00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան և ճամպրուկ. զբոսաշրջիկի խորհուրդը

© Sputnik / Aram Nersesyan Аэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային սեզոնը մեկնարկել է, այսինքն՝ մեկնարկել է նաև հանգստի և ուղևորությունների շրջանը: Ամեն անգամ հանգստյան շրջագայությունները հարստացնում են հուշերն ու հիշողությունները: Sputnik Արմենիա լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ներկայացնում է մի պատմություն, որը կարող է պատահել յուրաքանչյուր ճանապարհորդի հետ:

Մոսկվայից մեզ հյուր էր եկել Սերգեյը: Ազգանունը չեմ նշի, կարիք չկա: Սպիտակ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված կարմիր ճամպրուկը ձեռքին դուրս գալիս օդանավակայանի սպասասրահ: Նման «ֆիրմային» ձևով ճամպրուկները փաթաթում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Սերգեյն առաջին անգամ է Հայաստանում, մենք արագ իրերը թողնում ենք հյուրանոցում և միանգամից նրան տանում Գառնին ու Գեղարդը տեսնելու: Հյուրընկալությունից, հրաշագեղ բնությունից և ճարտարապետությունից ապշած հյուրը հիանալի տրամադրությամբ վերադառնում է Երևան: Նրան խոստացել էինք նաև զբոսնել երեկոյան Երևանի ամենապատվավոր վայրերով: Նա խնդրում է միայն մի քանի րոպեով հյուրանոց մտնել:

Члены армянской общины в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգից Հայաստան են վերադառնում միայն արձակուրդ անցկացնելու համար

15 րոպե անց մեր հյուրը վերադառնում է ավտոմեքենայի մոտ և ասում. «Ուզու՞մ եք անեկդոտ պատմեմ: Առաջին անգամ Երևան եմ ժամանում, բացում եմ ճամպրուկս, իսկ այնտեղ`կնոջ վերարկու, կոնֆետներ և առօրյա այլ սովորական իրեր: Դատելով վերարկուի տեսքից՝ տիրուհին տարիքով կին է: Հավանաբար, կոնֆետներն էլ նախատեսված էին թոռան համար: Ափսոս…»:

Սերգեյը պատմեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեբեռը ստանալու ժամանակ, ժամանման սրահում, նա կասկած անգամ չուներ, որ այդ ճամպրուկն ուրիշինը կարող է լինել: Անձամբ է գնել այն և անձամբ հանձնել փաթեթավորման առավոտյան թռիչքից առաջ:

Երևանը փոքր քաղաք է, այդ պատճառով օդանավակայանում անմիջապես ծանոթ գտնվեց: Մեզ տրամադրեցին կորցրած իրերի ծառայության հեռախոսահամարը, և մենք Սերգեյին ուղեկցեցինք «Զվարթնոց»: Այնտեղ նրան բավականին սիրալիր կերպով անցաթուղթ ձևակերպեցին՝ ռեժիմային գոտի անցնելու համար, ուր նա «ուղևորվեց» կանացի վերարկուով և կոնֆետներով լի ճամպրուկը ձեռքին: 40 րոպե անց նա վերադարձավ առանց ճամպրուկի: Կնոջ ճամպրուկը նա հանձնել էր, սակայն իր ճամպրուկը չէր գտել: Նրան ասել էին, որ, հավանաբար, մեկ, մեկուսկես ժամից ճամպրուկը կարող է գտնվել:

Կեսգիշեր էր: Մենք հետ եկանք հյուրանոց: Արդեն բաժանվել էինք, երբ զանգահարեցին օդանավակայանից՝ Սերգեյին լավ լուր հայտնելու համար. ճամպրուկը գտել են: Սակայն նա չշտապեց հետ գնալ: Բոլոր արժեքավոր իրերը ձեռքի ուղեբեռում էին, ճամպրուկով նա տեղափոխում էր ներքնազգեստի մի քանի կտոր, ոչ այդքան թանկարժեք շապիկներ, անդրավարտիք և այլն:

Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը ռուսաստանցիների համար հանգստի ոչ թանկ երկրների ցանկում է

