00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարաֆյան` հոլիվուդյան գիլդիայի միակ հայը

© Архив М.Ш.Художник по костюмам Микаэл Шарафян
Художник по костюмам Микаэл Шарафян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է հագուստի մոդելավորող Միքայել Շարաֆյանի մասին, որը 2011 թվականին Լոս Անջելեսում անցկացված Հոլիվուդյան կինոփառատոնի ժամանակ «Հագուստի լավագույն մոդելավորում» անվանակարգի հաղթող է ճանաչվել Disasteroid տեսահոլովակի համար:

Զգեստների մոդելավորող Միքայել Շարաֆյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընտրել մասնագիտությունը, խոսել է հարազատ քաղաքի նկատմամբ ունեցած սիրո մասին: Զրուցել է Լիլիթ Հարությունյանը:

- Հագուստի մոդելավորումը հազվագյուտ հանդիպող մասնագիտություններից է, հատկապես՝ հայերի համար: Ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք հենց դրանով զբաղվել:

— Բեմական զգեստները սիրել եմ վաղ մանկությունից: Դրան, առաջին հերթին, նպաստել էր այն, որ ծնվել եմ արվեստագետների ընտանիքում. մայրս` Ռուզաննա Մուրադյանը, 30 տարի աշխատել է Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես գլխավոր կոնցերտմեյստեր: Իսկ հայրս` Լևոն Շարաֆյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ է, Երևանի դրամատիկական թատրոնի դերասան: Ես մեծացել եմ թատրոնում, և նման մասնագիտությունն ընտրելը բնական էր կամ, նույնիսկ կարելի է ասել, անխուսափելի:

Ես շատ էի սիրում ներկայացումներ դիտել, փորձում էի նկարել այն զգեստների էսքիզները, որոնք տեսնում էի բեմում: Դպրոցն ավարտելուն պես ծնողներիս ասացի, որ ուզում եմ նորաձևության ինստիտուտ ընդունվել: Նրանք, իհարկե, դեմ էին, սակայն ես ընդունվեցի Լոս Անջելեսի Fashion Institute of Design and Merchandising (FIDM), որտեղ սովորեցի երեք տարի և ավարտեցի 2008 թվականին: Այժմ երբեմն ինքս եմ դասավանդում այնտեղ:

© Архив М.Ш.Միքայել Շարաֆյան
Художник по костюмам Микаэл Шарафян  - Sputnik Արմենիա
Միքայել Շարաֆյան

- Եթե չեմ սխալվում, Դուք Լոս Անջելեսի մոդելավորողների գիլդիայի անդամ եք…

— Այո, աշխատում եմ ԱՄՆ-ում և Costume Designers Guild-ի անդամ եմ: Ի դեպ, այնտեղ ես միակ հայ-դիզայներն եմ: Ինքս եմ ստեղծագործական թիմ հավաքում, ինչը չափազանց կարևոր է: Սովորաբար թիմիս անդամները հասկանում են ինձ կես խոսքից, ինչը հեշտացնում է աշխատանքային գործընթացը:

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա լեգենդար Այրին Շարաֆը, որի հետ ազգակցական կապեր ունեք:

— Հինգ անգամ «Օսկարի» արժանացած Այրին Շարաֆն, անկասկած, ինձ վրա մեծ ազդեցություն է գործել: Էլիզաբեթ Թեյլորի՝ Կլեոպատրայի դերի համար կարված նրա հայտնի զգեստները, «Վեսթսայդյան պատմություն», «Ծիծաղելի աղջիկը», «Թագավորն ու ես» և մի շարք այլ ֆիլմերի համար ստեղծած նրա զգեստները ոգեշնչում են ինձ: Ցավոք, ես ութ տարեկան էի, երբ նա մահացավ, և ես չկարողացա շփվել նրա հետ որպես գործընկեր: Նա հրաշալի մոդելավորող էր և մինչ օրս ոգեշնչում է ոչ միայն ինձ, այլև մի շարք այլ մոդելավորողների:

© Архив М.Ш.Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները - Sputnik Արմենիա
1/3
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
© Архив М.Ш.Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները - Sputnik Արմենիա
2/3
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
© Архив М.Ш. Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները - Sputnik Արմենիա
3/3
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
1/3
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
2/3
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները
3/3
Միքայել Շարաֆյանի ստեղծած զգեստները

- Ձեր ո՞ր աշխատանքն եք դեբյուտային համարում:

— Դեբյուտային եմ համարում «Կան-Կան» թատերական շոուի համար պատրաստած դիպլոմային աշխատանքս, որ ես ներկայացրի 2008 թվականին Սանտա Մոնիկայում, այն ժամանակ 22 տարեկան էի: Ես ձևավորեցի զգեստները, և մենք այնքան մեծ հաջողություն ունեցանք, որ դրանք հետագայում նույնիսկ ցուցադրեցին Վաշինգտոնում նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ:
Իսկ կինոյում առաջին աշխատանքս Absolute Killers ֆիլմն էր: Այդ ֆիլմի գլխավոր հերոսներն են Էդվարդ Ֆերլոնգը, ՄիտԼոուֆը, Էդ Հասները և Էլեյն Հենդրիքսը: Մանուկ հասակում հայտնի «Տերմինատոր» ֆիլմը դիտելիս՝ երբեք չէի կարող մտածել, որ ապագայում աշխատելու եմ Էդդի Ֆերլոնգի հետ:

