00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների հնգյակը

Բաժանորդագրվել
Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը վստահ է, որ աշխատանք գտնելու համար պետք չէ մեկնել Հայաստանից, այստեղ էլ բավարար չափով աշխատատեղեր կան։ Sputnik–ի թղթակիցը պարզել է, թե որ մասնագիտություններն են բարձր վարձատրվում Հայաստանում։

Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի բանավեճերից մեկի ժամանակ փորձագետները երիտասարդ մասնագետներին վաճառքի մեթոդներ սովորեցրին։ Բանախոսներից մեկն էլ Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանն էր։ Նա պատմեց, որ պետք է ստեղծել ընկերություն հետագայում այն հեշտ վաճառելու համար։ Sputnik-ի թղթակիցը Ավետիսյանի հետ խոսել է վաճառքի և Հայաստանի կադրերի արտահոսքի մասին։ Զրուցել է Ալեքսեյ Ստեֆանովը։

-Մուշեղ, Հայաստանում սու՞ր է երիտասարդ մասնագետների արտահոսքի հարցը։

— Շատ սուր։ Հայաստանը մասնագետների կարիք ունի։ Շատերը մտածում են, թե Հայաստանից դուրս, հատկապես Ռուսաստանում ավելի հեշտ է գումար աշխատել, շատերը հենց այդ պատճառով են հեռանում երկրից։ Սակայն նրանք, ովքեր մնում են Հայաստանում ու աշխատում են հայրենիքում, երկիրն ավելի զարգացնելու ներուժ ունեն, և նրանք ցանկանում են զարգանալ հենց իրենց երկրում։

Որպես գործարար ես կասեմ, որ մենք լավ մասնագետների պակաս ունենք։ Հայաստանում էլ են լավ վարձատրում, և մարդիկ կարող են շատ լավ ապրել։ Այսինքն` խնդիրը ոչ միայն երկրի հետ է կապված, այլև մարդկանց, որոնք մտածում են, որ դրսում ավելի հեշտ է, քան մեզ մոտ։

Студенты - Sputnik Արմենիա
Նման պայծառ ուղեղներով Հայաստանին կոլապս չի սպառնում. ռուս ակադեմիկոս

-Իսկ ինչու՞ են երիտասարդ մասնագետները Հայաստանում աշխատանքի խնդրի բախվում։

— Շատերը մտածում են, որ բուհն ավարտելուց հետո իրենք արդեն մասնագետ են, կարող են միանգամից աշխատանքի անցնել։ Իսկ աշխատելու համար նախ պետք է փորձ կուտակել, աշխատել առանց աշխատավարձի, կամավոր լինել, ցույց տալ կարողությունները, ուժեղ կողմերը։ Իհարկե,ավելի հեշտ է ասել` պատճառն այն է, որ երկիրը զարգացած չէ, և միայն այդ պատճառով նրանք աշխատանք չեն գտնում։ Բայց կրկնում եմ` Հայաստանում աշխատատեղեր շատ կան, որոնց համար լավ մասնագետներ են պետք։

Բայց երիտասարդներից շատերը հաճախ իրենց առաջ այսպիսի խնդիր են դնում` դառնալ մասնագետ։ Ուզում են միանգամից բարձր աշխատավարձ ստանալ ու կայունություն ունենալ։ Իսկ կայունությունը միշտ չէ, որ լավ է։ Զարգանալու ցանկությունը, քեզ վրա աշխատելու, նոր բան սովորելու ցանկությունները բթանում են։ Այդ պատճառով էլ ես աշխատում եմ որպես բիզնես-մարզիչ, որպեսզի փոխեմ մարդկանց գիտակցությունը, որ նրանք հասկանան` ոչ միայն երկիրը պետք է լուծի նրանց խնդիրները, այլև իրենք պետք է անեն դա։ Կյանքը հնարավոր է կառավարել միայն այն դեպքում, երբ դու այն ձեռքերիդ մեջ ես պահում։

-Ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը «ուղեղների արտահոսքը» կանխելու համար։

— Անշուշտ, պետք է այնպես անել, որ երիտասարդները ոչ միայն վարձու աշխատանքի մասին մտածեն, այլև խորհեն սեփական բիզնես բացելու մասին։ Այսօր մի կարծրատիպ կա, որը Հայաստանում սեփական գործ բացելը դժվար է։ Այդպես չէ։ Օրինակ` Ռուսաստանում արդեն ամեն ինչ փոխվում է, շատերը բացում են իրենց բիզնեսները, ձեռնարկատիրությամբ են զբաղվում։ Այնպես որ այս հարցին կպատասխանեմ այսպես` պետք է փոխել Հայաստանի ներսում առկա տրամադրվածությունը։

