00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենադարձ. երեխաներին լավ է Հայաստանում մեծացնել

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Back to Armenia նախագծի շրջանակներում հանդիպում կայացավ հայրենադարձ Ալիս Սաֆարյանի հետ, որը պատմեց այն մասին, թե ինչ խոչընդոտների են բախվում պատմական հայրենիք վերադառնալու որոշում կայացրած հայերը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Երևանում պարսկական ռեստորանի մարքեթինգի գծով համահիմնադիր և մենեջեր Ալիս Սաֆարյանը ապրիլի 9-ին «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային ընկերության անցկացրած Back to Armenia նախագծի շրջանակներում վարպետության դասընթաց անցկացրեց և ներկայացրեց իր պատմությունը։

Ազգային մտածելակերպի առանձնահատկությունները

Ալիսի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել Իրանից երկրի համար ծանր 90-ականներին։ Աղջիկը տասը տարեկան էր, երբ ծնողները որոշեցին Երևանում բնակություն հաստատել։

«1992 թվականի գարնանը մենք Հայաստան եկանք որպես զբոսաշրջիկներ, իսկ արդեն նույն տարվա ամռանը ծնողներս ինձ ու եղբորս վերցրին ու մշտական բնակության տեղափոխվեցին Երևան։ Թե ինչու նրանք այդպես վարվեցին՝ չգիտեմ։ Հավանաբար, առաջնորդվելով հայրենասիրական զգացողություններով»,- պատմեց Ալիսը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Աղջկա համար ամենակարևորն այն է, որ Հայաստանում նա օտար չէ։ Ալիսը, ինչպես նաև մի շարք այլ հայրենադարձներ, ենթադրում են, որ այլ երկրում բնակվելու ժամանակահատվածից անկախ՝ դու, միևնույնն է, օտար ես։

© Back to ArmeniaԵրևանում իրանական ռեստորանի մենեջեր Ալիս Սաֆարյան
Mенеджер по маркетингу ресторана персидской кухни в Ереване Алис Сафарян - Sputnik Արմենիա
Երևանում իրանական ռեստորանի մենեջեր Ալիս Սաֆարյան

Իհարկե, սկզբում Հայաստանում էլ ընտանիքն իրեն խորթ էր զգում, սակայն այդ զգացողությունը շուտ անցավ։ Ալիսը կարծում է, որ հայերին բնորոշ է որոշ զգուշավորությունը արտասահմանցիների և հայրենադարձների հանդեպ։

«Մենք մեծ դժվարությամբ ենք ընդունում նրանց, ովքեր տարբերվում են մեզնից։ Պարզապես, այդպիսի ազգային առանձնահատկություն կա», — ասում է Սաֆարյանը։

Նա նշում է, որ միայն մեկ անգամ է զղջացել, որ նրանք տեղափոխվել են, այն էլ ամենասկզբում։

Ресторатор и шеф-повар Арис Ажанд - Sputnik Արմենիա
Ռեստորանատիրոջ «համով» պատմությունները. «Հայաստան եկա, որովհետև ես հայ եմ»

«Պատկերացրեք, առաջին անգամ դպրոց ես գնում բացարձակ ուրիշ երկրում, թեև դա քո հայրենիքն է։ Բնականաբար, ինտեգրման հարց կա, քանի որ համադասարանցիներիս համար ես օտար էի, մենք այլ մտածելակերպ ունեինք։ Հատկապես այն տարիներին, երբ ոչինչ չկար, նույնիսկ գունավոր պայուսակն էր աչքի ընկնում։ Հիշում եմ, այդ ժամանակ ես հարցրի ծնողներից. «Ինչու՞ եք դուք մեզ այստեղ բերել»», — ասաց Ալիսը։

Որոշ ժամանակ անց աղջկա ընտանիքը կրկին մեկնեց Իրան, այս անգամ` արձակուրդ։ Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, որ կարոտում է Հայաստանը։ Ալիսն այլևս երբեք չզղջաց տեղափոխվելու համար, իսկ օտարության զգացողությունն էլ շատ շուտ անցավ։

«Նույնիսկ ասել չեմ կարող, թե որքան տևեց այդ վիճակը, հավանաբար, մի քանի շաբաթ, և մենք աստիճանաբար սկսեցինք շփվել։ Մտերիմ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ մինչ օրս ընկերություն եմ անում»,- ասում է Սաֆարյանը։

