Այրված «Խոսրովի անտառը»

Հրդեհը ոչնչացրել է «Խոսրովի անտառի» 10 տոկոսը

145
(Թարմացված է 17:07 15.08.2017)
Խոսրովի արգելոցից հրդեհն արդեն կուլ է տվել մոտ 2,8 հազ հեկտարը: Սա, փաստացի, արգելոցի 10 տոկոսն է: Հրդեհված տարածքների մասին նախնական տվյալներ է Sputnik Արմենիային տրամադրել «Էկո-Մեդիա» բնապահպան լրագրողների ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ընդամենը երեք օրվա ընթացքում անզուսպ կրակը ոչնչացրեց  դարեր առաջ հիմնված  Հայաստանի պատմական հարստություններից մեկի ուղիղ տասը տոկոսը:

29 հազար հեկտարից ավելի  տարածքով անտառը հիմնադրվել է 330 – 338 թթ.–ներին, Խոսրով Կոտակի հրամանով, իսկ արդեն 1958թ.–ին այն  կազմավորվել է որպես արգելոց:  Արգելոցն ունի հարուստ բուսական ու կենդանական աշխարհ: Այստեղ կա 1800 տեսակի բույս ու մոտ 250 տեսակի տարբեր կենդանիներ։ Դրանց մեջ կան նաև «Կարմիր գրքում» գրանցված ոչնչացվող տեսակներ:

Հրդեհը ոչնչացրեց ՞Խոսրովի անտառի՞ 10 տոկոսը
© Sputnik / Շուշանիկ Սարգսյան
«Խոսրովի անտառի» հրդեհը` թվերով

«Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12–ին, Ուրցաձորում, որը համարվում էր  մուֆլոնի, բեզոարյան այծերի  բնակատեղի»,– ասում է  Նարինե Կիրակոսյանը։ Նրա խոսքով` խոշոր կաթնասուններից այստեղ բնակվում են նաև գորշ արջը, լուսանը, առաջավոր ասիական ընձառյուծը, լայնականջ ոզնին և այլ թռչուններ ու սողուններ: Այս տարածքում կան նաև հազվադեպ ու անհետացող բույսերի տեսակներ ու դեղաբույսեր:

145
թեմա:
Հրդեհվող Հայաստան (47)