00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ սերն ու կամքի ուժը ստիպում են հրաժարվել սայլակից ու քայլակից

© FB ProfileАртур Галстян
Артур Галстян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
10 տարեկանում բակի աղջկա հանդեպ հրապուրանքը ստիպեց Արթուրին կատարել ոչ միայն իր, այլ նաև շրջապատի համար անհավանական թվացող քայլ՝ հրաժարվել սայլակից, իսկ որոշ ժամանակ անց նաև քայլակից: Ու բոլոր նրանք, ովքեր սովոր էին Գյումրիում Արթուրին տեսնել անվասայլակով, արդեն հանդիպում էին նրան 2, ավելի ուշ նաև 1 ձեռնափայտով, կամ մայրիկին թևանցուկ:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

26-ամյա Արթուր Գալստյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Մինչև վերջերս բնակվում էր տնակում: Սակայն, շատ գյումրեցիների նման միայն տնակում բնակվելը չէր 1988.–ի երկրաշարժի բերածը։ Արթուրի մայրը կորցրել էր 2 դստրերին ու, հավանաբար, հենց այդ ապրումներն էին պատճառը, որ Արթուրը տարիներ անց ծնվում է մանկական ուղեղային կաթվածով՝ միայն հենաշարժողական ապարատի խախտումով:

Արթուրը 10 տարեկան հասակում իր կամքով հրաժարվել է սայլակից, բայց դա իր նշաձողը չէր: Տարիներով բազմաթիվ ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունների միջով անցնելով`Արթուրն այսօր արդեն քայլում է մեկ ձեռնափայտով, ունի համակարգչային  օպերատորի, համակարգիչների շահագործողի, վեբ դիզայների, ցանցային ադմինիստրատորի մասնագիտություն, երկար տարիներ զբաղվում է  կամավորությամբ։ Բայց սա էլ վերջը չէ՝ Հաշմանդամների հանրապետական մարզական մրցումներին երեք տարի շարունակ նա դարձել է բրոնզե մեդալակիր, զբաղվում է բազկամարտով և ծանրամարտով։ Ընկերներից էլ չի դժգոհում՝ շատ են, թեև տարիների ընթացքում՝ հատկապես, ուսանողական, շատերին էր պետք ապացուցել, որ ինքը միայն հենաշարժողական խնդիր ունի:

© FB profileԱրթուր Գալստյանը մարզվում է
Արթուր Գալստյանը մարզվում է - Sputnik Արմենիա
1/6
Արթուր Գալստյանը մարզվում է
© FB ProfileԱրթուր Գալստյանը մարզվում է
Արթուր Գալստյանը մարզվում է - Sputnik Արմենիա
2/6
Արթուր Գալստյանը մարզվում է
© FB ProfileԱրթուր Գալստյանը մոր հետ
Արթուր Գալստյանը մոր հետ - Sputnik Արմենիա
3/6
Արթուր Գալստյանը մոր հետ
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Գալստյան
Արթուր Գալստյան - Sputnik Արմենիա
4/6
Արթուր Գալստյան
© FB ProfileԱրթուր Գալստյանը մարզվում է
Արթուր Գալստյանը մարզվում է - Sputnik Արմենիա
5/6
Արթուր Գալստյանը մարզվում է
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Գալստյանի մեդալները
Արթուր Գալստյանի մեդալները - Sputnik Արմենիա
6/6
Արթուր Գալստյանի մեդալները
1/6
Արթուր Գալստյանը մարզվում է
2/6
Արթուր Գալստյանը մարզվում է
3/6
Արթուր Գալստյանը մոր հետ
4/6
Արթուր Գալստյան
5/6
Արթուր Գալստյանը մարզվում է
6/6
Արթուր Գալստյանի մեդալները

