00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ու Թբիլիսիի չլուծված խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsВидеомост в Sputnik Армения. Джонни Меликян
Видеомост в Sputnik Армения. Джонни Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի երևանյան այցը համալրեց երկու երկրների իշխանական ներկայացուցիչների այցերի ցանկը։ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների քննարկած թեմաների շրջանակը մեծ էր` տնտեսությունից մինչև անվտանգություն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցերին է պատասխանել Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների նիստի նախաշեմին ինչո՞վ էր պայմանավորված Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստանը։

Михеил Джанелидзе - Sputnik Արմենիա
Ջանելիձեն` Հայաստանի հետ համագործակցության ու երևանյան ընդունելության մասին

— Ինձ թվում է` այստեղ որևէ կապ չկա։ Նախարարները պարզապես իրենց աշխատանքային ժամանակացույցում ժամանակ էին գտել «Վիշեգրադյան քառյակի» երկրների ու ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ։
Ջանելիձեի այցը դրական եմ գնահատում, քանի որ որքան շատ լինեն Հայաստանի և Վրաստանի ղեկավարների աշխատանքային հանդիպումները, այնքան այդ շփումները կօգնեն միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։

- Հայաստանն ու Վրաստանը կգործակցե՞ն «Արևելյան գործընկերության» շրջանակում։

— Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, «Արևելյան գործընկերության» ակտիվ մասնակից է և, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքելու շեմին է գտնվում, ինչը թույլ կտա նոր մակարդակի հասցնել Երևանի և Բրյուսելի հարաբերությունները։ Այդ ամենը նույնպես դրական ազդեցություն է գործում մեր և Թբիլիսի հարաբերությունների վրա։ Վերջինը դեռ 2014 թվականին է համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ։

Բնական է, որ այդ ձևաչափի համագործակցությունը սահմանափակված է և հանգեցնում է ԵՄ-ի հետ առավել անհատական գործակցության։ Սակայն այդ ձևաչափում երկրների առկայությունը շահեկան է տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու առումով։ Պետությունները «Արևելյան գործընկերության» շրջանակում ԵՄ-ի հետ հավասար համագործակցության հնարավորություն են ստանում, ինչն այդ նախագիծն ավելի ճկուն ու կայուն է դարձնում` չնայած այն կարծիքին, որ այդ ձևաչափը կարող է վերանայվել։

Михеил Джанелидзе и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին Արցախի թեման

- Երևանում ԱԳՆ ղեկավարների քննարկվող թեմաների օրակարգն անցյալ տարվա օրակարգի կրկնությունն էր։ Ինչո՞վ է պայմանավորված արտաքին գերատեսչական հարաբերությունների անփոփոխությունը։

— Հայ-վրացական հարաբերությունները, հատկապես 2012 թվականից հետո, բավական դինամիկ են դարձել։ Այդ են վկայում պաշտպանության նախարարության, ԱԳՆ ղեկավարների մակարդակով բազմաթիվ պաշտոնական այցերը, ինչպես նաև վարչապետների և երկու երկրների նախագահների հանդիպումները։ Բացի այդ, հայ-վրացական ներկայիս միջպետական հարաբերությունների օրակարգում ներառված են հնարավոր համագործակցության այն բոլոր ոլորտները, որոնք կողմերը կարող են զարգացնել` ելնելով նրանց ազգային և պետական շահերից։ Խոսքը վերաբերում է նաև առևտրատնտեսական հարաբերություններին` տրանսպորտ ու հաղորդակցման միջոցներ, էներգետիկա, զբոսաշրջություն և սոցիալ-հումանիտար ոլորտի փոխգործակցություն, ինչպես նաև ռազմական համագործակցություն։
Պաշտոնական Թբիլիսիի և Երևանի համար կարևոր նշանակություն ունեն նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը Հարավային Կովկասում։ Երկու երկրի համար էլ կարևոր է վստահելի, կայուն և կանխատեսելի հարևանի առկայությունը, որի հետ կարելի է ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, ինչպես նշված է երկու երկրների կոնցեպտուալ փաստաթղթերում, այլև խորացնել դրանք և կառուցել ռազմավարական փոխհարաբերություններ։

- Ի՞նչ աշխատանքներ են տարվում պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար։

— Այսօրվա դրությամբ այդ հարցը Վրաստանը լուծել է միայն Թուրքիայի հետ։ 1995 թվականին ձևավորվել էր հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման միջկառավարական հանձնաժողով։ Միջպետական սահմանի երկարությունը 224 կմ է, որոնցից համաձայնեցված է 110 կմ-ը։ Աշխատանքը շարունակվում է, բայց դանդաղ տեմպերով։ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու օրոք ճանապարհային քարտեզ էր մշակվել, որն այդպես էլ չիրագործվեց։ Այդ հարցը բարձրացվել էր նաև 2016 թվականի օգոստոսին Նալբանդյանի` Թբիլիսի կատարած այցի ժամանակ, ինչը, սակայն, չանդրադարձավ մտահղացման իրագործման վրա։

На армяно-грузинской границе состоялась информационная сессия проекта Мост дружбы - Sputnik Արմենիա
Թբիլիսին բացահայտում է հայ–վրացական «Բարեկամության կամրջի» գաղտնիքը

Հուսով եմ, որ կողմերն առաջիկայում կավարտեն այդ աշխատանքները։ Սա բարեկամական, բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների ևս մեկ ցուցանիշ է։ Նշեմ, որ այդ հարցի շուրջ համաձայնության չեն եկել թե՛ Բաքուն, թե՛ Թբիլիսին` անկախ ադրբեջանա-վրացական փոխգործակցության ռազմավարական բնույթից։

- Ո՞րն է 25 տարվա ընթացքում հայ-վրացական հարաբերությունների ամենամեծ ձեռքբերումը։

— Ամենամեծ ձեռքբերումը բարիդրացիական ու գործընկերային հարաբերություններն են, որոնք առանձնահատուկ արժեք են ստանում, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ երկու երկրները տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրման արտաքին քաղաքական տարբեր ուղղություններ ունեն, երկուսն էլ ունեն մի շարք խնդիրներ, և նրանց հարևան երկրներն էլ փորձում են միջամտել այս երկու պետությունների գործերին։

Երևանն իր հերթին ոչ միշտ է օգտվել իր հնարավորություններից վրացական դաշտում մեծ ազդեցություն ունենալու համար։ Ադրբեջանն օրինակ շատ հմտորեն է կիրառել իր նավթադոլարները Վրաստանում շահեկան դիրք զբաղեցնելու համար։ Բացի այդ, ձեռքբերումների հասնելու մեկ այլ գրավական կարող է լինել Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կադրային քաղաքականությունն ու ճիշտ աշխատանքը։ Այս հարցում Երևանը դեռ անելիք ունի։

Русская версия

Լրահոս
0