00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մութ ու ցուրտ տարիներին Օպերայի դահլիճում աթոռներ էինք ավելացնում, իսկ հիմա այն կիսադատարկ է

© Sputnik / Asatur YesayantsЗдание Оперы и балета им. Александра Спендиаряна
Здание Оперы и балета им. Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին տնօրեն Ռոբերտ Միրզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-ավստրիական մշակութային գործակցությանը, Օպերայի շենքում ռեստորան և շոգեբաղնիք բացելուն, նաև դասական երաժշտության հանդեպ հանրային հետաքրքությանը: Զրուցել է Գոհար Սարգսյանը:

-Պարոն Միրզոյան, Ձեր և անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի ջանքերով` 2000 թվականից մենարկեց հայ-ավստրիական մշակութային փոխգործակցությունը, որը խոր արմատներ ձգեց: Ինչպե՞ս հաջողվեց անել դա, և այսօր այն ի՞նչ փուլում է:

— Լորիս Ճգնավորյանը, որը հայ դասական երաժշտության պրոպագանդման հարցում մեծ ավանդ ունի, վիեննական փառատոն կազմակերպեց, և այդ առթիվ Վիեննայից հրավիրվեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ դոկտոր Բեռնար Դենշերը: Նրա հետ եկան նաև անվանի արտիստներ, որոնք մեծ շուք տվեցին փառատոնին: Այն անցավ մեծագույն հաջողությամբ: Դոկտոր Դենշերի հետ եկավ նաև նրա կինը` անվանի ռադիոլրագրող Բարբարա Դենշերը: Փառատոնին մասնակցելուց հետո վերադարձան Վիեննա, իսկ մի քանի ամիս անց կրկին ժամանեցին Հայաստան: Բարբարա Դենշերը ցանկանում էր ռադիոհաղորդում պատրաստել Հայաստանի մասին: Այդ ընթացքում նա հասցրել էր հայերեն սովորել: Այդ հաղորդումը լուրջ խթան հանդիսացավ մեր համագործակցության համար, քանի որ մեծ արձագանք գտավ:

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Միրզոյանը՝ Sputnik Արմենիայի տաղավարում
Роберт Мирзоян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Միրզոյանը՝ Sputnik Արմենիայի տաղավարում

-Այդ համագործակցությունն ի՞նչ շարունակություն ունեցավ:

Ինձ հրավիրեցին Վիեննա: Գնացի ոչ դատարկ ձեռքերով, գնացի պատրաստ ծրագրերով: Նրանք ինձ հարցրին` որտե՞ղ եք ուզում կենտրոնանալ: Ես ճիշտ գտա կենտրոնանալ աղետի գոտու վրա, աշխատանքներ տանել Գյումրիում: Ավստրիական կողմը ֆինանսական մեծ ներդրումներ կատարեց: Մշակույթի ոլորտի մասնագետները, ուսանողները փորձի փոխանակման համար Վիեննա մեկնելու հնարավորություն ունեցան: Գյումրու գեղարվեստի ակադեմիայում ստեղծվեց հրատարակչություն և այլն:

-Վերջերս` մարտի 29-ին, Վիեննայի քաղաքապետրանի խորհուրդը Ձեզ ոսկե մեդալ հանձնեց 17 տարվա ինտենսիվ աշխատանքի համար: Մանրամասնեք, խնդրում եմ, ինչպե ՞ս դա տեղի ունեցավ:

— Վիեննայի քաղաքապետարանի խորհուրդն ինձ ոսկե մեդալ հանձնեց ծառայությունների համար: Վիեննան, որպես մշակույթի խոշոր կենտրոն, աշխարհի բոլոր երկրների ուշադրության կենտրոնում է, բոլորը համագործակցության եզրեր են փնտրում: Ուրախ եմ, որ փոքրիկ Հայաստանը կարողացավ նման ջերմ կապեր ստեղծել: Այս իմաստով ես այնտեղ իմ շնորհակալական խոսքում նշեցի, որ այդ մեդալը միայն իմը չէ:

© Sputnik / Asatur YesayantsՎիեննայի քաղաքապետրանի հանձնած ոսկե մեդալը
Медаль Роберта Мирзояна - Sputnik Արմենիա
Վիեննայի քաղաքապետրանի հանձնած ոսկե մեդալը

