00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ նշանակության «Վոլգա»

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցАвтомобиль ГАЗ 24 "Волга"
Автомобиль ГАЗ 24 Волга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել երկրում ծառայողական մեքենաների թիվը։ Որոշ տվյալների համաձայն` խոսքը ոչ ավել ոչ պակաս պետական գերատեսչությունների 800 մեքենայի մասին է։ Դա թույլ կտա զգալիորեն կրճատել ծախսերը։

Մեր պատմությունն անձնական ավտոմեքենաների ու նաև այն մարդկանց մասին է, որոնք ղեկին էին նստած ԽՍՀՄ–ն ժամանակներում։

Կուսակցական ղեկավարների մեքենաները մյուսներից առանձնանում էին առաջին հերթին համարանիշներով։ Մյուս տարբերություններից կարելի է նշել խնամվածությունը, մեծ մասամբ սև գույնը, լրացուցիչ ձայնալուսային սարքավորումների բազմազանությունը և այն հետաքրքրիր առանձնահատկությունը, որ առաջին նստարանին նստող պետերը միայն առաջ էին նայում և աչքերը փախցնում էին, երբ կարմիր լույսը կանգնեցնում էր մեքենայի ընթացքը։ Այսպիսով` անձնական մեքենաների սեփականատերերը հիշեցնում էին կայսր Միկադո Խիրոխիտոյին, ում գալու ժամանակ պատվավոր պահակները նրան մեջքով էին կանգնում, որ Աստված չանի, անմիջապես չնայեն երկնային ծագում ունեցող դեմքին։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հայկական ճանապարհներն ու ՊԱԿ–ը` որպես համազգային գաղափար

Այս ամենը, ներառյալ ԳԱԻ աշխատակիցների վերաբերմունքը լիմուզիններին և հատուկ համարներին, առանձնացնում էր դրանք որպես առանձին տրանսպորտային շարք, բայց ի՞նչ արժեին մետաղի այս տոննաներն առանց վարորդների։ Այստեղ ընդհանուրից անցում կատարենք անձերի և նշենք վարորդական կորպուսի ամենայն հայոց պատրիարք Ատոմ Հարությունյանին։

Այն տարիների Երևանով շրջում էին մեկ-երկու տասնյակ հարգանք առաջացնող մեքենաներ։ Հասկանալի է, որ դրանցից լավագույնը հանրապետության առաջին մարդուն էր տեղափոխում։ Բայց այն ժամանակ, մեզ` պատանիներիս համար, նա քսանմեկերորդ էր, իսկ առաջինը հենց նա էր, որ նստած էր խորհրդային ավտոմեքենայի ղեկին։

Ուստա Ատոմին ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել թույլ էր տալիս այժմյան չափանիշներով ծիծաղելի «ԶԻՍ– 110», իսկ հետո դրան փոխարինած «Պոբեդայի» ներկայացուցիչների արագությունը։ Եվ այն ժամանակ, նայելով մեքենայի մեջ, առաջանում էր սեփական կարևորության զգացողություն. ով տեսել է ուստա Ատոմին, միանշանակ կհաստատի դա։ Ճիշտ է` տվյալ դեպքում ինքնավստահության բարձրացման հիմք էր հանդիսանում նաև մի ուրիշ փաստ` առաջին քարտուղարի վարորդը նաև նարդիի ճանաչված չեմպիոն էր և նույնիսկ այդ խաղի ուսումնական ձեռնարկի հեղինակ։

Վարորդական հիերարխիայի հաջորդ աստիճանը զբաղեցնում էին կառավարության նախագահի, Գերագույն խորհրդի, ԿԿ–ի երկրորդ և հաջորդ քարտուղարների վարորդները։ Աշխատակազմի անդամները վարորդներից շատերին դեմքով ճանաչում էին, շփվում էին նրանց հետ զսպված մտերմությամբ, բայց «Դուք»–ով խոսել ու, մանավանդ, անուն–հայրանունով դիմել, ոչ ոքի մտքով չէր անցնում։ Բայց Մոսկվայից ժամանեց ԿԿ երկրորդ քարտուղար նշանակված Պավել Պետրովիչ Անիսիմովը և իր վարորդին սկսեց դիմել Երջանիկ Ռուբենովիչ` դարձնելով նրան ծաղրի առարկա։

Город Ереван, здание театра оперы и балета и проспект Маштоца - Sputnik Արմենիա
Վարդագույն քարերը՝ կանաչ խոտի վրա

Ժամանակ առ ժամանակ Երևան լիմուզիններ էին բերում, այսպես կոչված, ներկայացուցչական դասի` հանրապետության առաջին դեմքերի և բարձրաստիճան հյուրերի սպասարկման համար։ Դրանք «Չայկաներ» էին, որոնք ավելի ուշ «ԶԻԼ» դարձան, որոնք էլ իրենց հերթին «ԶԻՄ»–ից էին աճել։ Մոդեռնիզացված ու նույնականացված այս մեքենաները նման էին մեկը մյուսին, դրանք ֆրակով տանկ էին հիշեցնում։ «Բեռնատարի համար չափազանց հարմարավետ է», – մի անգամ ասել է Ֆորդը «ԶԻՄ»–ի վերաբերյալ։

Հյուրերի համար նախատեսված մեքենաների ղեկը վստահում էին միայն ամենափորձառու և փորձված (ներառյալ` վերաբերմունքը ոգելից խմիչքներին) վարորդներին։ Խմողներին չէին պահում, բայց պատահում էին այնպիսիները, որոնք ղեկավարվում էին սկզբունքով` «խմել կարելի է, բռնվել` ոչ»։

Հյուրերի համար նախատեսված մեքենաների վարորդ լինելը շատ դրական կողմեր ուներ, բայց դրանք մի լուրջ բացասական կողմ ունեին` մշտական «տիրոջ» բացակայությամբ» Իսկ մշտական տերը, եթե խղճով լիներ` կարող էր օգնել կենցաղային հարցերում։ Իսկ այսպես ամեն շաբաթ նոր ղեկավար–ուղևոր…

Հարցնել, մանավանդ, խնդրել, էլ չեմ ասում`բարձրաստիճան մոսկովյան հյուրերի հետ վիճաբանության մեջ մտնելը նույնն էր, ինչ սեփական ցանկությամբ գործից ազատման դիմում գրել։ Պրոֆեսիոնալ անպետքության պատճառով։ Եթե հարցնում են` պատասխանիր, եթե ոչ` սուս մնա ու ղեկը պտտի։

Մեքենաները մատուցվում էին ըստ հյուրերի կարգավիճակի և քանակության։ Խմբերի դեպքում «ՌԱՖ» միկրոավտոբուս էր տրամադրվում, բայց ավելի հաճախ «Վոլգա» էին առաջարկում կամ բազմատեղանի «Չայկաներ»` ԳԱԻ–ի ուղեկցությամբ։

Մեքենաները պահելու ծախսերի կրճատման մասին մտածում էին նաև խորհրդային ժամանակներում, և նույնիսկ իբր թե կրճատում էին։ Բայց տարօրինակ կերպով` թղթի վրա դրանք պակասում էին, իսկ իրականում մնում էր այնքան, ինչքան կար։ Ինչպե՞ս հիմա կլուծվի այդ հարցը` ցույց կտա ժամանակը։

Русская версия

 

Լրահոս
0