00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերապրեցինք վերջին 15 տարվա ամենաշոգ ամառը

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի օդի առավելագույն ջերմաստիճանը չբարձրացավ +42.6 աստիճանից, մինչդեռ 2011թ.-ին այն հասել էր +44-ի: Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիային ներկայացրել է վերջին տարիների շոգերի վիճակագրությունը և խոսել դրանց պատճառների մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik, Նորայր Շողիկյան. Վերջին տասնհինգ տարիների ամենաշոգ ամառը, կարծես, նահանջում է: Համենայն դեպս, այդ են հուշում հիդրոմետ ծառայության կանխատեսումները:

Շոգից բողոքողներին թվում էր, թե այսպիսի շոգ ամառ երբևէ չէր եղել: Իրականում 6 տարի առաջ՝ 2011թ.-ին, օդի ջերմաստիճանը հասել էր +44 աստիճանի: Պարզապես այն ժամանակ շոգը երկար չէր պահպանվել: Նման բարձր ջերմաստիճան գրանցվել էր 1-2 օր: Իսկ այս տարի գրանցված բարձր ջերմաստիճանը ռեկորդային ձևով պահպանվեց ամբողջ 5 օր: Օգոստոսի 5-9-ը Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը հասավ 40-41 աստիճանի, իսկ օգոստոսի 7-ին Երևանի Էրեբունի համայնքի տարածքում հասավ մինչև +41.8-ի, հուլիսի 29-ին էլ Արարատի մարզում գրանցվեց ռեկորդային +42.6 աստիճան:

Гагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы - Sputnik Արմենիա
Շոգերը նահանջում են. օգոստոսի 15–ից անապատի տաք հոսանքներին կփոխարինի սևծովյան ցիկլոնը

«Շոգը ոչ թե գնահատվում է բացարձակ ցուցանիշով, այլ իր տևողությամբ, այսինքն կարող է բարձր ջերմաստիճան լինել, բայց մեկ-երկու օր, հետո տեղի ունենա ջերմաստիճանի անկում ու ողջ ամառվա ընթացքում նման բարձր ջերմաստիճաններ չլինեն»,- Sputnik Արմենիային ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հայաստանցիների համար վերջին 15 տարիների ընթացքում շոգ ամառներն արդեն անակնկալ չեն: Շոգ ամառներով աչքի ընկած 2006, 2010, 2011 և 2015 թվականների շարքում կարելի է առանձնացնել 2006թ-ը՝ 38 աստիճան ջերմությամբ, և 2011-ը, երբ օդի ջերմաստիճանը հասել էր +44 աստիճանի, համեմատաբար հով է եղել 2009-ի ամառը:

«Վերջին 15 տարիների ընթացքում գրանցվող շոգ եղանակը կապված է Հայաստան ներթափանցող ջերմային ալիքների թվի կտրուկ ավելացման հետ, որն էլ կապված է շոգերը ձևավորող ցիկլոնի ակտիվացման ցիկլի հետ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

«Հիդրոմետ»-ի կանխատեսումների համաձայն, մի քանի օրից՝ օգոստոսի 15-ից, ջերմային ալիքներն իրենց տեղը կզիջեն սևծովյան ցիկլոնին: Բարձր ջերմաստիճանը կնվազի միանգամից 5-6 աստիճանով, իսկ երեկոյան ժամերին կլինեն տեղումներ:

Ձմռան ցուրտ ամսիները վերապրելուց հետո հայ բնակչությանը հաջողվեց հաղթահարել նաև ռեկորդային շոգ ամառը: 3 օր հետո, թերևս, սոցցանցերում այլևս չենք հանդիպի շոգից բողոքող հայ օգտատերերի ստատուսների:

 

Լրահոս
0