00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատի» մարզիչը՝ Յուրչենկոյի ասածի մասին. «Սա վրեժխնդիր լինելու խղճուկ փորձ է»

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցАлександр Григорян
Александр Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արարատ» ռուսական ֆուտբոլային ակումբի նոր մարզիչը մեկնաբանել է «Տոսնո» ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հայտարարությունն այն մասին, որը մարզիչը «տարօրինակ» մարդ է։

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն Ալեքսանդր Գրիգորյանի հետ զրուցել է ֆուտբոլային մարզչի «շփման պատուհանի» փակումից առաջ։ Առաջին հարցը, ժանրի կանոնները խախտելով, տվեց զրուցակիցը։ Մոսկվայի «Արարատի» մարզիչը հետաքրքրվեց, թե ինչի մասին է խոսվելու` բացատրելով, որ պատրաստվում է դադարեցնել լրագրողների հետ շփումը։

- Դուք գլխավորեցիք «Արարատ» թիմը և հաղթեցիք առաջին իսկ խաղի ժամանակ։ Այդ իրադարձությունը ձեր կյանքում պատմական դարձա՞վ։ Դուք գտա՞ք ձեր երազանքի թիմը։

Максим Манукян - Sputnik Արմենիա
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց

— Չեմ ուզում փորփրել զգացմունքներս և պաթետիկ պատասխաններ տալ։ Կարծում եմ՝ տղամարդավարի չի լինի։ Բայց չեմ թաքցնի՝ զարմացա, երբ հասկացա, որ կդառնամ մի թիմի մարզիչ, որին երկրպագել եմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Այո՛, սա Երևանի «Արարատը» չէ։ Բայց անվանումն ամեն ինչ ասում է։ Մեզ համար Արարատը պարզապես ֆուտբոլային ակումբ չէ, այն ավելի մեծ նշանակություն ունի։ Մի շարք չարակամներ ծաղրում են՝ ասելով, թե ուր են հայերը, և ուր է այժմ Արարատը։ Արարատը Հայաստանի մարմնավորումն է, անկախ նրանից, թե ում տարածքում է գտնվում։

- Ձեզ հետաքրքրո՞ւմ է հայոց պատմությունը։

— Դուք ուզո՞ւմ եք, որ ես պատմեմ, թե ինչպես են աչքերս լցվում, երբ դուդուկ եմ լսում և նայում Արարատ լեռանը։ Իհարկե, հայերն էլ զուրկ չեն սենտիմենտալությունից, ինչպես նաև չափազանցված հպարտություն են զգում այն հայրենակիցների նկատմամբ, որոնք ինչ-որ բանի են հասնում իրենց կյանքում։ Կար ժամանակ, ոչ վաղ անցյալում, երբ լուսահոգի մայրս ասում էր, որ եթե ես փոխեմ ազգանունս ու վերցնեմ իրենը` Կուզնեցով, կարող եմ ավելի շատ բանի հասնել։ Նրա ասածի մեջ մի մեծ ճշմարտություն կար, բայց ժամանակը փոխվել է։ Հորական պապս հայտնի գիտնական-կենսաքիմիկոս էր, իսկ տատս` Ֆլորա Աղասարյանը՝ մանկական գրող։ Մեր տոհմի տղամարդկանց ավանդաբար հայկական անուններ էին տալիս` Հովհաննես, Մելիքսեթ։ Իսկ այ հորս անունը դրեցին Վիտալի։ Նրանք զտարյուն հայեր էին, բայց ռուսներին միշտ երախտագիտությամբ էին վերաբերվում այն օգնության համար, որը ցուցաբերվել էր մեր ժողովրդի համար դժվար տարիներին։

- Հայերեն գիտե՞ք։

Предматчевая тренировка Алашкерта перед игрой с БАТЭ в Ереване - Sputnik Արմենիա
Պողոս Գալստյանը կգլխավորի Մոսկվայի «Արարատը»

— Մինչև յոթ տարեկանս ապրել եմ Երևանում, ծնվել եմ այնտեղ։ Նորքի երկրորդ զանգվածը գիտե՞ք։ Մանկությանս տարիներին հայերեն եմ խոսել։ Բայց ծնողներիս բաժանումից հետո մենք մորս հետ տեղափոխվեցինք Կիսլովոդսկ։ Այդ ժամանակից ի վեր գրեթե չեմ կիրառել լեզուն։ Հորս հետ հանդիպեցինք 40 տարի անց, երբ 47 տարեկան էի։ Գտավ ինձ հորական կողմից քույրս։ Հայրս ամբողջ կյանքում մաթեմատիկա է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Այժմ նա 81 տարեկան է։ Ես եկա, երբ Արման Սահակյանն ինձ առաջարկեց ղեկավարել «Շիրակը»։ Երկու շաբաթ մնացի Գյումրիում, պատրաստ էի անցնել աշխատանքի։ Սակայն առաջարկ ստացա Խաբարովսկից և մեկնեցի։ Երբ առաջնությունում դադար լինի, անպայման Երևան եմ գալու։ Վաղուց հորս մոտ չեմ եղել։ Խոստովանեմ, որ Հայաստանն ինձ շատ է տպավորել։