Խոսելով այն աղջկա մասին` ում շնորհիվ Արթուրն իր կյանքում շրջադարձային քայլ կատարեց՝ անկեղծանում է՝ «շատերը չեն հավատա, որ 10 տարեկան տղայի համար առաջին հրապուրանքն այդպիսի ազդեցություն կարող է ունենալ, բայց դա այդպես է։ Ինձ համար սարսափելի էր, որ ես սայլակով պետք է կանգնեմ այդ աղջկա առաջ, առաջին անգամ ամաչեցի իմ վիճակից ու հետո….հասկացա, որ իմ վիճակն հաշտվելու չէ: Ես ամբողջ քաղաքից չէի ամաչում, որ սայլակով էի, բայց ամաչեցի, որ այդ աղջիկն ինձ սայլակով պետք է տեսներ: Ու ես դա արեցի։ Բայց այդպես էլ նրան չմոտեցա ու իմ զգացմունքների մասին չպատմեցի, մինչև հիմա էլ նա իմ զգացմունքների մասին չգիտի, լավ ընկերներ ենք հիմա»,-ասում է Արթուրն ու ժպտալով ավելացնում՝ մինչև  հիմա ամուսնացած չէ:

Հանուն այդ աղջկա արված քայլով Արթուրը ոչ միայն մյուսներին, այլ նաև իր համար շատ բան ապացուցեց: «Չեմ կարող արտահայտությունը չեմ սիրում, ամեն ինչ հնարավոր է»:

Геворг Айрапетян - Sputnik Արմենիա
Գնդակի փոքրիկ իշխանն ուզում է Մխիթարյանին նմանվել

2016-ին Արթուրի ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրիի տնակում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի շրջանակում ստացավ նոր և հարմարավետ բնակարան՝ հրաժեշտ տալով «դոմիկային» անբարեկարգ պայմաններին, իսկ վերջերս հիմնադրամը, Արթուրի մարզական ձգտումների մասին տեղեկանալով, նրան նվիրեց անհրաժեշտ մարզագույք։ Տնակում գազի բալոնով ու ջրի դույլով մարզվող տղան այսօր արդեն տանը նորմալ մարզագույքով է պարապում, ավելին՝ առաջիկա պարալիմպիկ խաղերին մասնակցելու մեծ ցանկությամբ արդեն մարզիչի՝ ծանրամարտիկ, պարալիմպիական խաղերի մասնակից Գրետա Վարդանյանի հետևողականությամբ է պարապում:

Արթուրն իր հաջողությունը ոչ միայն իր կամքի ուժի, այլ նաև ծնողների ու, հատկապես, մայրիկի` Ոսկեհատի, հետ է կապում։ Մայրն իր համար և՛ բժիշկ, և՛ հոգեբան է ու, պարզապես, այն մեկն, ում վրա հենվում է և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես:

Արթուրը հավակնոտ նպատակներ այսօր էլ ունի` կապված ծանրամարտի հետ, բայց նաև երազում է նորմալ աշխատանքի ու բուժման՝ ֆիզոթերապիայի մասին: «Իմ հիվանդությունն հետ աճելու սովորույթ ունի, եթե չես հետևում, այն ամենն ինչի հասել ես, կարող ես կորցնել, դրա համար գնում եմ Երևան, բայց շատ լավ կլինի, եթե թերապիան արվի արտերկրում»,-նշում է Արթուրը՝ կրկին խոսելով աշխատելու մեծ ցանկության մասին:

Հիմա Արթուրի ընտանիքն ապրում է թոշակի ու նպաստի հույսին, իսկ ինչպես Արթուրն է ասում` այս պայմաններում ընտանիք  կազմելու մասին մտածելը լուրջ չէ: Բայց ամուսնանալ ու ընտանիք կազմել ուզում է, իսկ մինչև այդ դեռ անելիք ունի՝ պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար մեծացնել իր հնարավորությունները, աշխատանք գտնել, իսկ ամենակարևորը՝ ազատվել նաև ձեռնափայտից, որ իր երեխայի հետ առանց ձեռնափայտի զբոսանքի գնա:

Արթուրի հետ կարելի է ժամերով զրուցել, ու այդ զրույցի ժամանակ անկարելի է չհիանալ այն կամքի ուժով, որ նա ունի: Արթուրին հաջողվել է ազատվել սայլակից, մասնագիտություն ստանալ, պարել ավարտական երեկույթին, հաջողության հասնել սպորտում, իսկ ամենակարևորը՝ լիաթոք ուրախանալ կյանքով, այն ամենով, ինչ  ունի:

Լրահոս
0