասն է ներկայացրել դիպուկահարների մասին.

«Նրանց մի մասը վրացական բանակում իմ ստորադասներն էին։ Ոմանք դեռ գտնվում են Ուկրաինայի տարածքում, մասնակցում մարտական գործողություններին։ Մյուսները վերադարձել են։ Նրանք երկար ժամանակ վախեցել են խոսել։ Հիմա նույնպես վախենում են։ Նրանց ուղղակի կարող են չեզոքացնել որպես անպիտան վկաների»։

«Ժողովուրդը մեր զոնդերթիմ է անվանել»

Ցիտելավշիլիի ստորադասներից մեկը եղել է Կոբա Ներգաձեն։ Վրացական բանակում նա հասել է ավագ լեյտենանտի կոչման, իսկ 2006թ–ին ծառայության է անցել Վրաստանի ՊՆ Անվտանգության խորհրդում։

2003-2004թթ–ին Ներգաձեն Էրգենետիում` Վրաստանի և Հարավայի Օսեթիայի միջև շրջանում, մասնակցել է մաքսանենգների դեմ հատուկ գործողություններին։

«Մենք պայքարում ենք մաքսանենգության դեմ։ Տարածաշրջանը կիսված էր վրացական և օսական կոմերսանտների միջև։ Երբեմն, կոնֆլիկտային իրավիճակներ էին ծագում, այդ թվում` ուղիղ բախումներ օսական զինված ուժերի հետ։ Այդ ժամանակ մեր ջոկատը կորցրել է 11 կամ 12 մարդ, ստույգ չեմ հիշում։ Վրացական բանակի ընդհանուր կորուստը կազմել է 45 մարդ», – պատմում է Ներգաձեն։

Ներգաձեն Անվտանգության խորհուրդ է տեղափոխվել Մամուկի Մամուլաշվիլիի հովանավորությամբ։ Նա այսպես կոչված «Վրացական լեգիոնի» հրամանատարն է, որը միավորում է Ուկրաինայի հարավ–արևելք մեկնած վրացի կամավորներին` երկրի զինված ուժերին սատարելու համար։

Ներգաձեն պատմել է, որ Անվտանգության խորհուրդը զբաղվել է Թբիլիսիում ցույցերի անվտանգության ապահովմամբ։ Իրականում, կատարել է ցուցարարներին հսկելու և ընդդիմությանը ճնշելու առաջադրանք։ Հրամանատարների հրամանով ծեծել են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում` սովորաբար գործել են դիմակներով։

Демонстранты на баррикадах в Ереване - Sputnik Արմենիա
Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում. Հայաստանում հեղափոխություն հնարավո՞ր է

«Ժողովրդի մեջ մեզ անվանել են «զոնդերթիմ»։ Սովորաբար ծառայության աշխատակիցները թաքցրել են աշխատանքի վայրը և այն, թե ինչով են զբաղվում», – խոստովանում է Ներգաձեն։ Դա անվճար չեն արել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Կոբան պատմել է, որ, օրինակ, ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու համար նրանց վճարել են հազար դոլար։

2013թ–ի դեկտեմբերին Մամուլաշվիլին ժողովի է կանչել «տասնապետներին»` «տասնյակ» գործակալների առաջնորդներին։ Նրանց շարքում եղել է նաև Ներգաձեն։ Նրան հայտնի մյուս «տասնապետները»։ Նրան հայտնի մյուս «տասնապետներն» են եղել Գեորգի Սարալիձեն, Մերաբ Կիկաբիձեն, Դավիթ Մակիաշվիլին։ Խորհրդակցության ժամանակ խնդիր է դրվել շտապ մեկնել Ուկրաինա` «ցուցարարներին օգնելու համար»։

Ներգաձեի խմբին տրամադրել են 10 հազար դոլար, ևս 50 հազար խոստացել են տալ վերադառնալուց հետո։ Նրանք Ուկրաինա են հասել ուրիշների անձնագրերով։ Նրա խոսքով` Ներգաձեի մոտ եղել է Գեորգի Կարուսանիձեի անունով անձնագիր։