- Իսկ ե՞րբ և որտե՞ղ է ձեզ առաջին անգամ տպավորել մեծ ֆուտբոլը։

— Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Հայրս առաջին անգամ ինձ ֆուտբոլ դիտելու տարավ։ 1974 թվականին էր։ Մերոնք խաղում էին «Զարյայի» հետ Վորոշիլովգրադից (ներկայիս՝ Լուգանսկ), որը չեմպիոն դարձավ 1972 թվականին, իսկ «Արարատը» մեկ տարի անց «ոսկե դուբլ» արեց, Գավաթ նվաճեց և հաղթեց առաջնությունում։ Մարզադաշտում հիանալի էներգետիկա կար։ Այն լեփ-լեցուն էր, տրիբունաների վրա թևածում էր ծխախոտի ծուխը։ Այնպես էին երկրպագում, որ ինձ` փոքր երեխայիս, վախեցնում էին այդ անսանձ զգացմունքները։ Այդ խաղը ես կհիշեցեմ իմ ամբողջ կյանքում։ Խաղացին 1-1։ Ես միշտ երկրպագել եմ «Արարատին»։ Հիշում եմ Խորեն Հովհաննիսյանի, Համլետ Մխիթարյանի, Բաբկեն Մելիքյանի ղեկավարության ժամանակները, ինչպես նաև Պողոս Գալստյանի, որի հետ այժմ աշխատում ենք։ Նա մեր ավագ մարզիչն է։ Ո՞վ կարող էր մտածել։ Ես կարծում եմ, որ Պողոսն իր ժամանակի ամենատաղանդավոր և աշխատասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է։

- Հայաստանում հաճախ են կատակում, ասելով, թե մեկ հայը մի տեղում քիչ է, երկուսն` արդեն շատ։ Կարելի՞ է նույնն ասել Մոսկվայի «Արարատի» պարագայում։

— Գիտե՞ք՝ անեկդոտ կա։ Պատերազմի ժամանակ մեկը բղավում է խրամատից. «Բուժքույր, բուժքույր։ Արագ այստեղ եկեք, ինձ շուտով կվիրավորեն»։ Ուժեղ անձինք զուրկ են սենտիմենտալությունից և խուճապային տրամադրությունից։ Ես չեմ ցանկանում մտածել իրադարձությունների բացասական զարգացման մասին։ Եթե դու ինչ-որ հարցում կասկածում ես, իմաստ չունի մասնակցել այդ գործին։ Իմ կյանքում հաճախ է եղել այնպես, որ երբ համախոհների խումբ էր հավաքվում, ապա միավորող գաղափարը ոչ միայն զարգացում էր ստանում, այլև գերում էր շրջապատողներին։ Դա շատ կարևոր պահ է։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Փորձում եմ միշտ բարձր պահել Հայաստանի անունը»

- «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը հայկական արմատներ ունի և մինչև վերջերս նրան Հայաստանի հավաքական էին կանչում, չզարմացավ, որ դուք հրաժարական եք տվել «Անժի» մարզչի պաշտոնից, որտեղ նա հանդես էր գալիս անցյալ խաղաշրջանում։ Ընդ որում, նա ասաց, որ դուք տարօրինակ մարդ եք…

— Դուրս գալու նախաձեռնողը ես էի, և զարմանալի ոչինչ չկա։ Նրա պատասխանը պարզապես ինձանից վրեժխնդիր լինելու խղճուկ փորձ էր։ Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ Հայաստանի հավաքականը նման դարպասապահ ունենար։ Այդ թեմայի վերաբերյալ այլևս ոչինչ չեմ ասի։

- Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի այսօրվա հավաքականին։

— Թիմը դժվար ժամանակներ է ապրում։ Դեռ վերջերս մենք վայելում էինք թիմի խաղերը։ Հպարտանում որակով և արդյունքներով։ Երկրպագուներին մաղթում եմ զինվել համբերությամբ, իսկ խաղացողներից առավելագույն ինքնանվիրում սպասենք։ Ամենայն բարիք եմ մաղթում Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր մարմնավորում է հայկական ֆուտբոլային երազանքը։

Լրահոս
0