00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական երկաթուղի. երեք եզակի երևույթ՝ մեկ վայրում

© Sputnik / Asatur YesayantsЗАО "Южно-кавказская железная дорога" сдала в эксплуатацию электропоезд
ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սովետական Միությունում երկաթուղու աշխատողի օրը օգոստոսի առաջին կիրակի էր։ Հայտնի չէ՝ ինչի հետ էր կապված այդ ավանդույթը։

Փաստը մնում է փաստ. նաև անկախ Հայաստանում երկաթուղու աշխատողները շարունակում են իրենց մասնագիտական տոնը նշել այդ նույն օրը։

Ավելին։ Այս տարին հատկանշական է նրանով, որ Հայաստանի երկաթուղին նշում է միանգամից մի քանի հոբելյան։ Ավելի ճիշտ՝ երեք։ Նրանցից ամեն մեկը հետաքրքիր է յուրովի, և ամեն մեկն արժանի է ուշադրության:

Մի քիչ լոգիստիկա և մեծ հույս

Գաղտնիք չէ, որ ժամակին և՛ Ռուսական Կայսրության, և՛ Սովետական Միության ղեկավարությունը շատ մեծ ուշադրություն էին դարձնում Հայաստանին։ Ըստ երևույթին, նրանք մտածում էին, որ հենց Հայաստանի տարածքով պետք է անցնի Ասիայի հետ Կովկասը և Եվրոպան կապող երկաթուղին։ Այստեղ նեգրավված էին աշխարհաքաղաքական, տնտեսական և անգամ ռազմական շահեր, որոնք դժվար է գերագնահատել։

Музей Железной Дороги в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանի երկաթգծի պատմությունը

Պարզ է՝ թե՛ Կայսրական Ռուսաստանի ժամանակներում և թե՛ավելի ուշ՝ Խորհրդային Միության տարիներին մրցակիցները ժխտում էին տարածաշրջանում նման զարգացման հեռանկարը: Հիմա ևս Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում, ընդհանրապես, այս ծրագրի թշնամինների թիվը չի կրճատվել։

Սակայն, չնայած այս ծրագրի դեմ հանդես եկող մի ամբողջ բանակի, Ռուսաստանի համար ոչ մի կերպ չի նվազել Սևծովյան տարածաշրջանը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղու նշանակությունը։ Հակառակը։ Ժամանակակից աշխարհում ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ, ինչպես ասում են, տրանսպորտային լոգիստիկան դարձել է մեր «ամեն ինչը»։

Եվ Հայաստանի ժամանակակից տնտեսության դրական փոփոխությունները կգան այն ժամանակ, երբ քաղաքական կրքերը կմարեն, և հայկական երկաթուղին վերջապես կաշխատի իր ամբողջ թափով։

Թե որքան կարևոր է Ռուսաստանի համար միշտ եղել այս երկաթուղու կառուցումը, կարելի է դատել երկաթուղու կառուցման և զարգացման պատմությունից։ Այդ հարցում մեզ կօգնի հայկական երկաթուղու թանգարանի վարիչ Նիկողայոս Տեր-Կարապետյանը։

Ջաջուռի թունելը և աշխարհում առաջին էլեկտրական դռելը

Հայկական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարևոր հոբելյաններից մեկը՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի թունելը շահագործման հանձնելն է։ 1703 մետր երկարությամբ թունելը կառուցվել է այն ժամանակների համար ռեկորդային 5 տարում։

Հայաստանի երկաթուղայինները պատրաստվում են մասնագիտական տոնին - Sputnik Արմենիա
Հայաստանի երկաթուղու աշխատակիցները պատրաստվում են մասնագիտական տոնին

«Դա այն ժամանակների համար եզակի շինություն էր։ Նմանատիպ շինություններ չկային Ռուսական կայսրության ուրիշ ոչ մի տարածքում։ Տպավորիչ էր նաև հայկական երկաթուղու կառուցման համար կայսր Նիկոլայ Երկրորդի կողմից հատկացված գումարը՝ 320 մլն ռուբլի, որը մեծ գումար էր այն ժամանակների համար», — ասում է մեր զրուցակիցը։