Կիևում խումբն ամեն օր գնացել է Մայդան։ Խմբին հանձնարարված է եղել հետևել կարգին, կանխարգելել հարբեցողությունը, բացահայտել իշխանության ներկայացուցիչներին։ Ներգաձեն Նոր տարին դիմավորել է «Ուկրաինա» հյուրանոցում, որն այդ պահին արդեն գրավել էին ընդդիմադիրները։

Վրացի նախկին զինվորականների շարքում, որոնք Կիև են եկել հուզումների ժամանակ, եղել է նաև Ալեքսանդր Ռևազիշվիլին։ Բանակում նա դիպուկահար է եղել, հետո դարձել Սահակաշվիլու կողմնակիցների «Ազատ գոտի» կուսակցության ակտիվիստ, որը ղեկավարել է Կոբա Խաբազին։ Ռևազիշվիլին, ինչպես նա պատմում է, «մտել է ընդդիմադիրների շարքեր, վեճեր և սադրանքներ կազմակերպել»։ Խաբազին ծանոթացրել է Ռևազիշվիլուն Մամուլաշվիլու հետ, և նա հետաքրքրվել է պաշտոնաթող դիպուկահարով։

Шествие активистов в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը՝ արտաքին ուժերի թիրախ

Փետրվարի կեսին Ռևազիշվիլին, Խաբազին և «Ազատ գոտու» ևս չորս մարտիկներ ժամանել են Կիև ՄԱՈՒ ավիաընկերության չվերթով։ Նրանք տեղավորել են Վոզդուխոֆլոտսկայա փողոցում, հետո տեղափոխվել ընդդիմության կողմից գրաված կոնսերվատորիա։

Խնդիրը քաոս ստեղծելն էր

Ներգաձեն պատմել է, որ փետրվարի 14–ին կամ 15–ին խմբերի ավագներին` իրեն, Կիկաբիձեին, Մակիաշվիլուն, Սարալիձեին և ևս մի քանի հոգու, որոնց անունները չի հիշում, կանչել են «Ուկրաինա» հյուրանոցի երրորդ հարկում գտնվող առանձին համար։ Անդրեյ Պարուբիյը (Կիևում խժդժությունների ժամանակ եղել է «Մայդանի կոմենդանտը», 2016թ–ից` Գերագույն ռադայի խոսնակը, խմբ.) և Սերգեյ Պաշինսկին (ուկրաինացի քաղաքական գործիչ և գործարար, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, խմբ.) խնդրել են նրանց օգնել ուկրաինացի ժողովրդին, բայց չեն պարզաբանել, թե խնդիրն ինչ է լինելու։ Այդ ժամանակ, Ներգաձեի խոսքով, ցուցարարներն արդեն զենք են ունեցել. նա ատրճանակներ և որսորդական հրացաններ է տեսել։

Հյուրանոցի համարում եղել է նաև ոմն Քրիստոֆեր Բրայն, որին ներկայացրել են որպես նախկին ամերիկյան զինվորական։

Մի քանի օր անց` փետրվարի 19–ի երեկոյան, Ներգաձեի խոսքով, մի քանի անծանոթ տղաների հետ կրկին հյուրանոց է գնացել Սերգեյ Պաշինսկին։ Նրանք մեծ պայուսակներից հանել են ՍԿՍ կարաբինները, 7,62 տրամագծով Կալաշնիկով հրացանները, ՍՎԴ հրացանը և արտասահմանյան արտադրության ինչ–որ կարաբին։ Պաշինսկին բացատրել է, որ զենքը պահանջվում է «պաշտպանության համար», բայց Ներգաձեի հարցին, թե ումից պաշտպանվելու, չի պատասխանել։

Այդ ժամանակ Մամուլաշվիլին բացատրել է Ներգաձեին, որ նրանք հատուկ առաջադրանք ունեն. «պետք է քաոս ստեղծել Մայդանում, զենք կիրառել բոլոր թիրախների, ցուցարարների և ոստիկանության ուղղությամբ. տարբերություն չկա»։ Փողը խոստացել է վճարել առաջադրանքը կատարելուց հետո։

