00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորս ծնունդով Արևմտյան Հայաստանից ենք կամ հայտնի արգենտինահայերի մշտական պայքարը

© Sputnik / Мария Плотникова / Անցնել մեդիապահոցГорода Мира. Буэнос-Айрес
Города Мира. Буэнос-Айрес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգենտինայի հայ համայնքը ձևավորվել է հիմնականում համիդյան ջարդերից հետո: Մինչև 1920 թվականն այնտեղ գոյացավ կայուն հայկական գաղթօջախ: Հայերը լուրջ ներդրում ունեցան Արգենտինայի զարգացման գործում: Նրանցից առավել հայտնի են երաժիշտ Ալիս Թերզյանը, բժիշկ Դանիել Ստամբուլյանը, նկարիչ Էդվարդո-Տիգրան Մուրեկյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ներկայում Արգենտինայում ապրում է մոտ հարյուր հազար հայ: Նրանք ամերիկյան հարավային մայրցամաքում են հայտնվել առավելապես հայոց ցեղասպանությունից հետո: Արգենտինայում հայերն ակտիվ են հասարակական ու քաղաքական օղակներում: Նրանք լուրջ հեղինակություն ու վստահություն են վայելում օտարի աչքում: Չեն մոռանում նաև հայկական հարցն արգենտինյան օրակարգում պահել:

Օրինակ՝ հայտնի բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում հայտնել էր՝ փոքրուց ծնողներից լսել է հայերի ջարդերի ու փախուստի մասին, դրա համար էլ իր կյանքի նպատակն է համարում ցեղասպանության միջազգային ճանաչումը:

© Асатур ЕсаянцԴանիել Ստամբուլյան
Даниел Стамбулян - Sputnik Արմենիա
Դանիել Ստամբուլյան

Հենց Ստամբուլյանի անմիջական մասնակցությամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան:

«Դուք գիտեք, որ Հռոմի պապն Արգենտինայից է, և արգենտինահայերը շատ լավ հարաբերություններ ունեն Ֆրանցիսկոս պապի հետ, իրենց լոբբին, դերը շատ մեծ է եղել, որ նա արտասաներ «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրույթը: Ասեմ, որ 45 հոգանոց խումբ է կազմվել, որոնց մեջ կան նաև հրեաներ ու մահմեդականներ: Նրանք ցեղասպանության հարցն են բարձրացրել ու խրախուսել Պապին, որ աջակցի ճանաչմանը»,-դեռևս Հռոմի պապի ժամանումից օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր արգենտինահայ  բժիշկը:

Արգենտինայում սիրված ու գնահատված է նաև կոմպոզիտոր, ջութակահար Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալիսիա Թերզյանը: Նրա պապերը ևս գաղթել են Արևմտյան Հայաստանից:

© Alisa TerzyanԱլիս Թերզյան
Алисиа Терзян - Sputnik Արմենիա
Ալիս Թերզյան

«Հայրիկս, մայրիկս, մեծ մայրիկս հայոց ցեղասպանությունից հետո ստիպված եղան Արգենտինա գալ: Մեծ մայրիկս պատմում էր, թե ինչպես են փախել ջարդերից: Մեծ պապս խոշոր գումար է տվել մի քրդի, որ օգնի փրկել գոնե մեկ Թերզյանի: Իսկ մեծ մայրիկս տվել է իր բոլոր ոսկիները: Բայց մեծ պապիս սպանել են հենց հորս աչքերի առաջ: Իսկ մայրս ու հայրս ծանոթացել են Արգենտինայում»,-պատմեց Ալիս Թերզյանը:

Հայոց ցեղասպանությունը տեսածների սերունդները պատմում են իրենց ընտանիքի պատմությունները - Sputnik Արմենիա
Մի Հայաստան՝ մի ժողովուրդ. պատմում են ցեղասպանություն տեսածների ժառանգները

Թերզյանը ևս ակտիվորեն պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման համար: Մոտ երկու տարի առաջ նրա անունը հերթական անգամ հիշատակվեց մամուլում ոչ միայն որպես երաժիշտ, այլև հայրենասեր: Նա կոչ էր անում արգենտինահայերին մերկացնել թուրք հասարակության իրական պատկերը և այլ տեսանկյունից անդրադառնալ թուրքական հայտնի «Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալին, որը մեծ մասսայականություն էր վայելում այդ երկրում ու պատմական ապատեղեկատվություն տարածում:

«Կարծում եմ` բազմաթիվ միջոցներ կան պայքարելու, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, առաջին հերթին` հենց Հարյուրամյա տարելիցին ընդառաջ, երբ բոլորս սպասում ենք Ցեղասպանության ճանաչմանը  ոչ թե Թուրքիայի, այլ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից, որոնք դեռ չեն ճանաչել այն»,-գրել էր նա տարածած հաղորդագրության մեջ:

Ալիսիա Թերզյանը պատմեց՝ առաջին անգամ Հայաստան է եկել 70-ականներին: Հիմա էլ կցանկանա ժամանել Հայաստան, բայց ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես արվեստագետ:

«Կարծում եմ, որ Հայաստանը շատ փոխված է: Կցանկանայի ճանաչել ինտելեկտուալ, մշակութային Հայաստանը, ծանոթանալ երիտասարդ երաժիշտների հետ»,-պատմեց երաժիշտը:

Չնայած վերջին շրջանում նրան Հայաստան չեն հրավիրել համերգների մասնակցելու համար, բայց դեռ հույս ունի, որ դա էլ կիրականանա: Այս առաջարկով նա նաև կոչ է անում Հայաստանում Արգենտինայի դեսպանին իրագործել նման ծրագրեր:

Արգենտինահայ հայտնի նկարիչ է Էդվարդո-Տիգրան Մուրեկյանը: Առաջին անգամ նա Հայաստան էր ժամանակ 1990-ականներին: Հետո առիթ ունեցավ լրատվամիջոցներին խոստովանել` հիվանդ է Երևանով: Նա իր գործունեությունը տարածեց նաև Իսպանիայում` այնտեղ ստեղծելով հայ նկարիչների պատկերասրահ:

Արգենտինայում ապրող հայ համայնքը համարվում է երկրի ամենակազմակերպված և բարեկեցիկ ազգային փոքրամասնություններից մեկը: Արգենտինայում մեծ համբավ ունեն նաև Արդարադատության նախկին նախարար, Բուենոս Այրեսի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, նկարիչ Խորխե Դեմիրջյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և այլք:

Լրահոս
0