Կայսրը կարևորում էր այս շինարարության դերը։ Ի դեպ, Ջաջուռի թունելը կառուցելիս, համաշխարհային պատմության առաջին անգամ մեջ թունել կառուցելու գործում կիրառվեց էլեկտրական լուսավորությունը։ Նաև աշխարհում առաջին անգամ էլեկտրական դռելներ են օգտագոծվել։ Այս ամենի լայնածավալ տեխնիկական նկարագրությունը պահվում է երևանյան թանգարանում։

Գնացքի ժամանումը Էրիվան

Այս օրերին հայկական երկաթուղու մյուս հոբելյանը Ալեքսանդրոպոլից Էրիվան (Երևան) ժամանած առաջին գնացքի 115 ամյակն է։ Լայնածավալ շինարարությունը ավարտելուց հետո, երկաթուղային ցանցին միացան Կարսը-Թիֆլիսը (Թբիլիսի)-Ալեքսանդրոպոլը (Գյումրի)-Էրիվանը (Երևան)։

Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կմասնակցի՞ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը

Տեր-Կարապետյանը պատմում է, որ շինարարական աշխատանքներին մասնակցում էր մոտ 6000 մասնագետ ինչպես Հայաստանից, այնպես ել Ռուսաստանից։

«Ավելին, ըստ պահպանված փաստաթղթերի, կայսեր կարգադրությամբ շրջակա գյուղերի ապրողներին առաջարկել են փող աշխատատել։ Օրինակ՝ փորված հողի սայլը թունելից դուրս բերման համար տալիս էին ոսկե ռուբլի։ Մեկ օրում երեք նման սայլ դուրս բերելու դեպքում կարելի էր ամսական լավ աշխատավարձ վաստակել։ Շրջակա գյուղերի բնակիչները գոհ էին նման հնարավորությունից», — պատմում է Տեր-Կարապետյանը։

Ստացվում է, որ առաջին գնացքը Էրիվանը ժամանել է կայսեր Թիֆլիս-Ալեքսանդրոպոլ երկաթուղու կառուցման որոշումից ընդամենը 7 տարի անց։ Դա ֆենոմենալ էր՝ ու ոչ միայն այն ժամանակների համար։

Նման լուրջ ներդրումներն ու ռեկորդային ժամանակահատվածում երկաթուղու կառուցումը վկայում էին, որ կայսերական իշխանությունն, իսկապես. հասկանում էր դրա կարևորությունը։

Նաև՝ էլեկտրականացում

Հայկական երկքաթուղու մյուս՝ երրորդ հոբելայնը կապված է արդեն սովետական դարաշրջանի հետ։ 1952թ.-ին սկսվել, իսկ 1962 թվականին ավարտվել են էլեկտրականացման աշխատանքները։

Այստեղ պետք է նշել, որ անգամ այսօր լիովին էլեկտրականացված երկաթուղինով կարող են պարծենալ աշխարհի ոչ բոլոր երկրները: Հայաստանը կարող է։

«Երկար ժամանակ աշխարհում լիովին էլեկտրականացված երկաթուղին եղել է ճանապարհը Լենինգրադից մինչև Սևանի թերակղզի», — պատմում է մեր զրուցակիցը։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձևավորված երկրներում երկաթուղու աշխատակիցների տոնը տարբեր օրերին են նշում։ Հասկանալի է, որ այստեղ ավելի շատ քաղաքականություն կա։ Բայց կայսերական ժամանակաշրջանում երկաթուղու կառուցումը պատմությունից չես ջնջի։ Սխալ է նաև չնշել այն ժամանակների եզակի ձեռքբերումների հոբելյանները։

Այնպես որ, շնորհավորում ենք Հայաստանի երկաթուղայինների բոլոր աշխատողներին, ինչպես նաևբոլոր այն երկրների գործընկերներին, որտեղ երկաթուղին կառուցվել է կայսրական իշխանության ժամանակ։

 

Լրահոս
0