00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 1, թե՞ օգոստոսի 11․ հայերը նշեցին Նավասարդը Քարահունջում

© Sputnik / Karen YepremyanКараундж
Караундж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ գիշեր տասնյակ հայեր տարբեր մարզերից հավաքվել էին Քարահունջ հնագույն մեգալիթյան համալիրում՝ նշելու հայկական Նոր տարին՝ Նավասարդը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Այսօր օգոստոսի 11-ն է կամ նավասարդի 1-ը։ Հենց այսպես է կոչվում հայկական Նոր տարին։ Այդպես էր նաև առաջին ամսվա անվանումը հին հայկական օրացույցում, որի համաձայն` այսօր թևակոխեցինք 4509 թվական։

Քարահունջում հավաքվածները ուրախանում էին, երգում ու ազգագրական պարեր պարում և, իհարկե, դիտում աստղերի՝ միայն այդ գիշերվան հատուկ շարժը։ Նավասարդը տոնում էին ի պատիվ Հայկ նահապետի՝ տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի։ Այս տոնը սկսել են նշել մ․թ․ա․2492 թվականից ընդհուպ XVIII դարի սկիզբը, երբ կաթողիոկս Սիմեոն Երևանցու հրամանով հունվարի 1-ի պաշտոնապես սկսվեց համարվել Նոր տարվա սկիզբ։

Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ․ Հայաստանի «խոսող» քարերն ու նրանց կապը Քեոփսի բուրգի հետ

Հայկի անունով են Հայաստանում անվանում Օրիոնի համաստեղությունը: Հենց օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 4-ին Հայկ-Օրիոնը դուրս է գալիս անտեսանելիության գոտուց (տարեկան ցիկլում)։ Այդ գործընթացը կուլմինացիային է հասնում, երբ Օրիոնի վերևի աստղը (Մինտակա-Կշիռք) հասնում է երկնային հասարակածին:

Եվ իսկապես, առավոտյան չորսին կարելի էր հստակ տեսնել նետաձիգ Հայկ-Օրիոնի համաստեղությունը։ Տոնակատարության վայրը պատահական չէր ընտրված, չէ՞ որ հենց Քարահունջից դեռևս 7,5 հազար տարի առաջ մեր նախնիները հետևում էին աստղերին ու մնացած երկնային մարմիններին։

Նավասարդը հին հայերի ամենասիրելի տոներից էր։ Այդ պատճառով մի քանի տարի առաջ ՀՀ Ազգային ժողովին առաջարկություն է արվել այն Միասնականության օր հռչակելու։

Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվել է միջոցառման մասնակիցներից՝ արժե արդյոք այս տոնը պետական մակարդակով նշել։ Ե՞րբ է ավելի լավ նշել Նոր տարին՝ հունվարի 1-ին, թե օգոստոսի 11-ին։

Տոնակատարությանը Երևանից եկած Լիզան կարծում է, որ կարևորն ամսաթիվը չէ, կարևորը, որ հավաքվելու ու միասին ուրախանալու առիթ լինի։

«Ես կողմ եմ, որ մեր ազգային տոներին, ավանդույթներին ու սովորություններին պատշաճ ուշադրություն դարձվի։ Բայց եթե մենք հիմա փոխենք Նոր տարվա օրը, դա մեզ կանջատի մնացած աշխարհից։ Թեև մյուս կողմից էլ այդ քայլը կարող է դրականորեն ազդել մեր ազգի ճակատագրի վրա», — ասաց աղջիկը։

Հետաքրքիր է, որ Նավասարդը հին աշխարհի մարդկանց սահմանմամբ նշանակում է «նոր տեղեկության ժամանակ»։

Գորիսի բնակիչ Կորյունը խոստովանում է, որ առաջին անգամ է տոնակատարությանը մասնակցում, բայց ուրախ կլինի այստեղ գալ նաև մյուս տարի։

© Sputnik / Karen YepremyanՆավասարդը՝ Քարահունջում
Նավասարդը՝ Քարահունջում - Sputnik Արմենիա
1/7
Նավասարդը՝ Քարահունջում
© Sputnik / Karen YepremyanՆավասարդը՝ Քարահունջում
Նավասարդը՝ Քարահունջում - Sputnik Արմենիա
2/7
Նավասարդը՝ Քարահունջում
© Sputnik / Karen YepremyanՆավասարդը՝ Քարահունջում
Նավասարդը՝ Քարահունջում - Sputnik Արմենիա
3/7
Նավասարդը՝ Քարահունջում
© Sputnik / Karen YepremyanՆավասարդը՝ Քարահունջում
Նավասարդը՝ Քարահունջում - Sputnik Արմենիա
4/7
Նավասարդը՝ Քարահունջում
© Sputnik / Karen YepremyanՔարահունջ
Քարահունջ - Sputnik Արմենիա
5/7
Քարահունջ
© Sputnik / Karen YepremyanՔարահունջ
Քարահունջ - Sputnik Արմենիա
6/7
Քարահունջ
© Sputnik / Karen YepremyanКараундж. Луна
Караундж. Луна - Sputnik Արմենիա
7/7
Караундж. Луна
1/7
Նավասարդը՝ Քարահունջում
2/7
Նավասարդը՝ Քարահունջում
3/7
Նավասարդը՝ Քարահունջում
4/7
Նավասարդը՝ Քարահունջում
5/7
Քարահունջ
6/7
Քարահունջ
7/7
Караундж. Луна

Մեկ այլ զրուցակից Նարինեն էլ ասաց, որ հունվարի 1-ն ամենաճիշտ ժամանակն է Նոր տարին տոնելու համար, քանի որ Նոր տարվա տոնը հետաքրքիր է դարձնում տխուր ձմեռը։ Ընդ որում՝ նաև պետք չէ մոռանալ Նավասարդի մասին, պետք է նշել նաև այդ տոնը, կարծում է Նարինեն։

Հավելենք, որ նույն կարծիքին էին գրեթե բոլոր հարցվողները՝ անկախ սեռից ու տարիքից։

Լրահոս
0