Հաջորդ առավոտ, «Զվարթնոց» գնալիս, Սերգեյին կնքեցինք «օդաչու» մականունով: Ինչու՞: Տրամաբանական է: Նա արդեն մի քանի օր է, ինչ օդանավակայանից դուրս չի գալիս, գնում է այնտեղ, կարծես աշխատանքի: Սերգեյի համար կրկին անցաթուղթ ձևակերպեցին, և նա անցավ ռեժիմային գոտի: Անցավ շուրջ 20 րոպե: Մեր «օդաչուն» դուրս եկավ մյուս դռներից, հարազատ ճամպրուկը ձեռքին և երջանիկ ժպիտով: Սակայն պարզվեց, որ դեմքի երջանիկ արտահայտությունն այնքան էլ կապ չուներ կորցրած իրերը գտնելու հետ:

«Պատմությունն այդքան էլ պարզ ավարտ չունեցավ, այն զարմանալի շարունակություն ունի»,-, ասաց նա:

Ճամպրուկը գտնելուց հետո Սերգեյին ռեժիմային գոտի չուղարկեցին, և նա դուրս եկավ ժամանման ընդհանուր սրահ: Այսինքն՝ այնտեղից, որտեղից դուրս են գալիս ժամանած չվերթերի ուղևորները: Այդ պահին չվացուցակում «դատարկ» տեղ առաջացավ: Մոտակա օդանավը պետք է ժամաներ միայն մի քանի ժամից: Սրահում գրեթե մարդ չկար, բացի մի քանի հերթապահ տաքսու վարորդներից: Երբ սենսորային դռները բացվեցին Սերգեյի առջև և նա դուրս եկավ, նկատեց տաքսիստներից մեկի զարմացած հայացքը: Նա նայում էր մե՛կ Սերգեյին, մե՛կ նրա ճամպրուկին: Սերգեյը պատկերացրեց, թե ինչպես պետք է հրաժարվի համառ տաքսու վարորդների տեղ հասցնելու առաջարկից և, գրեթե, նույն պահին լսեց ռուսական խոսք՝ վառ արտահայտված հայկական ակցենտով:

— Բրատ, էտո տի՞, կոտորի չեմոդան…

Նման ոչ սովորական հարցադրումը ստիպեց մեր հյուրին շրջվել: Անհասկանալի երկխոսության մեջ տաքսիստին հաջողվեց բացատրել, որ նախօրեին իր աչքի առաջ այդ սրահում Մոսկվայից ժամանած երկու կին գրեթե կռվել են նույն այդ ճամպրուկի համար: Նա ստիպված էր բաժանել կանանց: Սպիտակ փաթեթավորմամբ կարմիր ճամպրուկի համար պայքարը ավարտվեց ճամպրուկը բացելով: Ճամպրուկում գտան կանանցից մեկի իրերը: Մյուս կինը, սրտնեղած իր իրերը կորցնելու փաստից, տաքսու վարորդի ուղեկցությամբ մոտեցավ ավտոմեքենային և ճանապարհվեց տուն: Տաքսիստը նույնիսկ գրանցել էր կնոջ բջջայինը՝ նրան անհապաղ տեղյակ պահելու համար, եթե հանկարծ ինչ-որ բան իմանա չարաբաստիկ ճամպրուկի մասին, քանի որ ամբողջ օրն օդանավակայանում է լինում:

— Քանի որ դու վերադարձրել ես նրա իրերը, ես անհապաղ կզանգահարեմ կնոջն ու կուրախացնեմ նրան, — ասաց տաքսու վարորդն ու ձեռքի տարավ հեռախոսին:

Կարճ ասած, պարզվեց՝ զույգ ճամպրուկները «եռյակ» էին: Բացի այն, որ դրանք նույն գույնի էին և նույն մոդելի, նույնիսկ փաթեթավորվել էին զարմանալի նմանությամբ: Այդ պատճառով Սերգեյն այսուհետ ժամանակավորապես հրաժարվում է իր ինքնավստահությունից և ուշադիր զննում ուղեբեռի համարների համապատասխանելիությունը: Ինչը խորհուրդ է տալիս նաև ճամպրուկով ճանապարհորդող բոլոր զբոսաշրջիկներին:

 

Լրահոս
0