00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Մանուկյան՝ առաջին հայկական օծանելիքի հեղինակը

© Из личного архива А.МанукянаАрман Манукян
Арман Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է հայկական օծանելիքների առաջին հավաքածուի հեղինակի՝ Արման Մանուկյանի մասին։

Բանաստեղծ, նկարիչ, դիզայներ, պարֆյումեր․․․ Բոլոր այս մասնագիտություններն առեղծվածային կերպով պատկանում են մեկ մարդու, որը Հայաստանում զարգացնում է երկրի համար ոչ բնորոշ օծանելիքների ոլորտը։ Արդեն մոտ տաս տարի Արմանը մասնագիտորեն զբաղվում է «հոտավետ արտադրանքով»՝ ատեղծելով նիշային բուրմունքներ՝ բնական ու հազվադեպ բաղադրիչներով։ Իր հավաքածուների ստեղծման համար նա օգտագործում է նաև հայկական լեռնաշխարհի ծաղիկների ու բույսերի բույրերը։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Արման Մանուկյանը պատմեց իր գուրծունեության և այն մասին, թե ինչպիսի զգացողություն է տվյալ ոլորտի առաջագնաց լինելը։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

© Из личного архива А.МанукянаԱրման Մանուկյան
Арман Манукян - Sputnik Արմենիա
Արման Մանուկյան

- Արման, Դուք Ձեր կարիերան սկսել եք որպես դիզայներ։ Ինչպե՞ս եկաք օծանելիքի բնագավար։

— Դեռ փոքրուց ինձ գրավում էր բույրերի առանձնահատուկ աշխարհը։ Ամենաշատը հիշում եմ աշնան, խորշնած տերևների, անձրևից թաց փայտի, նոր եփած սուրճի, թարմ լավաշի ու հացի բույրը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են բուրում այս կամ այն իրերը, մարդիկ, հին վայրերը, գրքերը, ծառերը, քարերը։ Բայց ինձ համար ամենամեծ ցնցումը մորս ֆրանսիական օծանելիքն էր։ Այդ պահից հետաքրքրությունս դեպի պարֆյում սկսեց աճել՝ ինձ համար դառնալով շատ կարևոր մի բան։ Այդպես ես սկսեցի հավաքել սրվակներ, օծանելիքներ և այն ամենն, ինչ կապված է դրա հետ։ Ավելի ուշ տարվեցի եթերային յուղերով և խորացա օծանելիքի պատրաստման վարպետության մեջ։

Производство изделий из янтаря на Калининградском янтарном комбинате - Sputnik Արմենիա
Կալինինգրադցի ուսանող–քիմիկոսը սաթի բույրով նոր օծանելիք է ստեղծել

- Հայտնի է, որ Հայաստանում երբևիցե օծանելիքի արտադրություն չի եղել։ Ինչպիսի՞ դժվարությունների էիք բախվում՝ լինելով առաջինն այս ոլորտում։

— Միշտ էլ դժվար է անել մի բան, ինչը մինչ քեզ ոչ ոք չի արել։ Բայց հենց դրանում է ողջ հետաքրքրությունը։ Այո, Հայաստանում երբեք օծանելիքի և եթերային յուղերի մեծ արտադրություն չի եղել։ Հենց դրանում էր դժվարությունը․ ստիպված էի ինքս եթերային յուղեր ստանալ։ Բայց Մոսկվայում ծանոթացա ֆրանսիացի խոշոր արտադրողի հետ, նրա հետ մինչ օրս էլ համագործակցում եմ։ Թեև որոշ բաղադրիչներ ինքս եմ իմ լաբորատորիայում ստանում, քանի որ նրանք եզակի են։

-Ձեր օծանելիքները ստեղծելիս՝ Դուք օգտվում եք Մատենադարանի որոշ ձեռագիրենրից։ Ի՞նչ հետաքրքիր բաներ եք այնտեղից ստացել։

— Իմ առաջին բուրմունքները ես հասարակությանը ներկայացրեցի 2014 թվականի աշնանը «Յոթ մեղք, յոթ բույր» նախագծի շրջանակում։ Այդ հավաքածուի վրա ես աշխատսւմ էի չորս տարի: Այդ ընթացքում բուրմունքների կոնցեպտը մի քանի անգամ փոխվեց, քանի դեռ Մատենադարանի ձեռագրերում չգտա եթերային յուղերի հետաքրքիր համադրություններ։ Սյն կարևոր բացահայտում էր, արդյունքում դարձավ իմ ներկայացրած հավաքածուի հիմնական գաղափարը։

- Ո՞րն է Ձեր ստեղծած հայակական օծանելիքների յուրահատկությունը։

Художник по костюмам Микаэл Шарафян - Sputnik Արմենիա
Շարաֆյան` հոլիվուդյան գիլդիայի միակ հայը