Սադրիչ դիպուկահարը

Ինչպես պատմում է Ռևազիշվիլին, այդ օրը զենքը տարել են կոնսերվատորիա. «Եկել էին Մամուլաշվիլին, Սարալիձեն և էլի 10 մարդ, մնացածներին չեն ճանաչում։ Մամուլաշվիլին հետաքրքրվեց մեր տրամադրությամբ։ Նրանք ծիծաղում էին։ Ինչ-որ մեկը վրացերենով հարցրեց Մամուլաշվիլուն. «Որտե՞ղ է Միշան»։ Նա պատասխանեց. «Պորոխի մոտ»։ Հետո նրանք հեռացան»։

Площадь Независимости в Киеве - Sputnik Արմենիա
Վրացի դիպուկահարները սկայպով ցուցմունք կտան Հայաստանից

Ռևազիշվիլին պատմում է, որ Պաշինսկին խնդրել է օգնել կրակելու համար դիրք ընտրելու հարցում։ Ենթադրել է, որ գիշերը «Բերկուտը կգրոհի կոնսերվատորիան, և Մայդանը կարող են ցրել»։

Կրակել բոլոր թիրախներին

Առաջին կրակոցները, ինչպես պատմում է Ռևազիշվիլին, հնչել են մոտավորապես առավոտյան ժամը 4–ին կամ 5–ին Հոկտեմբերյան պալատի կողմից.

«Պաշինսկին տեղից վեր ցատկեց, վերցրեց ռացիան և սկսեց բղավել, որպեսզի դադարեցնեն կրակը, որ դեռ ժամանակը չէ։ Կրակոցները միանգամից դադարեցին։ Առավոտյան մոտավորապես 7։30 Պաշինսկին կարգադրել է բոլորին նախապատրաստվել և կրակ արձակել։ Երկու–երեք կրակոց անել և հետո միանգամից փոխել դիրքը։ Հրաձգությունը տևել է շուրջ 10-15 րոպե։ Դրանից հետո մեզ հրամայեցին թողնել զենքը և լքել շենքը»։

Ռևազիշվիլին հասկացել է, որ իր համար ուկրաինական գործուղումը կարող է տխուր ավարտ ունենալ և նույն օրն անհետացել է։ Նրա խոսքով` այդ ժամանակ մարդիկ փողոցներում չարացած էին, մտածում էին, որ կրակել է «Բերկուտը»։ Մյուսները ենթադրել են, որ յուրայիններն են կրակ բացել։ «Ես հասկացա, որ ինձ հենց այստեղ կարող են բզկտել, եթե բոլորն իմանան… Գնացի, զբոսնեցի Մայդանում։ հետո տաքսի նստեցի և գնացի օդանավակայան»։

Նրա խոսքերում հատուկ գործողության մասին մանրամասները համընկնում են Ներգաձեի պատմածի հետ.

«Փետրվարի 20–ի վաղ առավոտյան` մոտավորապես ժամը 8–ին, ես կրակոցներ լսեցի կոնսերվատորիայի կողմից։ 3-4 րոպե անց Մամուլաշվիլու խումբը կրակ բացեց «Ուկրաինա» հյուրանոցի պատուհանից` երրորդ հարկից։ Զույգերով էին կրակում։ Կրակելուց հետո անցնում էին հաջորդ սենյակ և կրկին կրակում։ Երբ ամեն ինչ վերջացավ, մեզ հրամայեցին հեռանալ։ Այդ օրը իմ ընկեր Բեժոյի հետ մենք մեկնեցինք Թբիլիսի»։

Մայդանում կրակելու համար վճարի մեծ մասը Կոբա Ներգաձեն չի ստացել։

Կոբա Ներգաձեն և Ալեքսանդր Ռևազիշվիլին պատրաստ են հաստատել իրենց խոսքերն ուկրաինական դատարանում։ ՌԻԱ Նովոստիի խմբագրությունում կան պաշտոնական ցուցմունքների պատճենները, որոնք նրանք տվել են փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկուն և Ստեֆան Ռեշկոյին, որոնք Կիևի Ստյատոշինսկի շրջանային դատարանում ներկայացնում են «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակիցների շահերը։ ՌԻԱ Նովոստին ունի նաև ավիատոմսերի պատճենները, որոնք հաստատում են Ներգաձեի և Ռևազիշվիլու`  Մայդանի դեպքերի ժամանակ Կիև մեկնելը։

Լրահոս
0