Вера Ованнисян - Sputnik Արմենիա
Հրուշակագործ Վերա Հովհաննիսյան. հայտնիների հետ հեշտ է աշխատել

Որոշակի առումով, դժվարությունները պայմանավորված էին նաև լեզվային խոչընդոտներով, սակայն Ալիսի բարյացակամ բնավորությունը դասարանցիներին տրամադրեց դեպի լավը։ Ընդհանուր առմամբ, Ալիսն ու նրա եղբայրը մաքուր էին խոսում հայերեն, նրանք ջանում էին պարսկերեն բառեր չօգտագործել։ Ծնողներն էին այդպես պնդում։ Հետաքրքիր է, որ նման դիրքորոշում ունեն Իրանում բնակվող շատ ընտանիքներ։

Ալիսի հայրը գործարար էր և զարգացնում էր Հայաստանի և Իրանի միջև առևտուրը, իսկ մայրը աշխատանքի դասավորվեց որոշ ժամանակ անց, երբ երեխաները մեծացան։

Աղջիկը սփյուռքի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս գոնե մեկ անգամ լինել պատմական հայրենիքում, իսկ նրանք, ովքեր երեխաներ ունեն` ընդհանրապես տեղափոխվեն Հայաստան։ Նա Հայաստանը ամենաանվտանգ երկիրն է համարում։

«Մեկ աղջիկ և մեկ տղա ունեմ, հաճույքով նրանց դաստիարակում եմ այստեղ։ Նույնիսկ չեմ մտածում նրանց արտերկիր տանելու մասին, թեև եղել եմ մի շարք երկրներում։ Սակայն ապրել նախընտրում եմ այստեղ, քանի որ որևէ այլ տեղ այսքան անվտանգ չէ։ Բացի այդ, մեր հասարակությունը սիրում և հարգում է երեխաներին», — ասում է նա։

Պարսկաստանի համը Երևանի կենտրոնում

Ալիսն ու նրա եղբայրն այսօր, ինչպես ժամանակին նրանց հայրը, բիզնեսով են զբաղվում, իրենց պարագայում դա ռեստորանային բիզնեսն է։

Պարսկական խոհանոցը պատահաբար չեն ընտրել, Ալիսը կարծում է, որ այն լավ չի ներկայացված Հայաստանում։ Նրա կարծիքով՝ հաստատության ամենաարտասովոր ուտեստը տեղի բնակիչների համար «Բադրջան-շիլան» է, որը սմբուկից, կաթնաշոռի շիճուկից և տարբեր համեմունքներից է բաղկացած։ Եվս մեկ օրիգինալ ուտեստ է նռան սոուսով և ընդեղենով խորովածը։ Իսկ հարևանների խոհանոցի առանձնահատկությունը նրանում է, որ ցանկացած կերակուր ընդունված է ուտել բրնձով, այն դեպքում, երբ հայերը նախընտրում են հացը։

© Back to ArmeniaԽոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով - Sputnik Արմենիա
1/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
© Back to ArmeniaԽոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով - Sputnik Արմենիա
2/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
© Back to ArmeniaԽոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով - Sputnik Արմենիա
3/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
© Back to ArmeniaԽոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով - Sputnik Արմենիա
4/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
1/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
2/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
3/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով
4/4
Խոհարարական վարպետության դասեր Back to Armenia նախագծով

Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել զբոսաշրջային ոլորտը, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի լոյալ հարկային համակարգ ունենալ։

«Մեր հարկային համակարգը խեղդում է գործարարներին և թույլ չի տալիս մեծ ներդրումներ անել։ Եթե այն ավելի լոյալ լիներ, մենք ավելի շատ ներդրողներ կունենայինք, ինչն այսպես, թե այնպես, կհանգեցներ տնտեսության աճին։ Այդ առումով Սփյուռքը մեծ ներուժ ունի, սակայն այն քիչ է օգտագործվում», — ասում է նա։

Զբոսաշրջության զարգացման առումով Ալիսը նշում է, որ հյուրընկալությունը հայերի ազգային գիծն է, դրա զարգացման համար անհրաժեշտ է միայն պարզեցնել որոշ օրենքներ և ավելի բաց լինել։

Русская версия

Լրահոս
0