00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սարի աղջիկ» կամ «Սարը գելին». փնտրիր ակունքներում

© Ансамбль "Ани"Армянские танцы. Узундра
Армянские танцы. Узундра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալությունը կասկածել է մշակույթի հայ գործիչներին երաժշտական ստեղծագործությունների և պարերի գրագողության մեջ։ Sputnik Արմենիայի թղթակիցը ուսումնասիրել է բանախոսների փաստարկները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալության կայքում տարածված փաստաթղթում, մասնավորապես, առկա են «Վագզալի», «Յալլի», «Ուզունդարե», «Միրզեի», «Գազագը» և «Թերեկեմե» պարերը։ Ինչպես նաև ժողովրդական երգեր «Սարը գելին», «Խանբաջը», «Դելի ջեյրան»․․․ Եվ, այդուամենայնիվ, բացակայում է ցանկացած ապացույց, որ դրանք, իսկապես, հանդիսանում են ադրբեջանական մշակույթի մաս։

Այդ գործերից որոշներ հնարավոր չեղավ գտնել համացանցում՝ YouTube ծառայությունում: Իսկ  որոշների հեղինակային պատկանելիության մասին, որոնց հաջողվեց ճանաչել, Sputnik Արմենիային պատմեց հայկական երաժշտության հայտնի ուսումնասիրող, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը։

«Վագզալը» կամ «Կալոսիպրկեն»

Ցուցակում առաջինը նշվում էր պար, որը ադրբեջաներեն հնչում է որպես «Վագզալը»։

«Դա հայտնի հայկական մեղեդի է «Կալոսիպրկեն», որը օգտագործում են հարսանիքների ժամանակ հարսի տնից դուրս գալու պահին։ Հատկապես հանրաճանաչ էր այն Շիրակի շրջանում»,- ասաց Շահնազարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Որպես իր խոսքերի ապացույց  նա բերում է այն փաստը, որ ադրբեջանական տարբերակը հստակ չէ։

«Մեր հարևանները այն նվագում են արևելքին հատուկ վիբրացիաներով՝ մուղամով, դժվարությամբ է ընկալվում մեղեդին, նոտաներն էլ ընդհանրապես անհնար է գրառել։ Իսկ հայկական մեղեդին պարզ է և երաժշտականորեն ճիշտ։ Իր ժամանակին (XX դարի 50-ական թվականներին) այն ձայնագրել է հանճարեղ դուդուկահար Վաչե Հովսեփյանը»,- ասաց Շահնազարյանը։

Ըստ նրա՝ Վաչե Հովսեփյանի ձայնագրությունը շատ հայտնի էր Խորհրդային Միությունում, ընդ որում, ոչ ոք երբեք չէր հավակնում այդ ստեղծագործությունը յուրացնել։ Ադրբեջանցիները լսել են ու երբեք չեն ձգտել այն ներկայացնել որպես իրենցը։

Շահնազարյանը նաև նշում է, որ «Կալոսիպրկենի» երկրորդ մասի ռիթմերն օգտագործել է մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն՝ իր հայտնի «Գայանե» բալետի «Սուսերով պարում» ։

Կոմպոզիտորը խորհուրդ է տալիս հայ երաժիշտներին՝ նվագել այդ ստեղծագործությունը հաճախ և ճիշտ, չսկսել իմպրովիզներ անել՝ արևելյան ելևէջներ ավելացնելով։ Նրա կարծիքով՝ դա է դառնում նմանատիպ վեճերի առաջացման պատճառ։

«Յալլի» կամ «Շուրջպար»

Պարը, որն ադրբեջանցիները անվանում են «Յալլի», հայկական շուրջպար է։ Շահնազարյանը նշում է, որ այդպիսի պարը, երբ կանայք և տղամարդիկ շուրջպար են բռնում իրար ձեռքերից բռնած, բնորոշ չէ հարևաններին, դա նույնիսկ հակասում է նրանց կրոնական համոզմունքներին։

