Հեռախոս

Փորձագետ․ Թրամփի զանգը պետք է զգաստացնի հայ նախարարին

31
(Թարմացված է 12:58 15.08.2017)
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի մասնակցությամբ հերթական հեռախոսային իրարանցումից հետո հայ նախարարները հեռախոսային հարձակման ամենահավանական թեկնածուներն են։ Այդ չար կատակից խուսափելու միայն մեկ միջոց կա։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ցանկացած մարդ կարող է սադրանքների զոհ դառնալ՝ սկսած շոու-բիզնեսի ներկայացուցչից մինչև պետական անձ։ Կարևոր կամ պետական գաղտնիքը պատահական չբացահայտելու միակ  միջոցը՝ չքննարկել այն հեռախոսով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այդ հարցում կոնկրետ խորհուրդներ չկան։ Ամեն ինչ կախված է իրավիճակից, մարդը պետք է տեղում կողմնորոշվի։ Եթե, ասենք, Դոնալդ Թրամփը զանգահարի մեր գյուղատնտեսության նախարարին, նա պետք է լարի ուշադրությունը», — ասաց Մարտիրոսյանը։

Եթե նախարարին ինչ–որ մեկը պրանկ կերպով զանգի (զանգել և ներկայանալ այլ անձի անունով) ու ներկայանա որպես նրա վրացի գործընկեր, ապա դա փոխում է  իրավիճակը։ Եթե պրանկերն, իրոք, բանիմաց է ու տեղյակ թեմայից, ապա նա հանգիստ կարող է նախարարից տեղեկություն ստանալ։ Հենց դա  է տեղի ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ։

Պրանկերների գործունեության համար բարենպաստ է նաև այն հանգամանքը, որ պաշտոնյաները հաճախ օգտվում են ոչ միայն կառավարական, այլ բջջային կապից։

Կարևոր է, որ երկխոսության մասնակիցները որևէ ընդհանուր թեմա ունենան, մի մանրուք, որի մասին միայն իրենք գիտեն։ Դա թույլ կտա  ցրել կասկածներն ու համոզվել, որ ձեզ հետ իսկապես ծանոթ մարդ է խոսում։

Հայտնի պրանկեր Վովանը  խորհուրդ է տալիս ամենակարևոր խոսակցությունները վարել դեմ առ դեմ։ Եթե զանգողը ներկայացել է որպես պետական որևէ մարմնի աշխատակից, ապա անհրաժեշտ է  ստուգել այդ տեղեկությունը։

Օրերս հայտնի ռուս պրանկեր Լեքսուսը զանգահարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին ու, ներկայանալով  որպես նրա ուկրաինացի գործընկեր Արսեն Ավակով, առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գտնվելու տեղը հայտնել, որին վերջերս զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։

ԶԼՄ-երում տարածված ձայնագրությունից պարզ է դառնում, որ Մգեբրիշվիլիին Վրաստանի նախկին նախագահի հասցեին ոչ կոռեկտ բառ է օգտագործում ու խնդրում է ուկրաինական կողմին չփոխանցել նրան Վրաստանին։ Ընդ որում՝ Մգեբրիշվիլիին իբր ասում է, որ այդ դիրքորոշումը համաձայնեցված է Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիի հետ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է այն փաստը, որ նախարարը խոսել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի կամ որևէ այլ անձի հետ, հայտնում է ՕՎԳ առաջին ալիքը՝ հղում անելով ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին։

Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուսն) իր հերթին պատրաստականություն է հայտնել ապացույցներ ներկայացնել, որ հեռախոսային խոսակցությունն իսկապես տեղի է ունեցել։

31