00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինը, Ստալինն ու «ապաստան ստացած» Ծառուկյանը

© Nelli DanielyanЛенин, Сталин и Гагик Царукян
Ленин, Сталин и Гагик Царукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գավառ-Մարտունի ավտոմայրուղով ընթացող ուշադիր անցորդն անկասկած կնկատի Լիճք գյուղի ճանապարհամերձ տան տանիքից իրեն ուղեկցող երեք հայացքները՝ Լենինի ու Ստալինի և «քաղաքական ապաստան» ստացած Գագիկ Ծառուկյանի:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Լենինի ու Ստալինի ներկայությունը համագյուղացու տան տանիքին Գեղարքունիքի Լիճք գյուղի բնակիչների համար արդեն սովորական երևույթ է: Իսկ Գավառ-Մարտունի մայրուղով ընթացող ավտոմեքենաների ուղևորները, խորհրդային պրոլետարիատի և ժողովրդի առաջնորդներին նկատելով, երբեմն կանգ են առնում, դուրս գալիս ավտոմեքենայից՝ մեր ժամանակներին ոչ համահունչ այդ տեսարանը լուսանկարելու համար:

Ким Филби - Sputnik Արմենիա
Արարատ լեռան հարթաքանդակը. Ստալինի ճակատագրական նվերը ՊԱԿ-ի գործակալին

Լիճքի բնակիչ, 80-ամյա Արսեն Գրիգորյանի տանիքում Լենինն ու Ստալինը կամ ավելի ճիշտ՝ նրանց կիսանդրիները, տասնյակ տարիներ են անցկացրել: Տան տերն արդեն չի էլ հիշում, թե որ թվականին է խորհրդային առաջնորդների կիսանդրիներն իր տան տանիքում տեղադրել: Բայց դրանք վաղուց արդեն դարձել են տան խորհրդանիշն ու տարբերանշանը, և հանել չի պատրաստվում:

«Բոլորն էլ գալիս նայում են, անցյալ օրը մի աղջիկ եկավ, փողոցից նկարեց, գնաց»,- պատմում է Արսեն Գրիգորյանն ու չի թաքցնում՝ ուրախ է, որ հետաքրքրվողներ կան:

Իր համար Լենինի ու Ստալինի կիսանդրիներն անցած կյանքի գաղափարական խորհրդանիշներ են: Արսեն Գրիգորյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, պատերազմում կորցրել եղբորը ու վստահ է՝ այդ ամենն ի զուր չի եղել:

«Ես ծնվել եմ կոմունիստ, կմեռնեմ կոմունիստ»,- հայտարարում է մեր զրուցակիցն ու կնոջը պատվիրում բերել տարիներով պահված կուսակցական անդամատոմսը:

1980-90-ական թվականներին, երբ Հայաստանում մերժվեցին նախկին՝ խորհրդային արժեքները, Արսեն Գրիգորյանից շատերն էին պահանջում դեն նետել առաջնորդների կիսանդրիները, բայց կոմունիստ լիճքեցին հավատարիմ մնաց իր դավանած արժեքներին:

Իսկ այս տարի ապրիլից Լենինն ու Ստալինը նոր հարևան ունեն. նրանց կողքին է հայտնվել մեկ այլ ղեկավարի՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը:

Տանիքին հայտնված նոր առաջնորդի մասին մեր հարցը Արսեն Գրիգորյանին զվարճացնում է: «Ընտրություններից հետո լիճքեցիք պատռում, թափում էին նկարները, ես էլ բերեցի տուն: Մարդ է, էլի»,- անկեղծանում է մեր զրուցակիցը:

© Nelli DanielyanԼենինը, Ստալինն ու Ծառուկյանը՝ գյուղացու տանիքում
Լենինը, Ստալինն ու Ծառուկյանը՝ գյուղացու տանիքում - Sputnik Արմենիա
1/2
Լենինը, Ստալինն ու Ծառուկյանը՝ գյուղացու տանիքում
© Nelli DanielyanՍտալինի կիսանդրին՝ գյուղացու բակում
Ստալինի կիսանդրին՝ գյուղացու բակում - Sputnik Արմենիա
2/2
Ստալինի կիսանդրին՝ գյուղացու բակում
1/2
Լենինը, Ստալինն ու Ծառուկյանը՝ գյուղացու տանիքում
2/2
Ստալինի կիսանդրին՝ գյուղացու բակում

Կինն էլ, որ մինչ այդ լուռ լսում էր ամուսնուն, իր կողմից ավելացնում է. «Գյուղացի մարդ է, մեզ պես կարտոֆիլ է ցանում»:

Հիմա արդեն Մարտունի տանող մայրուղու Լիճք գյուղի հատվածով անցնողներին Գրիգորյանների տան տանիքից միանգամից 3 առաջնորդ է ողջունում, երկուսը՝ անցած, մեկը՝ ներկա ժամանակների: Իսկ թե ով ինչպես է մեկնաբանում նրանց ներկայությունը, տան տիրոջը չի հետաքրքրում, ինքն ունի կյանքի փորձով ձևավորված իր արժեհամակարգը, որտեղ նաև պատահական քաղաքական հյուրերի համար է տեղ գտնվում:

 

Լրահոս
0