00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կուտակել միլիոններ. խորհուրդներ երկրի գլխավոր ֆինանսիստից

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры
Денежные купюры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը խնայելու լավագույն գործիքներից է: Այսպես է կարծում երկրի գլխավոր ֆինանսիստը` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Աննա Վարդանյան, Sputnik.

Հայն իր տեսակով  սպառող է. սա երկրի գլխավոր ֆինանսիստի  դիտարկումն է:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գնահատմամբ ավելի խնայող է  ասիական տարածաշրջանի ժողովուրդը: Ամերիկացիները՝  համեմատ  ամերիկացիների, սպառողական վարքագծի կրող են։ Չինացիներն, օրինակ, չեն վատնի վերջին կոպեկը: Եթե նույն հարյուր դոլարը հայտնվի և՛ ամերիկացու,  և՛  չինացու գրպանում, ապա չինացին հարյուրից քառասունը կխնայի, իսկ ամերիկացին այն կծախսի մինչև վերջին կոպեկը:

«Տնտեսական աճի նման տեմպերով շարժվելու դեպքում  ՀՆԱ- ի ծավալով  2022 — 25 թթ–ներին Չինաստանը կհասնեն Միացյալ Նահանգներին», —համոզված է Վարդան Արամյանը: Նախարարի խոսքով`այստեղ գործում է ոսկե կանոնը՝ խնայող հասարակությունն ավելի  բարձր տնտեսական աճ կունենա:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Կենսաթոշակային համակարգը կգնահատեն ապագա սերունդները

Սպառող է նաև մեր հասարակությունը: Եվ սա ազգային մենթալիտետ է։ «Հավասարաչափ վաստակող երկու ընտանիքի օրինակ բերենք: Մեկն այցելում  է ճոխ ռեստորաններ, վարում է թանկարժեք մեքենա, մյուս էլ նույնն  ավելի համեստ է անում,  ավելին՝ գումարի մի մասն էլ բիզնեսի մեջ է ներդնում: Երկրորդ ընտանիքն ավելի կբարելավի իր տնտեսական վիճակը: Սա խնայելու շատ պարզ  եղանակ է»:

Սպառողից  խնայող հասարակությանն անցնելու և ազգային նկարագիրը փոխելու համար, ըստ երկրի գլխավոր ֆինանսիստի,  ժամանակ է պետք:  Նախարարը գիտակցում է, որ  մենթալիտետ փոխելը բարդ է, բայց և համոզված է, որ  գործիք կա: Կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը խնայելու լավագույն գործիքներից է:

«Կենսաթոշակային համակարգի թիրախն ապագա թոշակառուն է: Իսկ  մեր նպատակն ապագա թոշակառուի վաղվա օրն ապահովելն է: Այսօր կուտակվող միջոցները վաղվա խնայողությունն են», — ասում է նախարարը։

Վարդան Արամյանը համակարծիք է, որ երկրի ոչ կայուն տնտեսական վիճակի ու ԽՍՀՄ–ի  օրոք խնայած գումարների տխուր ճակատագրի հետ կապված, համակարգի ներդրման նկատմամբ կա  անվստահություն:

«Դա օբյեկտիվ քննադատություն է․այն ինչ տեսանք 2013 — 14 թթ.– երին,  խնդիր էր: Մենք, երևի, չկարողացանք մաքսիմալ ճիշտ ձևով կենսաթոշակային համակարգի լավ կողմերը ներկայացնել մեր հանրությանը` հիմնականում երիտասարդությանը, որն էլ  այսօրվա խնայողն ու վաղվա օգտվողն է։ Նրանք այս համակարգի ջատագովը լինելու փոխարեն, հակադրվեցին»,- ասում է Արամյանը և ավելացնում,  որ այսօրվա միջին և բարձր վաստակողը, որպեսզի վաղը  կենսամակարդակի անկում չունենա և չդժգոհի իր ցածր թոշակից, պետք է կուտակի:

© Sputnik / Aram Nersesyan Վարդան Արամյան
Вардан Арамян  - Sputnik Արմենիա
Վարդան Արամյան

Ի դեպ, այսօր արդեն յուրաքանչյուրը կարող է սեփական աչքով տեսնել ու հետևել իր միջոցների կուտակման շարժին՝ անվանական բանկային քարտի օգնությամբ: Դրա համար պարզապես անհրաժեշտ է  մուտքագրել գաղտնաբառը և ստուգել կենսաթոշակային հաշիվը:  Վաղը, մյուս օրը Վարդան Արամյանը կլինի նախարար, թե մեկ ուրիշը կուտակված միջոցները փոփոխության չեն ենթարկվի:

Լրահոս
0