— Դրանց յուրահատկությունը անհատականության մեջ է։ Իմ բոլոր բուրմունքները բնագրական են։ Դրանք տարբերվում են այն օծանելիքներից, որոնք հասկանալի են ժողովրդին։ Իմ բուրմունքների բաղադրիչները հիմնականում բնական են, շատ հազվադեպ են պատահում, և, մեծամասամբ, դրանով է պայմանավորված նրանց արժեքը։ Այդպիսի պարֆյումն, ասես, ազատ նկարչի ստորագրություն լինի։

- Ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը տեղական արատդրյության օծանելիքին։

— Պետք է ասել, որ մեր հասարակությունը ընտրելու հարցում բավականին բծախնդիր է։ Հիմա նորաձև են քաղցր, թարմ, պարզունակ օծանելիքները, իսկ նիշային բուրմունքները հեռու են նորաձևությունից, և ինչպես նշեցի, անհատական են։ Ու թեև Հայաստանում արդեն հայտնվել են օծանելիքի սրահներ, որոնք սկսել են վաճառել նիշային բրդեների օծանելիքներ, մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ գնահատել այն ըստ արժանվույն։

Բացի այդ էլ, մեզ մոտ բացակայում է պարֆյումերային լրագրությունը, որը կոչված է պարֆյումերիայի արվեստը լայն զանգվածներին հասցնելու։ Իմ կարծիքով, դա մեծ բացթողում է, որը անհրաժեշտ է լրացնել։ Դրա համար ժամանակ է պետք։

- Ձեր կարծիքով, տվյալ բնագավառը Հայաստանում զարգանալու նախադրյալներ ունի՞։

— Հայաստանի համար նոր ոլորտ է, և պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ։ Բուրմունք ստեղծելու համար պետք է հարուստ փորձ ունենալ, պետք է հազարավոր բաղադրիչներ անգիր իմանալ։ Չի կարելի ուշադրության արժանի բուրմունք ստեղծել՝ հսկայական պաշար չունենալով։

Анджелина Джоли - Sputnik Արմենիա
Անջելինա Ջոլին դարձել է հայկական բույր արտադրող Guerlain–ի դեմքը

Այնպես է ստացվել, որ մեր հասարակությանը ես առաջինն եմ ներկայացրել հայկական օծանելիքը։ Կցանկանայի, որ մեր երկրում այդ բնագավառը զարգանար։ Ֆրանսիայում նույնպես ժամանակին փորքր օծանելիքի տներ էին ստեղծվում, որոնք քիչ քանակությամբ օծանելիք ու բուրումնաջուր էին արտադրում, իսկ հետզհետե այդ տները դարձան մեծ կոնցեռներ, որոնք այսօր ողջ աշխարհին օծանելիքի նորաձևություն են թելադրում։ Ամենակարևորը սկսելն է և, թեկուզ փոքր քայլերով, առաջ գնալը։ Հենց դա է ցանկացած բիզնեսի զարգացման գրավականը։

-Ո՞րն է Ձեզ համար կատարյալ բուրմունքը։

— Կատարյալն այն բուրմունքն է, որը դեռ չեն հորինել:Իսկ եթե լուրջ՝ կատարյալ բուրմունքի ստեղծման համար բազմաթիվ գործոններ են հարկավոր։ Այստեղ շատ կարևոր են որոշակի գիտելիքները։ Ինչպես գեղանկարչության մեջ գլուխգործոց ստեղծելու համար, այնպես էլ այստեղ անհրաժեշտ են ոչ միայն տեխնիկական գիտելիքներ, այլև նրբաճաշակություն, զարգացած աշխարհահայացք, փիլիսոփայություն, էսթետիկա, մարդու բնության և հոգեբանության հասակացություն։

- Հիմա ինչի՞ վրա եք աշխատում։

— Իմ աշխատանքը ոչ մի վայրկյան չի դադարում։ Սա ստեղծագործական գործընթած է, ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ։ Ինձ համար շատ կարևոր է ոգեշնչումը, հենց այն է գաղափարների ստեղծողը։ Հիմա միաժամանակ աշխատում եմ մի քանի նախագծերի վրա։ Վերջերս՝ Կատարողական արվեստի փառատոնին հասարակությանը նոր օծանելիք ներկայացրեցի։

Այս տարի նախատեսում եմ ևս չորս նոր բուրմունք ներկայացնել՝ սյուռեալիզմի թեմային նվիրված։ Իսկ անցած տարի թողարկվել է երեք բուրմունք՝ Հայաստանի համար։

- Ինչպե՞ս է ստացվում միաժամանակ լինել բանաստեղծ, նկարիչ ու պարֆյումեր։

— Ինձ համար առաջին հերթին կարևոր է ինքարտահայտման գործընթացը։ Դա հետաքրքրում ու գրավում է։ Ինձ համար հավասարապես հետաքրքիր է աշխատել կտավի, բառերի և բուրմունքի վրա։ Սա հենց այն դեպքն է, երբ բոլոր այս բաղադրիչները ոչ թե խանգարում, այլ ավելի շուտ, լրացնում են միմյանց:

Русская версия

 

Լրահոս
0