00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ընդհանրություն կա Արցախի, Կատալոնիայի ու Քրդստանի միջև

© Sputnik / Hikmet / DurgunРеферендум в Иракском Курдистане
Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կատալոնիայում և Քրդստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, չնայած տարբերություններին, նաև ընդհանրություններ ունեն Արցախի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Արցախի անկախության ձեռքբերումը Կատալոնիայում ու Քրդստանում որպես նախադեպ է դիտարկվել, Sputnik Արմենային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Միջազգային գործընթացներ են, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, խոսքն ինքնորոշման իրավունքի իրացման մասին է։ Քաղաքական տեսակետից դա կարող է մեզ համար լավ առիթ լինել` այդ փաստը տարբեր հարթակներում օգտագործելու համար», — ասաց Սարգսյանը։

Досрочные выборы в Каталонии - Sputnik Արմենիա
Փորձագետ. Կատալոնիայի անկախության համար մղվող պայքարի ելքը դեռ հստակ չէ

Մյուս կողմից, ըստ նրա, հենց Արցախը կարող է նախադեպ հանդիսանալ անկախության համար պայքարող ժողովուրդների համար։

Հայկական կողմի համար այս գործընթացները լրացուցիչ քաղաքական գործիքներ են, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնել։

Սարգսյանի խոսքով` անկախության ձեռքբերման արցախյան փորձը տարբեր մակարդակներով քննարկվել է Բարսելոնայում ու Էրբիլում։

«Հասկանալի է, որ պաշտոնական Բարսելոնան ու Էրբիլը կարող են Արցախը դիտարկել որպես նախադեպ, սակայն հասարակական հարթակներում, գիտահետազոտական կենտրոններում ու փորձագիտական հարթակներում այդ հարցը դիտարկվել է որպես քաղաքական նախադեպ», — ասաց Սարգսյանը։

Ո՞րն է տարբերությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը որպես դիտորդ ներկա է եղել Քրդստանի հանրաքվեին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախի, Կատալոնիայի ու Քրդստանի միջև որոշակի տարբերություններ կան։

Նրա խոսքով` Արցախի դեպքում միջազգային իրավունքի ու նախկին ԽՍՀՄ Սահմանադրության հետ ոչ մի հակասություն չկար։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

«Օրենքում ասված էր, որ ցանկացած ինքնավարություն, իրար մոտ ապրող ժողովուրդ իրավունք ունի դուրս գալու այն հանրապետության կազմից, որը դուրս է գալիս ԽՍՀՄ-ի կազմից։ Ադրբեջանը հայտնել է ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին, արցախցիները հանրաքվե են անցկացրել ու դուրս եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից», — ասաց Սարգսյանը։

Քրդստանում, նրա խոսքով, հանրաքվեն անցկացվել է այնպիսի պայմաններում, երբ կենտրոնական կառավարությունը, չնայած Սահմանադրության հակասություններին, փաստացի չի կառավարում այն տարածքը, որտեղ անցկացվել է հանրաքվեն, ու չէր կարող խանգարել ազատ կամքի դրսևորմանը։ Նրա խոսքով` դա շատ կարևոր հանգամանք է։ Իսկ Կատալոնիայում կառավարությունն արեց ամեն բան հանրաքվեին խանգարելու համար։

Սարգսյանի խոսքով` Էրբիլի ու Բաղդադի հարաբերությունները չեն կարող հին սխեմային վերադառնալ։ Ինչպես և Արցախի ու Կատալոնիայի դեպքում։

«Բոլոր այս տարածքները հատել են անդառնալիության սահմանը։ Նույնիսկ եթե կողմերը պայմանավորվեն, նոր հարաբերություններ կլինեն, ինքնավարության նոր մակարդակ», — ասաց Սարգսյանը։

Քաղաքական գործչի խոսքով` փորձը ցույց տվեց, որ երբ իշխանությունը սկսում է վախեցնել ժողովրդին, ապա հակամարտող կողմերը միավորվում են։ Այդպես եղավ Քրդստանում, երբ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ավելի վաղ դեմ էին հանրաքվեին, Անկարայի ու Բաղդադի խիստ արձագանքից հետո, փոխեցին իրենց կարծիքը (սա վերաբերում է նաև Կատալոնիային։

Այս պայմաններում, նրա խոսքով, արտաքին սպառնալիքը խթանում է ժողովրդի անկախանալու ձգտումը։

«Քրդերը Էրդողանին շնորհակալ կլինեն, եթե նա Էրբիլի դեմ ռազմական գործողություններ սկսի։ Այդ ժամանակ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրդերը կմիավորվեն Թուրքիայի դեմ», — ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով` Քրդստանի ու Կատալոնիայի` դեպի անկախություն տանող ցանկացած շարժումը, բնականաբար, անդրադառնալու է արցախյան հարցի վրա։ Քրդերին հետաքրքիր էր` ինչպես է Արցախը անկախության հասել, Սարգսյանին նույնիսկ խնդրել են երկարաձգել Էրբիլում մնալու ժամանակահատվածը և Արցախի մասին դասախոսություն կարդալ։

«Այդ փորձը շատ հետաքրքիր է նրանց համար, կարևոր է նաև մեզ համար», — ասաց Սարգսյանը։

Իրավիճակը Քրդստանում ու արտաքին սպառնալիքը

Քրդստանի նախագահի տեղեկատվական խորհրդատու Քեֆահ Մահմուդը (Kefah Mahmoud) Sputnik-ին հայտնեց, որ տարածաշրջանի սահմանների ու հսկիչ անցակետերի հսկողությունը Քրդստանի իշխանություններն են իրականացնում։ Նրա խոսքով` Բաղդադն էր կառավարում Էրբիլի ու Սուլեյմանիայի օդանավակայաները, այդ պատճառով էլ դրանց աշխատանքի դադարեցման մասին որոշումը կայացնում էին կենտրոնական իշխանությունները։ Ընդ որում` իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ Թուրքիայի սահմանին։