Պետք է նշել, որ վաղուց ադրբեջանական հարսանիքների ժամանակ կանայք և տղամարդիկ իրարից առանձին են նստել, էլ ինչ խոսք շուրջպարի մասին։ Կոմպոզիտորի խոսքով՝ ամբողջ երաժշտությունը տվյալ կատարմամբ չի հանդիսանում հայկական, և միայն մեջտեղից սկսած մենք լսում ենք  «Տիգրանակերտ» հայկական պարի հայտնի մեղեդին։

«Ուզունդարա» կամ հարսի մենապար

«Ուզունդարան» հանդիսանում է աղջկա մենապար, այն, ի սկզբանե, արցախյան պար է։ Իսկությունը պարզելու համար անհրաժեշտ է լսել հայկական և ադրբեջանական կատարումները։

«Ադրբեջանցիները խեղում են այդ ստեղծագործության մեղեդին, մաքուր հնչողությամբ այն կարելի է գտնել Արամ Խաչատրյանի մոտ «Գայանե» բալետում։ Երկու կատարումների միջև ահռելի տարբերություն կա։ «Գայանե»-ում այն ճիշտ է, նրանում չկա ոչ մի ավելորդ նոտա»,-ասում է Շահնազարյանը։

Նա նշում է, որ ադրբեջանական կատարմամբ այն «լողում է», նրանում միահյուսվում են բազում ավելորդ մոտիվներ։

«Գայանե» բալետը այնքան հայտնի էր խորհրդային ժամանակահատվածում, որ ողջ ԽՍՀՄ-ը գիտեր այն։ Բալետի ներկայացումը եղել է նույնիսկ Ադրբեջանում, սակայն ոչ մի երաժշտագետ չասաց այն ժամանակ, որ դա ադրբեջանական մեղեդի է, քանի որ բոլորը ընդունում էին դրա հայկական ծագումը։  Եվ միայն այժմ, չգիտես ինչու, փորձեր են արվում վիճարկել մեղեդու հայկական պատկանելիությունը»,- նշում է Շահնազարյանը։

«Տարակյամա»

Այս պարի վերաբերյալ կոմպոզիտորը նշում է, որ այն բնորոշ է մեր ողջ տարածաշրջանին։ Այն պարում են կովկասյան համարյա բոլոր  ազգերը, դրա համար համարել այն ի սկզբանե հայկական, չի կարելի։

«Սարը գելին» կամ «Սարի աղջիկ»

«Սարի աղջիկ» ստեղծագործության հեղինակային պատկանելիությունը անվիճարկելի է՝ չնայած ադրբեջանցիները նշում են դրա ադրբեջանական ծագումը, որի թուրքերեն անվանումը «Սարտ գելին» է։

«Սարի աղջկա» միակ ամենահին նոտայական գրառումը պատկանում է ականավոր հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք Կոմիտասին։

«Տվյալ ստեղծագործության հայկական ծագման մասին նույնիսկ կասկածելու կարիք էլ չկա, քանի որ  գոյություն ունի Կոմիտասի ձեռքով արված նոտագրություն և  ստորագրված՝ «Էրիվանի մարզի Սուրմալուի շրջան, 1913թ․»։ Ադրբեջանցիները պարզապես չեն կարող յուրացնել այն, քանի որ նրանք չունեն դրա նոտագրությունը»,- ասում է Շահնազարյանը։

Ըստ նրա՝ այդ գրառությունը գտնվում է  «Կոմիտաս։ Հատոր 12: Երգ 276» գրքում։ Ընդ որում, ադրբեջանցիները  դանդաղեցրել են երգի ռիթմը և նորից մտցրել են մուղամ, իսկ Կոմիտասի մոտ այն հնչում է բավականին հստակ և պարզ։

Շահնազարյանը կարծում է, որ շատ հայկական ստեղծագործություններ հարևանները վերցնում են և կատարում դրանք  յուրովի։

Այս երգի հայկական արմատների մասին գրել են ոչ միայն թուրք լրագրողները։ 2011թ- ի մայիսին այդ մասին հիշատակեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն։

Թուրքական KanalD հեռուստաալիքի  ŞeffafOda (Թափանցիկ սենյակ) հաղորդման ժամանակ հաղորդավարի հետ զրուցելիս նա խոստովանեց, որ տվյալ ստեղծագործությունը հանդիսանում է բնիկ հայկական։

Русская версия

Լրահոս
0