00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ և պատվեր. ո՞վ է «հայկական ահաբեկչության» մասին գրքի հովանավորը

© SputnikКнига Кузнецова
Книга Кузнецова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայկական ահաբեկչության» և աղանդավորական կազմակերպությունների մասին պատմող գիրքը, որի հեղինակը կովկասագետ Օլեգ Կուզնեցովն է, մեծ աղմուկ և բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ով է կանգնած այդ ամենի հետևում։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայ փորձագետները համարում են, որ կովկասագետ Օլեգ Կուզնեցովի «ХХ դարի հայկական անդրազգային ահաբեկչության պատմությունը. պատմաքրեագիտական ուսումնասիրություններ» գիրքը լուրջ փորձաքննության կարիք ունի, և այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Գիրքը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն հասարակության, այլև փորձագետների շրջանում։

Հեղինակը մտորում է «հայկական ահաբեկչության» և Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող աղանդավորական կազմակերպությունների մասին։ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում և ո՞ւմ պատվերն է կատարում «պատմաբանը»։

Կուզնեցովի գրքից հատված
Скриншот из книги Кузнецова - Sputnik Արմենիա
Կուզնեցովի գրքից հատված

Հայ-ռուսական «ԱՐՄՌՈՍ» իրավաբանական ասոցիացիայի նախագահ, փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, որն անձամբ է վերահսկում այս գործը։ Տեքստի հոգելեզվաբանական փորձաքննություն է նշանակվել, որի եզրակացությունը պատրաստ կլինի սեպտեմբերին։

«Հեղինակը հայերին անվանում է ահաբեկիչներ, ազգայնամոլներ, ազգ, որը չի կարողանում որևէ մեկի հետ հաշտ ապրել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։

Կուզնեցովը վիրավորում է նաև խոշոր բիզնեսի հայ ներկայացուցիչներին (օրինակ` «Տաշիր» ընկերությունների խմբին)` պնդելով, որ Ռուսաստանում նրանց ծավալած գործունեությունը կատարյալ քրեական հանցանք է։ Ըստ նրա` աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքներն ու եկեղեցիները հանցագործ կլաններ են։

Կիրակոսյանը չգիտի, թե ում պատվերն է սա և ինչ միջոցներով է հրատարակվել գիրքը։ Սակայն գրախոսների ազգանուններից դատելով` ակնհայտ ադրբեջանական հետք է նշմարում։

Գիրքը լույս է տեսել 1000 օրինակով։ Այն տարածում են փակ միջոցառումների ժամանակ, սակայն առանց դժվարությունների կարելի է ներբեռնել հեղինակի կայքում։

Գրքի առաջին տարբերակը հրատարակվել է 2014 թվականին, երկրորդ, ավելի սուր տարբերակը` 2016 թվականին։ Գիրքը հակահայկական բնույթ է կրում, և ռուսական օրենսդրությունը պետք է այդ « գիտական աշխատությանը» համապատասխան գնահատական տա, համոզված է Կիրակոսյանը, որն ավելի քան մեկ տարի է` ասոցիացիայի իր գործընկերների հետ ուսումնասիրում է գիրքը։

Առաջին փորձաքննությունը հայերի խմբի խնդրանքով անցկացվել է 2015 թվականին։ Փորձաքննություն անցկացնող հաստատությունը հայերին վիրավորող ոչինչ չի գտել գրքում։ Հաջորդ փորձաքննությունը կրկին նույն հաստատությունում է անցկացվել։

«Մեզ զարմացրեց, որ քննիչը փորձագիտական այլ հաստատություն չգտավ։ Մենք ուզում էինք, որ տեքստն ուսումնասիրվեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, բայց մեզ մերժեցին», — ասաց Կիրակոսյանը։

Անկախ ամեն ինչից Կիրակոսյանն իր թիմի հետ հույս ունի, որ գործը դրական հանգուցալուծում կունենա։

Русская версия

Լրահոս
0