00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասիր ինձ, Շառլ. ինչպես Ազնավուրին վերադարձրին տատիկի մատանին կամ անակնկալ շանսոնյեին

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն Իսրայելում բարեկամներ ունի, որոնց անձամբ չի ճանաչում։ Վերա Գեգչյողլյանը (Զապրուդսկայա) մտադիր է ամեն գնով հանդիպել մաեստրոյին, նա Ազնավուրին անակնկալ է պատրաստում։

Լաուրա Սարգսյան Sputnik

Համաշխարհային հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի բարեկամուհին` Վերա Գեգչյողլյանն, անհամբեր սպասում է, թե երբ է հանդիպելու մաեստրոյին։ Ազնավուրն այս օրերին Իսրայելում է։ Հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում տեղի կունենա նրա համերգը։ Կինը տոմս է գնել և հույս ունի, որ նրանք կհանդիպեն միմյանց։

«Երբ իմացա, որ նա գալիս է մեզ մոտ` Իսրայել, անմիջապես տոմս գնեցի։ Հույս ունեմ, որ վաղը կհանդիպեմ նրան։ Հասկացեք, ես չեմ ուզում նրա վզին փաթաթվել, և նրանից ինձ ոչինչ պետք չէ։ Մենք Իսրայելում ապրում ենք բավական լավ։ Պապս միշտ ուզում էր, որ Ազնավուրն իմանար, որ մենք` նրա բարեկամները, կանք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վերան։

Հանդիպում Վրաստանում

Վերան այսօր ապրում է Իսրայելի Բաթ–Յամ քաղաքում, սակայն ծնվել ու մեծացել է Ախալցխայում, որտեղից սերում է Ազնավուրի տատիկը` Հայկանուշը։ Հայկանուշն ու Վերայի պապի պապը` Հայկ Սուջյանը, հարազատ քույր և եղբայր են։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Ազնավուրը հայ ժողովրդին համեմատել է հրեաների հետ և սեր խոստովանել Երուսաղեմին

Վերան արդեն հանդիպել է շանսոնյեին Վրաստան նրա առաջին այցի ժամանակ 2005 թվականին։ Այն ժամանակ Շառլը համերգով Թբիլիսի էր ժամանել Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով և, միևնույն ժամանակ, այցելել նախնիների հայրենիք` Ախալցխա։

«Պապս` Ռաֆիկ Սուջյանը, հաճախ էր պատմում մեր հայտնի բարեկամի մասին։ Երբ նա եկավ, մենք որոշեցինք ամեն գնով հանդիպել նրա հետ։ Ես ծաղիկներ գնեցի, և մենք մայրիկի հետ գնացին համերգ»,– պատմում է Վերան։

Վերային հրաշքով հաջողվեց ճեղքել անվտանգության աշխատակիցների խումբը և մոտենալ Շառլին։ Նա հանձնեց  ծաղկեփունջը, համբուրեց մաեստրոյին։ Հուզմունքը խանգարեց ասել, որ նրանք բարեկամներ են։ Աղջիկը մտածեց, որ հայտնի շանսոնյեն չի հավատա և նրան ինքնակոչ բարեկամուհի կհամարի։

«Ես ու մայրիկը տուն վերադարձանք։ Մի քանի ժամ հետո եկավ հուզված պապս, նրան ես երբեք այդպես չէի տեսել»,– ասաց Վերան։

Պարզվեց, որ նրան հաջողվել է հանդիպել Շառլին Ախալցխայի ուղղաթիռների համար նախատեսված հրապարակում, Թբիլիսի մեկնելուց մի քանի րոպե առաջ։ Ռաֆիկին ընկերն էր օգնել։

«Ազնավուրը պապիկի հետ բարեկամական կապը ստուգելու համար նրան մի քանի հարց է տվել, որոնց պատասխանները կարող էին իմանալ միայն ընտանիքի անդամներն ու ամենամոտ բարեկամները»,– ասաց Վերան։

Ռաֆիկը Շառլի կազմակերպած «քննությունը» հիանալի է հանձնել։ Ազնավուրը Ռաֆիկի նման հուզվել է, նրանք միասին լուսանկարվել են, և շանսոնյեն մեկնել է Թբիլիսի։

© Из личного архива Веры ГекчеклянՌաֆիկ Սուջյան
Ռաֆիկ Սուջյան - Sputnik Արմենիա
1/4
Ռաֆիկ Սուջյան
© Из личного архива Веры ГекчеклянՌաֆիկ Սուջյան
Ռաֆիկ Սուջյան - Sputnik Արմենիա
2/4
Ռաֆիկ Սուջյան
© Из личного архива Веры ГекчеклянՀայկ Սուջյան. Շառլ Ազնավուրի տատիկի եղբայրը
Հայկ Սուջյան. Շառլ Ազնավուրի տատիկի եղբայրը - Sputnik Արմենիա
3/4
Հայկ Սուջյան. Շառլ Ազնավուրի տատիկի եղբայրը
© Из личного архива Веры ГекчеклянՌաֆիկ Սուջյան
Ռաֆիկ Սուջյան - Sputnik Արմենիա
4/4
Ռաֆիկ Սուջյան
1/4
Ռաֆիկ Սուջյան
2/4
Ռաֆիկ Սուջյան
3/4
Հայկ Սուջյան. Շառլ Ազնավուրի տատիկի եղբայրը
4/4
Ռաֆիկ Սուջյան

Ընտանեկան մատանի

Մի քանի տարի անց Ռաֆիկի հետ հանդիպելու նպատակով Սուջյանների ընտանիք այցելեց Շառլի ուղարկած՝ Անտոնիո անունով մի մարդը։ Վերայի մայրը` Հայկանուշը, Անտոնիոյին փոխանցեց ընտանեկան սրբություն համարվող Շառլի տատիկի արծաթե մատանին և խնդրեց փոխանցել այն Ազնավուրին։ Վերայի մայրիկին այդ մատանին որպես ժառանգություն էր հասել Շառլի տատիկից։ Նրան անվանել էին Շառլի տատիկի պատվին։

«Ավելի ուշ Անտոնիոն լուսանկար ուղարկեց, որի վրա Ազնավուրն էր պատկերված՝ մատանին ձեռքին, որպես ապացույց, որ մաեստրոն ստացել է ընտանեկան մասունքը»,– ասաց Վերան։

© Из личного архива Веры ГекчеклянՇառլ Ազնավուրի տատիկի մատանին
Кольцо бабушки Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրի տատիկի մատանին

Ազնավուրների տոհմը, որոշ աղբյուրների համաձայն, սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանից (ներկայում՝ Թուրքիայի տարածք)։ Ազնավուրի պապը՝ հորական կողմից Միսակ Ազնավուրյանը, հայտնի խոհարար էր, որը կյանքի վերջին տարիներն անցկացրել է ընտանիքի հետ Փարիզում։ Մահացել է 1938 թվականին։ Նրա հայրը` Մամիկոնը, ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում։

Մամիկոնը դերասան էր և հասցրել է աշխատել Թբիլիսիի թատերախմբում, ավելի ուշ թատրոնի հետ մեկնել հյուրախաղերի Կոստանդնուպոլիս (ներկա Ստամբուլ)։ Հետո ընտանիքով նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ հանդիպել է կնոջը` Իզմիրում ծնված Քնար Բաղդասարյան–Ազնավուրյանին։

Նրանք ամուսնացել են 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց դուստրը` Աիդան, երկու տարի անց` 1925 թվականին, Փարիզում ծնվել է Շառլ Ազնավուրը։

Լրահոս
0