00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգետիկ պայքար. Երևանը թույլ չի տա` Անկարան ու Բաքուն տարածաշրջանն իրենցով անեն

© AP Photo / Dmitry LovetskyСерж Саргсян и Ильхам Алиев
Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կդառնա «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի առանցքային օղակը: Այդ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար և սահմանափակում է Բաքվին և Անկարայի գործողությունները «Արևելք- Արևմուտք» էներգետիկ նախագիծն իրականացնելու հարցում:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանն առանցքային օղակ է «Հյուսիս-Հարավ» նախագծում, որին մասնակցում են Մոսկվան, Թբիլիսին և Թեհրանը: Մեր երկիրն էլեկտրաէներգիա արտադրելու և այլ երկրներ արտահանելու բոլոր հնարավորություններն ունի, կարծում է էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը:

Ավելի վաղ ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի վերաբերյալ տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) պատրաստ կլինի 2018 թվականին:

«Հայաստանը, բացի տարանցման գործառույթից, կարող է ստանձնել նաև էլեկտրաէներգիա արտադրողի և արտահանողի դերը: Նախագիծը շահավետ է նաև Վրաստանի համար, որը Հայաստանի միջոցով կարող է դուրս գալ նոր էներգաշուկաներ` Իրան և նույնիսկ Իրաք», — ասաց Մանվելյանը:

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծը հակասում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, որոնք տարածաշրջանում իրենց նպատակներն են հետապնդում` «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» խոշոր էներգետիկ կամրջի ստեղծումը: Բաքվում համոզված են, որ ապագայում դա թույլ կտա Ադրբեջանին ինտեգրվել էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայում, ինչին, սակայն, թերահավատորեն են վերաբերվում Երևանում:

«Ադրբեջանը Հայաստանի նման հզորություններ չունի էլեկտրաէներգիա ստեղծելու համար: Բաքուն. ի տարբերություն Երևանի, չի կարող դառնալ նախագծի գեներացնող կենտրոնը, առավել ևս, որ բնական գազի պակասուրդ ունի», — ասաց Մանվելյանը:

Փորձագետը կարծում է, որ «Արևելք-Արևմուտքը» «Հյուսիս-Հարավի» մրցակիցը չէ:

Автодорога Север-Юг - Sputnik Արմենիա
«Հյուսիս–հարավը» թանկ է, բայց անավարտ չի մնա

Մինչև 2018 թվականը նախատեսվում է շահագործման հանձնել մշտական հոսանքի ենթակայանով Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման` թվով չորրորդ գիծը: Նույն տարվա վերջին նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ-ն: Երևանում հույս ունեն, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքը շահագործման կհանձնվի 2019 թվականին:

Կառավարման ռազմավարության ինստիտուտի ղեկավար Պյոտր Մամրաձեն համարում է, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի նախագիծը կարևոր է տարածաշրջանի համար:

«Այդ նախագիծը նպաստելու է Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացմանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախկին նախարար Կախի Կալաձեն նույնպես ընդգծում էր նախագծի կարևորությունը:

«Հատկապես աշուն-գարուն ժամանակաշրջանում, երբ մեր էլեկտրաէներգիան շատ է լինում, կարող ենք Հայաստանի միջոցով արտահանել Իրան, որն այդ շրջանում էլեկտրաէներգիայի պակաս է ունենում»,- ասել էր Կալաձեն:

Մինչև 1,2 ԳՎտ ընդհանուր թողունակությամբ «Հյուսիս-Հարավ» նախագծի մշակումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին: 2016 թվականի ապրիլին Երևանում 4 երկրի էներգետիկայի նախարարները ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում էր համատեղ ՏՏՀ մշակել, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Նախագծի ՏՏՀ մշակման և նախագծի իրականացման հետագա միջոցառումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի սեպտեմբերին Բաթումում:

Լրահոս
0