Սուրեն Զոհրաբյան

Հայկական նյարդավիրաբուժության հիմնադիր. ուղեղին ստիպեք աշխատել

227
(Թարմացված է 17:57 08.04.2017)
Երիտասարդության գաղտնիքը ծուլությունը հաղթահարելու և ուղեղին աշխատել ստիպելու մեջ է, համոզված է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր Սուրեն Զոհրաբյանը:

Անի Լիպարիտյան, Sputnik.

Սուրեն Գեղամի Զոհրաբյանը նյարդավիրաբուժական ծառայության հիմքերը դրել է ոչ միայն Հայաստանում: Նրա ջանքերի շնորհիվ նյարդավիրաբուժության կլինիկաներ են բացվել Իրաքում (1960 թվական), ինչպես նաև Լուսակայի (Զամբիա, 1971 թվական) բժշկական համալսարանում:

Երկարակեցության գաղտնիքը

Կյանքում ամենից շատ, Սուրեն Զոհրաբյանի կարծիքով, պետք է սիրել աշխատանքը:

«Երբեք չի կարելի թևաթափ լինել, հասակին նայելոց, չի կարելի ասել «ես մեծ եմ» և դադարել աշխատել: Քանի դեռ մտածելու, տրամաբանելու և քննարկելու կարողություն ունես՝ արա դա: Օրինակ, իմ աշխատանքն ինձնից ֆիզիկական ջանքեր չի պահանջում, ստիպված չեմ վազել: Ես մտավոր աշխատանք եմ կատարում: Հոգևոր աշխատանքն ավելի օգտակար է»,- Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց բժիշկը:

Ինչպես նշեց նա, որքան ավելի շատ ես ուղեղդ աշխատացնել, այդքան ավելի երկար է այն աշխատում:

«Ինչու է մարդկանց մոտ ծեր հասակում առաջանում Ալցհեյմեր հիվանդությունը: Ստիպեք ձեր ուղեղին աշխատել, որքան ավելի շատ խնդիրներ եք դուք լուծում և գլուխ ջարդում դժվար հարցերին լուծում գտնելու վրա, այդքան այն ավելի հարուստ է»,- նշեց բժիշկը:

Նա համաձայն չէ ժողովրդի այն տեսակետի հետ, որ մարդն իբր շատ է աշխատել, այդ պատճառով էլ շուտ ծերացել է:

«Ոչ, դա այդպես չէ: Աշխատանքը կարևոր է զուտ աշխատանքի տեսանկյունից, իսկ մտավոր աշխատանքը հոգևոր հարստությունն է: Չէ՞ որ մարդկային հոգին շատ բարդ բան է», — ասաց բժիշկը:

Քնել թե չքնել

Ինչպես պնդում է Զոհրաբանը՝ շատ քնել չի կարելի: Քնել անհրաժեշտ է այնքան, որքան պահանջում է օրգանիզմը:

«Սակայն, դրա հետ մեկտեղ, ինչպես արդեն ասացի, ավելի լավ է ստիպել ուղեղին աշխատել: Ծուլությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- կարծում է նյարդավիրաբույժը:

Գիրքը…

75 տարվա բժշկական գործունեության ընթացքում Զոհրաբյանը շուրջ 300 գիտական աշխատություն և մենագրություն է գրել: Այժմ բժիշկն աշխատում է նոր գրքի վրա: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա չասաց, թե գիրքն ինչի մասին է: Սակայն որոշ արտահայտություններից կարելի է ենթադրել, որ նա ինքնակենսագրությունն է գրում: Անվանի նյարդավիրաբույժը ծնվել է Աղավնատանը:

«Իմ գիրքն այն մասին է, թե ինչպես Աղավնատուն գյուղից մի պատանի աշխարհ եկավ: Ինչպես տարբեր երկրներ այցելեց, ինչ լավ բան հասցրեց անել մարդկանց համար, որ երկրների նախագահներն իրենց երախտագիտությունը հայտնեցին իր աշխատանքի համար», — ասաց Զոհրաբյանը:

Ուղեղի մասին

Ուղեղը բարդ օրգանիզմ է:

«Մասնագետներին քիչ բան է հայտնի ուղեղի և նրա աշխատանքի մասին», — ասում է մեր զրուցակիցը:
Սուրեն Զոհրաբյանը համոզված է, որ այդ բնագավառում գիտնականները դեռ շատ անսպասելի բացահայտումներ կանեն:

Русская версия

227