Референдум в иракском Курдистане - Sputnik Արմենիա
Փորձագետ. «Հայերին շահագրգռում է Քրդստանի անկախության հռչակումը»

«Թուրքիայի սահմանի հսկիչ անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, ոչ մի բան չի փոխվել։ Ո՛չ թուրքական կառավարությունը, ո՛չ էլ քրդական ղեկավարությունը որևէ քայլի չի դիմել։ Հսկիչ անցակետերը եղել ու մինչ այժմ էլ մնում են մեր հսկողության տակ», — ասաց նա։

Մահմուդը մեկնաբանեց նաև Բաղդադի կառավարության հայտարարությունն այն մասին, որ ռազմական ստորաբաժանումներ է ուղարկելու Քրդստան` սահմանային հսկիչ անցակետերը վերահսկելու համար։

Նրա խոսքով` այդ հայտարարությունը ծիծաղելի է, քանի որ Իրանի ու Թուրքիայի սահմանների հսկիչ անցակետերը Քրդստանի հսկողության տակ են։ Խառնվելու և դա փոխելու ցանկացած փորձ հակասում է Իրաքի սահմանադրությանն ու դաշնային օրենքներին։

Հանրաքվեի «հեղինակը» Իսրայե՞լն է

Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հոսեյն Շեյհոլեսլամը Sputnik-ի հետ հարցազրույցում որպես քրդական հանրաքվեի հիմնական նախաձեռնող անվանեց Իսրայելին։

«Իրաքյան Քրդստանի անկախության մասին գաղափարի հեղինակն Իսրայելինն է, որը ցանկանում է հասնել պետությունների փլուզման` դրանք մասնատելու միջոցով։ Այդ նախագծի համապատասխան` Մերձավոր Արևելքի տարածքների մի մասը պետք է բաժին հասնի մարոնիտներին, մի մասը` դրուզներին, այդ դեպքում տարածքների մի մասը կարող է հրեաներին հասնել։ Այդ նախագծի իրականացման առաջին քայլերից էր Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն», — ասաց Շեյհոլեսլամը։

Карен Ованнисян, эксперт по региональным вопросам, тюрколог - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Թուրքիան Քրդստանի նկատմամբ ռազմական գործողություն չի ձեռնարկի»

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Մասուդ Բարզանին վայելում է Իսրայելի աջակցությունը։ Իսրայելն ամեն ինչ անում է տարածաշրջանում լարվածությունը սրելու համար, և հիմա, երբ Իսլամական պետության հետ պայքարը մոտ է ավարտին, ուզում է ազգային խաղաքարտն օգտագործել` նոր հակամարտություններ ստեղծելու և ապակայունացնելու համար։

Շեյհոլեսլամի կարծիքով` Իրանը, Սիրիան, Իրաքն ու Թուրքիան պետք է համատեղեն իրենց ջանքերը` էթնիկ սեպարատիզմն ու Մերձավոր Արևելքի մասնատման փորձերը կանխելու համար։

Ինչպե՞ս կարձագանքի Իրանը

Միջին Արևելքի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, International Peace Studies Centre —ում իրաքա-քրդական կլոր սեղանի քարտուղար Արդեշիր Պաշանգը կարծում է, որ Իրանը կիրառել է հնարավորին բոլոր միջոցները` իր սահմանի մոտ նոր քրդական պետության ստեղծումը կանխելու համար։

«Սակայն պարզ էր, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, ու Իրանը իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ է պատրաստել։ Սցենար А ` Քրդստանի անկախությունից հրաժարվելու համար պայքար, B ` Քրդստանի անկախության հետաձգում, С ` Քրդստանի` Իրաքից առանձնանալու դեպքում կիրառվող միջոցառումների նախագիծ», — նշեց Պաշանգը։

Նրա խոսքով` Իրանի այդ երկրներից ոչ մեկի հանդեպ տարածքային հավակնություններ չունի։ Իրանի զինված ուժերը ստեղծվել են պաշտպանության համար։ Իրանը Իրաքյան Քրդստանում մեկ խնդիր ունի` այնտեղի ընդդիմադիր կուսակցությունները։ Այդ պատճառով հնարավոր է, որ իրանական Զինված ուժերը բախվեն այդ տարրերի հետ Քրդստանի տարածքում։

Բայց այդպիսի մոտեցումը հնարավոր է միայն հատուկ գործողությունների դեպքում, այն կապ չունի Քրդստանի` Իրաքից առանձնանալու հետ։

«Իրանի քաղաքականության հիմնական գիծն ուղղված կլինի երիտասարդ պետության հետ համագործակցությանը։ Իրանը չի ցանկանում կորցնել այն ամենը, ինչին հասել է իրաքյան քրդերի հետ վերջին 40 տարվա ընթացքում», — նշեց Պաշանգը։

Նրա կարծիքով` Քրդստանի անկախության հռչակումը բացասական հետևանքներ կունենա Միջին Արևելքում, որը պարուրված է ճգնաժամերով ու ալեկոծումներով։ Բացի այդ, փոփոխություններ կլինեն այդ տարածաշրջանի անվտանգության կառուցվածքում, նաև տարատեսակ կոալիցիաներում։

Մյուս կողմից, նրա խոսքով, Քրդստանի սահմանակից չորս երկրում քրդական տարրի ուժեղացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

Լրահոս
0