-Վիեննայում զբոսաշրջությունը զարգանում է իր մշակույթի շնորհիվ: Զբոսաշրջիկներն այս քաղաք գալիս են հիմնականում բարձր արվեստին հաղորդակից լինելու համար: Մշակութային գործակցության արդյունքում մենք որքանո ՞վ փոխառեցինք ավստրիական փորձը:

— Հայաստանում, հատկապես դասական երաժշտության բնագավառում, մենք ունենք հիանալի երաժիշտներ: Աշխարհում նրանք մեծ համարում ունեն: Բայց երբ համեմատում ենք վիեննական դպրոցի հետ, մենք աշխատելու շատ տեղ ուեննք: Ինչ վերաբերում է մշակութային տուրիզմին, ասեմ, որ առահասարակ տուրիզմը Հայաստանում զարգացած չէ: Էլ չեմ ասում ինքնաթիռի թանկ տոմսերի ու թանկ հյուրանոցների մասին:

-Վերջին շրջանում մշակութային դաշտում քննարկման թեմա է դարձել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությունը, որով նպատակ կա Օպերայի շենքում ռեստորան և շոգեբաղնիք կառուցել: Դուք ինչպե ՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:

Ереван. Армянский академический театр оперы и балета имени Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Օպերայի տանիքին ռեստորան բացելուց առաջ պետք է մտածել` ի՞նչ տեսարան է բացվում այցելուի առջև

— Ի սկզբանե այս շենքն այնպես է նախագծված եղել, որ վերևում լինի ամառային սրահ: Օրինակ` Վիեննայի օպերայում կա բուֆետ, որտեղ մեկ բաժակ շամպայն են խմում, այդ կուլտուրան նաև այստեղ պետք է ներդնել: Համերգից հետո մարդիկ ուզում են շնորհավորել իրար կամ իրենց ծանոթ երաժիշտներին: Իսկ շոգեբաղնիքը բոլորն ուրիշ կերպ են ընկալում, բայց եթե դա նպատակային է, միայն արտիստների համար, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում:

-Անվանի շատ արտիսներ կարծում են, որ մինչև ռեստորան և շոգեբաղնիք կառուցելը, պետք է մտածել նախ արտիստների աշխատավարձերը բարձրացնելու, շենքի հարակից տարածքում գտնվող սրճարաններն ու մանկական խաղահրապարակները վերացնելու մասին:

— Մեկը մյուսին չի բացառում, եթե հիմա այդ սրճարանները վերացնելու հնարավորություն չունենք… Հիմա հնարավո ՞ր է արդյոք մեկ ամսում կամ մեկ տարում այդ սրճարանները վերացնել. շատ պատճառներ կան, որոնց մասին խոսելիս ցավալի փաստեր կարձանագրենք:

-Խնդիր է նաև դասական երաժշտության քարոզչությունը: Այսօր օպերա լսող փոքր լսարան կա: Արդյո ՞ք սա ևս մտածելու հարց չէ:

Ամեն ուրբաթ օրերին մենք համերգներ ունենք, գալիս են հիանալի արտիստներ, իսկ դահլիճը կիսադատարկ է: Մյուս օրը դահլիճում վարձակալման հիմունքով մի ցածրաճաշակ համերգ է, դահլիճը տրաքում է: Մեր ժողովրդի հետ պետք է աշխատել: Այդպիսի աշխատանք ժամանակին տարավ Լորիս Ճգնավորյանը ցուրտ ու մութ տարիներին: Մեր դահլիճում սովորական համերգների օրերին այնքան մարդ էր գալիս, որ հավելյալ աթոռներ էինք շարում: Իհարկե, շատերն ասում էին, որ այդքան մարդ հավաքվում էր այնտեղ տաքանալու համար, բայց այդպես չէր, նաև գալիս էին շատ երիտասարդներ, այն ժամանակ դասական երաժշտության հանդեպ հետաքրքրությունը շատ բարձրացավ:

Հույս ունեմ, որ այդ հետաքրքրությունը կվերադառնա:

Русская версия

Լրահոս
0