- Որպես հագուստի մոդելավորող Դուք հոլիվուդյան տասնյակ ֆիլմերում եք աշխատել: Կարո՞ղ եք նշել նրանցից մի քանիսը և ասել, թե որն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

— Ընդհանուր առմամբ ֆիլմերի քանակը հասնում է 40-ի: Հայ հանդիսատեսին հայտնի են «Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում», «Վրիժառուի օրագրերը» ֆիլմերը:

Զգեստներ եմ նկարել նաև «Շչելկունչիկ» բալետի համար, որը սեզոնային ներկայացում էր:

Հագուստերը մեծ սիրով եմ ստեղծում, այդ պատճառով յուրաքանչյուր նախագծին աշխատում եմ յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց քիչ դիզայներներ կան, որ նման տարբեր ժանրերում են աշխատում, ինչպես ես՝ պատմականից մինչև ֆուտուրիստական, կոմեդիաներ, դրամաներ, սարսափ…

Модельер Вячеслав Зайцев - Sputnik Արմենիա
Վյաչեսլավ Զայցևը կմասնակցի «Երևանյան նորաձևության շաբաթ» միջոցառմանը

- Ո՞րն է Ձեր մշտական ոգեշնչման աղբյուրը:

— Հետաքրքիր հարց է: Ազատ ժամանակ սիրում եմ թանգարաններ այցելել, շատ եմ սիրում ճանապարհորդել: Հաճախ ներկայացումներ եմ դիտում, լինում եմ տարբեր համերգների, օպերային ներկայացումներ եմ դիտում: Այդ ամենը կյանքիս մի մասն է դարձել և իմ ոգեշնչման աղբյուրը: Բացի այդ, ինձ ոգեշնչում են նաև հետաքրքիր մարդկանց հետ զրույցները:

- Հաջողությունը Ձեզ համար ի՞նչ է՝ տաղա՞նդ, աշխատասիրությո՞ւն, թե՞ ճակատագիր:

— Հաջողությունն այդ երեքի միաձուլումն է: Այդ շարքում կարելի է ավելացնել նաև «նեթվորքը»` ինդուստրիայի մասնագետներին, չէ՞ որ շատ կարևոր է փորձի փոխանակումը: Իմ շատ գործընկերներ տանը նստած սպասում են հաջողությանը: Սակայն պետք է ակտիվ լինել, նույնիսկ եթե այդ պահին աշխատանք չունես:

- Դուք աշխատում և ստեղծագործում եք Միացյալ նահանգներում: Ինչո՞վ էր պայմանավորված երկրի ընտրությունը:

— Այնպես ստացվեց, որ 2001 թվականին հայրս «գրին քարտ» շահեց, և մենք տեղափոխվեցինք Լոս Անջելես: Մենք նույնիսկ մեր շանը` Ջեսիին, մեզ հետ տարանք: Նոր կյանք սկսեցինք նոր երկրում: Զուր չեն ասում, որ Ամերիկան հնարավորությունների երկիր է: Լոս Անջելեսում ես բարձրագույն կրթություն ստացա, իսկ ծնողներս շարունակեցին իրենց գործունեությունը:

© Архив М.Ш.Միքայել Շարաֆյան
Художник по костюмам Микаэл Шарафян  - Sputnik Արմենիա
Միքայել Շարաֆյան

- Հաճա՞խ եք լինում հայրենիքում:

— Գրեթե ամեն տարի ես լինում եմ հայրենիքում և վարպետության դասեր եմ անցկացնում տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ: Ինձ դուր է գալիս դիզայներների նոր սերնդին փոխանցել փորձս ու գիտելիքներս:

- Հայաստանի հետ կապված նախագծեր ունե՞ք:

— Ընթացիկ տարվա հունիսի 23-ին Երևանում տեղի կունենա «Ամեն» մյուզիքլի պրեմիերան, որի կոմպոզիտորն է Արաքսյա Մուշեղյանը, իսկ բեմադրող ռեժիսորն ու պարուսույցը` Ռուդոլֆ Խառատյանը: Հավանաբար ապագայում կլինեն նաև այլ նախագծեր:

- Երևանում սիրած վայր ունե՞ք:

— Մանկությունս հիշեցնող վայրերը: Հատկապես՝ Մաշտոցի 16 հասցեում գտնվող տան բակը, որտեղ մեծացել եմ: Այսօր, իհարկե, շատ բան է փոխվել: Երևանը նոր, ժամանակակից քաղաք է, որը շատ է փոխվել, սակայն հարազատ է մնացել սրտիս, չէ՞ որ այստեղ եմ ծնվել:

Русская версия

Լրահոս
0