-Իսկ Հայաստանում դժվա՞ր չէ բիզնես սկսելը։

— Դժվար չէ։ Այսինքն ավելի դժվար չէ, քան Ռուսաստանում։ Ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար մարդկանց խանգարում են խոսակցությունները, կարծրատիպերը։ Բայց նրանք իրենք պետք է տեղեկություն գտնեն այն մասին, թե ինչպես է պետք բիզնես սկսել ու լավ աշխատավարձ ստանալ։ Ես դասավանդել եմ բուհերում, որտեղ ուսանողները մտածում են միայն լավ աշխատավարձ ստանալու մասին։ Ես ասում եմ. «Ո՞ւմ մոտ եք դուք աշխատելու»։ Որպեսզի բոլորն աշխատանք ունենան, նրանց 10 տոկոսը պետք է բացի ընկերություններ, ստեղծի աշխատատեղեր, որպեսզի մյուսներն աշխատեն այդ ընկերություններում։ Բայց մեզ մոտ բիզնես է բացում նրանց հինգ տոկոսը կամ ավելի քիչ թվով մարդիկ։ Այ դա է խնդիրը։ Պետությունը պետք է օգնի գործող ձեռնարկատերերին, բայց պետք է նաև այնպիսի պայմաններ ու մթնոլորտ ստեղծի, որ բոլորն ուզենան բիզնեսով զբաղվել։ Մենք բոլորս էլ պետք է մեր փորձը փոխանցենք, օգնենք այն երիտասարդներին, որոնք ուզում են բիզնես բացել, բայց չգիտեն ինչպես։

-Իսկ ո՞ր ոլորտում է ավելի հեշտ բիզնես բացել։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
ԱՊՀ–ի և Կենտրոնական Ասիայի ուսանողները «գրոհում են» Հայաստանի բուհերը

— Ոլորտները տարբեր են։ Օրինակ` ես աշխատում եմ շինարարության ոլորտում։ Բայց եթե մեկի մոտ մեկ այլ բան է լավ ստացվում, ապա նա պետք է այդ գործով զբաղվի։

Յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա` ո՞ր ոլորտում կարող եմ աշխատել և օգուտ տալ։ Հայաստանում մոտավորապես երեք միլիոն մարդ է ապրում, շուկան շատ փոքր է։ Բայց մեզ մոտ հենց նորարարությունների, նոր հայացքների պակաս կա բոլոր ուղղություններում։ Այդ թվում` շինարարության ոլորտում։ Որովհետև մարդիկ սովոր են աշխատել այնպես, ինչպես աշխատել են 50 տարի առաջ, և նրանք ոչինչ չեն ուզում փոխել։

Բայց նոր սերունդն այսօր այլ կերպ է մտածում, և կարծում եմ` նրանք այնպիսի ընկերություններ ու ծառայություններ կբացեն, որոնք կզարգանան անգամ Հայաստանում։ Որովհետև եթե նայենք մյուս երկրներին, ապա կտեսնենք, որ, օրինակ, Ռուսաստանում շատ են բիզնեսի այնպիսի տեսակները, որոնք 10 տարի առաջ չկային։ Հենց այդպիսի բիզնեսի պակաս կա Հայաստանում։ Օրինակ` մարքեթինգային ծառայություններ։ Մեզ մոտ թերի է զարգացած վաճառքը և այլն։ Ես չեմ կարողանում գտնել վաճառողների ու մարքեթոլոգների։ Այս սա խնդիր է։ Պետք է լավ մասնագետ լինել, այդ դեպքում հնարավոր կլինի շատ արագ աշխատանք գտնել։

-Կթվարկե՞ք այն հինգ մասնագիտությունը, որոնք բարձր են վարձատրվում Հայաստանում։

— Առաջինը մենջմենթն է։ Այնպիսի ղեկավարների պակաս կա, որոնք կարող են նախագծերի մենեջերներ լինել կամ ինչ-որ բան կազմակերպել։ Հայաստանում սա խնդիր է. բոլորը մասնագետներ են, բայց ոչ ոք չի ուզում ղեկավարել։

Երկրորդը մարքեթոլոգներն են։ Մենք լավ մասնագետների կարիք ունենք այս ոլորտում։ Գուցե կան, բայց քիչ են, որովհետև նրանք աշխատում են առավոտից իրիկուն, և դու չես կարող նրանց վերցնել աշխատանքի։

Երրորդը` մեզ մոտ շատ են ՏՏ ոլորտի մասնագետները, բայց լավ մասնագետների պակաս այստեղ էլ կա։ Մենք նրանց կարիքն ունենք, որովհետև շատ են պատվերները, ծրագրերը։ Եթե ՏՏ ոլորտի լավ մասնագետներ լինեն, նրանք անգործ չեն մնա։

Չորրորդն այն մասնագետներ են, որոնք ֆինանսական հարցեր են լուծում։ Ոչ թե հաշվապահներ, այլ վերլուծաբաններ, որոնք կարողանում են քո բիզնեսի համար լավագույն լուծումներ գտնել։

Հինգերորդը` պարզապես լավ մասնագետ։ Բավական է 100 տոկոսով լավ մասնագետ լինես, և դու պահանջարկի խնդիր չես ունենա։

Լրահոս
0